Թալիբները Քաբուլի օդանավակայանում կուտակված անձանց կոչ են արել տուն վերադառնալ |armenpress.am|
20:37 - 17 օգոստոսի, 2021

Թալիբները Քաբուլի օդանավակայանում կուտակված անձանց կոչ են արել տուն վերադառնալ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» ահաբեկչական շարժումը կոչ է արել տուն վերադառնալ այն աֆղաններին, որոնք միջազգային օդանավակայանում կուտակվել են թալիբների հանդեպ վախի պատճառով և ցանկանում են լքել երկիրը:

Այս մասին Քաբուլում կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

«Օդանավակայանում գտնվող ընտանիքները չեն տուժի, եթե տուն վերադառնան: Մենք ոչ ոքի չենք հետապնդի»,- նշել է Մուջահիդը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել