Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինական կողմը հայտնում է մեկ զոհի մասին, իսկ Դոնեցկում պնդում են, որ Ուկրաինան հերթական անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը

Ուկրաինական կողմը հայտնում է մեկ զոհի մասին, իսկ Դոնեցկում պնդում են, որ Ուկրաինան հերթական անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը

Ուկրաինայի «Միացյալ ուժերի գործողության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 19-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ «արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք, որից 16-ը՝ մինսկյան պայմանագրերով արգելված զենքի կիրառմամբ»։ Միացյալ ուժերի գործողությունը Ուկրաինայի իրավապահ մարմինների ռազմական և հատուկ կազմակերպչական և իրավական միջոցառումների շարք է, որն ուղղված է արևելյան Ուկրաինայի պատերազմում ռուսական և ռուսամետ ուկրաինայի պնդմամբ անօրինական զինված խմբավորումների գործողություններին հակազդելուն։ Ըստ հաղորդագրության՝ մեկ ուկրաինացի զինծառայող է զոհվել. «Հակառակորդը կիրառել է 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ տրամաչափի ականանետեր, տարբեր համակարգերի նռնականետեր։ Հրթիռակոծության հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայող կյանքի հետ անհամատեղելի բեկորային վիրավորում է ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունից հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը հերթական անգամ գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։ Ըստ հաղորդագրության՝ ժամը 08:05-ին ուկրաինացի զինվորականները Շիրոկինոյից կրակ են բացել Սախանկա գյուղի վրա․ «Ընդհանուր առմամբ նրանք արձակել են 122 մմ տրամաչափի 16 արկ։Հերթական հրետակոծությունը գրանցվել է ժամը 08:30-ին. կրակը արձակվել է Նովոլասպա, Կոմունարովկա և Գորլովկա ուղղությամբ, նրանց վրա ընկել է ավելի քան 50 ական՝ 82 մմ տրամաչափով։ Բացի այդ՝ գիշերը ուժայինները գնդակոծել են Կրասնի Օկտյաբր, Ստարոլասպա, Բեզիմեննոե, Վեսելոե և Դոկուչաևսկ քաղաքները՝ արձակելով 120 մմ տրամաչափի 38 ական և 122 մմ տրամաչափի 27 արկ»։ Լուսանկարը՝ Ukrainian Independent Information Agency of News-ի
11:55 - 19 փետրվարի, 2022
«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ |hetq.am|

«Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա». Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իր տվյալներով, Վլադիմիր Պուտինն արդեն որոշում է ընդունել Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է Սպիտակ տունը։ Ամերիկյան առաջնորդը կարծում է, որ Կիևին փորձում են սադրել Դոնբասում։ Նա վստահ է, որ ռուսական զորքերը մնում են Ռուսաստանի սահմանի մոտ։ Բայդենի խոսքով՝ ռուսները մի քանի օրվա ընթացքում նախատեսում են ներխուժել, իսկ Միացյալ Նահանգները չի պատրաստվում իր զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այդուհանդերձ, Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Կիևին։ «Ուկրաինան հարձակման որևէ իմաստ չունի։ Ռուսաստանը շարունակում է կեղծել իր վրա Ուկրաինայի նախապատրաստվող հարձակման մասին հայտարարությունները։ Դա դասական մոտեցում է, որը Ռուսաստանն արդեն կիրառել է»,- նշել է Բայդենը։
11:32 - 19 փետրվարի, 2022
Ջո Բայդենը հանդես կգա Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ |hetq.am|

Ջո Բայդենը հանդես կգա Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ Վաշինգտոնի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին) հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կխոսի Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամի վերաբերյալ նոր տվյալների մասին։ Այդ մասին նշվում է երկրի նախագահի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։ «Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զորակազմի ավելացման մասին»,- նշվում է Սպիտակ տան ղեկավարի աշխատանքային օրակարգում։  Հայտարարությունից առաջ Ջո Բայդենը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների հետ, որի շրջանակներում ևս առանցքային թեման կլինի Ուկրաինան։ Այդ երկրի վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի նախորդ ելույթը կայացել էր երեքշաբթի՝ փետրվարի 15-ին Սպիտակ տանը։ Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսերով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։  Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին»,  հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։ Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
22:42 - 18 փետրվարի, 2022
ԴԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը գնում է դեպի պատերազմ

ԴԺՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը գնում է դեպի պատերազմ

Դոնբասում իրավիճակը, ցավոք, գնում է դեպի պատերազմ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ «Ցանկացած պահի կարող է սկսվել լայնամասշտաբ հարձակում։ Իրավիճակը ծայրաստիճան կրիտիկական է»,- նշել է նա` հավելելով, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կարևոր ենթակառուցվածքներից յուրաքանչյուրը հսկվում է․ Դոնեցկը պատրաստ է հնարավոր ահաբեկչություններին։ Պուշիլինը չի բացառել, որ հարյուր հազարավոր մարդիկ Դոնբասից Ռուսաստան կտեղափոխվեն. դա արվում է հնարավորինս շատ մարդկանց պաշտպանելու համար։ Պուշիլինը հայտնել է նաև, որ «ուկրաինացի դիվերսանտների կողմից շփման գիծը հատելու փորձեր են եղել, որոնք կասեցվել են»։ Ավելի վաղ Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ փետրվարի 18-ից կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում դեպի Ռուսաստան։ 
22:20 - 18 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Դոնբասի վրա |hetq.am|

