Արթուր Խաչատրյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։

Ծնվել է 1972թ. հուլիսի 17-ին Երևանում:

1994թ. ավարտել է  ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1996թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Գործարար վարչարարության մագիստրոս: 1997թ.՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 2001թ.՝ Լոնդոնի Կայսերական քոլեջը: Գործարար վարչարարության մագիստրոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1994-2005թթ. եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող: 1997-2000թթ.՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսության վերակառուցման և էներգետիկայի տնօրենի ֆինանսական գծով օգնական, ֆինանսական ծրագրերի կառավարող: 2002-2003թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագիր»՝ բյուջետային գործընթացի մասնագետ: 2003-2005թթ.՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ծրագրերի համակարգող: 2005-2007թթ.՝ Երևանում Կալիֆոռնիայի միջազգային առևտրի և ներդրումների գրասենյակի տնօրեն: 2008-2010թթ.՝ «Մենեջմենթ Միքս» ՍՊԸ խորհրդատվական ուղղության ղեկավար: 2011-2013թթ.՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ֆինանսների և հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան), 2011թ.՝ նույն հիմնադրամի ֆինանսների և հաշվապահության ամբիոնի դասախոս: 2011-2013թթ. և 2015-2016թթ.՝ «Վիվատ Քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն:

2013-2014թթ.՝ «Արդշինբանկ» ՓԲԸ գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ: 2016-2017թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 2017-2018թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2018թ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2019թ.՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2020թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործարար վարչարարության և մարդկային ռեսուրսների կառավարման ֆակուլտետների դասախոս:

1991 թվականից ՀՅԴ անդամ է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
 |tert.am|

Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են հորինել և փորձում են հրամցնել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Սուտ մեկ․ ինչը, որ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է չկա, Քննչական կոմիտեի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։ Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։ «Բա ձեր ղեկավարի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի հայտարարությունները լսեք, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն «տնայինը» չեմ անելու։ Մյուսը՝ այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին է խոսո՞ւմ։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։ Նրա այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները կրկին տեղից արձագանքեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Չմեկնաբանե՛ք էլ իմ խոսքերը, այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։ Ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը, և հավելեց, որ ելույթն ավարտվել է։
12:00 - 11 հունիսի, 2024
«Եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի»․ Ռուստամ Բադասյան |aravot.am|

«Եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի»․ Ռուստամ Բադասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին․ «Որպես կանոն՝ երբ կառավարությունը խոսում է շրջհարկը հանելու կամ շեմը նվազեցնելու մասին, օրինակ են բերում ոչ պատշաճ տնտեսվարողներին։ Այսինքն՝ եթե կան մի քանի հոգի, ովքեր տեղավորվում են այս շեմի տակ, եւ դրա դեմ չեք կարողանում պայքարել, ուրեմն պետք է ընդհանրապես վերացնե՞լ այդ հարկային համակարգը, ինչը խորքի մեջ ընդունելի չէ։ Դուք 36 մլրդ դրամի մասին խոսեցիք, ովքեր թաքնվել են այդ շեմի տակ, իսկ ընդհանրապես այդ 36 մլրդ-ն ամբողջ ծավալի որ տոկոսն է կազմում։ Որովհետեւ 36 մլրդ-ի վրա հղում կատարելով՝ դուք բավական մեծ բեռ եք դնում պատշաճ տնտեսվարողների վրա»։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ մեր երկրում շրջհարկի շեմը բարձր է անգամ ԵՄ երկրների համեմատ։ Բայց խնդիրը շեմը չէ, այլ այն է, թե հատուկ հարկման համակարգերը ստեղծվում են ՓՄՁ աջակցման համար, թե՞ դա հնարավորություն է տալիս խոշոր հարկի վճարողներին որոշակի հարկային ագրեսիվ պլանավորումներ իրականացնել։ «Ես խնդիրն այդտեղ չեմ տեսնում, խնդիրը երկու տեղ եմ տեսնում,որ առհասարակ մենք կարող ենք առանց փաստաթղթավորման խրախուսել գործունեությունը հատուկ հարկման համակարգում։ Եվ երկրորդը, տեսել եմ, որ ԱԱՀ վճարողները, որոնք վճարում են ԱԱՀ եւ շահութահարկ, արհեստականորեն ստեղծում են ընկերություններ, որոնք գործում են հատուկ հարկման համակարգում, դուրս են գրում տարատեսակ ծառայությունների հաշիվներ, խուսափում են ընդհանուր հարկման համակարգում շահութահարկի մասով։ Եվ եթե ընդհանուր պետական բյուջեի եկամուտների մեջ դա 0,00 եւ այլ տոկոս է, բայց եթե նայենք այն վարչարարական ջանքը, որն ամեն տարի ՊԵԿ-ը գործադրում է, ինքը բավական նշանակալի գումար է։ Բայց առհասարակ, եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, ես երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի, որովհետեւ իմ կարծիքով բիզնեսի պատշաճ զարգացումը հնարավոր է ընդհանուր հարկման համակարգում, հստակ հաշվառման եւ պլանավորման դեպքում»,- նշեց Բադասյանը։ ՊԵԿ նախագահն ասաց, որ այս ոլորտում հաջորդ տարվա հունվարի մեկից չափագրման գործիքակազմ է ներդրվելու, որպեսզի պարզեն՝ շրջհարկի համակարգում գործող սուբյեկտները խախտում թույլ տալիս են, թե՞ ոչ։
11:32 - 31 մայիսի, 2024
Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին |panorama.am|

Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը՝ նվաճում», «կապիտուլյացիան՝ հաղթանակ». Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին |panorama.am|

panorama.am: «Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխա եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը գրևել է, որպես նախպազգուշացում»,-ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ «Անասնաֆերմա» վեպը գրվել է, որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ։«Օրուելը այն չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց...Դուք ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է»  և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ  է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը և հարցնելով, թե Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար, հավելեց.«Ձեր միակ լեգիտիմույունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք Լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»։Հայտնելով, որ իր կերդոյին համապատասխան ՔՊ-ն կրկին բացի իրենից մեղավոր է տեսնում բոլորին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզան ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում ՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազտումը տեղի է ունենում նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է»,- ասաց Խաչատրյանը։
13:02 - 22 մայիսի, 2024
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան
 |tert.am|

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններում, կարելի է կոչել ամեն ինչ բացի սահմանազատումից։ Այս մասին ԱԺ նիստին մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Իշխանություններն, այո, մեր այդ խորհրդին հետևեցին, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազատում, պիլոտային սահմանազատում, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է»,- ասաց նա։ Խաչատրյանը շեշտեց՝ մենք սխալվել ենք, պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են և, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցներ։ «Ինչի՞ եմ ասում ջեբկիրություն ու մանր գողություն, սովետում էլ էր այդպես․ այ իշխանություններն ի վնաս մեր հայրենակիցների սխալվել են կադաստրի քարտեզները գծելով, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեիք, թե՞ վախենում էիք։ Դե վե՛ր կացեք, ասե՛ք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա։ Կամ ընդունեք, որ մանր գողություն եք անում։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»,- ասաց նա։
10:34 - 21 մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար․  |arm.sputniknews.ru|

«Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար․ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։   «Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։   Ըստ պատգամավորի` ընտրությունները պետք է լինեն արդար, իսկ արդարության միակ պայմանը վերոհիշյալն է։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ժողովրդական պոռթկման բավարար զանգված։ Գործընթացն առանց դրա պարզապես չի հաջողվի։
12:42 - 07 մայիսի, 2024
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ

Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ

Տեղեկացնում եմ, որ այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրն՝ ապրիլի 27-ին, Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։ Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել է նա։
17:41 - 29 ապրիլի, 2024
Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանաության բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Այնտեղ էին նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։ Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։ Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։
18:09 - 26 ապրիլի, 2024
Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ այն խայտառակ հանդիպում ու ձախողում էր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։Նրա խոսքով կառավարության ղեկավարը և 4 բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայում չեն հանդիպում և քննարկում ԱՄՆ-ից տարեկան 15 մլն դոլարի և Եվրոպայից 70 մլն դոլարի աջակցությունը, այն դեպքում, երբ  երկու տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո աջակցություն։Հիշեցնելով, որ իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպային լինել այնքան մոտ, ինչքան վերջինս կկամենա՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ Եվրոպան առաջարկել է նախկինում գործող ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Պատգամավորն անդրադարձավ նաև խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ասաց. «Արցախի հարցը, Փաշինյանի խոսքերով, եթե ուղղակի պովոդոկ էր, որպեսզի Հայաստանին անկախությունից զրկեն, ապա Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ պովոդոկից զրկվի, այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, հենց ուղղված էր Արցախը զոհելու, որպեսզի փրկի Հայաստանը, բայց տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել»։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձավ սահմանազատման խնդրին և այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների՝ որպես լիազոր մարմին, աշխատանքին։ «Լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու մասին, այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ կայացել է այլ օղակում»,- հայտնեց Գրիգորյանը և, նշելով, որ  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հատվածի վերաբերյալ դրույթ է եղել, որը հետագայում հանվել է, իսկ Ոսկեպարում հայտնվել է ռուսական բազա, հավելեց. «Այսինքը՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել են տեքստից այդ դրույթն հանելու համաձայնություններ և պայմանավորվածություն, բայց՝ հետագայում այն իրականացնելու համար»։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև «Ֆրիդմ Հաուս»-ի վերջին զեկուցին՝ նկատելով, որ դրանով Հայաստանը ճանաչվել է մասսամբ ազատ, ինչը հետընթաց է, ակնարկ ավտորիտար տարեր պաունակելու, իրավապահ համակարգի, դատական համակարգի խնդիրների մասին։
16:00 - 15 ապրիլի, 2024
Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման գործընթաց սկսելուն, փոխարենն առաջարկում է համապարփակ գործընթացի սկիզբ դնել՝ ունենալով հիմքեր, հստակեցված քարտեզներ:   Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում: Աննա Գրիգորյանն իշխանությանը մեղադրեց միակողմանի զիջման գնալու մտադրության մեջ: «Պետք է լինի ընդհանուր գործընթաց, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով»,-նշեց նա: Նա իշխանությանը մեղադրեց զիջումների մեջ՝ նշելով, որ չկա որևէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով:   «Մեր առաջարկը հետևյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի: Պետք է հիմքերը, քարտեզները հստակեցվեն, նոր խոսենք բանակցությունների, քննարկումների մասին: Առանց հստակեցումների տարածքների զիջումը Հայաստանի համար բերելու է նոր անվտանգային ռիսկերի: Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների և քարտեզների մասով հստակեցումներով»,–ասաց Գրիգորյանը: Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական, այլ ոչ թե համապարփակ: Այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր սահմանագծում, հետո՝ զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանների երկայնքով: Այս մարդիկ գնում են հատվածական եղանակով»,-ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով զիջումների մեջ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետսահմանազատման գործընթացը սկսել ՀայաստանիՏավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանիհատվածից։
13:14 - 15 ապրիլի, 2024
Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023 թվականի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ ֆիզիկական անձանց անունով դեպի Հայաստան դրամային զուտ ներհոսքը 2022 թվականի համեմատ ընկել է և նախկին 50 %-ի փոխարեն նախորդ տարի կազմել է՝ 30%, ընթացիկ տարում՝ 20%։Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք զեկույցում չպետք է ներառվեր այն փաստը, որ 2023 թվականին մեկ ամսում ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում աճեց 14 անգամ։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա և կարելի է, ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել,այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7 % տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։ Թունյանի խոսքով, եթե Խաչատրյանի բոլոր հարցերը 2023 թվականի կառավարության կատարողականի զեկույցում ներառվեր, ապա այն ծավալուն կլիներ և ոչ մեկը չէր կարդա։ Արթուր Խաչատրյանն ասաց, որ տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ և դրանք պետք է ներառվեին հաշվետվության մեջ։ «Դրամի զուտ ներհոսքը նավեզել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայստանում, հիմա գալիս է՝ բարևում ու գնում է»,-ասաց Խաչատրյանը և, նշելով, որ կատավարությունը պետք է այդ խնդիրներին անդրադարձ կատարեր, ինչը չի արել՝ հավելեց, «Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ»։
12:35 - 11 ապրիլի, 2024
Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ ՀՀ կառավարության արձագանքը |hetq.am|

Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ ՀՀ կառավարության արձագանքը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատտրյանը հարց ուղղեց ՀՀ կառավարությանը, թե ռազմական հանցագործությունների կատարման համար Հայաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հայց կներկայացնի՞ Միջազգային քրեական դատարան, թե՞ ոչ։ Հիշեցնենք՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո այս տարվա փետրվարի 1-ից՝ Հայաստանը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Արթուր Խաչատրյանի հարցին արձագանքած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։ «Միջազգային նման պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր Կառավարությանը, թե՛ հետագա բոլոր կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե տեսնում ես հանցագործություն, նախ հնարավորություն ունես մտցնել քո քրեադատաիրավական մեխանիզմներ այլ երկրի փորձագետների, և եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում»,- նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
17:39 - 07 փետրվարի, 2024
«Այս կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը եւ պետականությունը»․ Արթուր Խաչատրյան
 |aravot.am|

