Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին. Քանանի |1lurer.am|

Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին. Քանանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Հայաստան կատարած այցին: «Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և իր հայ գործընկերոջ հետ: Քննարկվել են տարբեր հարցեր, նշվել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։ Իրանը պատրաստ է նպաստել այդ գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին, և կարևորում է երկրների տարածքային ամբողջականությունը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա»,- նշել է Քանանին։ Խոսելով Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման մասին՝ Քանանին ասել է, որ երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իրանը պետք է հիմներ իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում, իսկ Հայաստանը՝ Թավրիզում, և այդ մասին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել դեռ մի քանի տարի առաջ, ուստի Հայաստանը փոխադարձաբար կարող է հիմնել իր գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։
13:54 - 03 հունվարի, 2024
Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ |news.am|

Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ |news.am|

news.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է  Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։ Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։ Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։ Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։ Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։ Ռաիսիի այցը, որը նախատեսված էր նոյեմբերի վերջին, հետաձգվել է երկու տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների հակասական գրաֆիկների պատճառով, ասել է պաշտոնյան։ Այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մուսուլմանական երկրների «կոնտակտային խմբի» կազմում։
11:34 - 03 հունվարի, 2024
Մեր մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերություններին ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ․ Աբդոլահիանը հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին
 |factor.am|

Մեր մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերություններին ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ․ Աբդոլահիանը հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին |factor.am|

factor.am: Այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նախօրեին Երևանում Կապույտ մզկիթում հանդիպել է ՀՀ-ում բնակվող մի խումբ իրանցիների, հայտնում է IRNA գործակալությունը։ «Հայաստանը մեր տարածաշրջանի քաղաքակրթության մի մասն է։ Մեր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին տակտիկական, ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ։ Հայաստանի վարչապետի հետ այսօրվա հանդիպմանը մենք մանրամասն քննարկել ենք այս հարցը»,-ասել է Աբդոլահիանը՝ նշելով, որ Էբրահիմ Ռաիսիի կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները զարգացման միտում են գրանցել։ «Մենք Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրուցել ենք քաղաքական և դիվանագիտական հատվածի խնդիրների մասին, իսկ անվտանգության խնդիրների մասին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցի արդյունքը վկայում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Մենք օրակարգում ունենք Թեհրանի և Երևանի միջև համապարփակ և երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի մշակումը։ Այս փաստաթուղթը ամուր ճանապարհային քարտեզ կլինի հարաբերությունների ընդլայնման համար»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ Երևանում Աբդոլահիանը բանակցություններ էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
14:01 - 28 դեկտեմբերի, 2023
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը: Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը:
10:06 - 28 դեկտեմբերի, 2023
Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան
 |1lurer.am|

Այսօրվա քննարկումներից լիովին հասկացանք, որ ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Արարատ Միրզոյանի հետ ունեցած այսօրվա քննարկումներից մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված և լրջորեն քայլեր է ձեռնարկում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Նախորդ օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես նկատեցի, որ նրանք ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը: Պարոն Լավրովի հետ նույնպես անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես այդպես էի մտածում և այդպես եմ մտածում, որ կայուն խաղաղության հասնելու համար նոր տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր է ձեռք բերել (պայմանավորվածություն – խմբ.)»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ դրական տրամադրվածությունները, որ կան տարածաշրջանում՝ առանց արտաքին միջամտությունների, կարող են իրատեսական դառնալ՝ հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության:
18:28 - 27 դեկտեմբերի, 2023
Կարևորում ենք Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար
 |armenpress.am|

