Իրանը ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն՝ առանց արտաքին ուժերի միջամտության․ Իրանի ԱԳ նախարար
17:17 - 27 դեկտեմբերի, 2023

Իրանը ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն՝ առանց արտաքին ուժերի միջամտության․ Իրանի ԱԳ նախարար

Աջակցում ենք վարչապետ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարին և պատրաստ ենք հետևողական լինեն «Հյուսիս-Հարավ» տարանցիկ երթուղու համար։ Այս մասին հայտրարաել է Իրանի ԱԳ նախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահիան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Իրանը ցանկանում է, որ խաղաղությունն ու անվտանգությունը ապահովված լինի՝ առանց արտաքին ուժերի միջամտության, և միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանան խաղաղությունն ու անվտանգությունը ապահովված լինել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես խոսել է խաղաղության գործընթացի մասին․

«Շատերը պնդում են, որ հնարավորության իրական պատուհան կա խաղաղության այս գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար․ ես, անշուշտ, պետք է համաձայնեմ այս պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած ունեցել ենք բազմաթիվ խոչընդոտներ ու բարդություններ, չնայած նույնիսկ ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը»,- նշել է Արարատ Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն իսկապես այդ հնարավորությունը տեսնում է։

«Մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ափսոս, ակնհայտորեն, որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ խաղաղության պայմանագիր ստորագրել, և մեր կառուցողականությանը զուգահեռ՝ մենք կարիք ունենք նաեւ ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել