Թալիբներն Աֆղանստանի բնակիչներին կոչ են արել հանձնել իրենց մոտ առկա զենքն ու զինամթերքը |tert.am|
10:16 - 18 օգոստոսի, 2021

Թալիբներն Աֆղանստանի բնակիչներին կոչ են արել հանձնել իրենց մոտ առկա զենքն ու զինամթերքը |tert.am|

tert.am: Աֆղանստանում իշխանություն հաստատած ուժերը տեղի բնակիչներին կոչ են արել իրենց հանձնել զենքը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աֆղանստանի խաղաղ քաղաքացիները պետք է «Թալիբանի» լիազոր անդամներին հանձնեն զենքը և զինամթերքը»,- ասել է ծայրահեղական շարժման պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ երկրից ամերիկյան զորակազմի դուրս բերման ֆոնին ակտիվություն դրսևորած թալիբները կարճ ժամանակահատվածում գրավել են Աֆղանստանի խոշոր քաղաքներն ու օգոստոսի 15-ին մտել մայրաքաղաք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել