Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար |armtimes.com|

Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այն հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկանում է»։ «Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Իրականությունը սա: Սա բանավոր հայտարարություններով չէ, կա հստակ փաստաթուղթ»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ «Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը պետք է գործի: Եթե հնարավոր է հարցը բանակցություններով լուծել, բնականաբար, բոլորս էլ երջանիկ կլինենք, բոլորն էլ ուզում են դիվանագիտության ճանապարհով հարցր լուծեն, եթե չի լինում, պետք է գործողություններ հետևեն»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:    
09:29 - 27 ապրիլի, 2023
«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Նշվում է, որ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: «Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն ամենաբարձր մակարդակի վրա են, և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասվում է հանդիպման վերաբերյալ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
16:55 - 18 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

44-օրյա պատերազմից հետո բանակում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ։ Նման զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է, որը պետք է ծառայի նաև բարեփոխումների գործընթացին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու փաստին։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ պրակտիկան, որն ունեցել ենք, արդյունավետ չէ, և պետք է գտնել նոր մեխանիզմներ, կառավարման նոր մեթոդներ, որոնք արդյունավետ են։ Եվ աշխարհի տարբեր տեղերում կարող ենք տեսնել, որ կան արդյունավետ մեթոդներ, որից մենք երկար ժամանակ հեռու ենք մնացել»,- նշեց նա։ Գրիգորյանի խոսքով ինքը գիտի, որ այս մասնակցության մեջ կա ավելի լայն քաղաքական կոնտեքստ․ «Բայց արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու մասին չէ սա, սա գիտելիք և հմտություններ մեզ համար ձեռք բերելու մոտիվ է»։ Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են հատկապես տնտեսական առումով, բայց ռազմաքաղաքական առումով դեռ այն փուլում չեն, որ քննարկվեն։ Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գրիգորյանը բացասական արձագանքեց՝ նշելով․ «ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չկա։ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք խնդիր չունենք որևէ այլ երկրի հետ համագործակցության, որևէ կաշկանդվածություն չկա»։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։  Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։   
15:10 - 14 ապրիլի, 2023
ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:
14:37 - 14 ապրիլի, 2023
Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան
 |tert.am|

Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Երեկ ՀՀ անտվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց էր տվել, որում հստակ սուտ է ասել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ըստ իմ տեղեկությունների` ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել բաց աղբյուրներից ելնելով, և երկրորդ՝ ես ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ»,- ասաց պատգամավորը։ Մամիջանյանն անդրադարձավ նաև ռուս խաղաղապահների գործողություններին՝ նշելով․ «ՀՀ քաղաքացիները ունեն ակնկալիքներ մեր ռազմավարական դաշնակցից, մենք ունենք ակնկալիքներ նաև մեր միջազգային գործընկերներից։ Փաստենք, որ թե՛ խաղաղապահ առաքելության և թե՛ միջազգային դատարանի որոշումը փաստացի խնդիրներ է առաջացնում։ Հիմա, եթե երկու գործիք կա, երկուսի արդյունավետությունից էլ մենք այդքան գոհ չենք, գուցե գործիք բանեցնող հայկական կո՞ղմն է մեղավոր։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս ամեն ինչի մեղավորը նստած է Հանարապետության հրապարակում ու փորձում է սլաքներն ուղղել այլ ուղղությմաբ»։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀ ձախողումների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականությունն։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին, թե 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթում զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել էր․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։  
14:34 - 14 ապրիլի, 2023
Ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուք․ Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք օգնության համար, և երբ չենք ստացել, այդ ժամանակ ենք փորձել այլընտրանքներ փնտրել։ Երբ մեզ մեղադրում են, որ մենք արտաքին քաղաքականություն ենք փոխում, առաջինը իրենց կմեղադրեի, որովհետև մենք առաջինը նրանց (ՀԱՊԿ-ին՝ խմբ․) ենք դիմել, որ եկեք, մեր հարցը լուծեք։ Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանը փոխել է իր արտաքին քաղաքական վեկտորը՝ ՌԴ-ից թեքվելով դեպի Արևմուտք։ Լրագրողը, մասնավորապես, նշեց ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում չեղարկելը, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը չստորագրելը, նաև որ Հայաստանը հրաժարվել է իր քվոտայից՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ ունենալու, ԵՄ դիտորդների տեղակայման փաստը։ Գրիգորյանը այս համատեքստում ասաց, որ մինչև 2021-ի դեկտեմբերը որպես պաշտոնյա որևէ արևմտյան մայրաքաղաքում չի եղել, որևէ կոլեգայի հետ չի հանդիպել։ Նրա խոսքով 2021-ին Հայաստանի վրա Ադրբեջանի երկու հարձակումներից հետո Հայաստանը խնդիր է ունեցել իր անվտանգային խնդիրներ լուծելու ոչ միայն Արևմուտքի միջոցով։ «Հիմա շատերը քննարկում են՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով է էս ամենը տեղի ունենում, ո՛չ, մեր պրակտիկայի պատճառով է։ Եվ ես դա չէի կոչի վեկտորի փոփոխություն, ես դա կկոչեի փնտրտուք անվտանգության որոշակի երաշխիքների։ Մենք դա փնտրում ենք նաև Դելիում՝ երաշխիքները կամ հնարավորությունները։ Զենքը, որը հասնում է Երևան, երաշխիք է ինձ համար․․․ Անվտանգության կարողությունների զարգացում՝ սա է։ Հայաստանի վարած քաղաքականությունը արձագանք է, որոշում չէ՝ նախապես պլանավորված, կամ ինչ-որ դավադրություն, սա լրիվ արձագանք է»,- նշեց նա։ Խոսելով Հայաստանում ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հնարավորության մասին՝ նա ասաց․ «Մենք ՀԱՊԿ-ից օգնություն շատ շուտ ենք խնդրել, և այս քննարկումները որևէ պահի չեն ընդհատվել։ Պարզապես մենք խնդիրներ ենք բարձրացրել, ակնկալիք ենք ունեցել Հայաստանի սահմանը ճանաչելու, որը գոյություն ունի Ալմաթիի հռչակագրով, ասել ենք՝ այդ սահմանը ճանաչելով՝ դուք պետք է գաք, այդ սահմանը պաշտպանեք։ Պատասխանը եղել է այն, որ մենք (ՀԱՊԿ-ը՝ խմբ․) այդ սահմանը չենք ճանաչում»։ Նա նշեց, որ բանակցությունները շարունակվում են լուծումներ գտնելու համար․ «[Լուծումն այն է], որ գնահատական տան և ճանաչեն այդ սահմանը, որը պետք է պաշտպանեն։ Ի դեպ՝ ոչ թե դիտորդական առաքելություն ուղարկեն․․․ Ռազմական ալյանս է, ռազմական ալյանսը ինչպես է դիտորդ ուղարկում ընդհանրապես»։ Գրիգորյանն անդրադարձավ 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթին։ Նա ասաց, որ դա հենց դիտորդներին վերաբերող հարցն էր։  Ի պատասխան հարցին, թե այդ փաստաթուղթը՝ ռազմական աջակցություն տրամադրելու կամ ռազմաքաղաքաան աջակցություն տրամադրելու, ինչի՞ մասին էր, Գրիգորյանն ասաց․ «Հիմնականում այդ դիտորդական առաքելության մեջ, օրինակ, ՊՆ-ից գնդապետի նշանակումը, որը պետք է պայմանական մեկ անդամ երկիր գործուղի Հայաստան։ Հիմնականում սրա մասին է»։ Ճշգրտող հարցին, թե զենք առաջարկվե՞լ է, ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։ Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց Հնդկաստանից զենքի գնելու հնարավոր գործարքների վերաբերյալ։
13:55 - 14 ապրիլի, 2023
Արմեն Գրիգորյանը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում արցախյան օրակարգի մասին