«Այս կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը եւ պետականությունը»․ Արթուր Խաչատրյան |aravot.am|

aravot.am: «Անկախության, ինքնիշխանության եւ հարատեւության մասին խոսում է մի քաղաքական ուժ, որի օրոք թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում»,- Ազգային ժողովի նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ խմբակցությանը։ «150-200 քառակուսի կիլոմետր՝ թուրքերը բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում՝ թուրքերին այստեղից քշելու համար։ Թուրքերը պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխենք, թուրքերն են պահանջում, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների այն հայեցակարգում, որը դուք մշակում եք, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել․ թուրքերի պահանջով եք դուք դա անում։ Այդպիսի բան անում են խամաճիկային պետությունները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները համառորեն չեն ընդունում, որ կապիտուլյացիա են ստորագրել։ «Բա կապիտուլյացիոն պահանջը որտեղի՞ց եկավ։ Եվ կապիտուլյանտ քաղաքական ուժն այսօր խոսում է անկախությունից ու ինքնիշխանությունից։ Եվ այս կապիտուլյանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը հակադրում է ազգը եւ պետականությունը։ Արհեսատական հակադրություն է մտցնում, հիմա մի նոր հակադրություն առաջացավ՝ ազգ, պետություն եւ նաեւ ժողովուրդ։ Բա հետո՞։ Հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածի հետ, հիմա արդեն ժողովուրդը հակադրում եք պետության հետ, ազգը հակադրում եք պետության հետ։ Չեք հասկանո՞ւմ, որ այս հակադրումների անվերջ շղթան բերեց այս վիճակին։ Բերեց այն վիճակին, որ ինչ-որ մասնագետներ փորձում են հայ ժողովրդի պատմությունը փոխել։ Այդ մասնագետներից մի քանի հոգու անունը տվեք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ սա քաղաքական խնդիր է։ «Իսկ քաղաքական խնդիրը ձեր այս շարունակությունն է՝ Արարատը հակադրել Արագածին, ժողովուրդը հակադրել պետությանը։ «Հայաստանն իմ օջախ է» ասող մարդը փողոցում գրքույկներ էր բաժանում, որի վրա Հայաստանն ու Արցախի Հանրապետությունն իրար կպած էին։ Բայց այդպես մի բան ասելով այլ բան անելով՝ բերեցիք նրան, որ թուրքը հիմա վխտում է Հայաստանի սահմաններում ու Արցախում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
13:32 - 06 փետրվարի, 2024
Անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք. Փաշինյան
 |1lurer.am|

Անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, որ եղել են խաղաղության օրակարգի մասին հայտարարություններ դեռ 2019 թվականից, բայց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե այդ իրավիճակում ի՛նչ լուծում է առաջարկում: «Նախ ուզում եմ որոշ նրբություններ ավելի հասկանալի դառնան և՛ հանրությանը, և՛ ընդհանրապես: Այն գործողությունները և հայտարարությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը կապված է եղել միայն ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ, որովհետև մենք մի բան չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է: Ես էլի եմ ասում. հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել. այսինքն՝ այն, ինչ դուք ասում եք, բոլոր գործողություններն ուղղված են և շարունակում են ուղղված լինել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ այս անվտանգային ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումը հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն՝ լինեն բացառիկ լեգիտիմ»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է Բաքվից հնչող հայտարարություններին, ապա վարչապետը նշեց հետևյալը. «Ես հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել, և, իմիջիայլոց, արդեն պատասխանել եմ, և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը: Մեր հարցադրումներին ի պատասխան Ադրբեջանը երկու հակադարձում է անում. առաջին՝ եթե ՀՀ-ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, և երկրորդ հարցադրումն այն է՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կմ է, նկատի է առնվում ՀՀ-ի հարավը, եթե երթուղին այդպիսով անցնի, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ և այդպես շարունակ: Մենք այս երկու հարցերին պատասխանում ենք նույն կերպ: Ինչ պայմաններում ԻԻՀ-ն տալիս  է այդ անցումը, նույն պայմաններով ՀՀ-ն նույնպես պատրաստ է տալ, և եթե ՀՀ-ի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ-ի համար, բնականաբար, չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»: Վարչապետը նաև անդրադարձավ Խաչատրյանի այն դիտարկմանը, թե բանակցային գործընթացում «ԼՂ կարգավիճակը կարող է լինել առանց սահմանափակումների», ասաց, որ «առանց սահմանափակումների» նշանակում է նաև «զրո կարգավիճակ», այդ թվում՝ Ադրբեջանի կազմում: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս «զրո կարգավիճակին»  Ադրբեջանի կազմում հասնելու համար 2018 թվականի օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր նախապատրաստի իրավիճակում, և հրապարակային ասել եմ, էլի ասում եմ և կասեմ և կարող եմ սա ապացուցել: Մեծ հաշվով՝ ապացուցելու բան էլ չկա, որովհետև ինչքան հասկանում եմ, իմ հրապարակային հայտարարություններին որևէ առարկայական հակադարձում չի եղել: Այս թեզը կասկածի տակ չի դրվել, որովհետև կասկածի տակ դնելու բան չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
17:59 - 17 հունվարի, 2024
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կհամաձայնի սպառազինությունների վերահսկման Փաշինյանի առաջարկին
 |azatutyun.am|

