Հայաստան

Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Լուսանկարում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Բորիս Ելցինը Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու առնչությամբ քննարկումները տեւական ժամանակ է՝ չեն դադարում։ Այդ քննարկումները, մեծ մասամբ, կառույցի էության ու պետությունների ինքնիշխանությունը թուլացնելու ռիսկի մասին են։ Միութենական պետությանը Հայաստանի միանալու, այսպես ասած, անխուսափելիության մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրա վերաբերյալ շատ արձագանքներ են եղել, խոսել են նաեւ հայ պաշտոնյաները՝ տարբեր ձեւերով ակնարկելով, որ, այո՛, Հայաստանի հանդեպ ճնշումներ են գործադրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի, Միութենական պետության շրջանակում ստորագրված ինտեգրացիոն դեկրետի դրույթները, ռուս-բելառուսական հարաբերությունների որոշ անհարթ դրվագներ, ինչպես նաեւ քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի եւ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ է Միութենական պետությունը՝ քաղաքական ու իրավական տեսանկյունից։ Միութենական պետության մասին խոսակցություններն, ընդհանուր առմամբ, այնպես չէ, թե նոր են սկսվել։ Դեռ տասնամյակներ առաջ՝ ԽՍՀՄ փլուզումից տարիներ անց՝ 1999թ․ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը կնքեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր, որը բաղկացած է 71 հոդվածից։ Լուկաշենկոն Պայմանագիրը ստորագրելիս Բայց մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այս Պայմանագիրը, ներկայացնենք՝ ինչ հանգամանքներում է կնքվել այն, եւ ինչ զարգացումներ են հաջորդել դրան։ Լուկաշենկոյի սպասումներն՝ ի սկզբանե Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը նկատում է՝ Միութենական պետությունը բավական ժամանակավրեպ ու հետաքրքիր ինստիտուտ է՝ պայմանավորված նրանով, որ ստեղծվել է մի կոնտեքստում՝ ինչ-որ նպատակների համար, իսկ հիմա փորձում է հարմարվել լիովին այլ կոնտեքստի ու սահմանել այլ նպատակներ։ «1990-ականների վերջին, երբ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը կորցնում էր իր հեղինակությունը, քաղաքական ու հանրային շրջնակներում, վատթարացող տնտեսական պայմաններում ու ներքին քաղաքականության մեջ քաոսի իրավիճակում էլեկտորատի շրջանակում նոր թափ էին հավաքում եւ առավել պոպուլյար դառնում Սովետական Միության նոստալգիան եւ սովետական կարգ ու կանոնի նկատմամբ հանրային պահանջը (ինչն, ի դեպ, օգտագործվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, որը Ելցինի ոխերիմ թշնամին էր, ինչպես նաեւ ԼԴՊՌ-ի (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) կողմից)։ Այդ ժամանակաշրջանում Ելցինը, հասկանալով, որ կա նման օրակարգի նկատմամբ հանրային պահանջ, եւ փորձելով խլել այդ օրակարգը իր քաղաքական հակառակորդների ձեռքից, հավանություն է տալիս Միութենական պետության առաջարկներին, ինչը կարող էր հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ ինչ-որ կերպ վերադարձ է կատարվում դեպի հին ու բարի ժամանակներին»,- հիշեցնում է Սուքիասյանը։ Հենց այդ ժամանակվանից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դրական է վերաբերվում այս գաղափարներին․ նա այդ շրջանում հետսովետական տարածքում եզակիներից էր, որ կիսում էր Սովետական Միության նկատմամբ նոստալգիկ վերաբերմունքը։  «Նա սատարում է անգամ Ռուսաստանի խորհրդարանում Բելովեժյան համաձայնագրերի քննադատումը։ Լուկաշենկոն Ռուսաստան ամենաշատ այցեր կատարող առաջնորդներից էր, նա հանդիպումներ էր ունենում ռեգիոնալ մակարդակներում՝ հաճախ շրջանցելով Մոսկվան, ու կարծես կամաց-կամաց ձեռք էր բերում սովետական քաղաքական գործչի կերպար, որը նաեւ սկսում էր լայն հեղինակություն վայելել Ռուսաստանում՝ ներկայանալով որպես հին ու բարի ստաբիլ ժամանակների ներկայացուցիչը»,- նկատում է քաղաքագետը՝ շարունակելով, որ Լուկաշենկոն, հասկանալով, որ Ելցինը կորցնում է իր քաղաքական հիմքերը, իսկ ինքը լայն հեղինակություն է վայելում, նաեւ քաղաքական մեծ ամբիացիաներ է տեսնում Միութենական պետության մեջ․  «Որովհետեւ եթե իրոք ձեւավորվելու էր մեկ պետություն՝ մեկ առաջնորդով ու ընտրությունների միջոցով, չէր բացառվում, որ Լուկաշենկոն կարող էր դառնալ Միութենական պետության առաջնորդի շատ լուրջ հավակնորդ»։ Սակայն, Սուքիասյանի խոսքով, այս մոտիվացիաները շատ արագ գլխի վայր շրջվեցին, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը․ նա վերցրեց այս օրակարգը, եւ արդեն ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխություն տեղի ունեցավ, ու, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների համատեքստում փոխվեցին պետության առաջնահերթությունները։ «Ռուսաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որը տեղ չէր թողնում Լուկաշենկոյի վերոնշյալ ամբիցիաների համար»,- նշում է Սուքիասյանը՝ հավելելով, որ ահա այդ ժամանակվանից արդեն Միութենական պետությունը Լուկաշնեկոյի համար այն խոստումնալից պրոյեկտից, որն ինքը պատկերացնում էր, դառնում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգ։ Լուկաշենկոն փորձում էր հնարավորինս դանդաղեցնել ինտեգրացիան Իհարկե, առաջին հայացքից ամուր տնտեսական համակարգ եւ դրական այլ զարգացումներ խոստացող, եւ միաժամանակ պետությունների ինքնիշխանությանը չվնասելու սկզբունքը շեշտող այս փաստաթղթերն այդքան էլ միանշանակ չեն մեկնաբանվում։ Անգամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես ցույց են տվել զարգացումները, հնարավորինս փորձում էր դանդաղեցնել Բելառուսի ինտեգրացիան։ Օրինակ, 2000-ականների կեսերին Լուկաշենկոն հրաժարվեց ընդունել միասնական դրամական արժույթ, ինչը ենթադրվում էր կամ նախանշվել էր Պայմանագրով։ Ավելի ուշ՝ օրինակ, 2019 թ․-ի մարտի 1-ին, Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ միասնական արժույթին դեմ չէ՝ միեւնույն ժամանակ, սակայն, նշելով, որ այդ արժույթը չպիտի լինի ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական ռուբլին։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանեց, որ թեեւ միասնական արժույթի ներդրման հարցում դեռեւս կոնկրետություն չկա, բայց այն կարելի է քննարկել Միութենական պետության կառուցման համատեքստում։ Միասնական դրամական արժույթին դեմ չլինելու մասին հայտարարություն Լուկաշենկոն արեց նաեւ 2020թ․ ապրիլին՝ դարձյալ նշելով, որ այն չպիտի լինի երկու երկրներից որեւէ մեկի դրամական միավորը։ Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները սրվեցին նաեւ 2000-ականների վերջին՝ կապված Ռուսաստան կաթնամթերքի արտահանման խնդիրների հետ։ Այդ կոնֆլիկտը հայտնի է որպես «կաթնային պատերազմներ»։  Հարաբերություններն, ըստ էության, այնքան էլ լավ չէին նաեւ 2010-ականների կեսերին։ Մասնավորապես, 2015-ին ռուսական rbc.ru-ն գրեց, որ Բելառուսը դարձել է Ռուսաստան արգելված ապրանքների մուտքի տարանցիկ երկիր։ Պետք է հիշել նաեւ դրվագները, երբ Ռուսաստանը գազի ու նավթի գները բարձրացրեց Բելառուսի համար, իսկ հետո երկների ամբողջական ինտեգրացիայի համար խոչընդոտ հանդիսացավ նաեւ այն, որ Բելառուսը փորձում էր հարաբերություններ կառուցել Արեւմուտքի հետ։ Վ․ Պուտինի եւ Ա․ Լուկաշենկոյի հանդիպումը՝ 2021թ․-ին Սանկտ-Պետերբուրգում Հանգամանքները Բելառուսին ստիպեցին մեղմացնել քաղաքականությունը Սուքիասյանի խոսքով՝ Բելառուսին հաջողվել է երկար տարիներ հետաքրքիր բալանսի մեջ պահել իր արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ եղել է ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող աշխարհագրական տարածքի տեր՝ որպես այս երկու ռեգիոնները կապող միջանցք (որոնցից