Հայաստան

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան
 |armenpress.am|

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսին իր ելույթում: «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը»,- ասաց վարչապետը: Հայաստանից արտահանման աճը նախորդ տարի կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն վարչապետն ընդգծեց, որ սա Հայաստանի համար հնարավոր առավելագույնը չէ։ «Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն: Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից համարեց լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ «Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։ Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական ​​առևտրի համար։ Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ ուղու ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց»,- ասաց Փաշինյանը:
15:40 - 09 հունիսի, 2023
Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին
 |armeniasputnik.am|

Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։ Նրա խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։ «Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը», - ասաց Օվերչուկը։ Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Նա ընդգծեց՝ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները: Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը՝ վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանեց՝ դա կախված է Հայաստանի Հանրապետությունից: Հիշեցնենք՝ հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Հանդիպումից հետո կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
14:54 - 09 հունիսի, 2023
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
 |news.am|

ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին |news.am|

news.am: ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն նախօրեին բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում  ԱՄՆ Հայկական համագումարը։ Նշվում է, որ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատում  Ֆրենք Փալոնի և Գազ Բիլիրակիսի կողմից։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձեւը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է սենատոր Պադիլիան։ «Ես այսօր կանգնած եմ իմ գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի պարենի, բժշկական պարագաների և տրանսպորտի մեծ մասի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարման միակ ուղին»,- ասել է կոնգրեսական Փալոնը եւ հավելել. «Մենք միասնական ենք՝ ասելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»:
13:02 - 09 հունիսի, 2023
Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Պետքարտուղարությունից հավելել են, որ Վաշիգտոնը «իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»: «Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում: Այսօր Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են։ «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- գրել է արտգործնախարարության մամլո խոսնակը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն փոխանցել է, թե այժմ ընթանում են քննարկումներ՝ նոր ժամկետների շուրջ: «Հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է նա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:57 - 09 հունիսի, 2023
Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան
 |armenpress.am|

Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված բանակցությունների հետաձգումը, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի այս քայլը սահմանային լարվածության համատեքստում, Խաչատրյանը նշեց, որ բանակցությունները այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում։ «Իհարկե, այս անգամ հետաձգման պատճառների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում տարածել է և դրա կապակցությամբ որևէ լրացնելու բան չունեմ։ Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց այդ հետաձգված բանակցությունները տեղի կունենան»,-  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Խաչատրյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ ամենը աշխատանքային գործընթաց է, և մշտապես տեսակետներ են փոխանակվում։ «Եթե ինչ-որ մի փուլում մենք ենք առաջարկություն տվել, որոնց վերաբերյալ դեռ չգիտենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը կամ հակառակը, այդ ամենը սովորական գործընթաց է։ Այստեղ հատուկ որևէ բան դիտարկելու կարիք չկա։ Կարևորն այն է, որ կողմերը արձանագրում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումները և բանակցությունները ավելի են մոտեցնում տեսակետները»,- նշեց փոխվարչապետը։ Ճշտող հարցին, թե հայկական կողմը ստացե՞լ է Ադրբեջանի արձագանքները, փոխվարչապետը պատասխանեց՝ վստահաբար ինչ-որ մի փուլում հայկական կողմը առաջարկներ ստացել է։ «Հիմա մեր ամենավերջին առաջարկների կապակցությամբ ինչպիսին է եղել արձագանքը, Արտաքին գործերի նախարարությունը դրա կապակցությամբ պարզբանումներ է հրապարակում։ Դրան չեմ ցանկանում որևէ բան ավելացնել։ Պաշտոնական տեղեկությունները նրանք են, որոնք ԱԳՆ-ն տարածում է»,- եզրափակեց Խաչատրյանը։
12:17 - 09 հունիսի, 2023
Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից»

 |factor.am|

Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից» |factor.am|

factor.am: Թուրքիայիում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, որից հետո  տարածվել է պաշտոնական հայտարարություն, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի  միջև բանակցային գործընթացը։ Հաղորդագրությունում ասվում է, որ «Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։  Նշվում է, որ արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, այլև էապես կնպաստի համաշխարհային կայունությանը»։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է տարածաշրջանում ռիսկերը և Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ խաղաղության բանակցություններում։ Անդրադառնալով Սիրիայի թեմային՝ Թուրքիայի ԱԽ-ն հայտնում է, որ «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և կայուն խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն երկիրը մաքրելով ահաբեկչական կազմակերպություններից»։ Նշվում է նաև, որ  Անկարան աջակցում է երկխոսության գործընթացին, որպեսզի Կոսովոյում լարվածությունը չվերաճի ճգնաժամի։
11:50 - 09 հունիսի, 2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել․ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ |tert.am|

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել․ ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել ու ջանքեր գործադրել խաղաղության համար։ Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ, համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։ «Հեռանկարներ միշտ կան, ու միշտ պետք է ձգտել դրան»,- ասել է Մանիլովը։ Նա նշել է, որ Հայաստանի սահմանապահ ծառայությունը նույնպես մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որն այսօր տեղի է ունեցել Բաքվում։ «Հուսով եմ, որ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Հայաստանում, ներկա կլինի նաև Ադրբեջանի պատվիրակությունը»,- հավելել է նա։ Բաքվում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։ Նիստին մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
19:49 - 08 հունիսի, 2023
Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին

Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին: «Այսօր մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ  հայտարարությունը՝ այնուամենայնիվ, օգտվելով հայաստանյան հասարակությանը մեր նախագծի մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից և ելնելով թափանցիկ ու  հաշվետու գործունեություն իրականացնելու սեփական հանձնառությունից, հայտնում ենք հետևյալը. կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում  է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել և ներպետական իրավասու մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։ Նշենք նաև, որ մետաղաձուլարանը  չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Մեկտեղ շեշտվում է, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն շարունակելու է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության համար այդքան կարևոր սահմանամերձ Երասխ համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: «Թերևս, սրանով է պայմանավորված հարևան պետության այսչափ ջղաձիգ արձագանքը։ Ի հեճուկս թշնամական շարժառիթներ ունեցող վերոնշյալ գործողությունների, մենք լիակամ ենք շարունակելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար այդքան կարևոր մեր նախագիծը սահմանամերձ Երասխ համայնքում»,- ասված է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայտարարության մեջ:
18:00 - 08 հունիսի, 2023
ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։ «Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և իրականացման մասին համաձայնագրի ստորագրումն է», - ասել է նա: Պաշտոնյան նշել է, որ այս փաստաթղթի նախագծի վրա աշխատանքներ են տարվել մոտ 10 տարի։ Ժապարովի խոսքով՝ այս համաձայնագիրը կնպաստի «ԱՊՀ ծառայությունների և ապրանքների ազատ առևտրի գոտու կայուն զարգացմանը» և միավորման անդամ երկրների հետագա տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ «Մեր կողմից այսօր ստորագրված ևս մեկ ոչ պակաս կարևոր համաձայնագիր է ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը՝ ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի տվյալների փոխանակման հարցում։ Համաձայնագիրը մշակվել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կառավարման խնդիրների, արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, ռադիացիոն անվտանգության վիճակի մասին բնակչությանը ժամանակին տեղեկացնելու խնդիրների արդյունավետ լուծման նպատակով», - պարզաբանել է նա։ Բացի այդ, Սոչիում կայացած հանդիպման ընթացքում մի շարք որոշումներ են ընդունվել արդյունաբերական համագործակցության, մշակութային-հումանիտար ոլորտի վերաբերյալ։ «Մենք հաստատել ենք ԱՊՀ երկրների Սպարտակիադայի կանոնակարգը առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների շրջանում: Սպարտակիադայի ամենամյա անցկացումը թույլ կտա ընդլայնել Համագործակցության անդամ երկրների հնարավորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման համար», - հստակեցրել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը:  
17:57 - 08 հունիսի, 2023
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։  Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը՝ հիմնավոր չէ: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։
16:05 - 08 հունիսի, 2023
ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին
 |armenpress.am|

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերների, այդ թվում  նաև Հայաստանի հետ քննարկել  նրանց  տարածքներում ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, «Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ռոսատոմ» ընկերության տաղավարում պատվիրակությունների ղեկավարներին պատմել են աշխարհի ամենաերիտասարդ և արդյունավետ կայանի ՝ ատոմային էլեկտրակայանի ռուս-բելառուսական համատեղ նախագծի մասին։ Այդ ատոմային էլեկտրակայանը ունի երկու էներգաբլոկ՝ 1200 մեգավատ հզորությամբ։ Այս պահին բելառուսական ԱԷԿ-ի առաջին բլոկն արդեն շահագործման է հանձնվել, իսկ երկրորդը՝ փորձարկումներ է անցնում։ Միշուստինն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նախագծի ֆինանսավորման համակարգի վրա ՝ նշելով, որ բելառուսական ընկերությունները ֆինանսավորել են ընդամենը 40 տոկոսից մի փոքր ավել։ «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այդ կապակցությամբ նշել է, որ նախագծերը իրականացվում են այնպես, ինչպես իրենք իրենց համար այն կանեին։  «Մենք պատասխանատու ենք ՌԴ-ի և ՄԱԳԱՏԷ-ի բոլոր ամենախիստ նորմերի համար ՝ որակի, արդյունավետության և անվտանգության համար»,- ասել է Լիխաչովը։ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ, ինչպես իրեն զեկուցում են, «Ռոսատոմ»-ն առաջարկում է միայն 1200 մեգավատ հզորությամբ բլոկների կառուցում, բայց ոչ ավելի ցածր: «Մենք կառուցում ենք և՛ 1000, և՛ 600, և՛ 400 մեգավատ հզորությամբ բլոկներ, բայց դրանք կլինեն առաջնային նախագծեր և մի փոքր ավելի թանկ», - պատասխանել է Լիխաչովը։ Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել գնային քաղաքականությունը։ «Այսօրվա դրությամբ պետք է քննարկել գնային քաղաքականությունը։ Մենք պատրաստ ենք քննարկել ։ Եվ նույնը Ղազախստանի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք», - ասել է ՌԴ վարչապետը ։ Միշուստինը «Ռոսատոմ»-ի ղեկավարին առաջարկել է ԵԱՏՄ երկրներից գործընկերներին և դիտորդներին հրավիրել Ռուսաստան՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային ՝ ըստ հզորությունների, որոնք կարող է կառուցել ընկերությունը։
15:03 - 08 հունիսի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին
 |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերին զուգահեռ քննարկել է մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Բաքվի և Երևանի միջև երկխոսության, F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման, ինչպես նաև Հացահատիկի գործարքի վերաբերյալ: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։  
12:26 - 08 հունիսի, 2023
Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո
 |armeniasputnik.am|

Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ պետք է զերծ մնալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններից, առավել ևս՝ զինված։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է։ «Պետք են համբերություն և հարցի լուծում գտնելու փորձեր, որպեսզի ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։  
12:07 - 08 հունիսի, 2023
«Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»․ Պատել |azatutyun.am|

«Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»․ Պատել |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։ Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, ԱՄՆ Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․ - «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագայի ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Վերջին անգամ նրանք հանդիպել են մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում։ Այդ բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։  
09:21 - 08 հունիսի, 2023