Հայաստան

Թուրքիան շարունակում է և կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին |azatutyun.am|

Թուրքիան շարունակում է և կշարունակի պաշտպանել Ադրբեջանին ու մեղադրել Հայաստանին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»։ Նա ասել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Անկարան հայկական կողմից սպասում է Ռուսաստան-Ադրբեջան- Հայաստան եռակողմ համաձայնությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ Մուսաֆա Շենթոփը այս հայտարարություններն արել է թուրքական Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը։ «Մտահոգություն հայտնելով հետկոնֆլիկտային շրջանում Երևանի ոչ կառուցողական գործողությունների կապակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տվյալ հարցը մտցնել միջազգային կառույցների օրակարգ»,- հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։
21:29 - 09 հունվարի, 2023
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը չի կարողացել այցելել Արցախ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով
 |armenpress.am|

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը չի կարողացել այցելել Արցախ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով |armenpress.am|

armenpress.am: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը անընդունելի է համարում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային և Ադրբեջանին անվտանգային ոլորտում ֆինանսական օգնություն տրամադրելը։ Ասատրյանը ցավով է նշում՝ ԱՄՆ-ն արագ արձագանքում է և օգնում է Ուկրաինային, սակայն գրեթե նույն իրավիճակում հայտնված Հայաստանն ու Արցախը գրեթե անուշադրության են մատնված։ Ասատրյանը Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, ում ջանքերով հայ գերիների վերադարձի համար ԱՄՆ Կոնգրեսի և Բայդենի վարչակազմի կողմից քայլեր ձեռնարկելու կոչով, Ադրբեջանի և Թուրքիայի վրա սանկցիաներ կիրառելու պահանջով բանաձևն առաջիկա տարվա ընթացքում կլինի կուսակցության 13 առաջնահերթություններից մեկը: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս օրերին Ասատրյանը եկել էր Հայաստան և հանդիպել Գլենդելի քույր քաղաքների՝ Կապանի և Գյումրու քաղաքային իշխանությունների հետ՝ համագործակցությունը վերականգնելու և խորացնելու նպատակով։ Էլեն Ասատրյանը հույս ուներ, որ իր՝ Հայաստան այցի ընթացքում Լաչինի միջանցքը կբացվի և կկարողանա այցելել Արցախի Մարտունի քաղաք, որը նույնպես Գլենդելի քույր քաղաքն է: Ասատրյանը նշում էր, որ մինչև հունվարի 3-ն է Հայաստանում, սակայն, եթե մինչ այդ միջանցքը բացվի, կհետաձգի վերադարձն ԱՄՆ ու կայցելի նաև Արցախ: Միջանցքը, սակայն, այդպես էլ չբացվեց: «Արմենպրես»-ը զրուցել է Էլեն Ասատրյանի հետ, խոսել Հայաստան այցի արդյունքների և ծրագրերի մասին։ - Տիկին Ասատրյան, նախ խոսենք Հայաստան կատարած այս այցի մասին։ Առհասարակ, Դուք բավականին հաճախ եք լինում Հայաստանում։ Ի՞նչով կառանձնացնեք այս այցը, ի՞նչ նպատակ ունի այն։ - Նախ մեկ ամիս առաջ հանդիպել էի Լոս Անջելեսի օպերայի ներկայացուցիչներին՝ Գլենդելի հետ գործընկերային կապեր ստեղծելու նպատակով։ Այդ առիթը նաև օգտագործեցի խոսելու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին, որպեսզի նրանց միջև ևս համագործակցություն ստեղծվի։ Լոս Անջելեսի օպերայի ներկայացուցիչները ուրախությամբ ընդունեցին իմ առաջարկը։ Իհարկե, այդ ժամանակ Երևանի օպերային թատրոնի հետ ևս կապի մեջ էի և արդյունքում կարողացա կազմակերպել երկու օպերաների ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Արդյունքում՝ Լոս Անջելեսի օպերան իր բեմադրությունները կներկայացնի Հայաստանում, իսկ Հայաստանի օպերան՝ Լոս Անջելեսում։ Այս առումով կարևոր եմ համարում փորձի փոխանակումը, որովհետև Լոս Անջելեսի օպերան համարվում է աշխարհի լավագույն օպերաներից մեկը։ Հայաստան այցելել եմ հենց Երևանի օպերային թատրոնի ամանորյա միջոցառմանը մասնակցելու նպատակով, սակայն յուրաքանչյուր այցի ընթացքում կարևորում եմ համայնքային աշխատանքը։ Որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ առաջին անգամ եմ Հայաստանում, այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարևոր էր այցելել Գլենդելի քույր քաղաքներ՝ Գյումրի և