Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվեց 30 օրով

«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվեց 30 օրով

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը (երկու վարչական վարույթ)։ Այս մասին հաղորդում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող ««Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում Օրենքի՝ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ: Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները: Ըստ կազմված արձանագրության՝ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում: Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվեց, որ Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ: Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել«Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
18:12 - 20 դեկտեմբերի, 2023
Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Շարունակվում է Ագզային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում քննարկվում է 2024թ․ պետական բյուջեի հարցը, այն ներկայացնում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մինչ այդ, սակայն, ներկայացվեցին երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները, որոնց մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը՝ երկուսն էլ 68 կողմ, 1 դեմ ձայներով։ Ընտրված երկու անդամներն էլ ԱԺ նիստի ընթացքում երդվեցին։ Նունե Հախվերդյանը   Հասմիկ Հակոբյանը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը՝ 69 կողմ ձայնով։ Հակոբ Միհրանյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը՝ 68 կողմ ձայնով։ Սերգեյ Մարաբյանը
10:27 - 06 դեկտեմբերի, 2023
ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը
 |1lurer.am|

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի  թափուր պաշտոնում: Հակոբյանի թեկնածությունը քննարկվել է նաև հանձնաժողովում»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Հակոբյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, զբաղվել հետազոտական աշխատանքներով, հրապարակել 50-ից ավելի գիտական և գրախոսական հոդվածներ: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2012-ից «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիրն է: «Վստահ եմ, որ տիկին Հակոբյանը բարեխղճորեն կկատարի իր աշխատանքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, կոչ եմ անում ԱԺ բոլոր խմբակցություններին՝ կողմ քվեարկել տիկին Հակոբյանի թեկնածությանը»,- նշեց Ղազարյանը:
14:19 - 05 դեկտեմբերի, 2023
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածություններին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածություններին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար ՀՀ  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Խաչիկի Հակոբյանի և Նունե Նորիկի Հախվերդյանի թեկնածությունների և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՀՌՀ հանձնաժողովում այս պահին կա 3 թափուր տեղ, սահմանված ժամկետում թեկնածություններ առաջադրել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ Հասմիկ Հակոբյանը գրականագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տարբեր ամսագրերում ու թերթերում հրատարակել է 50-ից ավելի գիտական ու գրախոսական հոդվածներ, 2001-2023 թվականներին խմբագրել և հրատարակության է պատրաստել մոտ 2 տասնյակ գրական ստեղծագործություններ: Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: «Եթե ինձ վստահվի այս պաշտոնում աշխատելու հնարավորությունը, ես կպարտավորվեմ ընթերցող, վերլուծող և քննադատող հաղորդումներ ավելացնել հեռուստաընկերություններում: Կարևոր է, որ եթերում հնչի բազմաբովանդակ խոսք, չխախտվի խոսքի ազատությունը, այն լինի կարծրատիպերից ու բռնությունից զերծ»,- ասել է թեկնածուն: ՀՀ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, աշխատել է կայքերում և ամսագրերում՝ որպես լրագրող և մեդիավերլուծաբան, 1990-1997 թվականներին աշխատել է ՀՀ պետական հեռուստառադիոյի ընկերությունում: Անդամակցում ու համագործակցում է մի շարք տեղական և միջազգային ֆեդերացիաների, ասոցիացիաների, փառատոնների և հիմնադրամների հետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Շնորհակալություն հայտնելով  խմբակցությանն իր թեկնածությունը ներկայացնելու համար՝ Նունե Հախվերդյանը բարձր է գնահատել ՀՌՀ դերը՝ որպես վերլուծող և կարգավորող մարմին: «ՀՌՀ գործոնը չափազանց կարևորում եմ. այլ ավելի կոմպետենտ կառույց մեր երկրում, կարծում եմ՝ չկա»,- ասել է թեկնածուն: Պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնք վերաբերել են սուտ լուրերին, մեդիայի կարգավորման օրենքներին, լուրերի հանրօգուտ բովանդակությանը, ոլորտում պատժամիջոցների կիրառմանը և այլ թեմաների: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված՝ Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածություններին:
17:16 - 30 նոյեմբերի, 2023
Ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրները քննարկելու համար Հայաստանը ՌԴ-ին հրավիրել է խորհրդակցության
 |armenpress.am|

Ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդիրները քննարկելու համար Հայաստանը ՌԴ-ին հրավիրել է խորհրդակցության |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռուսական հեռուստաալիքների կողմից որոշակի խախտումներ են արձանագրել։ Ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է համաձայնագիր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության մասին։ Նրա խոսքով՝ այս պայմանագրով կարգավորվում են հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում ռուսական և Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների վերաբերյալ։ «Այնտեղ կա շատ հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն։ Մեր պետական ինստիտուտները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հատկապես վերջին ամիսներին արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, խախտում են նշված պայմանագրերը։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարեկամական հարաբերությունները և առկա իրողությունները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի մենք այս իրադրությունը քննարկենք և հասկանանք, թե ինչպիսին պետք է լինենք ելքերը կամ իրադարձությունները»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը հույս ունի, որ այդ խորհրդակցությունները տեղի կունենան հնարավորինս արագ, որպեսզի այս հարցը կարողանան նորմալ, աշխատանքային և բարեկամական մթնոլորտում լուծել։
15:24 - 24 նոյեմբերի, 2023
ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեին և Բորիանա Աբերգին: Ինչպես հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ: ՀՌՀ նախագահը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել հանձնաժողովի ու ԵԽ համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Ներկայացրել է հանձնաժողովի կազմը, ձևավորման կարգը, լիազորությունները: Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ կարգավորող պետական մարմնի որդեգրած բարեփոխումների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ատելության խոսքի, բռնության կոչերի դեմ պայքարը, համացանցային տիրույթի տեսալսողական բովանդակության կանոնակարգումը, որում, եվրոպական գործընկերները, վստահաբար, կարող են իրենց կարևոր մասնակցությունն ունենալ: Հայկական կողմը պատասխանել է համազեկուցողների հարցերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:
17:40 - 08 նոյեմբերի, 2023
ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին
 |azatutyun.am|

ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների մասին հարցին: Խաչատրյանին մասնավորապես հարցրել էին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խախտումները արձանագրելու և բացառելու համար: «Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք համաձայնագրից, տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, օրը չեմ հիշում, այսինքն, այդ կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շտկումներ կան և խախտումների արձանագրությունների հետ կապված պատասխանատուն է, ըստ պայմանագրի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Եվ վերջերս մենք հարցում ենք ուղարկել ու ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում նաև ամսի 23-ին տեղի ունեցած հեռուստաեթերում հնչած որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ», - պատասխանեց Խաչատրյանը:
20:47 - 25 հոկտեմբերի, 2023
«Վիվառո մեդիա»-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացավ
 |hetq.am|

«Վիվառո մեդիա»-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացավ |hetq.am|

hetq.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթին մասնակցում էին «Հուսաբեր» ՓԲԸ-ն («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն) և «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մինչև քվեարկությունը հիշեցրեց, որ 2021թ. հունվարին համապետական մրցույթով լիցենզիա են տրամադրել բոլոր մարզային, մայրաքաղաքային և հանրապետական սփռման հեռուսածրագրերին։ Սակայն մրցույթում պարտված մասնակիցներից մեկը («Հ2» հեռուստաընկերությունը-հեղ.) դիմել է դատարան, արդյունքում հանձնաժողովն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները։ «Կատարելով դատարանի որոշումը՝ նոր մրցույթ անցկացրինք, բայց քանի որ այդ հեռուստաընկերությունը մոտ մեկ տասնյակ հայցով էր դիմել դատարան, ապա այդ հայցով, որտեղ իրեն պահանջում էր հաղթող ճանաչել, մեկ սլոթի վրա արգելանք դրվեց։ Եվ մենք անցկացրինք ոչ թե հինգ հանրապետական սլոթի մրցույթ, այլ՝ չորսի։  Երբ այդ դատական հայցում պարտվեց այդ հեռուստաընկերությունը, հարկադիր կատարողից ստացանք այն նամակը, որ սլոթն այլևս արգելանքի տակ չէ։ Անցկացնում ենք այս մրցույթը, որպեսզի լրացնենք վերջին հանրապետական սլոթը»,- հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Վարկանիշային քվեարկությամբ «Հուսաբեր» ՓԲԸ-ն ստացավ 51, «Վիվառո մեդիան»՝ 73 միավոր։ Քվերակության արդյունքում հաղթող ճանաչվեց «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։ «Մեզ համար շատ դժվար էր որոշումն ընդունել, անկեղծ ասեմ, բայց միշտ հաղթում է ուժեղագույնը»,- նշեց ՀՌՀ նախագահը։
13:56 - 15 սեպտեմբերի, 2023
Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «Վի Էմ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական ակտի ընդունման և տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցերը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո, քննարկելով օրակարգային առաջին հարցը. Հանձնաժողովը որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2023 թվականի սեպտեմբերի 15-ը (ժամը 12։00-ը), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության՝ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը, որտեղ Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքներին զուգահեռ ներկայացվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի շարք ծրագրերի պարբերական բնույթ կրող անջատումների մասին տեղեկատվություն և այլն։ Եզրակացություն Քննարկելով «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, հիմք ընդունելով «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-գանգատը՝ ըստ որի տեսալսողական մեդիածառայություն մատուցող «Փի Բի Սի» ՍՊ ընկերության «Կինոման» տեսալսողական ծրագրի եթերում ոչ սեփական տեսալսողական հաղորդումները (ֆիլմերը) հեռարձակել է առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի։ Ընկերությունը հայտնել է նաև, որ իր և Հեռարձակողի միջև ֆիլմերի հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար վերջինիս հեռարձակել ֆիլմերը ՀՀ տարածքում, իսկ ընկերությունը  կրում է պայմանագրային պարտավորություն իրավատիրոջ հանդեպ՝ իր իրավունքները երրորդ անձանց խախտումներից պաշտպանելու ուղղությամբ։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի վերաբերյալ Ընկերության կողմից դիմում-գանգատի հետ ներկայացված հիմնավորումները և Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները, և ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի  դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: Հանձնաժողովը բավարարել է «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։ Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «Վի Էմ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
19:30 - 11 սեպտեմբերի, 2023
ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք  ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» և «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցերը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից: Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը՝ նշվեց, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1300 (հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 48000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը ներկայացնելով՝ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ հեռարձակողների հեռարձակած տեսալսողական ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է՝ հիմք ընդունելով տեսալսողական ծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ուղղակի դիտարկման արդյունքները, տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյաններում մուտքագրված տվյալները, Հեռարձակողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների  մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և այլն։ Միաժամանակ նշելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է հրապարակված վճարովի եթերաժամանակի սակագնի սահմանման և եթերաժամանակի տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
17:28 - 19 հուլիսի, 2023
«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին
 |factor.am|

«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին |factor.am|

factor.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք չօգտագործեն: Հակոբյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ օնլայն հեռուստաընկերություններով բռնության կոչի, ատելության խոսքի, էթիկայի նորմերի խախտման մասին: «Այս ախտից ու աղբից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,- հարցրեց Նազարյանը: «Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,- նշեց Հակոբյանը՝ դիմելով պատգամավորներին:
14:57 - 13 ապրիլի, 2023
ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հեռարձակող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության
 |armenpress.am|

ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հեռարձակող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության: Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: «Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտությանը: Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ մեր գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Մի քանի հեռարձակողներ մեր ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը: Այդ կապակցության հանձնաժողովը հիշեցնում է, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա չի նշանակում, թե հեռարձակող լրատվամիջոցների դաշտն ազատ  ու անկախ է և սպասարկում է հանրային շահը: «Այս ոլորտի վրա բացասաբար են ազդում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Այդ գործոնները սահմանափակում են բոլոր հեռարձակողների խմբագրական անկախությունը, նպաստում են քարոզչական բաղադրիչի ավելացմանը, նվազեցնում են բովանդակության որակը»,- ասաց Հակոբյանը: Հանձնաժողովը, սակայն, արձանագրում է, որ առկա են նաև դրական միտումներ: Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ: Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել է ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:
13:49 - 13 ապրիլի, 2023
Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը
 |armenpress.am|

Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե  Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը  (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ   Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն: Անդրադառնալով այս գործընթացին քաղաքական ենթատեքստ տալու փորձերին՝ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք է։   «Այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»,- նշեց նա:
11:14 - 11 ապրիլի, 2023
Հ2-ը Երևանում չի հեռարձակվի
 |hetq.am|

Հ2-ը Երևանում չի հեռարձակվի |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Օրակարգում եղել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության հարցը։ Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երկու ընկերություն՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 55 և 78 միավոր: Հ2-ը 2021-ի հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին: Հ2-ը դիմել էր դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման նոր մրցույթ էր հայտարարել:
18:07 - 28 հոկտեմբերի, 2022
Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում է վեց հեռուստաընկերություն

 |armenpress.am|

Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում է վեց հեռուստաընկերություն |armenpress.am|

armenpress.am:  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին հրավիրված նիստում քննարկեց hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում են «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, նախքան  հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ելույթները լսելը, հիշեցրեց, որ հերթական մրցույթն անցկացվել է 2021 թվականի հունվարին: Մրցույթին մասնակցել են հանրապետական ծածկույթի 12 ընկերություն, որոնցից հինգն ստացել են հանրապետական  սփռման ծածկույթի լիցենզիա: Ըստ օրենքի՝ լիցենզիան պետք է գործեր յոթ տարի ժամկետով: «Տասներկու հեռուստաընկերություններից հինգն այն հեռուստաընկերություններն էին, որոնք ստացել էին ամենաբարձր թվանշանները և զբաղեցրել էին հանրապետական ծածկույթի սլոթերը, իսկ մյուսներն անցել էին մայրաքաղաքային ծածկույթի: Օրենքում հստակ նշված էր, որ այն հեռուստաընկերությունները, որոնք չեն հավաքում համապատասխան թվանշաններ հանրապետական ծածկույթի համար, իջնում են մայրաքաղաքային ծածկույթ: Շատ կարևոր է, որ 2021 թվականին մրցույթի արդյունքները որևէ դժգոհություն չէին առաջացրել ո՛չ քաղաքական ուժերի կողմից, ո՛չ կուսակցությունների, ո՛չ հանրային սեկտորի, ո՛չ միջազգային կառույցների, ո՛չ իրավապահ մարմինների կողմից»,-ընդգծեց Հակոբյանը: Նրա խոսքով՝ որևէ կառույց չէր առաջարկել բոլոր նյութերի համապատասխան աուդիտ անցկացնել, որոնց հիման վրա տրվել էին լիցենզիաները: «Մեր բոլոր թղթերը բաց էին, թափանցիկ: Մոտ երկու ամիս հանձնաժողովի աշխատակազմն աշխատել էր, հաշվի էր առել բոլոր չափորոշիչները: Ընդունվել էր կոլեկտիվ որոշում: Այս ամենից հետո «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը  դիմել է Վարչական դատարան: «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը հրաժարվել էր մասնակցել մայրաքաղաքային սլոթի հատկացմանը և իր կամքով չէր զբաղեցրել թվային մուլտիպլեքսում իր տեղը: Ընկերությունը երկու հայցով էր դիմել Վարչական դատարան. առաջին հայցով պահանջում էր դատարանից անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, իսկ երկրորդ հայցով իրեն հաղթող ճանաչել մրցույթում: Առաջին հայցով դատարանը ի օգուտ Հ2-ի է որոշում կայացրել, և մենք, կատարելով այդ դատավճիռը, 2022-ի օգոստոսին հայտարարեցինք այս մրցույթի մասին»,-պատմեց Տիգրան Հակոբյանը: Նա շեշտեց, որ հինգ սլոթից չորսն է մնացել, քանի որ Հ2-ը երկրորդ հայցով պահանջում էր իրեն ճանաչել մրցույթի հաղթող: «Երկրորդ դատական գործընթացը դեռ չի ավարտվել. տեսական հնարավորություն կա, որ դատարանը հաղթող կճանաչի հենց Հ2-ին, և Հ2-ը դիմել էր դատարան, որ սլոթերն ազատ պահվեն, որ այն զբաղեցնի իր տեղը: Այս անգամ դատարանը ոչ թե սառեցրել էր հինգ սլոթի մրցույթը, այլ միայն մեկի և թույլ էր տվել չորս սլոթի մրցույթն անցկացնել: Այն, որ մենք կատարում ենք դատարանի որոշումը, բացարձակ չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ որոշման հետ»,-ընդգծեց Հակոբյանը: ՀՌՀ նախագահն ասաց, որ հանձնաժողովը սպասում է մրցույթի ավարտին, որ դիմի պատկան մարմիններին նաև Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի հստակ քննարկեն նման որոշումների դրդապատճառները, քանի որ դրանք, ըստ ՀՌՀ նախագահի, տասնյակ հետևանքներ են ունենում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ըստ օրենքի՝ ունի մինչև երկու ամիս ժամանակ  հեռուստաընկերությունների ներկայացրած ծրագրերն ուսումնասիրելու, դրանք նրանց եթերային քաղաքականության հետ համեմատելու, հիմնավորումները գրելու և որոշում կայացնելու համար:
14:50 - 10 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը ՀՌՀ անդամի պաշտոնում

ԱԺ-ն քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը ՀՌՀ անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է  Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  (ՀՌՀ) անդամի պաշտոնում: Նրան այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Մեդիան հզորագույն սոցիալ-հոգեբանական գործիք է, և եթե մենք ցանկանում ենք ինչպես բոլոր նորմալ երկրներում, կներեք այդ արտահայտության համար, ես նկատի ունեմ մեդիահամակարգի ստեղծման առումով նորմալ, ցիվիլ երկիր, որը մեր մոտ դեռ չկա, մենք պիտի կարողանանք ստեղծել այն համակարգը, որը կարողանում է սպասարկել քաղաքացու տեղեկատվական պահանջմունքները, որը բերում է հանրային համերաշխության և որը թույլ է տալիս քո պետությանը լինել արդիական, մրցունակ, ոչ թե կոնսերվացվել որոշ սոցիալական հարաբերություններ և նույնիսկ շպրտել դեպի միջնադար»,-իր ելույթում նշեց Հակոբյանը։ Հակոբյանը զբաղեցնում է ՀՌՀ նախագահի պաշտոնը, նրա պաշտոնավարումը կավարտվի օրեր անց։
15:15 - 15 սեպտեմբերի, 2022