մեկը հսկայական ռեսուրներ արտադրող է, մյուսը՝ հսկայական ռեսուրսների կարիք ունեցող)։ Բայց արդեն 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Արեւմուտքը խզեց կապերը Բելառուսի հետ, նման բալանսավորումը դարձավ անհնարին, եւ արդեն քաղաքական առումով, քաղաքագետի խոսքով, Միութենական պետությունը սկսվեց նմանվել Միութենական պետության իրական կարգավիճակին։ Սուքիասյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ համագործակցային դրվագներին՝ Լուկաշենկոն փորձել է հնարավորինս հետաձգել ամբողջական ինտեգրացիան․  «Այո, Լուկաշենկոն անընդհատ փորձել է զերծ մնալ, խուսափել ամբողջական ինտեգրացիայից, որովհետեւ ամբողջական ինտեգրացիան արդեն Պուտինի իշխանության ժամանակ եւ Ռուսաստանում իշխանության կոնսոլիդացիայից հետո կնշանակեր Լուկաշենկոյի իշխանության կորուստ, նա այլեւս չէր կարող լինել ինքնիշխան պետության նախագահ, մաքսիմումը, ինչին կարող էր հասնել, Բելառուսի՝ որպես գուբեռնիայի ղեկավարի պաշտոնն էր կամ ինչ-որ նոր մտածված պաշտոն, բայց որը երկրոդական կլիներ Ռուսաստանի նախագահի պաշտոնին»։ Եւ այս խուսափողականությունը, Սուքիասյանի խոսքով, արտահայտվել է քաղաքականության մի շարք ոլորտներում, մասնավորապես գազի ընդհանուր շուկային, մաքսային ընդհանուր քաղաքականությանը վերաբերող։ Այդ ոլորտները Բելառուսը միշտ փորձել է օգտագործել ի նպաստ իր ազգային բյուջեի մեծացմանը, քանի որ մեծ եկամուտներ էր ունենում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրից, որտեղ ինքն ուներ առանձնահատուկ կարեւոր եւ իրավականորեն հետաքրքիր կարգավիճակ ու կարողանում էր մաքսիմալ օգուտներ քաղել, իսկ Ռուսաստանը փորձում էր դրանց վերափոխման միջոցով ինքն առավել օգուտներ ունենալ, ինչին Լուկաշենկոն միշտ հանդիմանում էր․ «Բացի դրանից՝ ինչքան էլ թվա, թե Բելառուսն իր մշակութային կարգավիճակով ամենամոտն է Ռուսաստանին, այս երեսուն տարիների ընթացքում Բելառուսի հասարակության մեջ ձեւավորվել է կոնսենսուս՝ ի նպաստ եւ ի պաշտպանություն ինքնիշխանության, եւ Լուկաշենկոն ստիպված էր հաշվի առնել հասարակական կարծիքի այդ արտահայտումները»,- կարծում է քաղաքագետը։ Եւ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնք արեւմտյան մայրաքաղաքների կողմից լեգիտիմ չէին ճանաչվում, խզվեցին բոլոր նշանակալի տնտեսական կապերը, ու Լուկաշենկոն ստիպված էր հենվել Մոսկվայի աջակցության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել ընտրություններին հաջորդած բողոքի շարժումները, ինչպես նաեւ հնարավորություն ունենա պահպանել տնտեսությունը որեւէ կայուն կարգավիճակում․ «Այս պարագայում Ռուսաստանի համար պատուհան բացվեց, որպեսզի կարողանա հաղթահարել Լուկաշենկոյի քմահաճ քաղաքականությունը իր հանդեպ։ Լուկաշենկոյին իրենից մաքսմիմալ կախվածության մեջ գտնելով՝ Ռուսաստանը փորձեց ինստրումենտալիզացնել սա եւ վերակենդանացնել, խորացնել Միութենական պետության շրջանակում համագործակցությունը եւ այն սուր ոլոտները, որոնք գազայինն ու մաքսայինն են (որտեղ Բելառուսը, յուրահատուկ պայմաններից օգտվելով, կարողանում էր շահույթներ գեներացնել)։ Այդ հարցերում Բելառուսի քաղաքականությունն ավելի մեղմացավ, եւ 2021-ին երկկողմ բանակցությունների արդյունքում ընդունված միութենական ծրագրերը նախատեսում են այդ թվում այս խնդիրների հաղթահարում»։ Այնպես չէ, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի միանալը Միութենական պետությանը Անդրադառնալով Հայաստանի՝ Միութենական պետությանը անդամակցելու հավանականությանը եւ այդ առումով Ռուսաստանի ցանկությանը, Սուքիասյանն այն կարծիքին է մնում, որ այս պահին այդ հարցը տեղ չի գտնում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ, եթե ընդհանրապես առկա է այդ օրակարգում։ Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցելը Միութենական պետությանը Ռուսաստանի չի կարող տալ արտաքին քաղաքական լուրջ առավելություններ, քանի որ եթե խոսքը գազի շուկայի ինտեգրման, մաքսային կանոնակարգերի ու դրույթների հարմոնիզացիայի մասին է, ապա դա արդեն իսկ ենթադրվում է ԵԱՏՄ-ի շրջանակում, եթե խոսքը բանակի մասին է, ապա մենք ՀԱՊԿ-ի մաս ենք, ունենք բազմաթիվ միացյալ զորամիավորումներ եւ այս ոլորտում համագործակցության տարբեր դրսեւորումներ։ Խոսելով ներքին դիվիդենտների մասին՝ Սուքիասյանը նկատում է, որ երբեմն քննարկումներն այն համատեքստում են, թե Ռուսաստանը հետաքրքրված է սրանով՝ ներքին օրակարգը սպասարկելու, ռուս էլեկտորատին արտաքին քաղաքական հաղթանակ ցույց տալու համար։ Ըստ քաղաքագետի՝ այս կարծիքը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ինչպես Ղրիմից հետո Ռուսաստանի իշխանությունը ձեռք բերեց գերբարձր լեգիտիմություն եւ ձեւավորվեց ղրիմյան կոնսենսուսը (ինչը 2018թ․ ապահովեց համեմատաբար հանգիստ նախագահական ընտրություններ), այդպես էլ Հայաստանի միացումը Միութենական պետությանը կարող է բարձրացնել Ռուսաստանի իշխանության լեգիտիմությունը։ Բայց, Սուքիասյանի համոզմամբ, նման տեսակետը հիմնված է այն սխալ կանխավարկածի վրա, որ ռուս հանրության շրջանակում Հայաստանը կարող է ունենալ այնպիսի կարեւորություն, ինչպիսին Ղրիմը։ «Սա, իհարկե, չափազանց հեռու է իրականությունից․ Հայաստանը Ռուսաստանի քաղաքականությամբ հետաքրքրված շրջանակներում եթե ոչ տասնորդական, ապա երկրորդական նշանակություն ունի ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։ Ես չեմ կարծում, որ այն արտաքին քաղաքական ռեսուրսը եւ ծախսերը, որոնք պետք է դրվեն Հայաստանը Միութենական պետություն մտցնելու համար, կարող են բերել այնպիսի օգուտներ, որ քաղաքական առումով եկամտաբեր լինեն Ռուսաստանի համար։ Ավելին՝ պատերազմի պայմաններում, ունենալով բազմաթիվ գլխացավանքներ, չեմ կարծում, թե Ռուսասատանը պատրաստ է նման բեռ վերցնել իր վրա, որովհետեւ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալը նաեւ ենթադրում է, որ Ռուսաստանը կամ Միութենական պետությունը պիտի լրացուցիչ պարտավորություններ ստանձնի մասնակից պետության անվտանգության ապահովման, սոցիալական եւ այլ հարցերով»,- մեկնաբանում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը՝ ամփոփելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը նախ այս պահին չի ցանկանում, որ Հայաստանն անդամակցի, եւ երկրորդ՝ եթե անգամ ցանկանում է, ապա դրա համար լիովին ազատ ռեսուրսներ չունի։ Վերպետական կառույցներին միանալը՝ սուվերենության կորստի վտանգ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ու Սահմանադրության մեջ շեշտված են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Պետության ամենակարեւոր բնութագրիչներից մեկը հենց ինքնիշխանությունն է։ Սուվերենությունը, ինչպես մեր զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանվում է սեփական տարածքում գերագույն իշխանություն ունենալու, խնդիրներն ինքնուրույնաբար լուծելու եւ արտաքին հարաբերություններում անկախ հանդես գալու առումով։ Իհարկե, ինչպես նկատում է նա, ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում ինքնիշխանության դրսեւորումները փոփոխվում են, պետությունները տարաբնույթ կառույցների են անդամակցում, եւ, ըստ էության, այսօրվա աշխարհում պարզապես հնարավոր էլ չէ ապրել եւ գոյատեւել մեկուսի։ «Այդ կառույցներին անդամակցելիս սուվերենության որոշակի տարրեր կարող են փոխանցվել դրանց, եւ կախված նրանից, թե ինքնիշխանության ինչ բաժին է փոխանցվում գործընկեր երկրներին եւ կառույցներին, արդեն նոր մոդելավորումներ կարող ենք ունենալ, օրինակ՝ կարող է ստեղծվել դաշնային պետություն, իսկ Միութենական պետությունն այդպիսին է․ դրա պարագայում պահպանվում է որոշակի ոլորտներում ինքնավար հարցեր լուծելու հնարավորությունը, բայց կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, հարցերի լուծումները պատվիրակվում են եւ իրականացվում կենտրոնացված ձեւով»,- նշում է Սահակյանը։ Ըստ նրա՝ Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության դեպքում էլ կա սուվերենության զիջում, բայց ոչ այն ծավալով, որ հանգեցնի նոր դաշնային կառուցվածք ունեցող պետության ստեղծման։ Իսկ վերջինները, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, վերազգային միավորներ են եւ կարող են միասնական քաղաքականություն իրականացնել որոշ ոլորտներում․  «Օրինակ՝ կա ընդհանուր մաքսային քաղաքականություն, տնտեսական եւ այլն։ Այստեղ սուվերենությունը ոչ թե այն ծավալով են փոխանցում, ինչպես դաշնային պետություններում, այլ սահմանափակ ծավալով, եւ փորձում են միասնականացնել քաղաքականությունը՝ պահպանելով այդ հարցերում մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում»։  Կա նաեւ երրորդ մակարդակը, որն, այսպես ասենք, ավելի թեթեւ է․ դա միջազգային կառույցներին անդամակցելն է, օրինակ՝ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, եւ այս կառույցներին անդամակցելու պարագայում մեծ չափաբաժնով ինքնիշխանության զիջման հարց չկա։ Սահակյանի մեկնաբանմամբ՝ անկախությունն էլ ինքնին շատ կարեւոր է ինքնիշխանության բնութագրության մեջ, եւ լիարժեք սուվերենության պայմաններում պետք է ունենալ անկախության բարձր մակարդակ․ «Մենք կարող ենք նաեւ փաստացիորեն զիջել անկախությունը, երբ արտաքին հարաբերություններում չենք կարող ինքնուրույն քաղաքականություն վարել։ Պարզապես այդ միութենական կառույցների կամ վերազգային միավորումների պարագայում իրավական ֆորմալ ձեւով կարգավորվում են այն հարցերը, որտեղ պետության լրիվ անկախ կամ ինքնուրույն հարցեր կարգավորելու կարողությունը սահմանափակվում է»։ Այդուհանդերձ, ողջամի՞տ են արդյոք ԵԱՏՄ-ին միանալու եւ Միութենական պետությանը միանալու համեմատությունները այն համատեքստում, թե երկուսի դեպքում էլ ենթադրվում է տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականություն, միասնական մաքսային տարածք, եւ այլն։ Սահակյանն այստեսակ համեմատություններին համաձայն չէ։ Նա նշում է, որ երկու պարագայում էլ կա սուվերենության զիջում, բայց օրինակ երբ անդամակցում ենք միջազգային կառույցներին, հանրաքվե անհրաժեշտ չէ, իսկ վերպետական միավորումներին անդամակցելիս Սահմանադրությունը պահանջում է հանրաքվե․  «Եւ դա պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը պետք է որոշի, որ պետության սուվերենության մի մասը փոխանցվելու է այլ կառույցի, պարզապես տնտեսական միավորումների պարագայում սահմանափակ ոլորտներում է դա փոխանցվում, որոշումների կայացման մասնակցայնությունն էլ ապահովվում է։ Այստեղ անդամ-պետությունները միասնական քաղաքականություն են իրականացնում, եւ որոշումների դեպքում պետությունները ենթարկվում են, բայց քննարկումներին հավասարապես են մասնացում, ձայնի իրավունք ունեն, կառույցներ ու մեխանիզմներ են ստեղծվում, որոնք բոլորի համար են որոշումներ կայացնում։ Միութենական պետությունների կառուցվածքն այլ է, կան որոշ հարցեր, որոնք իրավասության տիրույթից դուրս են եւ իրացվում են կենտրոնական իշխանությունների կողմից, եւ այստեղ սուվերենության անհամեմատ ավելի մեծ ծավալ է զիջվում, լինում է անկախության կորուստ, ինչն այնքան էլ բնորոշ չէ տնտեսական միություններին անդամակցելու պարագայում։ Բայց երկու դեպքում էլ սուվերենության զիջում կա, ինտենսիվ զիջում տեղի է ունենում այդ դաշնային պետությունների պարագայում, որտեղ կորցնում ենք ինքնուրույն քաղաքական անկախությունը»։ Ինքնիշխանության սակարկումը դեմ է Անկախության անփոփոխելի հռչակագրին Եթե վերպետական կառույցին միանալը, փաստացի, նշանակում է ինքնիշխանության զիջում, ստացվում է դեմ գնալ ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ վերնորմատիվային փաստաթուղթ համարվող Անկախության հռչակագրին, որն, ի դեպ, անփոփոխելի է։ Հարցին՝ արդյոք Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով մեր պետության ինքնիշխանության արձանագրումը բավարար երաշխիք չէ՞ երբեւէ բացառելու համար ինքնիշխանության զիջումը կամ սակարկումը, միջազգային իրավունքի մասնագետն այսպես է պատասխանում․ «Ես այդպես կմեկնաբանեի, դա անփոփոխելի հոդված է, եւ նոր սահմանադրություններ ընդունելով կամ փոփոխելով՝ այդ դրույթները չեն կարող վերանայվել, դա կնշանակի փաստացիորեն պետության անկախության կորուստ։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրում Սահմանադրությունը բազմիցս խախտվել է, եւ կա Սահմանադրությունը խախտելու քաղաքական ավանդույթ, ես չեմ կարծում, որ այդ մեխանիզմը կարող է հակակշիռ ծառայել եւ կանխել մեր պետությանը սպառնացող վտանգները։ Այսինքն՝ այստեղ մենք մշակույթ ենք փոխել, որի պայմաններում ես չեմ կարող ապավինել Սահմանադրությանը՝ որպես պաշտպանության միջոց»,- ցավով նկատում է Սահակյանը՝ շարունակելով, որ նման որոշման պարագայում, իհարկե, կլինեն քննարկումներ ու սահմանադրական բնույթի վեճեր, մասնագետները կհիմնավորեն սահմանադրական կարգի վտանգումը, կլինեն դատական գործընթացներ, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունն իրական գործընթացների վրա, համենայն դեպս այդ վեճերը ընթացող քաղաքական գործընթացներում գերագնահատել չարժե։ Ի վերջո, ի՞նչ է ենթադրում Միութենական պետությունը* Այսպես, Միութենական ստեղծման մասին պայմանագրով նախ սահմանվում են Միութենական պետության նպատակներն ու սկզբունքները։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը ստեղծում են Միութենական պետություն, որը, ինչպես նշված է պայմանագրում, նշանավորում է նոր փուլ երկու երկրների ժողովուրդների միավորման գործընթացում ժողովրդավարական իրավական պետությունում։  Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրում մի շարք սկզբունքներ են նշված, այդ թվում՝  - մասնակից պետությունների եղբայրական ժողովուրդների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ապահովում եւ կյանքի որակի բարձրացում,  - մարդու եւ քաղաքացու իրավունքի եւ ազատության հիմնարար իրավունքների անխախտ պահպանում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, - միացյալ տնտեսական տարածքի ստեղծում՝ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ հիմնված մասնակից պետությունների նյութական եւ մտավոր ներուժի միավորման վրա եւ օգտագործելով շուկայական մեխանիզմները՝ տնտեսության գործունեության համար, - արտաքին քաղաքականության եւ քաղաքականության ոլորտում պաշտպանության համակարգված վարում, - ժողովրդավարական պետության միասնական իրավական համակարգի ձեւավորում,  - սոցիալական քաղաքականության համակարգված իրականացում՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արժանապատիվ կյանք եւ մարդու ազատ զարգացումը, - միութենական պետության անվտանգության ապահովում եւ հանցավորության դեմ պայքար, - խաղաղության, անվտանգության եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, Անկախ պետությունների համագործակցության զարգացում։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության նպատակներին հասնելն իրականացվում է փուլերով՝ հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման առաջնահերթությունը։ Բացի դրանից՝ Միութենական պետության հիմնադրման դեպքում նախատեսվում է քննարկել նաեւ դրա Սահմանադրության ընդունման հարցը։ Պայմանագրում ասված է, որ Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության եւ մասնակից պետությունների միջեւ իրավասության եւ լիազորությունների բաշխման վրա։ Իսկ նախանշված նպատակների իրականացման համար Միութենական պետությունում ստեղծվում են Գերագույն պետական խորհուրդ, Խորհրդարան, Նախարարների խորհուրդ, Դատարան, Միութենական պետության Հաշվիչ պալատ։ Այս կառույցներին կանդրադառնանք ավելի ուշ։ Պայմանագրում նշված է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով միութենական պետությանը կամովին փոխանցած լիազորությունները, պահպանում է ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կառուցվածքը, Սահմանադրությունը, պետական դրոշը, զինանշնանը եւ պետականության այլ ատրիբուտները։ Անդամ-պետությունները պահպանում են նաեւ իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին։ Իսկ միջազգային կազմակերպություններին եւ այլ միջազգային ասոցիացիաներին միասնական անդամակցության հնարավորությունը որոշվելու է մասնակից պետությունների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Պայմանագրի՝ Միութենական պետության տարածքը կազմված է անդամ-պետությունների պետական տարածքներից, եւ անդամ-պետությունները ապահովում են Միութենական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի իր զինանշանը, դրոշը, հիմնը եւ պետականության այլ ատրիբուտներ։ Միութենական պետությունն ունի մեկ դրամական միավոր։ Սահմանված է նաեւ, որ Միութենական պետության անդամ պետությունների քաղաքացիները միաժամանակ հանդիսանում են Միութենական պետության քաղաքացի։ Միութենական պետության քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու Միութենական պետության խորհրդարանում, նաեւ նշանակվելու Միութենական պետության մարմիններում պաշտոնների։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության բացառիկ իրավասությունը ներառում է միասնական տնտեսական տարածքի եւ միասնական շուկայի իրավական հիմքերի ստեղծում, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը մասնակից պետությունների տարածքներում, հավասար պայմաններ եւ երաշխիքներ տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։ Միութենական պետությունն ունենում է միասնական օրենսդրություն, որը կարգավորում է տնտեսական գործունեությունը, ներառյալ քաղաքացիական եւ հարկային օրենսդրությունը: Միութենական պետությունն իրականացնում է միասնական գնային քաղաքականություն՝ ներառյալ գների եւ սակագների կարգավորումը։ Միութենական պետությունում ստեղծվում եւ գործում է միասնական օրենսդրություն՝ արտաքին եւ ներքին պարտքերի սպասարկման եւ մարման, արտաքին փոխառությունների իրականացման կարգի եւ օտարերկրյա ներդրումների մասով։ Միութենական պետությունն ունի հարկեր գանձելու միասնական սկզբունքներ, որոնք կախված չեն իր տարածքում հարկատուների գտնվելու վայրից: Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի մեկ մաքսային տարածք։ Բացի դրանից՝ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասությունը ներառում է նաեւ ուրիշ պետությունների ընդունում Միութենական պետության կազմ։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասության սուբյեկտների բացառիկ իրավասության սահմաններից դուրս վերջիններս պահպանում են պետական ​​իշխանության ամբողջականությունը։ Միութենական պետության բյուջեն նախատեսված է Միութենական պետության ծրագրերի եւ նախագծերի, նրա գործունեության, ներառյալ նրա մարմինների պահպանման ծախսերը ապահովելու համար: Իսկ Միութենական պետության բյուջեն ձեւավորվում է մասնակից պետությունների տարեկան համաձայնեցված վճարներից։ Միութենական պետության մարմինները Գերագույն պետական խորհուրդ Միութենական պետության բարձրագույն մարմինը Գերագույն պետական ​​խորհուրդն է։ Խորհրդում ներգրավված են պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները, ՌԴ եւ Բելառուսի խորհրդարանների պալատների ղեկավարները։ Գերագույն պետական ​​խորհրդի նիստերին մասնակցում են Նախարարների խորհրդի նախագահը, խորհրդարանի պալատների նախագահները, Միութենական պետության դատարանի նախագահը։ Ինչպես տեղեկանում ենք Միութենական պետության տեղեկատվական-վերլուծական հարթակից՝ Միութենական պետության գերագույն պետական խորհրդի կազմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն, ՌԴ վարչապետ Միշուստինը, Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի նախագահը։ Ըստ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի՝ Գերագույն պետական ​​խորհուրդը՝ - լուծում է Միութենական պետության զարգացման կարեւորագույն խնդիրները, - իր իրավասության սահմաններում ձեւավորում է Միութենական պետության մարմիններ, այդ թվում՝ ոլորտային եւ գործառական բնույթի կառավարման մարմիններ, - նշանակում է Միութենական պետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, - հաստատում է Միութենական պետության բյուջեն, որն ընդունվում է Միութենական պետության խորհրդարանի կողմից, եւ դրա կատարման տարեկան հաշվետվությունները, - հաստատում է Միութենական պետության՝ խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, եւ այլն։ Գերագույն պետական ​​խորհրդի ակտերն ընդունվում են անդամ պետությունների միաձայն քվեարկության հիմքով։ Ակտը համարվում է չընդունված, եթե դրա ընդունմանը դեմ է արտահայտվել մասնակից պետություններից մեկը։  Գերագույն պետական ​​խորհրդի նախագահը ռոտացիայի հիման վրա մասնակից պետությունների ղեկավարներից մեկն է, եթե այլ բան համաձայնեցված չէ մասնակից պետությունների կողմից: Նախագահը Գերագույն պետական ​​խորհրդի անունից վարում է միջազգային բանակցություններ եւ Միութենական պետության անունից ստորագրում միջազգային պայմանագրեր, իր լիազորությունների շրջանակում հանձնարարականներ է տալիս Միութենական պետության Նախարարների խորհրդին, Գերագույն պետական ​​խորհրդի անունից իրականացնում այլ գործառույթներ։ Միութենական պետության խորհրդարան Միութենական պետության խորհրդարանը Միութենական պետության ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն բաղկացած է երկու պալատից՝ Միության եւ Ներկայացուցիչների: Միութենական պետության խորհրդարանն ընդունում է օրենքներ եւ օրենսդրական ակտեր՝ Պայմանագրով Միութենական պետության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ, նպաստում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանը, ընդունում է բյուջեն եւ լսում դրա կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվությունները, հաստատում է հաշվետվությունը, լսում է Միութենական Պետության Հաշվիչ պալատի հաշվետվությունները եւ հաղորդագրությունները, վավերացնում է Միութենական պետության անունից կնքված միջազգային պայմանագրերը, համագործակցության համաձայնագրեր է կնքում Միութենական պետության անդամ չհանդիսացող պետությունների խորհրդարանների եւ խորհրդարանական կազմակերպությունների հետ եւ այլն։ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները եւ Միության պալատի անդամներն իրենց լիազորությունների ողջ ընթացքում օգտվում են անձեռնմխելիությունից Միութենական պետության ողջ տարածքում: Խորհրդարանի նախագահը ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։ Նախարարների խորհուրդը Նախարարների խորհուրդը Միութենական պետության գործադիր մարմինն է։ Նախարարների խորհրդի կազմում են Նախարարների խորհրդի նախագահը, կառավարությունների ղեկավարները, պետքարտուղարը, անդամ պետությունների արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Միութենական պետության հիմնական ոլորտային եւ գործառութային կառավարման մարմինների ղեկավարները։  Նախարարների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել կենտրոնական բանկերի ղեկավարները եւ անդամ երկրների նախարարները։ Նախարարների խորհուրդը՝ - մշակում է Միութենական պետության զարգացման ընդհանուր քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանք ներկայացնում Գերագույն պետական ​​խորհրդի քննարկմանը,- Գերագույն պետական ​​խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Միութենական պետության ոլորտային եւ գործառութային մարմինների ձեւավորման եւ դրանց գործունեությունը ղեկավարելու վերաբերյալ, - խորհրդարանին է ներկայացնում օրենքների եւ օրենսդրական ակտերի նախագծեր, - ապահովում է վերահսկողություն Պայմանագրի դրույթների, Միութենական պետության ակտերի կատարման նկատմամբ եւ, անհրաժեշտության դեպքում, պատճառաբանված դիմումներ է ներկայացնում մասնակից պետություններին՝ դրանցից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում, - մշակում եւ Միութենական պետության խորհրդարան է ներկայացնում Միութենական պետության բյուջեի նախագիծը, ապահովում է բյուջեի կատարումը, խորհրդարանին է ներկայացնում բյուջեի կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններ,  - տնօրինում է Միութենական պետության ունեցվածքը,  - համակարգում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացման գործընթացը, եւ իրականացնում Գերագույն պետական ​​խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: Այժմ Միութենական պետությունն ունի նաեւ Մշտական կոմիտե, որը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի եւ Միութենական պետության Նախարարների խորհրդի աշխատանքային ապարատն է եւ հաշվետու է Նախարարների խորհրդին։ Այն ղեկավարում է ռուս գործիչ, պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը։ Պայմանագրով նախատեսված է ստեղծել նաեւ Միութենական պետության դատարան, որը կոչված է լինելու ապահովել Պայմանագրի՝ Միութենական պետության կարգավորող իրավական ակտերի միասնական մեկնաբանություն եւ կիրառում։ Միութենական պետության ֆինանսների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար էլ նախատեսված է ստեղծել Հաշվիչ պալատ։ Մասնակից պետությունը կարող է Միութենական պետությունից դուրս գալու մասին որոշում կայացնել Պայմանագրի վերջում արձանագրված է, որ այս փաստաթուղթը բաց է դրան միանալու համար, եթե միանալ ցանկացող պետությունները միջազգային իրավունքի սուբյեկտներ են, կիսում են Միուենական պետության նպատակներն ու սկզբունքները եւ ամբողջությամբ ստանձնում են Պայմանագրից բխող պարտավորությունները: Նշված է նաեւ, որ մասնակից պետությունը, իր համապատասխան սահմանադրական ընթացակարգերով, կարող է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա որոշում կայացնել Միութենական պետությունից դուրս գալու մասին: Իսկ Պայմանագիրը դադարում է գործել նման պետության նկատմամբ՝ դրանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու օրվանից 18 ամիսը լրանալուց հետո։ Արձանագրված է, որ Պայմանագրից դուրս գալը չի ​​ազդում Պայմանագրով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի ժամկետով:  Եւ շեշտված է, թե Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, եւ որ մասնակից պետությունները կատարում են իրենց պարտավորությունները նախկինում կնքված միջազգային պայմանագրերով։ Մասնակից պետություններն էլ, համաձայն Պայմանագրի, չեն կարող ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք հակասում են սույն Պայմանագրի դրույթներին: Պայմանագիրն անժամկետ է։  Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը Թեեւ տարիների ընթացքում ինտեգրացիոն տարբեր գործընթացներ են եղել ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ, տարբեր համատեղ ծրագրեր են իրականացվել, այս Պայմանագրի ստորագրումից երկու տասնամյակից ավելի անց՝ 2021թ․ սեպտեմբերին, Ռուսաստանն ու Բելառուսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես, Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում հաստատվեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները 2021–2023 թվականներին եւ Միութենական 28 ծրագրերը՝ ուղղված ռուս-բելառուսական ինտեգրացիայի ամրապնդմանը, այդ ծրագրերում կան դրույթներ նաեւ նավթի եւ գազի միասնական շուկայի մասին։  Ըստ այդմ, Ռուսաստանն ու Բելառուսը մակրոտնտեսական քաղաքականության մերձեցման շրջանակում պայմանավորվածություն են ձեռք բերել սինխրոնիզացնել ռազմավարական կառավարումը, ներդաշնակեցնել օրենքները։ ՌԴ Կենտրոնական բանկի եւ Բելառուսի Ազգային բանկի միջեւ դրամավարկային քաղաքականության սկզբունքների եւ մեխանիզմների ներդաշնակեցման մասին համաձայնագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Քննարկվել է նաեւ այս ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման հարցը։  Կողմերը պայմանավորվել են նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումների, տեղեկատվական անվտանգության ոլորտում աուդիտի արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմի, էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ժամանակ ամբողջականության եւ վավերության արտատարածքային հսկողության միջոցների կիրառման ներդաշնակեցման մասին։ Համաձայնագրով պայմանավորվել են ներդաշնակեցնել բանկային եւ ապահովագրական կազմակերպությունների փոխադարձ մուտքը Միութենական պետության ֆինանսական շուկաներ, կատարելագործել ռուսական եւ բելառուսական վարկային կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց միջեւ ֆինանսական տեղեկատվության անդրսահմանային փոխանակման մեխանիզմները, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը արագ վճարումների, ֆինանսական հաղորդագրությունների եւ հաշվարկների փոխանցման, մասնակիցների վերահսկողության հարցերում։ Կողմերը պայմանավորվել են մշակել առաջարկներ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման համար՝ ապահովելու սպառողների իրավունքների հավասարաչափ պաշտպանությունը: Կողմերը պայմանավորվել են ինտեգրել տեղեկատվական համակարգերը՝ տվյալների փոխանակման ավտոմատացման համար, նաեւ մշակել ծրագրային ապահովում, որը թույլ կտա տվյալների փոխանակում երկու պետությունների տարածքում տրանսպորտային վերահսկողության արդյունքների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կնքել միջազգային պայմանագրեր անուղղակի հարկերի հարկման ընդհանուր սկզբունքների եւ մաքսային մարմինների միջեւ փոխգործակցության խորացման մասին, ներդաշնակեցնել փոխադարձ առեւտրի վիճակագրության պահպանման մոտեցումները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման համակարգերը եւ լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը: Կողմերը պայմանավորվել են միասնակացնել տրանսպորտային շուկայի կարգավորումը․ խոսքը վերաբերում է եւ օդային, եւ երկաթուղային, եւ ջրային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներին, նախատեսվում է ճանապարհների ոլորտում մշակել ընդհանուր օրենսդրական նորմեր։ Ամենաառանցքային պայմանավորվածություններից մեկը վերաբերում է գազի միասնական շուկայի ձեւավորմանը։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են համակարգել գործողությունները՝ կապված 2022 թվականին բելառուսական կողմի համար ռուսական գազի գների ձեւավորման, ինչպես նաեւ Միութենական պետության գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքների մշակման հետ։ Այս գործողությունը նախատեսված է եղել մինչեւ 2022 թվականի հուլիսը: Իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսվում է ստորագրել ծրագրի լրացում, որը սահմանում է գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ դրանց իրականացման ժամկետները՝ բիզնես պայմանների մերձեցման հիման վրա։  Նախատեսվել է ձեւավորել նավթի եւ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2023թ․ վերջ ապահովել ատոմային էներգիայի օբյեկտների շահագործման, ճառագայթային անվտանգության կարգավորման, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ արձագանքման, միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտներում օրենսդրության միասնականացումը։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել օրենսդրության սերտաճում գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առեւտրի ծավալն ավելացնելու, վարչական խոչընդոտների վերացման, պարենային անվտանգության ապահովման եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են խթանել համատեղ ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաեւ միասնական քաղաքականություն վարել արտադրությանն ու վաճառքին աջակցելու համար, իսկ առեւտրի թափանցիկությունը բարձրացնելու եւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով վերացնել արդյունաբերական արտադրության հարցում տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտները։ Ձեռք են բերվել նաեւ այլ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։  Ի վերջո, Համաձայնագրում ասված է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշում են, որ Միութենական պետության դրական զարգացումը, ազգային տնտեսությունների ամրապնդումը, Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար կենսական սոցիալական խնդիրների լուծմանը խոչընդոտում են «մի շարք արեւմտյան պետությունների կործանարար գործողությունները, միջազգային իրավունքին հակասող կառույցներ»։ Եւ այս կապակցությամբ, ինչպես նշված է Համաձայնագրում, համաձայնեցվել են համատեղ գործողություններ «Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության դեմ ոչ լեգիտիմ տնտեսական պատժամիջոցների կիրառման համատեքստում»։ Ռուսական եւ բելառուսական կողմերը նշում են նաեւ դրանով չսահմանափակվելու, Միության կառուցման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման հաստատակամ մտադրությունը․ «Կշարունակվի 1999 թվականի դեկտեմբերի 8-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի բոլոր հիմնարար դրույթների իրականացումը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ինտեգրման ամրապնդմանը»,- ասված է Համաձայնագրում: Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ որպես ինստիտուտ՝ Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել, ու մինչեւ վերջին տարիները, եթե ոչ անգամ այսօր, դրա անգամ բյուջեն, որը հատկացված է ինստիտուտի պահպանման ծախսերի համար, չի գերազանցում անգամ միջին քաղաքի տարեկան բյուջեին։  «Դրա համար այն կառույցները, որոնք նախատեսված էր ունենալ պայմանագրով, կամ այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ գործում են սիմվոլիկ, կամ համարյա չեն գործում, սահմանված նպատակներն ամբողջովին չեն իրականացել, այդ նպատակները նաեւ սահմանված են մի շարք երկկողմ եւ բազմակողմ  համաձայնագրերում, ու այն (նկատի ունի Միութենական պետությունը,- հեղ․) կարելի է համարել ավելի շատ հռչակագիր, քան իրականում գործող վերպետական մարմին»,- ասում է Սուքիասյանը։ Հարցին, թե Միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրում հատկապես որ դրույթներն են հուշում, որ այդ կառույցին միացող պետությունն այլեւս կորցնելու է ինքնուրույնությունը կամ վտանգի տակ է դրվելու այդ պետության ինքնիշխանությունը, Սուքիասյանը պատասխանում է՝ դիտարկելով երկու հարթություն՝ իրավական եւ քաղաքական․  «Եթե իրավական հարթության մեջ նայենք Պայմանագրի դրույթներին, չենք գտնի այնպիսիք, որոնք մասնակից կողմերից որեւէ մեկին լիովին զրկում են ինքնուրույնությունից․ սա կարելի է համեմատել երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշնակցության կամ համագործակցության մասին բարձր մակարդակի որեւէ պայմանագրի հետ, որով հանձնառություն են վերցնում մերձեցնել իրենց քաղաքականությունները գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց եթե գանք հարցի քաղաքական տեսանկյունին, ապա Միութենական պետությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որպես գործոն է օգտագործվում Բելառուսի հետ հարաբերություններում՝ այդ երկրի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու համար, եւ այս հարթությունում է, որ պետք է դիտարկել Հայաստանի ինքնիշխանության հարցը:»,- ամփոփում է Սուքիասյանը։   *Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի եւ ինտեգրացիոն դեկրետի թարգմանությունը լրագրողական է Հայարփի Բաղդասարյան
17:20 - 31 հունվարի, 2023
Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագտիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան 
 |azatutyun.am|

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագտիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ Հայաստանն այս հարցում կառուցողական է։ Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին։ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․  - Արդեն գործո՞ւմ են ուղիղ բեռնափոխադրումները Երևանի և Անկարայի միջև։ -Հնարավորությունը բաց է, և եթե համապատասխան տնտեսվարողները ուզենան օգտվել այդ հնարավորությունից, կարող են։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, ոչ թե հատուկ ներկայացուցիչների միջև է եղել, այլ տեխնիկական հանդիպում է եղել սահմանին՝ Մարգարայում և ուսումնասիրվել է Մարգարայի կամրջի վիճակը, պիտանելիությունը, նմուշառում է վերցվել երկկողմ և հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Նաև շարունակում է սեղանին մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու և սպասում ենք թուրքական կողմի արձագանքին։ Երբ որ կամրջի վերաբերյալ արդեն պաշտոնական եզրակացություն լինի, ըստ դրա, կարելի կլինի նշել ժամկետները, բայց, բնականաբար, եթե ֆիքսվի, որ կամուրջը պիտանի է անհապաղ օգտագործման համար, այդ դեպքում ոչ մի տեխնիկական պատճառ չի մնա երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը անհապաղ չբացելու համար և եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ քաղաքական պատճառ կլինի, իսկ քաղաքական պատճառ առնվազն Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող լինել։  - Պարոն Ռուբինյան, ի դեպ, տրամաբանությունը ո՞րն է երրորդ երկրների համար բացելու։ - Բնականաբար, Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, միշտ ասելով՝ նկատի ունեմ 1991 թվականից սկսած, բայց քանի որ թուրքական կողմ, առնվազն մինչ այս պահը, չի գնացել այդ քայլին, քննարկվել են ինչ-որ քայլեր, որոնք կարող են որոշակի վստահության ամրապնդման միջոց լինել և այդ համատեքստում եղել է առաջարկ մեր կողմից և այդ առաջարկն ընդունվել է։ Ի դեպ ուղիղ ավիաբեռնափոխադրումների առաջարկն էլ եղել է թուրքական կողմից և մեր կողմից է ընդունվել։ Իմաստն այն է, որ հնարավորություն տրվի ամեն դեպքում սահմանը բացել թեկուզ մասնակի, որը թեկուզ կարող է տուրիստական շարժ ակտիվացնել և այլն։ - Նախատեսվա՞ծ է առաջիկայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպում։ -Այս պահին՝ ոչ։  - Ի՞նչն է գլխավոր խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը, նրանք ասում են՝ «խաղաղության պայմանագիր ստորագրեք նո՞ր»։ -Գլխավոր խոչընդոտը այն է, որ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։  - Ես նկատի ունեի պայմանը, որն անգամ Էրդողանի շուրթերից է հնչում, երբեմն-երբեմն։  - Թուրքիայից հաճախ տարատեսակ և հակասական հայտարարություններ են հնչում, օրինակ ասում են նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների է գնում այս գործընթացին, բայց մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են այս հայտարարություններին, բայց ամեն դեպքում Հայաստանը կառուցողական է։ Անցած տարեվերջին Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայի 2022-ի հուլիսի 1-ի հանդիպմանը որոշեցին բացել սահմանն այլ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ռուբինյանն ու Քըլըչն արդեն չորս անգամ հանդիպել են։ Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
11:50 - 31 հունվարի, 2023
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը
 |azatutyun.am|

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։
10:01 - 31 հունվարի, 2023
Հայաստանը ԼՂ զենք չի տեղափոխել, նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա եռակողմ հայտարարության մեջ․ Ռուբինյան

Հայաստանը ԼՂ զենք չի տեղափոխել, նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա եռակողմ հայտարարության մեջ․ Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե հայկական կողմը զենք ու ականներ է տեղափոխում Լաչինի միջանքով, ասաց, որ նախ ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի եւ զենք չի տեղափոխել, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել․ «Նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա հայտարարության մեջ, բայց կրկնում եմ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի ոչ զորք, ոչ զինված ուժեր, ոչ էլ տեղափոխել է զենք ու զինամթերք։ Եթե խոսում ենք շրջափակման մասին․ իսկ ինչ գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են ու չեն թողնում, որ գազ լինի Ղարաբաղում, կամ էլեկտրագծով կամ ինտերնետի գծով զենք է տեղափոխվել․ այս գործողություններից պարզ է, որ այդ կեղծ պատմությունը՝ զենքի տեղափոխման մասին, միջոց է, որով փորձում են արդարացնել միջանցքի փակումը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը «Ազատության»-ը տված հարցազրույցում։ 
17:36 - 30 հունվարի, 2023
«Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԳՆ
 |azatutyun.am|

«Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ»․ ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեվերջյան ասուլիսին ուղղված հարցերի գրավոր պատասխաններից մեկում, որոնք այսօր հրապարակել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։ «Ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Դրա հիմքը հանդիսանում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Վստահ ենք, որ [կարգավորման] գործընթացի հաջողությունը ամբողջությամբ կախված է եռակողմ հայտարարությունների դրույթների հստակ կատարումից», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ռուսաստանը, որ անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգիռ է, որպեսզի այստեղ կայունություն և բարգավաճում լինի, որպեսզի բացահայտվեն և փոխշահավետ կերպով օգտագործվեն տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունները։ Մեր դիվանագիտության ջանքերը հենց դրան են ուղղված», - ասված է հայտարարության մեջ։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։ «Մենք երկուսի հետ էլ սերտ կապ ենք պահպանում: Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարներ են ստեղծում, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանային իրավիճակի առողջացմանը», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
15:24 - 30 հունվարի, 2023
Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը

Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արցախի ՄԻՊ-ի հետ Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները: Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և @Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը:  Հիմնադրամի լրատվականի փոխանցմամբ՝ տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։  Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:  Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։ «Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով: Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։  Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում  են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը: Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։
12:06 - 30 հունվարի, 2023
Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի

Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ արցախյան գրասենյակի մամուլի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 8 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 55 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը վերականգնված է։ Արցախը շրջափակման մեջ է։
10:48 - 30 հունվարի, 2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։   Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հունվարի 30-ին (Երևանի ժամանակով` 13:00-15:00, 19:00-21:00) հետևյալ հղումով։   ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել ՀՀ- ի այն դիրքորոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում։    Իսկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հունվարի 31-ին (Երևանի ժամանակով` 13:00-15:00, 19:00-21:00-ին) հետևյալ հղումով։  
10:03 - 30 հունվարի, 2023
«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, այլապես ռիսկերը կմեծանան». Ալիեւ |azatutyun.am|

«Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, այլապես ռիսկերը կմեծանան». Ալիեւ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը հարաբերությունների կարգավորման համար պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն։ «Հայ - ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ հակամարտությունն արդեն կարգավորվել է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը և միշտ կլինի այդպիսին», - պնդել է Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ բանակցություններին հաջորդած ելույթում։ «Բայց խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կհանգեցնի խաղաղության ձեռքբերման։ Մենք մեր հստակ առաջարկներ ենք արել, և չնայած բոլոր տառապանքներին, բոլոր ավերածություններին, մենք դեռ հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի։ Հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
17:18 - 28 հունվարի, 2023
Հրեա ծայրահեղականները սադրել են ռեստորանի աշխատակիցներին և հաճախորդներին. մանրամասներ Երուսաղեմում հայկական ռեստորանի վրա հարձակման միջադեպից |armenpress.am|

Հրեա ծայրահեղականները սադրել են ռեստորանի աշխատակիցներին և հաճախորդներին. մանրամասներ Երուսաղեմում հայկական ռեստորանի վրա հարձակման միջադեպից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լուրեր, ինչպես նաև տեսանյութեր էին տարածվում Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանում տեղի ունեցած դեպքից։ Աղան աբեղա Գոգչյանը պատմել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը: «Այդ պահին ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանների աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին» և նմանատիպ սադրիչ արտահայտություններ են թույլ տվել, ինչից հետո էլ խնդիրը ծագել է: Այդ հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են, սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել»,- մանրամասնել է նա: Աղան աբեղա Գոգչյանը նաև նշել է, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքները որոշել են միջադեպի վայրում բողոքի ակցիա անցկացնել և այդպիսով իրենց աջակցությունը հայտնել ռեստորանատիրոջը: Նա նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, պարզապես ծայրահեղականների հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել:
13:05 - 28 հունվարի, 2023
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է խաղաղ գործընթացի առաջխաղացմանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |amerikayidzayn.com|

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է խաղաղ գործընթացի առաջխաղացմանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պեըտքարտոււղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում: «Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա: Բացի այդ, Դոնֆրիդի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ: «Դրանից զատ, իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե հայկական և թե ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը: Նա նկատում է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը: «Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա: Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է. «Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում»: «Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա: Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշում է նա: Դրա հետ մեկտեղ, դիվանագետը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը: Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:
12:02 - 28 հունվարի, 2023
Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |1lurer.am|

Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Փաստաթուղթն այժմ լրամշակման փուլում է»,- նշել է դեսպանը։ Հարությունյանը նաև հերքել է որոշ հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ «Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով, իսկ դրանք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին: Դուք շատ լավ գիտեք, որ մեր ղեկավարների միջև տասնյակ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են եղել։ Մեր վարչապետը  նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դա չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը՝ մենք ունենք փոխհարաբերությունների խորացում, և այս անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերություններն ավելի են խորանում ու խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և տարածաշրջանային մյուս բոլոր կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Այդ պատճառով այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, որոնք չեն հասկանում մեր փոխհարաբերությունները»,- հավելել է Վաղարշակ Հարությունյանը։
19:00 - 27 հունվարի, 2023
ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է հետևյալը.  «Վեհաժողովն արձանագրում է (խմբ.՝ մոնիտորինգային) հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատամանը և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց»։ Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:    Շվեդ պատվիրակը հայտնել է, որ Ադրբեջանը անտեսել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու միջազգային հանրության կոչերը։ Բրիտանացի խորհրդարանականը նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են խաղաղ ապրել որպես հարևաններ, պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն։ Ֆինլանդիայի պատգամավորի խոսքով իրենք պատրաստ են գնալ տարածաշրջան և հնարավորինս գնահատել իրավիճակը։   Թուրքիայի ներկայացուցիչը, իհարկե, շտապել է պաշտպանել ադրբեջանցի «եղբայրներին»։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովի ու ևս 8 ելույթի համար ժամանակ չի մնացել, ու Սաիդովը ԵԽԽՎ-ին մեղադրել է կողմնակալության մեջ։   Հայաստանի պատվիրակները իրենց ելույթներում ներկայացրել են ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը ու հերքել Ադրբեջանի պնդումները՝ Լաչինի միջանցքի իբր փակ չլինելու վերաբերյալ։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դիտարկվում է քննարկման արդյունքներով ԵԽԽՎ-ի զեկույց ընդունելու հնարավորությունը:
15:30 - 27 հունվարի, 2023
Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ
 |armenpress.am|

Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանքը բացելու կոչերը՝ չնայած միջազգային զգալի ճնշմանը։ Նման հայտարարություն արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության անդամ Բորիանա Աբերգը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ։ Աբերգը խոր ափսոսանք հայտնեց, որ խորհրդաժողովում ստիպված են դարձյալ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։ Նա շեշտեց, որ բանավեճն օրակարգի ամենավերջին կետերից է, և անդամներից քչերն են ներկա։ «Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության էր արժանի։ Բայց նախևառաջ նրանք արժանի են, որ հարգվեն իրենց հիմնարար իրավունքները։ Սա տարածքային ամբողջականության հարց չէ, Հայաստանի կամ Ադրբեջանի հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է», - նշեց քաղաքական գործիչը։ Բորիանա Աբերգը ներկայացրեց, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ սննդի, դեղորայքի պակաս, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ։ Բանախոսը նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել էլեկտրամատակարարման բարձրավոլտ մալուխը, որով Արցախը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Բորիանա Աբերգը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոչ անելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Իսկ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով Բաքվին կոչ էր անում ազատել հայ ռազմագերիներին, հանել զորքերը Հայաստանի տարածքից և բացել Լաչինի միջանցքը։ «Ակնհայտորեն միջազգային զգալի ճնշում կա, որն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ այդ թեմայի շուրջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի դեմ։ Ցավոք, Ադրբեջանը որոշել է անտեսել այս կոչերը։ Ցանկանում եմ հարց տալ՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ», - եզրափակել է նա։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
10:27 - 27 հունվարի, 2023
Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման մասին, որում նշվում է․  «Հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու մասին։ ԵՄ ներկայության հստակ չափորոշիչները կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն լինելու է ավելի մասշտաբային, քան ԵՄ մոնիթորինգային մեխանիզմը, որը գործում էր Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրագրման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Ոչ մի «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին ԵՄ «փորձագետների» դիտարկումից։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածնվել է որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ելունդ և ԱՊՀ տարածքում առճակատմանն ուղված քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորության մեջ գցի. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։  Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։ Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվի ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը, ապա այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում։ Ինչպես և նախկինում կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցման, հանրության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների մասով եռակողմ շփումների զարգացման մասին: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Հիշեցնենք նաև, որ միչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործարկումը մեկնարկեց 2022 թվականի հոկտեմբերի 20-ին և ավարտեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը համահունչ:  
18:09 - 26 հունվարի, 2023