ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |armenpress.am|
09:54 - 19 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից շուրջ 6 հազար մարդ են տարհանել Աֆղանստանից: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Վերջին նորացման պահից, որը տարածվել Է երեկ (օգոստոսի 17-ի) երեկոյան, ԱՄՆ-ի զինվորականները շուրջ 1,8 հազար մարդ են տարհանել տասը C-17 ինքնաթիռներով: Օգոստոսի 14-ից ի վեր մենք տարահանել ենք գրեթե 6 հազար մարդ»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար, եւ թալիբների դեմ զինված դիմադրության կոչ Է արել: Արեւմտյան երկրները տարհանում են իրանց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել