Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են հայկական կոնյակի տարանցման գործընթացն արագացնելու հնարավորությունները

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են հայկական կոնյակի տարանցման գործընթացն արագացնելու հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  Հռոմում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ։  Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Վերջին ամիսներին վրացական կողմը խոչընդոտներ էր հարուցում իր տարածքով դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման համար։ Հայկական կոնյակով բեռնված բազմաթիվ բեռնատարներ կանգնած էին մնում վրացական Գեզի անցակետում. արտահանվող խմիչքը փորձաքննության ենթարկելու պատրվակով հայկական բեռնատարները օրերով ու շաբաթներով մնում էին Վրաստանում։ Խնդրի առնչությամբ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները մի քանի անգամ ցույցեր անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ, խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հունիսի 23-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել էին Վրաստան, հանդիպել Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից հենց հունիսի 23-ին բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա։ Կողմերը նաև պայմանավորվել էին, որ ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։  
11:05 - 30 հունիսի, 2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 29-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Համաժողովի 44֊րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները: Նախարար Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արագացնել Երևանում կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի նշանակման հարցի աշխատանքները, քննարկել են թվային գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել 2026թ.-ին Հայաստանում անցկացվող COP17-ի կազմակերպման աշխատանքների մասին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների։
18:29 - 29 հունիսի, 2025
Երեկվա դրությամբ՝ ծիրանով բեռնված 626 մեքենա միայն հունիս ամսին է հասել ՌԴ, 363-ը ճանապարհին է. Պապոյան
 |1lurer.am|

Երեկվա դրությամբ՝ ծիրանով բեռնված 626 մեքենա միայն հունիս ամսին է հասել ՌԴ, 363-ը ճանապարհին է. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ծիրանի արտահանման հետ կապված խնդրիներին: «Երեկվա դրությամբ՝ 626 մեքենա միայն հունիս ամսին է հասել ՌԴ, 363-ը ճանապարհին է, միայն 69-ը երեկ է դուրս եկել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օբյեկտիվ հերթեր կան Լարսում:  Անդրադառնալով կոնյակի արտահանմանը՝ Պապոյանը նշել է, որ երեկ Լարսի անցակետով անցել է կոնյակով բեռնված 7 մեքենա: Նախարարը նշել է՝ Գեզիում գործընկերների հետ պայմանավորվածություն կա՝ առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենա է դուրս գալու: Հունիսի 25-ին Պապոյանը տեղեկացրել էր, որ միայն հունիսի 24-ին Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել էր ՌԴ մաքսային սահմանը։ Նախարարը մեկ այլ գրառմամբ նշել էր, որ Վրաստանի գործընկերների հետ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այդ օրը վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա։
14:25 - 26 հունիսի, 2025
Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին
 |1lurer.am|

Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ տեղեկացնելով, որ կառավարող խմբակցությունը օրենքի նախագծի փոփոխությունն արդեն շրջանառության մեջ է դրել, և առաջիկա օրերին ԱԺ արտահերթ նիստում մանրամասն կքննարկվի: Գևորգ Պապոյանը գործընթացը չի համարել մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ, նա անթույլատրելի է համարել, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների աշխատանքը: «Կառավարման մեջ, քանի որ մենք արդեն խնդիրներ ենք արձանագրում, երբ խոշոր գործարարը մեծ ներդրում էր արել, և իմ իմանալով՝ մի քանի 100 հազար դոլարի միջոցառում էր կազմակերպել .....էդ մարդը կորցրեց էդ գումարը, որովհետև էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, երբ պիտի բացումը տեղի ունենար: Մեկ ուրիշ դեպք երեկ գործարարից եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել, և այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար ՀԷՑ-ի անջատումների հետևանքով փչացել են: Ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրը հինգ անգամ կարող է լույսը անջատվել»,- ասել է Պապոյանը՝ հավելելով, որ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր ներդրումներ էն արել, որոնք առոչինչ են դառնում: Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, տեղեկացրել, որ երեկ մասնակցել է հիպերմարկետի բացման արարողությանը, որի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դա, ըստ վարչապետի, կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր: «Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա: Վարչապետի խոսքերով՝ Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները:  Հիշեցնենք՝ վարչապետը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի:   «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել: Հիմա նաև վերլուծությունը հիմք է տալիս մտածելու (առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից), որ այդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար:   Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու հստակ մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»,- ասել էր Փաշինյանը:   Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:
13:35 - 26 հունիսի, 2025
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյան

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար. Պապոյան

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջից:   «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։   Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով (հայկական բրենդի) բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։   Միևնույն ժամանակ, հայկական կողմից կապահովվի շշալցված կոնյակով բեռնված մեքենաների անխոչընդոտ տրանզիտային ելքը դեպի Վրաստան։   Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ այսուհետ հայկական շշալցված կոնյակի (հայկական բրենդիի) արտահանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով։   Բանակցությունների արդյունքների և հետագա քայլերի վերաբերյալ մանրամասները գործարար համայնքին կներկայացվեն աշխատանքային կարգով։   Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը»,- նշված է գրառման մեջ։
19:36 - 23 հունիսի, 2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Օրակարգում ներառված է եղել 7 հարց։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել Վարչապետի հաստատմանը։ Օրակարգային հարցերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Հատուկ շեշտադրվել է հիվանդության դեմ պայքարի հանրային նշանակությունը։ Անդրադառնալով արձանագրված մարտահրավերներին՝ որոշվել է շահագրգիռ մարմինների ներուժը համատեղ ուղղել բրուցելոզի դեմ իրականացվող պայքարի և վերասկողության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։ Նիստի ավարտին ուրվագծվել են նաև առաջիկա անելիքները։
18:43 - 20 հունիսի, 2025
Վրաստանն արդեն կոնյակի 33 բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ նախարար |civilnet.am|

Վրաստանն արդեն կոնյակի 33 բեռնատարի փոխանցման համաձայնություն է տվել․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Վրացական կողմը խոստացել է, որ կոնյակ տեղափոխող որոշակի քանակի բեռնատարների թույլ կտա հատել սահմանը և գնալ Ռուսաստան: Այդ մասին Ազգային ժողովում հունիսի 18-ին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ արդեն կա դրական առաջընթաց: «Մի փուլում որոշակի համագործակցության արդյունքում 61 մեքենա հնարավոր եղավ տեղափոխել։ Երեկ ասացին, որ 50 ավտոմեքենա թույլ կտան։ Մեկ ժամ առաջվա դրությամբ էլ արդեն 33 բեռնատարի դրական թույլտվություն է տրվել, և գործընթացը շարունակվում է»,- արձանագրեց նախարարը: Նրա խոսքով՝ վրացական կողմն ունի կասկած, որ տեղափոխվող կոնյակի մի մասը կոնյակ չէ, և պետք է փորձաքննություն իրականացվի: «Տարացման երկրներն այդպիսի իրավունք չունեն, և մենք դրա մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Նման իրավունք ունի այն երկիրը, որն ընդունում է ապրանքը»,- ասաց Պապոյանը: Նա նշեց, որ վրաց գործընկերներին առաջարկություններ են արել: «Մեխանիզմի առումով մենք ինքներս ենք առաջարկել մեխանիզմ, որ եթե որևէ ավտոմեքենայի հետ կապված կասկած կա, ապա համատեղ վերցնենք նմուշը, ուղարկենք եվրոպական որևէ լաբորատորիա, որտեղ փորձաքննություն կիրականացվի: Ըստ էության, եթե անգամ այդպիսի կասկածի հնարավորություն կա, մենք պատրաստ ենք նաև միջազգային փորձաքննության գնալ»,- նշեց նախարարը:
17:28 - 18 հունիսի, 2025
Իրան-Իսրայել լարվածությունն արտահանման և ներկրման խնդիրներ է առաջացրել․ Պապոյան
 |civilnet.am|

Իրան-Իսրայել լարվածությունն արտահանման և ներկրման խնդիրներ է առաջացրել․ Պապոյան |civilnet.am|

civilnet.am: Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին հայաստանյան մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ լոգիստիկ խնդիրների առաջ են կանգնել: Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։ «Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն», – ասաց Պապոյանը։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը քննարկում է տնտեսության խնդիրների լուծմանն ուղղված օպերատիվ շտաբի ստեղծման հարցը՝ նկատի ունենալով սահմանային խնդիրների խորացման հնարավոր ռիսկերը։ Պապոյանը վստահեցրեց, որ կառավարությունը թեման մշտապես պահում է վերահսկողության տակ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մակարդակներում։ Նա հավելեց, որ չնայած օպերատիվ շտաբ որպես այդպիսին ձևավորված չէ, գործողությունների համակարգումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։
13:55 - 16 հունիսի, 2025
Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկոհոլային խմիչքով բեռնատարների բացթողնման տեմպերից |armenpress.am|

Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկոհոլային խմիչքով բեռնատարների բացթողնման տեմպերից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանի պատկան մարմիններն անընդհատ կապի մեջ են այն տնտեսվարողների հետ, որոնք Վրաստանում խնդիրների են բախվում ալկոհոլային խմիչքների արտահանման պրոցեսում։  Պապոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ։  «Մենք այս պահին օնլայն ձևաչափ ունենք, որով կարողանում ենք հետևել թե քանի մեքենա է հիմա Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն են այս պահին Լարսում կանգնած, քանիսն են դրական ստացել, բայց դեռ Լարս չեն հասել, քանիսն են Գիզիի մաքսային անցակետում։ Մենք բոլոր տնտեսվարողների հետ անընդհատ կապի մեջ ենք, գիտենք, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, և փորձում ենք լուծել դրանք»,- ասաց նախարարը։  Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ Վրաստանի գործընկերներից նամակ է ստացել, որ օրվա ընթացքում իրեն այդ հարցով կզանգեն, որովհետև հայկական կողմը գործընթացում էլի որոշակի դանդաղումներ է նկատում։  «Մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո 1-2 օր որոշակի արագություն կար, որը մեզ բավարարում էր, հիմա կա տեմպ, որը շատ դանդաղ է՝ օրը մի քանի մեքենա, ինչն էլի խնդրահարույց է մեզ համար՝ չնայած, որ մենք մեր մասով պահպանել ենք բոլոր պայմանավորվածությունները, որ ունեցել ենք վրացական իշխանությունների հետ։ Մենք ակնկալում ենք, որ մեր վրացի գործընկերները ևս իրենց մասով կպահեն պայմանավորվածությունները»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։  
13:51 - 16 հունիսի, 2025
Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տրամադրվել է շուրջ 750 մլն դրամ աջակցություն, արտահանվել է 7.5 մլն լիտր |armenpress.am|

Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տրամադրվել է շուրջ 750 մլն դրամ աջակցություն, արտահանվել է 7.5 մլն լիտր |armenpress.am|

armenpress.am: Պետությունը 2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ:  Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը: ««Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 մլն դրամ ծավալով աջակցություն: Դրա արդյունքում արտահանվել է շուրջ 7.5 մլն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,-ասաց փոխնախարարը: Կառավարությունը «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը» հաստատել էր նախորդ տարի: Դրանով նախատեսված էր կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ 
11:21 - 11 հունիսի, 2025
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ
 |azatutyun.am|

Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ, «Ազատությանը» գրավոր հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից: Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները: Ըստ ալկոհոլ արտադրողների՝ այդ ստուգումներն արդեն ամիսներ են տևում, ինչի հետևանքով հայկական խմիչքները ռուսական շուկայից դուրս են մնում, ընկերություններն էլ՝ ֆինանսական վնասներ կրում: ⁠Արդյոք այդ ստուգումները վրացական մաքսակետում շարունակվելու են ու կրկին ձգձգվելու են մատակարարման ժամկետները, այս հարցին էլ գերատեսչությունից պատասխանել են, թե «ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե՝ ոչ»: Պատասխանից պարզ չի դառնում՝ փաստացի ապօրինի՞ են այդ ստուգումները, թե՞ պարզապես իրենց այս ամիսների ընթացքում չի հաջողվել պատասխան ստանալ: Նախարարությունից նաև փոխանցել են՝ ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար հատել է ռուսական սահմանը, մի քանի տասնյակ մեքենաներ Լարսի անցակետում են սպասում իրենց հերթին, ևս մի քանի տասնյակ էլ դեռևս նույն տեղում է, աշխատանքներ են իրականացվում դրանց տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։ Օրերս Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկեց իր այցը Երևան, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, թե վրացական կողմից անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են:  
17:44 - 10 հունիսի, 2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում |1lurer.am|

Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների և կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված բյուջեով հատկացվել էր 2,9 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 2,7 մլրդ դրամ: «Պայմանավորված տարբեր պատճառներով՝ ունենք խնայողություններ»,- նշել է Գևորգ Պապոյանը: «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի համար նախատեսվել էր հատկացնել 1 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 779 մլն դրամ, փաստացի կատարողականը կազմել է 705 մլն դրամ: «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման արդիականացում» ծրագրի ճշտված բյուջեն կազմել է 750 մլն դրամ, փաստացի ծախսվել է 676 մլն դրամը: «Զբոսաշրջության զարգացում» ծրագրի իրականացման համար նախատեսվել էր հատկացնել 13,2 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 7,5 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրել է նաև մյուս ծրագրերի կատարողականներն ու իրականացված միջոցառումները, որոշ ծրագրերի թերակատարումներն ու գերակատարումները: Գևորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են մակրոտնտեսական քաղաքականությանը, ոլորտում իրականացված միջոցառումներին, դրանց վերջնարդյունքներին, ներդրումների արտահոսքին, ավիափոխադրողների սուբսիդավորմանը, արտարժույթների փոխարժեքին, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման մասին ծրագրին, բժշկական զբոսաշրջությանը և այլն: «2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5,95 տոկոս աճ: Նշեմ, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն արդեն 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 8500 դոլար, այնինչ 2023 թվականի արդյունքներով՝ 8100 դոլարից մի փոքր ավելի էր»,- ասել է նախարարը: Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ոլորտային վիճակագրություն՝ ըստ ճյուղերի: Ըստ այդմ՝ արդյունաբերությունն աճել է 3,1 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 1 տոկոսով, ծառայությունները՝ 5 տոկոսով, առևտուրը՝ 16,8 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 13,5 տոկոսով: Նախարարի խոսքով ՀՆԱ կառուցվածքում այս թվերը կարևոր ցուցանիշի մասին են խոսում, հատկապես եթե 2018 թվականը համեմատվի 2024 թվականի հետ: «2018 թվականին արդյունաբերությունը 18,2 տոկոս էր, 2024 թվականին՝ 16,2 տոկոս: 2018 թվականին գյուղատնտեսությունը 13,9 տոկոս էր, 2024 թվականին՝ 7,9 տոկոս: Այստեղ թվում է, թե կրճատում կա, սակայն իրականում տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, քան գյուղատնտեսությունը, և վերջինիս մասնաբաժինը փոքրացել է: Այն տեսլականը, որն ունենք գյուղատնտեսության ապագայի հետ կապված, ինտենսիվ տոհմային տնտեսությունն է, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է ունենա, ոչ ավելին: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտը 2018 թվականին արձանագրված 6,6 տոկոսից 2024 թվականին դարձել է 7,1 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը՝ 39,2-ից 45,2 տոկոս»,- ասել է նախարարը: Նիստի սկզբում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս: Գերատեսչությանը հատկացվել էր 72 մլրդ 400 մլն դրամ: Փաստացի իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառում: 1 մլրդ 687 մլն դրամի գնումներ, որոնցից մեկ աղբյուրից գնումը կազմել է 152 մլն դրամ:
16:42 - 09 հունիսի, 2025
2024-ին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը. Գևորգ Պապոյան
 |1lurer.am|

2024-ին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը. Գևորգ Պապոյան |1lurer.am|

1lurer.am: 2024 թվականին առաջին անգամ ՀՆԱ-ն գերազանցել է 10 տրիլիոն դրամը: Ունենք 5.95 տոկոս աճ: Նշեմ, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն արդեն 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 8500 դոլար, այնինչ 2023 թվականի արդյունքներով՝ 8100 դոլարից մի փոքր ավելի էր: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Պապոյանը ներկայացրեց նաև ոլորտային վիճակագրություն: Ըստ այդմ՝ արդյունաբերությունը 3.1 տոկոսով է աճել, գյուղատնտեսությունը՝ 1 տոկոսով, ծառայությունները՝ 5 տոկոսով, առևտուրը 16.8 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 13.5 տոկոսով: Ըստ նախարարի՝ ՀՆԱ կառուցվածքում այս թվերը կարևոր ցուցանիշի մասին են վկայում, հատկապես եթե համեմատենք 2018 թվականը 2024 թվականի հետ: «2018 թվականին արդյունաբերությունը 18.2 տոկոս էր, 2024-ին՝ 16.2 տոկոս: 2018-ին գյուղատնտեսությունը 13.9 տոկոս էր, 2024-ին՝ 7.9 տոկոս: Այստեղ թվում է թե կրճատում կա, բայց իրականում տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, քան գյուղատնտեսությունը, և վերջինիս մասնաբաժինը փոքրացել է: Այն տեսլականը, որն ունենք՝ գյուղատնտեսության ապագային հետ կապված, ինտենսիվ տոհմային տնտեսությունն է, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է ունենա, ոչ ավելին»,- ասաց նա: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտը 2018 թվականին արձանագրված 6,6 տոկոսից 2024-ին դարձել է 7,1 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը՝ 39.2-ից 45.2 տոկոս:
12:21 - 09 հունիսի, 2025
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։   Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին որպես ԱԱՀ վճարող հաշվառելու դեպքերի ընդլայնման հարցը։   Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
19:01 - 06 հունիսի, 2025