Կապան և Արցախի Մարտունի։ Հույս ունեմ, որ Լաչինի միջանցքը կբացվի և կկարողանամ գնալ Մարտունի քաղաք։ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ էին դարձել 2015 թվականին, բայց այսքան ժամանակ որևէ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ, միայն սիմվոլիկ հուշագրեր են ստորագրվել։ Կապանն ու Գլենդելը մոտ 20 տարի է՝ քույր քաղաքներ են։ Սկզբում երկու քաղաքները շատ սերտ համագործակցել են, սակայն 2000-ականների վերջից այդ կապը կորել է։ Այցելության նպատակը համագործակցությանը նոր շունչ հաղորդելն է, թղթի վրայից գործնական դաշտ տեղափոխելը։ Կարող եմ ասել, որ երկու այցն էլ հոյակապ էին և իրապես կնպաստեն համագործակցության խորացմանը։ -Ինչ քննարկումներ եք ունեցել Կապանի և Գյումրիի համայնքային իշխանությունների հետ։ -Կապանում ներկայումս այլ իրավիճակ է, չես կարող խոսել միայն քաղաքի բարելավման մասին, երբ անվտանգային խնդիրներ կան։ Առաջին քննարկումը հենց անվտանգային ոլորտի մասով էր՝ Գլենդել քաղաքի տարբեր մարմիններին կապել Կապանի հետ փորձի փոխանակման նպատակով։ Կապանի համայնքապետարանը Գլենդելին կներկայացնի նաև կարիքների ցանկը, որպեսզի կարողանանք մեր կապերը օգտագործել խնդիրները լուծելու համար։ Գյումրու իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկման շրջանակը այլ էր։ Նրանց հետ խոսեցինք ավելի շատ կանաչ էներգիայի և մշակութային ծրագրերի մասին։ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից նույնպես խնդրեցինք կարիքների ցանկ ներկայացնել, որպեսզի կարողանանք հետագայում օգնել նրանց։ Տեղեկացնեմ, որ Գլենդելի քաղաքապետարանը պաշտոնապես գործընկերներին հրավիրել է փոխադարձ այց կատարել Գլենդել։  Վերադառնալուց հետո կսկենք այս ուղղությամբ աշխատանքները։ -Արցախի Մարտունի քաղաքի հետ համագործակցության մասին ի՞նչ կարող եք ասել։ -Մոտ երկու ամիս առաջ Արցախից Գլենդել էր եկել պատվիրակություն և ստորագրվեց հուշագիր։ Այս պահին Մարտունու համար արդեն կոմիտե ստեղծվել է, որպեսզի ծրագիր մշակենք և գործնական աշխատանք տանենք։ -2022 թվականի հուլիսին Դուք ընտրվեցիք Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, ով ընտրվել է խորհրդի անդամ։ Ինչպիսի՞ պատասխանատվություն էր սա Ձեզ համար։ -Ես այդ պատասխանատվությունը միշտ ինձ վրա եմ վերցրել։ Այն, ինչ կապված է կանանց իրավունքների հետ, միշտ առաջնային եմ համարել։ Հուսով եմ, որ իմ հաջողությունը կոգեշնչի կանանց, քանի որ կարևոր եմ համարում նրանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։   Շարունակությունը՝ armenpress.am-ում
13:38 - 05 հունվարի, 2023
ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։ «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։ Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։   2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։
10:43 - 05 հունվարի, 2023
Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։  «Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ հունվարի 5-ից»,- ասել է Փրայսը։ Նա ընդգծել է, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը․ «ԱՄՆ-ն շարունակում է երկկողմ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, դյուրացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին»։ Փրայսի խոսքով՝ դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է կառուցել կառուցվածքային գործընթաց՝ խաղաղություն հաստատելու անհանգիստ տարածաշրջանում․ «Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, ինչպես նաև մեր նպատակը աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը որպես Ժնևի միջազգային քննարկումների մեր պատվիրակության ղեկավարի»։ Նեդ Փրայսը հայտնել է, որ անցյալ տարվա օգոստոսին Ռիքերի նշանակման սկզբից ի վեր միշտ հասկացվում և ակնկալվում էր, որ նա այս պաշտոնում ծառայելու է կարճաժամկետ հիմունքներով՝ մինչև 2022 թվականի վերջ։
09:31 - 05 հունվարի, 2023
«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին տարածված հայտարարությունը։ «Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։ «Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
15:20 - 04 հունվարի, 2023
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ
 |armenpress.am|

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ. Լեմկինի ինստիտուտ |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը: Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական խախտումները, ինչպես նաև սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները: «Չնայած արտաքին աշխարհն արագ արձագանքեց՝ վերջ դնելու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, սակայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև Արցախի կարևոր հատվածները, այդ թվում՝ Շուշի քաղաքը, դեռ օկուպացված են Ադրբեջանի կողմից», - նշվում է զեկույցում: Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ, որը կարող է արագ վերածվել աղետի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն», - գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ: Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին: «Ադրբեջանը Freedom House-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում այնտեղ ավելացել են լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքները՝ այլախոհությունը վերացնելու համար օգտագործելով ներքին, ինչպես նաև անդրազգային բռնաճնշումներ», - եզրափակում են փորձագետները:
11:42 - 04 հունվարի, 2023
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
 |armenpress.am|

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին: «Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն», - ասել է պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակի համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար: «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը:
10:31 - 04 հունվարի, 2023
Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Կարծում եմ՝ բոլոր պայմանները ստեղծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ» հղած ուղերձում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։ Ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ «Երկու տարի առաջ մարտի դաշտում տարած մեր պատմական հաղթանակը էլ ավելի ամրապնդեցինք քաղաքական ասպարեզում։ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել», - ասել է երկրի նախագահը։  
12:51 - 01 հունվարի, 2023
Պաշտպանի հաստատությունը շարունակում է պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով․ ՄԻՊ-ի ամանորյա ուղերձը

Պաշտպանի հաստատությունը շարունակում է պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով․ ՄԻՊ-ի ամանորյա ուղերձը

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ,   Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։   2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ կորուստները։ Մեր երկրի սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խոցվեց, իրենց համայնքում ապրող անմեղ մարդկանց պատճառելով նյութական ու հոգեբանական վնասներ։ Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին։   Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու անձամբ իմ անունից գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր հերոս տղամարդկանց ու կանանց անմար հիշատակին:   Անցնող տարում Պաշտպանի հաստատությունն իր մանդատի շրջանակներում ջանքեր գործադրեց գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մենք շարունակեցինք աշխատել անհետ կորած ու բռնի անհետացած մեր եղբայրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հարցերը, ուստի, գալիք տարում մենք կբազմապատկենք մեր ջանքերը ամենօրյա, ամենժամյա աշխատանքով իրականացնելու հաստատության նաև այս առաքելությունը։   Պաշտպանի հաստատությունն աշխատանքներ իրականացրեց ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքների համար պետության ու հասարակական դերակատարների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մենք աշխատեցինք հայրենադարձված մեր ռազմագերիների հետ՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայ զինվորների նկատմամբ կատարված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը՝ որպես պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական հայատյացության քաղաքականության դրսևորում։   Տարին հարուստ էր նաև երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության համար առաջացած մարտահրավերներով։ Պաշտպանի հաստատությունում աշխատեցինք անձանց խաղաղ հավաքների, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ու խախտումների վերացման, անազատության մեջ գտնվող, փակ ու կիսափակ հաստատություններում պահվող անձանց, խոցելի այլ խմբերի իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ուղղությամբ։ Բևեռացված ու ծայրահեղ խոսքը շարունակեց մնալ մեր ուսումնասիրությունների ու մտահոգությունների նշանակետում։ Ցավոք, այս ուղղությամբ առաջընթաց չունենք։   Բայց մենք նաև ներգրավեցինք ու ոգեշնչեցինք երիտասարդների ու երեխաների՝ ստեղծելով   Պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդների խորհուրդը։ Քաջալերեցինք կանանց քաղաքական ու տնտեսական ակտիվացման նախաձեռնություններն ու ձևավորեցինք Պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհուրդը, որը հատկապես մարզային կանանց կազմակերպությունների խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու ձևաչափ է։   Մարտահրավերները շատ են. այսօր էլ արդեն 20-րդ օրն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։ Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում։ Պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։   Այս տարի Պաշտպանի հաստատությունն էլ ավելի ամրացավ՝ անցնելով դժվարություններով ու հաղթահարելով ճգնաժամային իրավիճակները՝ համբերության, համագործակցության, մասնագիտական շարունակական զարգացման ու նվիրումի միջոցով։   Ի հեճուկս դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր սրտերում տեղ կա նաև լավատեսության ու հույսի համար, մենք ուժ և կամք ունենք շարունակելու մեր աշխատանքը նշված բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու մեր բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։   Բոլորիս մաղթում եմ համբերություն, շրջահայացություն, ուժ և կորով։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ», - նշված է հայտարարության մեջ։
12:28 - 31 դեկտեմբերի, 2022
Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանը Միութենական պետությանը միանալու համար ենթարկվում է ճնշումների, ինչպես նաև, թե ՌԴ օրակարգում կա Ադրբեջանին ՀՀ-ով միջանցք տալու հարց։  Մարիա Զախարովան արձագանքեց. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանաիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ պաշտոնյաններից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»: Զախարովան հերքեց նաև լուրերը, թե ՌԴ-ն պարտադրում է  Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով: Զախարովան նշեց՝ դա կեղծիք է, որի մասին բազմիցս խոսվել է: Մարիա Զախարովան հղում կատարեց 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:  
16:03 - 29 դեկտեմբերի, 2022
ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով. Պեսկով

ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ-ն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած իրավիճակով։  «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովն ընդգծել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին կայացել էր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր․«Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։
14:36 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով․ Սերդար Քըլըչ

«1915-ի իրադարձությունների օրակարգում կային կարծիքների սուր տարաձայնություններ, սակայն այլ հարցեր կարելի է արագ լուծել»։ Այս մասին Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները վերջին զարգացումների լույսի ներքո» համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով, որ որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային  ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով։ Սերդար Քըլըչը հիշեցրել է հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման մասին, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական պատվիրակությունների միջև՝ քննարկելու այդ հարցերը։  «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Քըլըչը նշել է, որ նոյեմբերի 1-ին տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը առավոտյան կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ կեսօրից հետո՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Քըլըչի խոսքով՝ դա խորհրդանշական նշանակություն ունի։  Քըլըչի խոսքով՝ օդային  ավիաբեռնափոխադրումները սկսելու համար կան որոշակի տեխնիկական խնդիրներ, ինչպես օրինակ, Ալիջանի կամուրջի վերանորոգումը (կամուրջի սահմանային դարպասը փակվել է 1993 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ,- խմբ․), որը կարող է երկարացնել օդային ավիաբեռնափոխադրումների սկսման գործընթացը։  Ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլերի սպասում է նաև Հայաստանի կողմից․  «Կան որոշ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք, որ կձեռնարկվեն հաջորդ գործընթացում։ Կան քայլեր, որոնք մենք պետք է անենք, կան քայլերո, որոնք ակնկալում ենք հայերից: Եթե ​​դրանք հնարավոր լինի անել, կանցկացնենք հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ արդեն Հայաստանում կամ Թուրքիայում»։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայում արդեն բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես հայտարարել են երրորդ երկրում հանդիպում չանցկացնելու անհրաժեշտությունը։ Քըլըչը, եվս մեկ անգամ ընդգծելով, որ հաջորդ հադիպումները պետք է կայանան Հայաստանում կամ Արբեջանում, նշել է, որ այս գործընթացում կարևոր է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումները, որոնք կնպաստեն գործընթացի արագ զարգացմանը։  Սերդար Քըլըչի խոսքով՝ եթե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորվեն և Ադրբեջանի հետ խնդիրները լուծվեն, ապա տնտեսական զարգացումների կարելի է հասնել հատկապես հօգուտ Երևանի։ «Եթե, օրինակ, հարաբերությունները նորմալ լինեին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը (Հարավկովկասյան գազատար) կարող էր անցնել Հայաստանով, երթուղին կարող էր այլ լինել»,- ասել է Քըլըչը՝ նշելով, որ, սակայն, «այս բոլոր հնարավորությունները կորցվել են Ղարաբաղի հարցում Հայաստանի անզիջում դիրքորոշման պատճառով»։  «Եթե ​​ադրբեջանական կողմի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր, և հաջողությամբ ավարտվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականաբար, Հայաստանը կարող է ներգրավվել առաջիկայում իրականացվելիք նախագծերում։ Հայաստանը «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ է, մշտական ​​ներկայացուցչություն ունի Ստամբուլում։ Եթե ​​առաջիկա ժամանակահատվածում հնարավոր լինի դրական տեղաշարժեր արձանագրել, էներգետիկ ոլորտում բնական գազի և նավթատարների անցման հնարավորություն կստեղծվի՞, իհարկե, սա չգիտեմ․ սրանք տեխնիկական խնդիրներ են»,- ասել է Քըլըչը։   
13:40 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանն են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն, և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երեւանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,- ասել է Լավրովը։ 
11:51 - 29 դեկտեմբերի, 2022
Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։ «Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:
11:44 - 28 դեկտեմբերի, 2022