Արմեն Գրիգորյանը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում արցախյան օրակարգի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան Civilnet-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը։ Լրագրողը մասնավորապես հիշեցրեց, որ Հայաստանը 2022թ․ դեկտեմբերի 22-ին խնդրել էր հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հասցեագրելով Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրները, ու եռակողմ հանդիպում դրանից հետո չի կայացել Մոսկվայում։ Հարցին, թե ինչ է փոխվել, Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, բանակցային բոլոր հնարավորությունները Հայաստանը միշտ էլ օգտագործել է։ «Ի դեպ՝ Լաչինի միջանցքի մասով մենք նաև ասել ենք, որ Լաչինի միջանցքի մասով մենք չենք բանակցելու, հիմա էլ շարունակում ենք նույն դիրքորոշումն ունենալ, որովհետև ամեն ինչ պայմանավորված է․ ընդամենը Ադրբեջանը պետք է իր պարտավորությունները կատարի, և Ռուսաստանը պետք է Ադրբեջանին դուրս մղի Լաչինի միջանցքից»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ հիշեցնելով ռուսական և ադրբեջանական կողմերի պարտավորությունները՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Նրա խոսքով Հայաստանը շարունակում է օգտագործել բոլոր հարթակները բանակցությունների համար։ Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ դեկտեմբերից հետո Մոսկվայից դարձյալ առաջարկներ են եղել, բայց Հայաստանը չի արձագանքել, Արմեն Գրիգորյանը հիշեցրեց արտգործնախարարի՝ Մոսկվա այցի մասին, ու որ հայկական կողմը դեկտեմբերից հետո համաձայնություն է տվել եռակողմ հանդիպման համար․ «Նույնիսկ ԱԳ նախարարի այցի ժամանակ է այդպիսի տարբերակ քննարկվել, պարզապես հենց այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, հենց Ադրբեջանը չի համնաձայնել գալ եռակողմ հանդիպմանը։ Այսինքն՝ դրանից հետո եռակողմ հանդիպում չի կայացել Ադրբեջանի պատճառով»։ Լրագրողը նշեց, որ կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախյան հարցի վերաբերյալ փոփոխություններ է կրել 2018-ից մինչև այսօր («Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ»)։ Հարցին, թե որն է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Հայաստանի արցախյան օրակարգը, և արդյո՞ք կա այդ օրակարգը, Գրիգորյանը պատասխանեց, որ արցախյան օրակարգը կա։ «Առաջնահերթություններից մեկն է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը։ Ի դեպ՝ այսպիսի պայմանավորվածություն է եղել Վաշինգտոնում անցած տարի սեպտեմբերի 27-ին Ջեյք Սալիվանի կազմակերպած հանդիպման ընթացքում, և հիմնականում մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մեջ մտնում են ինքնորոշումը, ԼՂ կարգավիճակի հարցը, Գրիգորյանը պատասխանեց, որ բոլոր հարցերը, որ չկանխորոշվի, բանակցությունների առարկա են․ «Օրինակ՝ ի՞նչը կարող է անվտանգություն երաշխավորել․ Լեռնային Ղարաբաղի շփման գծից Ադրբեջանի Զինվածու ուժերի հեռացումը որոշակի սահման։ Անվտանգության հավելյալ երաշխիք կարող է լինել միջազգային ներկայությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում, անվտանգության երաշխիք կարող է լինել հենց այդ բանակցային ֆորմատը»։ Նրա խոսքով սրանք են հիմնական առաջնահերթությունները, և դրանք հստակ պետք է կանխորոշի նաև Ստեփանակերտը իր համար, և բանակցությունների միջոցով լուծեն այս խնդիրները։ Հարցին, թե միջազգային ներկայությունը ինչպես է պատկերացնում՝ հաշվի առնելով, որ Արցախում ու Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, ԱԽ քարտուղարն ասաց, որ խոսքը միայն Արևմուտքի մասին չէ, և քանի որ սկզբում փորձել են գոյություն ունեցող մեխանիզմով՝ ՌԴ-ի հետ խոսելով՝ լուծում տալ հարցին, բայց դրանք դեռևս չկան․ «Հույս ունենք, որ կլինի, բայց մենք աշխատում ենք նաև այլ ուղղությամբ»։ Անդրադառնալով խաղաղության գործընթացին ու ադրբեջանական կողմի գործողություններին ու հայտարարություններին այդ համատեքստում՝ Գրիգորյանն ասաց, որ խաղաղությունն առաջին հերթին հայկական կողմին է պետք՝ օրակարգային կարևոր հարցերը լուծելու համար, բայց հասկանալի է, որ այն միայն մեր ցանկությամբ չի լինի։ «Բանակցություններում մենք վերաինտեգրացիա չենք քննարկել Ադրբեջանի հետ»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ միակ պայմանավորվածությունը եղել է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում պետք է քննարկվեն անվտանգություն և իրավունքներ։
12:29 - 14 ապրիլի, 2023
Եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որ կայունություն լինի․ Արմեն Գրիգորյան

Եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որ կայունություն լինի․ Արմեն Գրիգորյան

Ռուսական ներկայությունը Հայաստանի սահմաններում 90-ական թվականներից է, և ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել։ Ես կարծում եմ, և մեր համոզմունքն այն է, որ եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որ կայունություն լինի։ Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին։ Լրագրողի հարցին, թե Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի տարածքո՞ւմ են տեղակայվել, Գրիգորյանն ասաց, որ այդտեղ դելիմիտացված սահման, և այն հայտնի է բոլորին․ «Ալմաթիի հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի ադմինիստրատիվ սահմանը դարձել է միջպետական սահման, և այդտեղ սահմանը հայտնի է։ Եվ կարծում եմ՝ բոլորն այլևս արձանագրել են, որ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, և մենք աշխատանքներ պիտի տանենք, որ դուրս գան»։ Նա նշեց, որ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը նախկին միջանցքի տարածքում է, ու խնդիրները հիմնականում այդ տարածքում են։ Հիշեցնենք, որ Տեղ գյուղի միջադեպի վերաբերյալ Եվրամիությունը դատապարտող հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ «միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը»։ Ավելի վաղ Զախորվան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ 
11:55 - 14 ապրիլի, 2023
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, և Տեղ գյուղի միջադեպը այդ պլանի մի մաս է կազմում |news.am|

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, և Տեղ գյուղի միջադեպը այդ պլանի մի մաս է կազմում |news.am|

news.am: Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում։ Տեսանյութի մեջ երևում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետև ադրբեջանցիներն առաջինը կրակում են, և էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը նշում են, որ այդ միջադեպը և զոհերը կարող էին չլինել: «Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել: Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը նախապատրաստվում է, և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Նա նաև պնդեց, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»։ Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վիրավորների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։
11:00 - 14 ապրիլի, 2023
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։   Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները:   ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի իշխանություններին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։   Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով՝ միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։   Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբեռանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։
18:29 - 31 մարտի, 2023