ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում
 |armenpress.am|

ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում, այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը», - գրել է Ռևենկոն Twitter-ում։ Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել էր, որ այս տարի ՀԱՊԿ-ը կանցկացնի համալիր համատեղ զորավարժություններ՝ օպերատիվ-ռազմավարական «Մարտական ​​եղբայրություն» զորավարժությունների ձևաչափով:
15:51 - 28 փետրվարի, 2023
Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը
 |armenpress.am|

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ  Չորրորդ արձանագրության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է այսօր հանրապետության ազգային իրավական հարթակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», - ասված է հաղորդագրության մեջ։ Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով:
11:43 - 17 փետրվարի, 2023
Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով
 |armeniasputnik.am|

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում. Սիդորով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք իսկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։ «Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անքակտելի եղբայրություն» վարժանքներն անցկացնել Ղրղզստանի Հանրապետության տարածքում, որոնց ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։ Նա նաև նշել է, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժություններ անցկացնել, որոնք միավորելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր զորքերի։
12:30 - 14 փետրվարի, 2023
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
 |armenpress.am|

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի  պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելել է, որ Արևմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, և այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի:
11:58 - 14 փետրվարի, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Մինսկ
 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Մինսկ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը փետրվարի 12-13-ին կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությանը: «Այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Գլխավոր քարտուղարը հաստատման կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների ծրագիրը Բելառուսի նախագահության ընթացքում, որը նախօրեին համաձայնեցվել էր ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի կողմից», - նշված է հաղորդագրությունում։ Ակնկալվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի և պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենիմիի հետ։ Սա Թասմաղամբեթովի առաջին այցն է Մինսկ՝ որպես կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյա։ 2023 թ.-ին ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսի Հանրապետությունը:
16:31 - 10 փետրվարի, 2023
ՀԱՊԿ-ից խնդրել ենք  ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում․ այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում․ այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ- կառավարություն անդրադարձավ ԵՄ դիտորդական առաքելությանը ընդունելու և ՀԱՊԿ առաքելությունը չընդունելու վերաբերյալ քննարկումներին․ «Թեմայի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում և փորձագիտական հանրության շրջանում․ ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, ԵՄ դիտորական առաքելությունը ժամանում է Հայաստան։ Մեր ՀԱՊԿ գործընկերները արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք, իհարկե, շնորհակալ ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր։ Քանի որ ՀԱՊԿ-ը ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացության ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան․ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել»։ Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում ՀՀ-ի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն․ «Այսինքն՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ ՀՀ-ի քարտեզը սա է։ Կամ մենք ասել ենք, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն ու հաստատել են։ Իրենք եկել են այդ տարածքը մոնիթորինգ անելու, դիտելու, առանց այս առաքելության և տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չի, թե իրենք ինչ են դիտում, քանի որ հարցը առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքներ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ-ն, ինչպե՞ս է դիտարկելու օկուպացվա՞ծ է Հ Հ տարածքը, թե օկուպացված չի»։ Փաշինյանը կրկնեց, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում ընդդեմ Հայաստանի իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է «հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ», և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է քիչ թե շատ հավասարակշռել իրավիճակը՝ իր «խոցելիությունը» կառավարելու համար․ «Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից, բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, որ դուք հիմա իրականում պատասրավում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որ հավասարակշռենք։ Մենք ասեցինք՝ եկեք դիտարկեք, հասկացեք, այս ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»։ Փաշինյանն ընդգծեց՝ այս ամենում չկա աշխարհաքաղաքական ենթատեքստ, կա կոնկրետ օրակարագ, կա կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել։
17:28 - 08 փետրվարի, 2023
Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա. Սիմոնյանը՝ ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին
 |1lurer.am|

Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա. Սիմոնյանը՝ ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին |1lurer.am|

1lurer.am: Վստահ չեմ, որ այդ հնարավորությունը կա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցին, որում նա ասել էր՝ եթե Հայաստանը դեռ հետաքրքրված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է 1-2 օրում տեղակայվել: «Կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, և ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի: Ավելի մանրամասն տեղյակ չեմ, որովհետև մեզ չեն ասել: Դուք ինքներդ եթերում տեսել եք, երբ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարն իր կարծիքն էր ասում Ադրբեջանի հետ կապված, Ալիևի հետ կապված: Չգիտեմ՝ այդ ի՞նչ է փոխվել: Այն, ինչ մենք պահանջում էինք, ընդամենը քաղաքական հստակ գնահատականն էր: Նրանք նույնիսկ այդ քաղաքական հստակ գնահատականից հետ կանգնեցին: Չի խոսվում նաև Խովաևի փաստաթղթի մասին: Ռուսաստանը ներկայացրել է տարբերակ, որին Հայաստանն իր համաձայնությունն է տվել, բայց թե ինչու հետագայում մեր դաշնակից գործընկերները հետամուտ չեղան այդ տարբերակին և հիմա նեղսրտում են դրան հաջորդած Պրահայի համաձայնությունից, կարծում եմ՝ այդ հարցադրումները պետք է արվեն, ու դրա մասին խոսվի»,- ասաց Սիմոնյանը:
15:42 - 07 փետրվարի, 2023
«ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»․ Լավրով  |factor.am|

«ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»․ Լավրով |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 տարածքները, իսկ Ադրբեջանը դրանք վերադարձել է»։ ՌԴ արտաքին դիվանագիտության ղեկավարը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է․ «Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնելու: Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո երկու կողմից այնտեղ մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես Հայաստանից հարցում ստացանք ու գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ը փորձագետների հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց ՀԱՊԿ-ի տեղակայման պլան Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին»։ Այս պլանը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, բավականին վաղուց էր պատրաստվել, բայց հայկական կողմն ինքը չի շտապել այդ հարցում։ Արդյունքում՝ համապատասխան որոշման տեքստը պատրաստվել է երևանյան գագաթնաժողովում։ Սակայն հայ գործընկերները, Լավրովի խոսքով, ասել են, որ որոշումն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։ «Այդ քայլին ոչ բոլորն էին պատրաստ գնալու։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում էին ինչ որ մեկին պաշտպանել, իսկ ինչ-որ մեկին ոչ։ Պարզապես ողջ ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում։ Եվ երբ երկար-երկար տարիներ ՀՀ-ն օկուպացրել էր Ադրբեջանի 7 տարածքներն, իսկ հետո, երբ հույսը կորցրել էր խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի երևանյան նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին ասել էր, որ պատրաստ չէ ստորագրել ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։ Իսկ Ստանիսլավ Զասը նշել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի։ Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակն ավելի ուշ մեկնաբանել էր հարցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։  
15:28 - 02 փետրվարի, 2023
Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս սեղանին է․ Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս սեղանին է․ Լավրով

Դեռևս արդիական է Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ։ Եթե Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է, առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Россия 24 հեռուստաընկերությանը և РИА Новости գործակալության տված հարցազրույցի ժամանակ։ «Առաջարկը դեռևս սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման որոշմանը արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ որ «այն կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»․ «Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվի ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը, ապա այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։   
13:14 - 02 փետրվարի, 2023
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը: Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ: «Այդ ձեւակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է նաեւ իր ղեկավարած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու իրականացվող աշխատանքը: Նշվել է, որ հանձնաժողովի գործունեության հիմնական ջանքերը կենտրոնացած են ՀԱՊԿ կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրագործմանն աջակցելուն, ՀԱՊԿ իրավական հիմքերի կատարելագործմանը, արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցմանը եւ ներդաշնակեցմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների կատարմանը: «Ադրբեջանը, հղում անելով բնապահպանական կեղծ պատճառներին, փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Այս գործողությունների հետեւանքով Արցախի 120 հազարանոց բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որոնցից 270-ը անչափահաս են, արգելափակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունեն»,- այս մասին բարձրաձայնել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ: ԱԺ պատվիրակը մանրամասն ներկայացրել է ստեղծված հումանիտար ճգնաժամի հետեւանքները ու փաստել, որ Արցախի ժողովրդի համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է ստիպել բնակիչներին լքել իրենց տներն ու հայրենի հողը: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները հերթական էթնիկ զտումն իրականացնելու մտադրություն ունեն, եւ Լաչինի միջանցքի շրջափակման փաստը պետք է դիտարկել այդ պետության կողմից իրականացվող լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մաս: Պատգամավորն Արցախում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամի հարցում անհրաժեշտ է համարել միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասով Անդրանիկ Քոչարյանը նախեւառաջ ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը: Օրակարգային հարցերի շրջանակում են եղել միջազգային հարաբերություններին, պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:
17:12 - 01 փետրվարի, 2023
Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |1lurer.am|

Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Փաստաթուղթն այժմ լրամշակման փուլում է»,- նշել է դեսպանը։ Հարությունյանը նաև հերքել է որոշ հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ «Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով, իսկ դրանք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին: Դուք շատ լավ գիտեք, որ մեր ղեկավարների միջև տասնյակ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են եղել։ Մեր վարչապետը  նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դա չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը՝ մենք ունենք փոխհարաբերությունների խորացում, և այս անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերություններն ավելի են խորանում ու խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և տարածաշրջանային մյուս բոլոր կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Այդ պատճառով այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, որոնք չեն հասկանում մեր փոխհարաբերությունները»,- հավելել է Վաղարշակ Հարությունյանը։
19:00 - 27 հունվարի, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։ Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը: Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության առօրյա գործունեությանը, կազմակերպության աշխատանքային մարմինների փոխգործակցությանը ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ:
17:15 - 25 հունվարի, 2023
ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար
 |news.am|

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար։ Այս մասին РБК-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանք է ներկայացրել ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ՝ կազմակերպության բարձրագույն մարմինը) «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ է մշակել։ «Բացի Երեւանին այլ աջակցություն ցուցաբերելուց», սա ենթադրում է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելության ուղարկում եւ այդպիսի առաքելության չափի, մանդատի եւ աշխատանքի ժամկետների որոշում։ Նախագիծը «գտնվում է բարձր աստիճանի պատրաստվածության մեջ, սակայն ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստում չի հաջողվել ընդունել այս փաստաթուղթը»։ «Դրա վրա աշխատանքը շարունակվում է։ Համաձայնեցման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ թվի եւ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը այժմ վաղաժամ է։ «Որոշումը, որի մասին խոսում է ՀԱՊԿ ներկայացուցիչը, համաձայնեցվել է նոյեմբերին Երեւանում կազմակերպության պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթաժողովում։ Այն ժամանակ Փաշինյանը հրաժարվեց հավանություն տալ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։ Պատճառն այն է, որ դաշնակիցները հրաժարվեցին քաղաքական գնահատական տալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ առաքելություն ուղարկելը չպետք է կապվի Բաքվին դատապարտման հետ։ «Եթե խոսքը վերաբերում է դատապարտմանը, հռետորաբանությանը, դիրքորոշումների ներկայացմանը, ապա յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե մենք ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա դա պայմանավորված չէ արտաքին նշաններով եւ կոշտ հայտարարություններով»,- ասել էր նախարարը։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Սա երկրորդ նման որոշումն է։ Մինչ այս հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Փաշինյանի հանդիպումից հետո 40 քաղաքացիական փորձագետներ հայկական կողմից սահման են գործուղվել։ Նրանք տեղում աշխատել են երկու ամիս՝ մինչեւ դեկտեմբերի 19-ը։ Այս առաքելությունը կսկսվի մոտավորապես փետրվարին եւ կտեւի երկու տարի:  
12:35 - 25 հունվարի, 2023