Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |armenpress.am|

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից շուրջ 6 հազար մարդ են տարհանել Աֆղանստանից: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Վերջին նորացման պահից, որը տարածվել Է երեկ (օգոստոսի 17-ի) երեկոյան, ԱՄՆ-ի զինվորականները շուրջ 1,8 հազար մարդ են տարհանել տասը C-17 ինքնաթիռներով: Օգոստոսի 14-ից ի վեր մենք տարահանել ենք գրեթե 6 հազար մարդ»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար, եւ թալիբների դեմ զինված դիմադրության կոչ Է արել: Արեւմտյան երկրները տարհանում են իրանց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:54 - 19 օգոստոսի, 2021
Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ |armenpress.am|

Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Հաշիմին ասել է «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում: «Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ երկիրը ղեկավարելու է թալիբների խորհուրդը: «Ժողովրդավարական ոչ մի համակարգ էլ չի լինելու, քանի որ մեր երկրում դրա համար ոչ մի հիմք չկա: Մենք չենք բանավիճելու այն հարցի շուրջ, թե քաղաքական ինչ համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է՝ շարիաթի օրենքները», - ասել է «Ռոյթերսի» զրուցակիցը: Վահիդուլլահ Հաշիմին նաև նշել է, որ նոր իշխանության օրոք Աֆղանստանի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան: Իր դիրքով Ախունդզադան ավելի բարձր է լինելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը, որի դիրքը Վահիդուլլահ Հաշիմին համեմատել է նախագահի պաշտոնի հետ:
22:11 - 18 օգոստոսի, 2021
Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա |armenpress.am|

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա |armenpress.am|

armenpress.am: Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանի վրա բացել Է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդել Է Dawn հրատարակությունը: «Թորհամ»-ը համարվում Է հիմնական եւ առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի վրա: Այն փակվել Էր օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբներն իրենց հսկողության տակ վերցրեցին սահմանային օբյեկտն իրենց կողմից: Ինչպես նշել Է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել Էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին: Հրատարակության տվյալներով՝ սահմանը բաց Է եղել մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան Է մտել եւ այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:22 - 18 օգոստոսի, 2021
«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ
 |tert.am|

«Թալիբանի»՝ երկրից արտաքսված առաջնորդն ու համահիմնադիրը վերադառնում է Քաբուլ |tert.am|

tert.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման առաջնորդներն «աշխարհին կներկայանան առանց գաղտնիության ստվերի»: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչներից մեկը:Ինչպես նշվում է, շարժման խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդն առաջին անգամ ներկայացել է լրագրողներին «Թալիբանի»՝ նախօրեին կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Թալիբանի» համահիմնադիր և փոխղեկավար Մուլլահ Բարադարը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Աֆղանստան: Վերջինս երկրից արտաքսված է եղել և 11 տարի առաջ ձերբակալվել էր հարևան Պակիստանում՝ երկրի անվտանգության ուժերի կողմից:Վերջինս շարժման հայտնի անդամներից էր, երբ թալիբների ռեժիմն իշխում էր Աֆղանստանում, և նրա վերադարձը բորբոքել է մտահոգությունները, որ երկրի կառավարման նոր համակարգը կներկայանա որպես անցյալի հայելային պատկեր:Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
10:59 - 18 օգոստոսի, 2021
«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված ցանկացած բովանդակություն |armenpress.am|

«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված ցանկացած բովանդակություն |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված բովանդակության տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում և «WhatsApp» մեսենջերում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ շարժումը պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության: «Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը: Նշվում է նաև, որ «Ֆեյսբուք»-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաև այն էջերը, որոնցում կան արտահայտություններ՝ ուղղված շարժմանն աջակցելուն: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հատուկ խումբ, որի անդամները հետևում են գրառումներին, նկարներին, տեսանյութերին և այլ բովանդակությանը և անհրաժեշտության դեպքում հեռացնում են դրանք:
19:39 - 17 օգոստոսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում իշխանության մենաշնորհ ունենալ |armenpress.am|

Թալիբները հայտարարել են, որ չեն ցանկանում երկրում իշխանության մենաշնորհ ունենալ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել Է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել Է Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը: «Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել Է Շահինը, որի խոսքը մեջբերում Է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել Է, որ «հենց այդ պատճառով Է «Թալիբանը» ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»: Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել Է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ալգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբանի» ղեկավարության հետ երկրում խաղաղության եւ կայունության հասնելու շուրջը: Քաբուլ թալբների մուտք գործելուց եւ երկրից նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունց իշխանությունը թալիբներին խաղաղ անցնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել Է, որ թալիբներն իրոք «բանակցությոններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:58 - 17 օգոստոսի, 2021
Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Է ընդունել 500 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից փախստականներին օգնելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Ինչպես ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հուշագրում, որի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, միագումար միջոցները, որը չի գերազանցում ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարը, կօգտագործվեն փախստականների, հակամարտության զոհերի եւ մյուս այն անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որոնք ռիսկի են ենթարկվել Աֆղանստանում ստեղծված իրադրության հետեւանքով: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել Էին, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվող երեք ռազմակայանները (Վիրջինիայի, Թեքսասի եւ Վիսկոնսինի նահանգներում) պատրաստվում են ընդունել Աֆղանստանի մինչեւ 22 հազար տարհանված քաղաքացիների: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:19 - 17 օգոստոսի, 2021