Ղրիմ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ  արեւմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Ուկրաինայի հարավում։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արեւմուտքում եւ հարավում ողողվում է Սեւ, արեւելքում՝ Ազովի ծովերով։ Արեւելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչեւ 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արեւելքում գտնվում են Կերչ, արեւմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարեւելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի, Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ
 |tert.am|

Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի, Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN-ին տված հարցազրույցում։«Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր: Ղրիմը ուկրաինական տարածքի մաս է: Դա պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքը, որը կկնքվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է նա:2014 թվականի մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը և Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի և իշխանափոխության պայմաններում ընդունել են հռչակագիր Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության մասին։ Մարտի 16-ին թերակղզում 80%-ից ավելի մասնակցությամբ հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը։ Մարտի 18-ին պայմանագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնություն նոր սուբյեկտների ընդունման մասին։ Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հրաժարվել են ճանաչել Ղրիմի անկախությունը և նրա վերամիավորումը Ռուսաստանի հետ։
14:01 - 24 օգոստոսի, 2022
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ
 |pastinfo.am|

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ |pastinfo.am|

pastinfo.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքի համար Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ չհամաձայնելը սկզբունքի հարց է: Միցոտակիսը ելույթ է ունեցել «Ղրիմի հարթակի» առցանց գագաթնաժողովում, որի նպատակներից են Կիեւի իշխանությունները համարում Ղրիմի «դեօկուպացիայի» ուղիների քննարկումը: «Սահմանների անխախտելիությունն այն հիմքն է, որի վրա կառուցվել է Եվրոպան Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո։ Ղրիմի գրավումը 2014 - ին առաջին քայլն էր, իսկ փետրվարի 24 - ին՝ Եվրոպայի սահմանների վերաձևման ռեվիզիոնիստական ծրագիրը։ Նախկինում մենք ունեցել ենք թուրքական ներխուժման և Կիպրոսի զգալի մասի օկուպացիայի նման փորձ 1974 թվականին։ Այս վերքը դեռ չի բուժվել, գրեթե 50 տարի անց։ Մենք գիտենք, թե ինչ ցավ ու գին է դա բերում երկրին», - ասել է Միցոտակիսը։ Հունաստանը 2014 թվականին, նախագահելով Եվրամիությունում, ակտիվորեն պաշտպանել է պետական հեղաշրջումն Ուկրաինայում։ Հունաստանի ԱԳ նախարար էվանգելոս Վենիզելոսը դարձել է առաջին եվրոպացի քաղաքական գործիչը, որը Կիեւ էր մեկնել նոր ռեժիմին շնորհավորելու պետական հեղաշրջումից հետո իշխանության գալու կապակցությամբ: Վենիզելոսի այցը՝ որպես ԵՄ նախագահող, օրինականացրել է նոր ռեժիմը, գրում է ՌԻԱ Նովոստին:
09:35 - 24 օգոստոսի, 2022
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»․ Էրդողան
 |azatutyun.am|

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը»․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով առցանց անցկացված «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում, հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։ «Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։ «Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։  
09:29 - 24 օգոստոսի, 2022
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել 
 |factor.am|

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել |factor.am|

factor.am: Ղրիմի շրջանի իշխանությունները թերակղզում տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակ են սահմանել։ Նման որոշում է կայացվել Ջանկոյի շրջանում զինամթերքի պահեստի պայթյունից հետո։ Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, գրում է «Վեչերնայա Մոսկվա»-ն։ «Հաշվի առնելով Ջանկոյի շրջանի տուժած բնակավայրերը՝ ավելանում են նախկինում ներկայացված տարածաշրջանային արտակարգ իրավիճակի սահմանները»,- գրել է շրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ղրիմի թերակղզու հյուսիսում նախկին ֆերմայի շենքում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի կապակցությամբ Մայսկիի բնակիչները ժամանակավորապես լքել են գյուղը։ Զինամթերքի պայթեցման հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Սերգեյ Աքսյոնովի խոսքով՝ մեկ տղամարդ բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է։ Եվս մեկ մարդ արգելափակվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում։
17:15 - 16 օգոստոսի, 2022
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ղրիմի բռնակցման համար ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ղրիմի բռնակցման համար ՌԴ դեմ գործող պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցների գործողության ժամկետը, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել էին Ղրիմի թերակղզու բռնակցման համար։ Պատժամիջոցները գործելու են մինչև 2023 թ-ի հունիսի 23-ը, հայտնում է DW-ն։ Պատժամիջոցների այդ փաթեթում ներառված են ապրանքների ներկրման և արտահանման սահմանափակումներ, եվրոպական ընկերություններին արգելված է զբոսանավեր կառանել Ղրիմի նավահանգիստներում և զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցել թերակղզում, ինչպես նաև սարքավորումներ մատակարարել, ներդրումներ կատարել և նավթի ու գազի արդյունահանման գործունեություն իրականացնել։ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ տնտեսական պատժամիջոցներն ընունվել են 2014 թ-ի ամռանը։ Եվրամիությունը նշում է, որ նախկինի պես չի ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումն ու դատապարտում է այն՝ որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:30 - 20 հունիսի, 2022
Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունն այժմ կարող է իրականացվել Դոնբասի տարածքով և ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական մյուս տարածքներով։ Նախարարի խոսքով՝ ռազական գործողությունների արդյունքում ռուսական զորքերը զբաղեցրել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զգալի մասն, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, հայտնում է «Կոմերսանտը»։ «Բաց է ավտոմոբիլային հաղորդակցությունը Ռուսաստանի տարածքից ցամաքային հատվածով դեպի Ղրիմ։ Վերականգնված է Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը Հյուսիս-ղրիմյան ջրագծով», - ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ խորհրդակցության ընթացքում։ Դոնի Ռոստով-Ղրիմ մայրուղին անցնում է Մարիուպոլով, ինչպես նաև Բերդյանկսով և Մելիտոպոլով։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության համատեղ ջանքերով երկաթուղային վեց կետերում պայմաններ են ստեղծել Ռուսաստանի և Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք տեղաշարժի համար։ Գործարկվել են բեռնափոխադրումները դեպի Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն», - ասել է նախարարը։ Վերականգնված երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է 1,2 հազ․ կմ։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկի քաղաքի բնակելի թաղամասերն «ամբողջությամբ ազատագրված են», գրում է Meduza-ն։ «Ամբողջությամբ ազատագրվել են Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերը։ Շարունակվում է վերահսկողության սահմանումը դրա արդյունաբերական գոտու և մոտակա բնակավայրերի նկատմամբ», - նշել է նա։ Նորա Վանյան
16:22 - 07 հունիսի, 2022
Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Ամերիկյան «Politico» ամսագիրը գրում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին, որոնց վրա ազդել են մի շարք առանցքային իրադարձություններ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը տարօրինակ հարևաններ են․ երբեմն՝ ռազմավարական լավ գործընկերներ, երբեմն էլ՝ տարածաշրջանային ոխերիմ ախոյաններ»։ Ներկա պահին Թուրքիայի առաջնորդը միջնորդի դեր է ստանձնել և նախորդ շաբաթ այցելել Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատ՝ անձամբ ողջունելու խաղաղ բանակցություններ վարող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին։ Այս դերը ստանձնելով՝ Էրդողանը բարակ սառույցի վրայով է քայլում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, և դա գալիս է պատմական իրողություններից։ Այդ հարաբերությունները կրում են Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակի, էներգետիկ անվտանգության, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած պատերազմների լարվածությունը։ Վերջին տարիներին Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 33 թուրք զինվորական, և սպանվել է Անկարայում Մոսկվայի դեսպանը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուկրաինական հակամարտությունն առանց կաշկանդվելու անվանում է «պատերազմ», արգելափակում ռուսական ռազմանավերի երթուղին դեպի Սև ծով և ուկրաինական զորքերին Bayraktar կործանարար անօդաչու թռչող սարքեր վաճառում՝ ի հեճուկս Մոսկվայի մեծ վրդովմունքի։ Մյուս կողմից Անկարան նյարդայնացնում է նաև Կիևին՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ «այրել Ռուսաստանի հետ կամուրջները»։ Ներկայացնում ենք յոթ առանցքային իրողություն, որոնք վերջին տասը տարում ազդել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ձևավորման վրա։ Անձնական շփումներ Էրդողանի և Պուտինի միջև հարաբերությունները թշնամականից վերածվել են բարեկամականի՝ շնորհիվ 2016թ․-ին Էրդողանի դեմ իրականացված պետական հեղաշրջման փորձի։ Այդ հարաբերությունները ջերմ էին մինչև 2015թ․-ի նոյեմբերը, երբ թուրքական F-16-ը թուրք-սիրիական սահմանի վրա խոցեց ռուսական ռմբակոծիչը։ Պուտինը զայրալից տոնով հայտարարեց, որ այդ միջադեպը «մեջքից հարված էր»։ 10 ամիս տևած առճակատման ընթացքում Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա, որը մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցերից։ Սա, ի վերջո, Էրդողանին ստիպեց ներողություն խնդրել Պուտինից։ Սակայն հենց պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում 2016թ.-ի հուլիսին ինչպես երբևէ մտերմացրեց նրանց հարաբերությունները։ «Մինչ [ԱՄՆ նախկին նախագահ] Օբաման և նրա եվրոպացի գործընկերները մի կողմ էին քաշվել, Պուտինն անհապաղ դարձավ Էրդողանի փրկիչն ու առաջարկեց իր աջակցությունը։ Լուրեր էին պտտվում նաև, որ ռուսներն են Էրդողանին զգուշացրել»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի պրոֆեսոր Քեմալ Քիրիշքին։ Իրականում, երկու առաջնորդների միջև կապերն այնքան սերտ էին, որ, ըստ փորձագետների, կարողացան հաղթահարել այնպիսի իրադարձություններ, որոնք սովորաբար բերում են երկկողմ հարաբերությունների խզման՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը 2016թ․-ին, սիրիական պատերազմում Ռուսաստանի մասնակցության առաջացրած լարվածությունն ու Սիրիայում 2020թ․-ին ռուսական ավիահարվածների հետևանքով տասնյակ թուրք զինծառայողների զոհվելը։ Ղրիմի թաթարներ Ղրիմի թաթարները նույնպես Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության աղբյուր են։ Թուրքիան պատմական կապեր ունի Ղրիմի թաթարների հետ, որոնք թյուրքական էթնիկ խմբին են պատկանում։ Հաշվի առնելով էթնիկ կապերն ու Թուրքիայում թաթարների մեծ համայնքի առկայությունը՝ Էրդողանը հաճախ է փորձում պաշտպանել նրանց։ 2014թ․-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, որը թարմացրեց համայնքի՝ խորհրդային ժամանակների հետ կապված վախերը (Իոսիֆ Ստալինի հրամանով 1944թ․-ին ավելի քան 200 000 թաթարներ են արտաքսվել Միջին Ասիա, որտեղ նրանց գրեթե կեսը զոհվել է)․ բարդ պահ էր Թուրքիայի համար։ Անկարան անմիջապես դեմ արտահայտվեց բռնակցմանը, պահպանեց կապերը տեղի համայնքային առաջնորդների հետ, Կիևում թաթարների նոր կենտրոն հիմնեց և անաղմուկ պայմանավորվեց բանտից ազատ արձակել երկու թաթար քաղաքական գործիչների։ 2014թ․-ին հավաստիացրեց, որ Պուտինը խոստացել է, որ նրանք պաշտպանված կլինեն։ Սևծովյան անվտանգություն Թուրքիան վերահսկում է մուտքը Սև ծով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Մոնտրյոյի 1936թ․-ի կոնվենցիայի համաձայն՝ նա պետք է երաշխավորի դրանցով երթևեկող քաղաքացիական նավերի «լիակատար ազատությունը», նրան միայն թույլատրվում է արգելափակել ռազմական նավերը պատերազմի դեպքում։ Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 28-ին հայտարարել է, որ նեղուցները փակ են ռազմանավերի համար։ Սակայն թուրքագետ Սթիվեն Քուկն ասում է, որ այն նավերը, որոնք Ռուսաստան են վերադառնում, դեռ կարող են դա անել։ Լեռնային Ղարաբաղ Մինչդեռ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն: Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի դիմակայությունում Մոսկվան ու Անկարան տարբեր կողմերի են սատարում։ Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, և Անկարան վաղուց է Բաքվին մատակարարում նույն «Bayraktar» ԱԹՍ-ները, որոնք Ուկրաինային է վաճառում։ Նույնպիսի սերտ կապեր Հայաստանի հետ ունի Ռուսաստանը, երկու երկրներն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունեն և Մոսկվայի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ են։ Անգամ եթե Անկարան այժմ կարգավորում է իր հարաբերությունները Երևանի հետ, իսկ Մոսկվան վերջերս որոշել է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը, նրանք ստիպված են պաշտպանել իրենց պատմական գործընկերներին լարվածություն առաջանալու դեպքում։ Երբ 2016թ․-ին Լեռնային Ղարաբաղում էսկալացիա տեղի ունեցավ, [ռուսական և թուրքական] կողմերը խայթող արտահայտություններով փոխանակվեցին, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի հռետորաբանությունն «անընդունելի» անվանեց։ Սակայն երբ 2020թ․-ի նոյեմբերին այդ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, քննադատությունն ավելի մեղմ էր, քանի որ Ռուսաստանը միջնորդ էր և ապահովեց հրադադարը՝ Ադրբեջանին թույլ տալով պահպանել իր տարածքային նվաճումները։ «Չնայած այն բանին, որ նրանք հակամարտության հակառակ կողմերում էին, և Թուրքիայի աջակցությունն ունեցող ուժերն առավելության հասան Ռուսաստանի աջակցությունն ունեցողների նկատմամբ․․․ նրանք հրադադարի հաստատումը երաշխավորելու ուղիներ գտան»,- ասում է թուրքագետ Սթիվեն Քուկը՝ հավելելով, որ «երկու առաջնորդները կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և հարաբերությունները չփչացնել»։ Սիրիա և քրդական հարց Սիրիան ևս մի ճակատ է, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան բախվել են միմյանց հետ, բայց վերադարձել դեպի համագործակցություն, թեև տարբեր կողմերի են սատարում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո հակամարտությունը տեղափոխվեց Թուրքիայի հարավարևելյան սահման՝ նրա մտահոգությունն առաջացնելով իր սահմանին Սիրիայի քրդերի ինքնավար շրջանի ձևավորման և փախստականների հոսքի վերաբերյալ։ Երբ 2015թ․-ին Ռուսաստանը միջամտեց իրավիճակին՝ Բաշար Ասադի ռեժիմին օգնելու համար, Պուտինն ու Էրդողանը գժտվեցին։ Լարվածությունը սրվեց, երբ նույն տավա մեջ Թուրքիան ռուսական ռազմական օդանավ խոցեց, որը հայտնվել էր իր օդային տարածքում։ Սակայն, երբ Էրդողանը դրա համար ներողություն խնդրեց, կողմերը սկսեցին համագործակցել։ Թեև իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ 33 թուրք զինվորական զոհվեց Իդլիբին հասցված ավիահարվածների հետևանքով, այս երկու երկրների առաջնորդները կրկին համաձայնության եկան։ Թեև [Իդլիբում] փխրուն հրադադարը պահպանվում է, Սիրիան մինչ օրս Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք է։ Լիբիա Լիբիայի հարցում դիմակայությունը սկսվել է 2011թ․-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո։ Դրան հետևած պատերազմում Մոսկվան սատարում էր Արևելյան Լիբիայում Խալիֆ Հաֆթարի ռեժիմը՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով։ Անկարան, սակայն, աջակցում էր Ազգային համաձայնության կառավարությանը՝ զենք և ԱԹՍ-ներ տրամադրելով։ Սակայն, չնայած դրան՝ այս երկու երկրների առաջնորդները կարողացել են փոխըմբռնման հասնել, ինչպես Սիրիայի հարցում։ Բնական գազ Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ կարևորագույն էներգետիկ կապերը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերականորեն կայուն են։ Թուրքիան երկար ժամանակ եղել է ռուսական գազի սպառման խոշոր շուկա՝ 2005թ․-ից անմիջականորեն գազ ստանալով «Երկնագույն հոսք» խողովակաշարով։ Այսօր նա նույնպես ներկրում է բնական գազի 45%-ը Ռուսաստանից, թեև այդ կախվածությունը նվազում է։ Էրդողանն ու Պուտինը համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի վերաբեյալ։ Սակայն իր էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով Թուրքիան սեփական ռեսուրսներն է ուսումնասիրում և 2020թ․-ին հայտարարել է Սև ծովում բնական գազի աղբյուր հայտնաբերելու մասին։ Թեև Թուրքիան դեռ կշարունակի գնել ռուսական նավթն ու գազը, երկրի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից (ըստ ՌԴ-ի՝ «հատուկ ռազմական գործողություն»- Infocom) հետո գազի ներկրման կրճատման Եվրոպայի ներկայիս ձգտումները կարող են Թուրքիային դարձնել մատակարարումների այլընտրանքային հնարավոր երթուղիների կենտրոն»:   Նորա Վանյան
21:27 - 06 ապրիլի, 2022
Ղրիմի և Հայաստանի միջև զբոսաշրջային նոր երթուղի կբացվի՝ պատմական ու ճանաչողական վայրերով |armtimes.com|

Ղրիմի և Հայաստանի միջև զբոսաշրջային նոր երթուղի կբացվի՝ պատմական ու ճանաչողական վայրերով |armtimes.com|

armtimes.com: Նախատեսվում է նոր զբոսաշրջային երթուղի բացել Ղրիմի և Հայաստանի միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, ասել է հանրապետության փոխվարչապետ, Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։ «Արդեն հինգ համաձայնագիր է ստորագրվել զբոսաշրջության և առողջարանների ոլորտում, շատ հետաքրքիր առաջարկներ կան հայկական ընկերություններից այնպիսի զբոսաշրջային ճանապարհի վերաբերյալ, ինչպիսին է Մետաքսի ճանապարհը՝ Հայաստան-Ղրիմ ուղին»,- պարզաբանել է Կիվիկոն: Փոխվարչապետը նշել է, որ երթուղին կարող է հետաքրքիր դառնալ ճանաչողական և պատմական տեսանկյունից. թերակղզին եղել է Մետաքսի ճանապարհի մի մասը, և նրա տարածքում պահպանվել են այն օբյեկտները, որոնք կարելի է այցելել։  «Մենք կքննարկենք այս հարցը»,- հավելել է նա։ Կիվիկոյի խոսքով՝ Ղրիմում կան բազմաթիվ պատմական վայրեր, որոնք կհետաքրքրեն հատկապես Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։
20:44 - 06 ապրիլի, 2022
Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այս մասին նա հայտարարել է BILD-ին տված հարցազրույցում։ Գրում է tass.ru-ն։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․ «Դրա համար [պատերազմը դադարեցնելու] ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների։ Բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ Եւ մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Միայն այդպես մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից։ Դետալների մասին դեռ վաղ է եւ դժվար է խոսել։ Նախագահների միջեւ դեռեւս շփում չի եղել, եւ այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»,- կարծիք է հայտնել Զելենսկին։
22:48 - 09 մարտի, 2022
Ղրիմն ու Աբխազիան ողջունել և աջակցությունն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը

Ղրիմն ու Աբխազիան ողջունել և աջակցությունն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչման մասին ՌԴ որոշումը

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչելու մասին որոշմանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ «Սա միակ հնարավոր լուծումն է, որն ամբողջությամբ արտացոլում է հասարակական կոնսենսուսը և կհամապատասխանի բարոյականության, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին: Սա վերջ կդնի Դոնբասի ժողովրդի ցեղասպանությանը: Կբացի նոր էջ ժողովրդական հանրապետությունների, Ռուսաստանի պատմության մեջ, իսկ Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի կորստի համար Ուկրաինան կարող է մեղադրել միայն իր անուղեղ կառավարիչներին»,- գրել է Ակսյոնովը։   Աբխազիան նույնպես ողջունում և աջակցում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։ «Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների պետական ​​ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը արդար է, հիմնված է աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ գնահատականի վրա, համապատասխանում է արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին»,- ասել է Աբխազիայի նախագահը։ Աբխազիայի նախագահի խոսքով՝ «ուկրաինական կողմից հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման արհեստական ​​ձգձգումը հանգեցրել է Դոնբասում իրավիճակի կտրուկ սրման, հանրապետություններում հումանիտար իրավիճակի վատթարացման»։  
02:08 - 22 փետրվարի, 2022
Զորավարժություններն ավարտվեցին․ ՌԴ-ն Ղրիմից դուրս է բերում իր զինվորականներին ու ռազմական տեխնիկան |factor.am|

Զորավարժություններն ավարտվեցին․ ՌԴ-ն Ղրիմից դուրս է բերում իր զինվորականներին ու ռազմական տեխնիկան |factor.am|

factor.am: Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները Ղրիմում զորավարժություններից հետո վերադառնում են կայազորներ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումների զինտեխնիկայով շարասյունն անցել է Ղրիմի կամրջով դեպի անցակետեր (մշտական տեղակայման կետեր) պլանային զորավարժությունների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։ Զրահատեխնիկան՝ տանկերը, հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հրետանային կայանքները բեռնված են երկաթուղային հատուկ հարթակների վրա: Ժամանելուց հետո մեքենաները կպատրաստվեն մարտական պատրաստության հաջորդ փուլին։ Հարավային ռազմական շրջանի զինվորականների՝ կայազորներ վերադառնալու մասին հայտնի էր դարձել նախօրեին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններին ներգրավվել են համակցված զինատեսակների գումարտակային մարտավարական խմբերի ուժեղացված խմբերը։ Զորավարժություններն իրականացվել են ռազմական շրջանի պատասխանատվության գոտում գտնվող 15 հրաձգարանների տարածքում։
12:15 - 16 փետրվարի, 2022
Ավելի քան 1200 զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա. ՌԴ-ն լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարում |tert.am|

Ավելի քան 1200 զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա. ՌԴ-ն լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարում |tert.am|

tert.am: Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը` ՌԴ ՊՆ-ին հղումով:Զորավարժությունները կմեկնարկեն այսօր Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում, որտեղ օդադեսանտային հարձակման, հրետանային և ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը կիրականացնեն մարտական կրակ, ինչպես նաև տեղանքի մի հատվածի ականազերծում և զորքերի քողարկում օդային հարձակման զենքերից և անօդաչու սարքերից:Իր հերթին Նովոռոսիյսկի մոտ գտնվող «Ռաևսկի» զորավարժարանում զորավարժությունները կսկսվեն դեկտեմբերի 24-ին։Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 1200 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
13:41 - 23 դեկտեմբերի, 2021
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական սահմանների մոտ տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող |tert.am|

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական սահմանների մոտ տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող, գրում է pravda.com.ua-ն։«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի պետական սահմանի մոտ և Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում։Ուկրաինայի հետախուզական գործակալությունների տրամադրած փաստերն իրենց հաստատումն են գտնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման մեջ։Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ մեր սահմանի մոտ և Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր օկուպացված տարածքներում կենտրոնացած է զորքերի (ուժերի) խմբավորում՝ մոտ 90 000 մարդ ընդհանուր թվով»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
12:01 - 03 նոյեմբերի, 2021