«Թալիբան»-ը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է ցանկանում «եղբայրական Թուրքիայի» հետ |factor.am|
23:07 - 17 օգոստոսի, 2021

«Թալիբան»-ը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է ցանկանում «եղբայրական Թուրքիայի» հետ |factor.am|

factor.am: «Թալիբան»-ը հայտարարել է, որ Թուրքիայի հետ ցանկանում է լավ հարաբերություններ, քանի որ ձգտում է հարմարվել աշխարհակարգին Աֆղանստանում տարած հաղթանակից հետո։ Այս մասին ասել է «Թալիբան»-ի մամուլի խոսնակ Սուհալի Շահինը։

«Թուրքիան մեծ, իսլամական, եղբայրական երկիր է»,- ասել է Շահինը թուրքական AHaber-ի հետ հարցազրույցում։

Ըստ նրա՝ «Թալիբան»-ը պատրաստ է աշխատել  միջազգային դերակատարների հետ, քանի ձգտում են ամրապնդել իշխանությունը։ «Բոլորը կարող են հանգիստ լինել․ կառավարությունը, որը կհաստատվի Աֆղանստանում,  կհարմարվի աշխարհակարգին»,-ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել