Եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որ կայունություն լինի․ Արմեն Գրիգորյան
11:55 - 14 ապրիլի, 2023

Եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որ կայունություն լինի․ Արմեն Գրիգորյան

Ռուսական ներկայությունը Հայաստանի սահմաններում 90-ական թվականներից է, և ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել։ Ես կարծում եմ, և մեր համոզմունքն այն է, որ եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որ կայունություն լինի։ Այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններին։

Լրագրողի հարցին, թե Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի տարածքո՞ւմ են տեղակայվել, Գրիգորյանն ասաց, որ այդտեղ դելիմիտացված սահման, և այն հայտնի է բոլորին․ «Ալմաթիի հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի ադմինիստրատիվ սահմանը դարձել է միջպետական սահման, և այդտեղ սահմանը հայտնի է։ Եվ կարծում եմ՝ բոլորն այլևս արձանագրել են, որ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, և մենք աշխատանքներ պիտի տանենք, որ դուրս գան»։

Նա նշեց, որ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը նախկին միջանցքի տարածքում է, ու խնդիրները հիմնականում այդ տարածքում են։

Հիշեցնենք, որ Տեղ գյուղի միջադեպի վերաբերյալ Եվրամիությունը դատապարտող հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ «միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը»։

Ավելի վաղ Զախորվան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել