Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Վերջինին մասնակցում են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։ Մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային և UNODC-ի քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ՄԱԿ-ի այս հարթակը լավ հնարավորություն է կառավարությունների համար քննարկելու հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։ Նախարարի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանը նոր վճռականությամբ է ձեռնամուխ եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և զգալի առաջընթաց է արձանագրել օրինականության մշակույթը խթանելու և հանցագործությունների կանխարգելման ու քրեական արդարադատության օրենսդրական շրջանակները բարելավելու հարցերում: Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների գործընթացին՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկախությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ամրապնդելն է՝ դատավորների բարեվարքության ստուգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։ Խոսելով Կառավարության օրակարգի մյուս առաջնահերթությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ լուծումները՝ ուղղված կանխարգելմանը, քննությանն ու կրթությանը, այնուհետև անդրադարձել է քրեական արդարադատության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմքում մարդակենտրոն և մարդասեր մոտեցումն է՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելը, որը և արտացոլված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում։ Որպես հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություն՝ նախարարն առանձնացրել է նաև քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը վերացնելու հասարակական պահանջով պայմանավորված քրեական տարրերի դեմ պայքարն ու այդ նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է նաև ատելության խոսքի հիմնախնդիրներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուրժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրականության, հետապնդումների, ատելության հիմքով հանցագործությունների և ցեղասպանության զոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչակագրում ներառել ատելության հանցագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկանն ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով։ «Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։ «Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։ Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար և բոլոր մասնակիցներին մաղթել է  արդյունավետ քննարկում։
14:41 - 07 մարտի, 2021
Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունը բացառել է մրցումների կրկնական հետաձգման տարբերակը |armenpress.am|

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեի ղեկավարությունը բացառել է մրցումների կրկնական հետաձգման տարբերակը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգումն անհնար Է եւ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել Է «Տոկիո-20»-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն Ճապոնիայի Kyodo գործակալությանը տված հարցազրույցում: «Կան մարդիկ, ովքեր ասում են, թե Խաղերը հարակավոր Է կրկին հետաձգել, բայց, իմ տեսակետով, դա պարզապես անհնար Է: Խաղերի անցկացումը հուլիսին վերջին հնարավոր տարբերակն Է»,- նշել Է Մուտոն: Տարվա սկզբին համանման դիրքորոշում Է հայտնել նաեւ Միջազգային օլիմպիական կումիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը: Բազմաթիվ հարցումների տվյալներով, որոնք անցկացվել են վերջին ամիսներին, Ճապոնիայի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես Է գալիս այս ամռանը Տոկիոյում Օլիմիպիական խաղերի անցկացման դեմ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Մասնավորապես, Asahi համազգային թերթի հունվարի հարցման տվյալներով, երկրի բնակիչների առնվազն 86 տոկոսը հանդես Է գալիս Խաղերի անցկացման դեմ: Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Խաղերին օտարերկրացի մարզասերների այցելությունից հարաժարվելու հարցը, ինչպես նաեւ տեղացի բնակիչների կողմից մրցումների այցելության խիստ սահմանափակում մտցնելու հարցը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Սպասվում Է , որ այս հարցի շուրջը վերջնական որոշում կկայացվի մինչեւ մարտի վերջը: Օլիմպիադան Ճապոնիայի մայրաքաղաքում պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ պլանավորվում են 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Օլիմպիադայի «Տոկիո-2020» անվանումը պահպանված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:56 - 05 մարտի, 2021
Արդարադատության նախարարն ու փոխարտգործնախարարը կգործուղվեն Ճապոնիա

Արդարադատության նախարարն ու փոխարտգործնախարարը կգործուղվեն Ճապոնիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը կգործուղվեն Ճապոնիայի Կիոտո քաղաք: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո)»,- ասված է որոշման մեջ:
18:14 - 02 մարտի, 2021
Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն. Տիգրան Ավինյան

Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. «Հարգելի՛ պարոն դեսպան Ջուն Յամադա, Հարգելի՛ բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային օրվա՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քսանինը տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեր ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն: Մեր երկրների կառավարությունները զգալի ջանքեր են գործադրել հայ-ճապոնական գործընկերության զարգացման համար: Մեծ կարևորություն ենք տալիս Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և փոխգործակցության հետագա ամրապնդմանը` հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության առաջխաղացման, ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման ու բնապահպանական կարողությունների զարգացման գործում: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը հարավկովկասյան տարածաշրջանում և գնահատում է Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս կապակցությամբ մեծապես գնահատելի է Ճապոնիայի կառավարության որոշումը 3,6 մլն. ԱՄՆ դոլարի չափով մարդասիրարական օգնություն տրամարդելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժածներին: Ճապոնիան իր պատմական փորձով ապացուցել է, որ պատերազմների հետևանքների հաղթահարման լավագույն ուղին կայուն խաղաղության հաստատումն է և մարդկային կարողությունների զարգացումը: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանը կիսում է Ճապոնիայի հետ ժողովրդավարության, հասարակական ազատության ու արժանապատվության ընդհանուր արժեքներն ու սկզբունքները, որոնք լրացուցիչ խթան են մեր երկրների և ժողովուրդների փոխգործակցության համար: Մեր ժողովուրդների պատմությունն արձանագրել է նաև փոխօգնության և մարդասիրության դրսևորումներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում հայ-ճապոնական միջմարդկային սերտ կապերի համար: Այդպիսի մի դրվագ էր 1922թ. Զմյուռնիայում ճապոնական «Տոկեի Մարու» նավի կողմից տեղաբնակ հայերի փրկության փաստը, որի մասին երախտապարտ հիշողությունները պահպանվել են փրկվածների սերունդների կողմից: Մեր երկրներին հուզող հարցերի շուրջ Հայաստանը և Ճապոնիան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում: Հայաստանն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում ու գնահատում Ճապոնիայի դերը գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ու կայուն զարգացման օրակարգի առաջխաղացման գործում: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Ճապոնիայի մոտեցումը զարգացած ու զարգացող երկրների, ինչպես նաև տարբեր մշակույթների միջև «կամուրջ» ծառայելու հարցում: Հայաստանի կառավարությունն արժևորում է Ճապոնիայի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակներում Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, ինչպես նաև արտոնյալ վարկեր: Այս բոլոր ծրագրերը, անկասկած, տնտեսական բարեփոխումների իրականացման ճանապարհին զգալի օգնություն են Հայաստանի համար: Պաշտոնական օգնության ծավալներով Ճապոնիան Հայաստանի համար դասվում է խոշորագույն դոնոր երկրների շարքին: Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությունը տարիների ընթացքում նպաստել է մեր երկրի տարբեր ոլորտների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկայի, տրանսպորտի, փոքր և միջին գործարարության, մարդկային ռեսուրսների զարգացմանը, ենթակառուցվածքների և կարողությունների ավելացմանը: Միաժամանակ, մենք տեսնում ենք տնտեսական կապերի աճի և տարբեր ոլորտներում համագործակցության ավելի մեծ ներուժ: Վերջում, կուզենայի կրկին շնորհավորել մեր ճապոնացի բարեկամներին ազգային տոնի կապակցությամբ և խորին շնորհակալություն հայտնել դեսպան Յամադային՝ հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար։ Կեցցե՛ Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը»:  
19:13 - 23 փետրվարի, 2021
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:   Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարության որոշումը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:
17:54 - 23 փետրվարի, 2021
7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:
13:32 - 20 փետրվարի, 2021
Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին |armenpress.am|

Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP)  և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով: Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն:
11:24 - 16 փետրվարի, 2021
Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն անցել է 100-ը |tert.am|

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն անցել է 100-ը |tert.am|

tert.am: ապոնիայում ժամեր առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 103-ի, հաղորդում է ТАСС-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 50 տուժածի մասին, որոնց մեծ մասը Միյագի և Ֆուկուսիմա նահանգների բնակիչներ են, որտեղ ցնցումներն ամենաուժեղն են եղել: Ճապոնիայի վարչապետ Յեսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զանգվածային փլուզումներ ու մեծաթիվ թուժածներ չեն գրանցվել: Երկրի ղեկավարը, միաժամանակ, բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել հնարավոր հետցնցումներին ու գիշերային ժամերին փողոց դուրս չգալ: Ճապոնիայիում ժամեր առաջ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում: Ազգային օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ընդգծել է, որ ավերածությունների վտանգ չի սպասվում:
10:06 - 14 փետրվարի, 2021
Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

Տոկիո-2020-ի կազմակերպիչները հավելյալ 1,9 միլիարդ դոլար կտրամադրեն Խաղերի անցկացման համար |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հավելյալ գումար կտրամադրի խաղերի անցկացման և ընթացիկ ծախսերի համար: Այս մասին գրում է ճապոնական Yomiuri պարբերականը: Կազմակերպիչները մտադիր են մոտ 200 միլիարդ իեն (1,9 միլիարդ դոլար) հատկացնել խաղերի կազմակերպման և անցկացման համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք  32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների  ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար:  Ճապոնական կողմն առաջարկում է  10-15% -ով  կրճատել  պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային  դարաշրջանում»  մարզական միջոցառումների կազմակերպման առումով:  Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
12:18 - 29 նոյեմբերի, 2020
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

 |armenpress.am|

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց համաձայնագիր, որով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է մոտ 3.8 մլն դոլար դրամաշնորհ: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 72 «կողմ» ձայներ: Համաձայնագրը կնքվել է 2020 թվականի հունիսի 30-ին՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև: Համաձայնագիրն ԱԺ նիստում ներկայացնող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնագիրը համարեց Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ևս մեկ շատ լավ օրինակ: «Դրամաշնորհը կազմելու է մոտ 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսելու լիաքարշ շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ ձեռք բերելու վրա, որոնք լավագույնս կնպաստեն, մասնավորաես, լեռնային շրջաններում բնակչության որակյալ բուժական օգնություն տրամադրելու առումով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ տրամադրվող գումարի շրջանակներում ձեռք է բերվելու 47 մեքենա:
13:30 - 27 հոկտեմբերի, 2020