tert.am: Ճապոնիայի Հոնսյու կղզի արևելյան մասում գտնվող Իբարակի պրեֆեկտուրայում՝ Կիտաիբարակի քաղաքից 26 կմ հյուսիս արևմուտք, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միացյալ գեոֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։
Նշվում է, որ ըստ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության՝ այն գնահատվել է որպես «շատ ուժեղ»:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
comment.count (0)