Կարևորում ենք Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայաստանյան այցը կարելի է համարել երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ գոհունակությամբ արձանագրելով համատեղ աշխատանքի ձեռքբերումները։ «Այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն 2024 թվականին։ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները և բարձրաստիճան նման այցերը հենց այդպիսի հարաբերությունների ընկալման դրսևորում են։ Այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձել ենք երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ։ Իհարկե բոլոր նշված ոլորտերը մեզ համար շատ կարևոր են, բայց մենք վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ավելացնելը՝ սկզբում մեկ, ապաև տարեկան երեք միլիարդ դոլարի չափով՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց Միզոյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում կարևոր ձեռքբերում էր «գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը։ Հայկական կողմը լիահույս է, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կլինի և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը։ Միրզոյանը կարևորեց նաև երկու երկրների միջկառավարական հարթակի գործունեությունը, որի 18-րդ նիստը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Անդրադառնալով ենթակառուցվածքային նշանակություն ունեցող թեմաներին՝ Միրզոյանն ընդգծեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։ «ՀՀ տնտեսական կյանքում իրանական ընկերությունների մասնակցության առումով կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավմանը, ինչն արդեն ազդարարվեց ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարի հայաստանյան այցի ընթացքում։ Այս ծրագրերի կարևորությունը չի սահմանափակվում միայն երկկողմ հարաբերություններով։ Այս համատեքստում նախարար Աբդոլլահիանի հետ քննարկել ենք նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձ հավասարության սկզբունքները։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են և այս առումով կարևորում ենք ԻԻՀ-ի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում, ինչը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի կողմից»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։ Նա տեղեկացրեց, որ գործընկերոջն ու իրանական պատվիրակությանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին առնչվող տեղեկատվությունը։ Հայկական կողմը գնահատում է գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ մեր տարածաշրջանում տևական, կայուն խաղաղություն ունենալու նպատակով։ Իրանի արտգործնախարարին ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումներն ու մարդկանց բռնի տեղահանությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերը՝ ավելի քան հարյուր հազար փախստականներին պատշաճ ընդունելու և առաջնային կարիքները հոգալու ուղղությամբ։  «Կուզենայի առանձնացնել նաև հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յուրօրինակ դերը՝ որպես երկկողմ ու բազմակողմ երկխոսության, համագործակցության հարթակ, որի վերջին հանդիպումը տեղի ունեցավ օրեր առաջ Թեհրանում։ Այժմ քննարկում ենք հաջորդ հանդիպումը Երևանում կազմակերպելու հնարավորությունը։ Այդուհանդերձ մեր հարաբերությունները չեն սահմանափակվում երկկողմ ձևաչափով, համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում։ Վերահաստատում եմ ՀՀ կառավարության քաղաքական կամքն ու պատրաստակամությունը՝ հաստատակամորեն խորացնել ջերմ հարաբերություններն ու բարիդրացիական կապերը ԻԻՀ-ի հետ»,- եզրափակեց Միրզոյանը։ 
17:50 - 27 դեկտեմբերի, 2023
Քննարկվում է խաղաղության պայմանագրում խորհրդային ամենաթարմ քարտեզների ընդգրկման հնարավորությունը. Միրզոյան
 |azatutyun.am|

Քննարկվում է խաղաղության պայմանագրում խորհրդային ամենաթարմ քարտեզների ընդգրկման հնարավորությունը. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Այս պահին քննարկվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում խորհրդային ամենաթարմ քարտեզների ընդգրկման հնարավորությունը, այսօր ի պատասխան «Ազատության» հարցման՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ արդյոք 1975-90-ական թվականների կամ խորհրդային ամենաթարմ քարտեզների մասին հիշատակում կարո՞ղ է լինել խաղաղության պայմանագրում: «Խորհրդային ամենաթարմ քարտեզն է: Ես ուզում եմ կրկին կարևորենք սկզբունքները: մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի դրա, դրա սկզբունքները, դրա հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում: Մեր համար քարտեզների հիշատակումն այդպիսի դրսևորում է՝ վստահանալու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովելու՝ անշուշտ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի: Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում», - պատասխանեց ԱԳ նախարարը: Հարցին էլ՝ արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն հայտնե՞լ է Հայաստանի պնդած երեք սկզբունքների հիման վրա ստորագրելու այդ պայմանագիրը, Արարատ Միրզոյանն արձագանքեց. - «Հայաստանի պաշտպանած երեք սկզբունքները ըստ էության երևի թե շատ ֆորմալ առումով երևի ճիշտ չէ ձևակերպել Հայաստանի առաջ քաշած կամ Հայաստանի պաշտպանած երեք սկզբունք, սրանք միջազգային իրավունքին համահունչ, ակնհայտ, արդար ընդունված և նույնիսկ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում հանրահռչակված սկզբունքներ են: 3 սկզբունք, որ ասում ենք, խոսում ենք ինքնիշխանության մասին, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անձեռնմխելիության մասին: Ընդունել է, չի ընդունել երեկվա հանդիպման ընթացքում, կարծում եմ, մի փոքր հարցի պարզունակ գնահատում կլինի: Մենք պետք է առաջնորդվենք, այնուամենայնիվ, հրապարակային հայտարարություններով ու հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով»:
17:40 - 27 դեկտեմբերի, 2023
Իրանն աջակցում է ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ Աբդոլլահիանը՝ Փաշինյանին

Իրանն աջակցում է ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ Աբդոլլահիանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է պարոն Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն: «Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, այլև մեր արտաքին հարաբերություններում և ընդհանրապես քաղաքականություններում միմյանց համար ավելի հասկանալի լինելու իմաստով: Իհարկե, երկկողմ օրակարգի հարցերը մենք անընդհատ քննարկում ենք և ուրախ եմ, որ այդ քննարկումներում աշխատանքային ու անկեղծ մթնոլորտ է հաստատված: Գիտեմ նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ արդյունավետ քննարկում եք ունեցել և ակտիվ, ինտենսիվ աշխատանքային շփումներ ունեք, ինչի համար նույնպես ուրախ եմ: Կուզեմ նաև Ձեզնից լսել այցի օրակարգի և ակնկալվող արդյունքների մասին»,- ասել է վարչապետը: Իրանի արտգործնախարարը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները: «Նախագահը խնդրել է, որ ջերմորեն շնորհավորեմ Ձեր և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ձերդ գերազանցություն, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման առիթով: Իմ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանի հետ շատ լավ, կառուցողական և օգտակար քննարկում ենք ունեցել: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
17:31 - 27 դեկտեմբերի, 2023
Իրանը ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն՝ առանց արտաքին ուժերի միջամտության․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն՝ առանց արտաքին ուժերի միջամտության․ Իրանի ԱԳ նախարար

Աջակցում ենք վարչապետ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարին և պատրաստ ենք հետևողական լինեն «Հյուսիս-Հարավ» տարանցիկ երթուղու համար։ Այս մասին հայտրարաել է Իրանի ԱԳ նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահիան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։  «Իրանը ցանկանում է, որ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովված լինի՝ առանց արտաքին ուժերի միջամտության, և միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանան խաղաղությունն ու անվտանգությունը ապահովված լինել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես խոսել է խաղաղության գործընթացի մասին․ «Շատերը պնդում են, որ հնարավորության իրական պատուհան կա խաղաղության այս գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար․ ես, անշուշտ, պետք է համաձայնեմ այս պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած ունեցել ենք բազմաթիվ խոչընդոտներ ու բարդություններ, չնայած նույնիսկ ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը»,- նշել է Արարատ Միրզոյանը։  ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն իսկապես այդ հնարավորությունը տեսնում է։ «Մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ափսոս, ակնհայտորեն, որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ խաղաղության պայմանագիր ստորագրել, և մեր կառուցողականությանը զուգահեռ՝ մենք կարիք ունենք նաեւ ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ 
17:17 - 27 դեկտեմբերի, 2023
ԵՏՄ երկրներն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ |factor.am|

ԵՏՄ երկրներն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ |factor.am|

factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։ Համաձայնագրին հավանություն են տվել նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել էր 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ  մտել՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին
17:03 - 25 դեկտեմբերի, 2023