Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ
 |tert.am|

Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի թուլությունն իր ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ, նրա կարծիքով, կազմակերպությունը չի կարողացել դիմակայել մարտահրավերներին։Այս կարծիքը Կիսիդան հայտնել է խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։««Բացահայտվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները՝ ի պատասխան օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային խաղաղության կարգի մարտահրավերին (նկատի ունի ՌԴ հատուկ ռազմական գործողությունը)։ Միջազգային խաղաղության կարգի թուլացումն ակնհայտ է դարձել. որոշ երկրներ օգտագործում են այս հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության հետ իրենց կապերն ամրապնդելու, էներգետիկ և այլ ոլորտներում գործնական օգուտներ քաղելու, ինչպես նաև միջուկային հրթիռների զարգացմանը նպաստելու համար», - ասել է Քիսիդան:Շարունակությունը՝ tert.am-ում
10:11 - 23 հունվարի, 2023
Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի  Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից: «Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:12 - 10 հունվարի, 2023
Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել
 |tert.am|

Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել |tert.am|

tert.am: Ճապոնացի Տեցույա Յամագամին, որը գնդակահարել էր նախկին վարչապետ Սինձո Աբեին, հարկադիր հոգեբուժական փորձաքննությունից հետո մեղսունակ է ճանաչվել։ Փորձաքննությունն անցկացվել է 2022 թվականի հուլիսից։ Ճապոնացուն փակ բուժհաստատությունից տեղափոխել են Նարա քաղաքի բանտ։Մինչև հունվարի 13-ը նրան պետք է մեղադրանք առաջադրվի սպանության և ապօրինի զենք պահելու համար, հայտնում է kommersant.ru-ն՝ տեղական TBS հեռուստաալիքին հղումով։Աբեն սպանվել էր անցյալ տարվա հուլիսի 8-ին հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ 41-ամյա Տեցույա Յամագամին ասել էր, որ սպանություն գործելու շարժառիթը Սինձո Աբեից վրեժ լուծելու ցանկությունն էր իր ընտանիքի սնանկացման պատճառ դարձած «Միացման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ ենթադրյալ կապի համար: Լուսանկարում՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն
11:54 - 10 հունվարի, 2023
Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Տավուշում սոցիալ-կրթական, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության կենտրոններ կստեղծվեն

 |armenpress.am|

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Տավուշում սոցիալ-կրթական, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության կենտրոններ կստեղծվեն |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի Բերդ քաղաքում անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման նպատակով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, «Պահապան զարգացման» հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոնի» միջև դրամաշնորհային ծրագրերի պայմանագրեր ստորագրվեցին:  Ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար՝ «Պահապան զարգացման» հիմնադրամին, և շուրջ 70 հազար դոլար՝ «Կանանց աջակցման» կենտրոնին:    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթև Ստեփանյանը նշեց՝ նախարարությունը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է պահում համայնքային ծառայությունների ընդլայնումը:   «Հուշագրերի ստորագրումը վկայում է, որ Ճապոնիայի և ՀՀ-ի կառավարությունները մեկ դիտանկյունից են նայում համայնքների զարգացմանն ու սոցիալական ոլորտի պաշտպանության խնդրին: Վստահ եմ, որ ջանքերի մեկտեղումը նպաստելու է՝ ևս մեկ քայլ առաջ գնալ խնդիրները լուծելու կարևոր գործընթացում»,- նշեց փոխնախարարը:  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ  իր համար մեծ պատիվ է մասնակցել անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների բարելավման ծրագրերի ստորագրման արարողությանը: «Ուրախ եմ հայտարարել, որ այս հուշագրի ստորագրման շրջանակներում  դրամաշնորհային  օժանդակություն է տրամադրվելու «Պահապան զարգացման» հիմնադրամին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երեխաների, ծնողների, երիտասարդների համայնքային բազմաֆունկցիոնալ սոցիալական և կրթական կենտրոնի կառուցման նպատակով: Մեկ այլ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Կանանց աջակցման կենտրոնին», որի նպատակն է վերանորոգել կենտրոնը, որտեղ կազմակերպությունը մատուցում է սոցիալական խորհրդատվական ծառայություններ և իրավաբանական օգնություն, ինչպես նաև՝ վերանորոգել կանանց և երեխաների համար նախատեսված 2 ապաստարան՝ ստեղծելով առավել ապահով և հարմար պայմաններ»,- ասաց դեսպանը:  «Պահապան զարգացման» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նպաստել Բերդում բնակչության խոցելի խավի կյանքի որակի բարելավմանը ՝ կառուցելով հասարակական սոցիալ-կրթական կենտրոն։ Արդյունքում, տարեկան մոտ 2800 մարդ կշահի նախագծից։ «Ծրագիրը նպատակ ունի ապահովել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների անվտանգությունն ու կենսապայմանների բարելավումը՝ խորհրդատվական աջակցության կենտրոնի և ապաստարանների կահավորմամբ, ինչպես նաև շենքերի վերանորոգմամբ: Արդյունքում, նախագծի շրջանակում տարեկան մոտ 300 կին և երեխա կշահեն»,- եզրափակեց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Հասմիկ Գևորգյանը:   
16:53 - 23 դեկտեմբերի, 2022
Հայաստանի շտապ բուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով

Հայաստանի շտապ բուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի՝ ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը՝ ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին: Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով: Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ։
12:18 - 22 նոյեմբերի, 2022
Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի․ ԱՄՆ-ն դատապարտում է

Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի․ ԱՄՆ-ն դատապարտում է

Հինգշաբթի օրը Հյուսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի Հոկայդո կղզուց արևմուտք՝ բացառիկ տնտեսական գոտի։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այս պահին Բանգկոկում է՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին։ Կիսիդայի խոսքով՝ հյուսիսկորեական հրթիռի արձակման հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան։ Նշենք, որ հրթիռի արձակումն իրականացվել է հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել է։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով: Այսինքն հրթիռը բավականաչափ հեռահարություն ուներ ԱՄՆ հասնելու համար։ Միացյալ Նահանգները դատապարտել է Հյուսիսային Կորեայի գործողությունները։ Ինչպես հայտնում են Սպիտակ տնից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է քննարկուները տարածաշրջանի գործընկերների հետ։ ԱՄՆ նախագահի վարչակազմը նաև նշել է, որ հրթիռի արձակումը «լկտիաբար խախտում է» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և հանգեցնում է տարածաշրջանում «լարվածության» աճի, ինչպես նաև կարող է ապակայունացնել անվտանգության իրավիճակը։ Սպիտակ տունը նաև կոչ է արել բոլոր երկրներին դատապարտելու Հյուսիսային Կորեայի գործողությունները և հորդորելու Փհենյանին «նստել լուրջ բանակցությունների սեղանի շուրջ»․ «Դիվանագիտության դուռը փակ չէ, բայց Փհենյանը պետք է անհապաղ դադարեցնի ապակայունացնող գորոծողությունները ու դրա փոխարեն ընտրի դիվանագիտական փոխգործակցությունը»։
11:07 - 18 նոյեմբերի, 2022
Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը
 |azatutyun.am|

Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը |azatutyun.am|

azatutyun.am: Ինդոնեզիայում՝ Բալի կղզում «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովի գումարման կապակցությամբ անվտանգության խստագույն միջոցներ են ձեռնարկվել: Բալի են արդեն ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ լիդերներ: Բալիում բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում են ավելի քան 18 հազար զինծառայողներ և ոստիկաններ: Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն են, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները: Երկօրյա գագաթնաժողովը, որի կարգախոսն է՝ «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր», վաղն է մեկնարկում:
14:10 - 14 նոյեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել |hetq.am|

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել |hetq.am|

hetq.am: Հյուսիսային Կորեան նոյեմբերի 3-ի առավոտյան մի քանի հրթիռ է արձակել, այդ թվում՝ մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը թռիչքի ժամանակ դուրս է եկել շարքից։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեին։ Reuters-ն էլ գրում է, որ արձակման մասին հայտարարել են նաև Ճապոնիայի իշխանությունները։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան մոտ 07:40-ին (Երևանի ժամանակով` 02:40-ին) Փհենյանի Սունան շրջանից։ Այն թռել է մոտ 760 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 1920 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնական ծովում։  Պաշտպանական ոլորտում Yonhap-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ հրթիռը, ամենայն հավանականությամբ, շարքից դուրս է եկել, երբ անջատվել է հրթիռի երկրորդ աստիճանը։ Հարավային Կորեան պաշտոնապես դա չի հաստատել։ Ճապոնիայի իշխանություններն ի սկզբանե հայտարարել են, որ հրթիռը թռել է երկրի տարածքի վրայով, սակայն ավելի ուշ ճշտել է, որ դա տեղի չի ունեցել։ 2022 թվականին սա Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման յոթերորդ դեպքն էր և առաջինը մայիսի վերջից ի վեր։ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի տվյալներով՝ այս տարի Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման մի քանի անհաջող փորձ էր արել։ Հարավային Կորեայի զինվորականները նաև հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան Հարավային Փհյոնան պրովինցիայի Կեչհոն բնակավայրի մոտից նոյեմբերի 3-ին արձակել է ցածր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։ Դրանք հավաքել էին մոտ 70 կմ բարձրություն, իսկ թռիչքի հեռավարությունը կազմել էր 330 կմ։ Նոյեմբերի 2-ին Հյուսիսային Կորեան արձակել էր մոտ 20 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ, ինչպես նաև՝ հրետանային մոտ 100 արկ։ Պաշտոնական Սեուլի հայտարարության համաձայն՝ Հյուսիսային Կորեան վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ հրթիռն արձակել էր Հարավային Կորեայի ծովային սահմանի վրայով։
14:47 - 03 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը. Մասանորի Ֆուկուշիման՝ Գնել Սանոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին, այլև, առհասարակ, գնահատում ենք Ձեր ակտիվ գործունեությունը Հայաստանում և ձեր հասցեական գնահատականները»,- ասել է նախարարը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարը կարևորել է երկու երկրների միջև օդային կանոնավոր չվերթերի անհրաժեշտությունը, որը կնպաստի նաև այլ ոլորտների զարգացմանը։  Մասանորի Ֆուկուշիման իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին Գեղարքունիքի մարզ շրջայց կազմակերպելու համար, ինչը իրենց հնարավորություն է տվել տեղում ծանոթանալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, որոնք իրենք պատրաստվում են ներկայացնել իրենց կառավարությանը։ Դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական լավ հարաբերություններ, բայցև առկա է չօգտագործված մեծ պոտենցիալ՝ բիզնեսի, առևտրի ոլորտում, որը պետք է անպայման իրացնել։ «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է։ Հայաստանը շատ ժողովրդավար երկիր է։ Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է շարունակել տարբեր տեսակի աջակցություն տրամադրել Հայաստանին։ Ես՝ որպես Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, կուզենայի իմ բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի ավելի զարգացնեմ մեր երկու երկրների հարաբերությունները»,- ընդգծել է դեսպանը։ 
13:19 - 10 հոկտեմբերի, 2022
Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է Ճապոնական ծովի շրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին |news.am|

Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է Ճապոնական ծովի շրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին |news.am|

news.am: Տոկիոն և Վաշինգտոնը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Ճապոնիայի շուրջը, ներառյալ Ճապոնական ծովում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության Շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ «Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման և մեր երկրի շուրջը անվտանգության ոլորտում լարվածության աճի ֆոնին մեր երկրի ինքնապաշտպանական ուժերը և ԱՄՆ զինված ուժերը իրականացնում են հետևյալ զորավարժությունները։ Ժամկետը՝ հոկտեմբերի 1-ից»,- նշվում է Միացյալ կոմիտեի հաղորդագրության մեջ: Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ իր վերջին հրթիռային փորձարկումները ինքնապաշտպանության միջոց են ԱՄՆ-ի ուղղակի ռազմական սպառնալիքներից: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 25-ից վեց հրթիռ է արձակել։ Երկրի ազգային ավիացիոն վարչությունը նշել է, որ փորձարկումները «կանոնավոր և պլանավորված քայլ են»։ Հոկտեմբերի 6-ին Փհենյանը կրկին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նույնպիսի հրթիռային փորձարկումներ են տեղի ունեցել մի քանի օր առաջ։ Շուտով հետևել է Սպիտակ տան արձագանքը, որտեղ ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումն անխոհեմ որոշում են անվանել։
20:17 - 08 հոկտեմբերի, 2022
Ճապոնիան պատրաստակամ է աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները. դեսպան Ֆուկուշիման` նախարար Նարեկ Մկրտչյանին

Ճապոնիան պատրաստակամ է աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները. դեսպան Ֆուկուշիման` նախարար Նարեկ Մկրտչյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ գործընկեր ունենալով նաև Ճապոնիայի դեսպանությանը։ Սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում ևս ստացել ենք Ձեր աջակցությունը։ Պատրաստակամ ենք համագործակցել, ուսումնասիրել և քննարկել այն արդյունավետ ծրագրերը, որոնց կիրառումը հնարավորություն կտա կարգավորել ոլորտում առկա խնդիրներն ու արձանագրել հաջողություն»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։ Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ներկայացրել է վերջերս Գեղարքունիք կատարած այցի մանրամասները և շեշտել, որ պատրաստակամ են աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները։ «Հայաստանը Ճապոնիայի համար հանդիսանում է ժողովրդավար ու դեմոկրատ երկիր, որն ունի իրավունքի ուժի վրա հիմնված հասարակություն։ Հավաստիացնում ենք, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է իրականացնել տարբեր ծրագրեր՝ բարելավելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարիքները»,- նշել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ճապոնիայի կողմից տարեցների խնամքի հաստատություններին տրամադրվող աջակցության կարևորությունը, ինչպես նաև խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են ևս մեկ դրամաշնորհային ծրագրի, որի միջոցով կբարեկարգվի Խարբերդի մասնագիտացված մանկատունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխելու վերաբերյալ։
10:04 - 08 հոկտեմբերի, 2022
ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության, գրում է ՏԱՍՍ-ը։Հրթիռները արձակվել են 15 րոպե տարբերությամբ։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ բեկորներին:Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, մեկնաբանելով արձակումը, լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայի կողմից։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքի ուղին անցել է Ճապոնիայի հյուսիսային հատվածով։ Այն անցել է 4,6 հազար կմ տարածություն և ընկել Խաղաղ օվկիանոսում։ 
10:06 - 06 հոկտեմբերի, 2022
Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համաձայնագրի քննարկումն անհնար է. ՌԴ ԱԳՆ
 |news.am|

Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համաձայնագրի քննարկումն անհնար է. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Հստակ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համապարփակ պայմանագրի քննարկումը, այդ թվում՝ խաղաղության մասին, անհնար է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երրորդ վարչության տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը։ Նա նշել է, որ ռուսական կողմն ավելի վաղ Տոկիոյի հետ բանակցություններ էր վարում համապարփակ փաստաթղթի շուրջ, որը կհամապատասխանի ժամանակակից իրողություններին եւ կսահմանի ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ շրջանակի արագացված զարգացման հիմնական ուղղությունները։ «Ինչպես ընդգծվում է ՌԴ ԱԳՆ 2022-ի մարտի 21-ի հայտարարության մեջ, միանգամայն ակնհայտ է, որ անհնար է նման համաձայնագիր քննարկել մի պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշումներ է ընդունում եւ ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։ Ավելի վաղ վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ, չնայած Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։
12:17 - 05 հոկտեմբերի, 2022