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը կհամաձայնի սպառազինությունների վերահսկման Փաշինյանի առաջարկին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետի՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առաջարկին արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանից հրապարակավ չեն արձագանքել:Նիկոլ Փաշինյանն իր այս նոր գաղափարի մասին բարձրաձայնեց հունվարի 13-ին կուսակիցների հետ հանդիպմանը, երբ արձանագրեց, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարությունները «լրջորեն հարվածում են խաղաղության գործընթացին»: Վարչապետը մտահոգված էր՝ խաղաղության բանակցություններում Ալիևը հայկական առաջարկները մերժում է, դեմ է զորքերի հայելային հետքաշմանը, չի ընդունում սահմանային շրջանները ապառազմականացնելու գաղափարը:«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որՀայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և մեկը մյուսի՝ այդ պայմանավորվածությունների կատարման վերահսկելու հնարավորություն ունենան», - ասել էր նա։ Վարչապետի առաջարկին նախորդել էին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում կրկին պահանջում էր «Զանգեզուրի միջանցք», խոսում ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդում, թե 44-օրյայից հետո օկուպացված հողերից հետ չեն գնա, մերժում միջազգային երաշխավորի հայկական առաջարկը: Համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնելուն: Այս պայմաններում սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու վարչապետի առաջարկը որքանո՞վ է իրատեսական, և հնարավո՞ր է հայկական կողմն այն դարձնի բանակցություններում քննարկման հարց: Իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվում էին այս հարցին պատասխանել: Փոխարենը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդեց, թե այդ նոր առաջարկով Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքին լսարանին համոզել, թե խաղաղության գործընթացը ձախողված չէ: «Ադրբեջանը Փաշինյանի որևէ առաջարկություն երբեք չի ընդունել, հիմք ունենալ ենթադրել, որ ինքը թղթի վրա կհամաձայնի և գործնականում կսահմանափակի սպառազինությունները, անտրամաբանական է։ Մի քանի ամիս առաջ ինքը 1.2 միլիարդի նոր զենք գնելու պայմանագիր է կնքել Իսրայելի հետ, հիմա ի՞նչ Ալիևը պիտի ասի՝ պարտված Փաշինյա՛ն, դու ինձ ասես՝ ես քանի տանկ, քանի անօդաչու թռչող սարք, քանի ինքնաթիռ և ինքնաձիգ պետք է ունենամ։ Կատակ է՞ անում, ո՞ւմ է Փաշինյանը ծաղրում», - ասաց պատգամավորը։
16:52 - 17 հունվարի, 2024
Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. Արթուր Խաչատրյան
 |armeniasputnik.am|

Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու. Արթուր Խաչատրյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ որպես պատգամավոր` գաղտնիության հասանելիություն ունի, բայցխաղաղության փաստաթուղթը չի տեսել, սակայն համադրելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները` կարող է դատողություն անել, թե ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ։ «Այն փաստաթուղթը, որ պարտադրվել է ՀՀ-ին, շատ անորոշ ձևակերպումներ է ունենալու, որը Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա` դեռ չի հասունացել այն պահը, որ պայմանագիրը ստորագրվի։ Պատգամավորի համոզմամբ` գոնե տարեվերջյան այս 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։ Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
12:44 - 13 դեկտեմբերի, 2023