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Դոնբասի վրա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել Դոնբասում։ Այդ մասին ուրբաթ՝ փետրվարի 18-ին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ «Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կանխատեսում և չի նախատեսում հարձակողական գործողություններ իրականացնել երկրի արևելքում։ Տարածքների ապաբռնազավթման մեզ համար միակ ընդունելի տարբերակը քաղաքական-դիվանագիտականն է»,- հայտարարել է Զալուժնին ֆեյսբուքյան իր ուղերձում։  Նրա խոսքով՝ հարձակողական գործողությունը «պարտադիր կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի»։ «Այդ իսկ պատճառով այդպիսի սցենար չի դիտարկվում»,- վստահեցրել է Զալուժնին։ Նա հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների կողմից հայտարարված ուկրաինական հնարավոր հարձակման մասին լուրերը կեղծ են։ «Իմ տված տեղեկատվությունը հաստատվել է նաև ԵԱՀԿ-ի կողմից»,- նշել է նա։  Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսքով՝ Ուկրաինան հավատարիմ է միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության սկզբունքներին ու նորմերին։ «Ի տարբերություն օկուպանտների, մեզ համար Ուկրաինայի ներսում կամ նրա սահմաններից դուրս մեր բոլոր քաղաքացիների կյանքերը բարձրագույն արժեք են»,- ընդգծել է Զալուժնին։ Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմը սադրանքների չի դիմում, կրակ չի արձակում քաղաքացիական բնակչության ուղղությամբ, որտեղ «ցինիկաբար դիրքավորվել են ուժայինները»։  Ավելի վաղ, Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսերով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։  Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։ Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
21:46 - 18 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանից և ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանից և ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Ռուսաստանից և ԱՄՆ-ից, որը չի կարող զիջել ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող երաշխիքներին։ «Մենք ասում ենք, որ Դաշինքին անդամակցելու ճանապարհին ենք։ ՆԱՏՕ-ն, ըստ էության, այսօր գոյություն ունեցող անվտանգության միակ միությունն է, որին Ուկրաինան կարող է միանալ։ Մեզ համար այնտեղ կա բաց դռների դիրքորոշում։ Սակայն այդ ճանապարհը մեծ տարածություն ունի. տարիներ և ամիսներ, հատկապես, եթե լինի էսկալացիա»,- նշել է Զելենսկին։ Վերջինիս խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել «գլոբալ փաստաթուղթ», որը կստորագրեն նաև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ «Նորմանդական ձևաչափից մենք չենք հեռանում և ոչ մեկ չի առանձնանում։ Աշխարհի հզոր երկրները, ներառյալ Նահանգներն ու Ռուսաստանը, կնստեն և կստորագրեն, որ կա ահա այդպիսի ճանապարհ։ Բայց այնտեղ պետք է լինի մեր պետության անվտանգության վերաբերյալ երեք-չորս-հինգ կետ։ Ահա դա արդեն խոսակցության թեմա է»,- հավելել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է ուկրաինական բանակի և էներգետիկ անվտանգության ֆինանսավորման մասին՝ որպես անվտանգության երաշխիքների օրինակներ։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային իր տարածքում պետք չեն «օտար դրոշներով զինված մարդիկ»։ «Մենք չենք ցանկանում ՌԴ-ին լրացուցիչ առիթ տալ խոսելու այն մասին, որ այստեղ մենք բազաներ ունենք և դրանք անհրաժեշտ են մեզ պաշտպանելու համար»,- նշել է Զելենսկին։  
19:54 - 18 փետրվարի, 2022
Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճում է

 |factor.am|

Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճում է |factor.am|

factor.am: Դոնբասում հրետակոծությունների ինտենսիվությունն աճում է. ըստ օպերատիվ շտաբի տվյալների՝ փետրվարի 18-ին ժամը 14:00-ին գրանցվել է անջատողականների կողմից հրադադարի ռեժիմի խախտման 45 դեպք, մինչդեռ անցած օրվա ընթացքում գրանցվել է 60 խախտում, գրում է korrespondent-ը։«Հակառակորդի գործողությունների հետևանքով միացյալ ուժերի զինծառայողների շրջանում զոհեր չկան։ Ուկրաինացի պաշտպանները կրակ են բացել՝ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար և միայն զինծառայողների կյանքին սպառնացող վտանգի դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ հրետակոծության ընթացքում հակառակորդը կրակել է 122 մմ հրանոթներից, 82 և 120 մմ ականանետերից, ծանր գնդացիրներից, ավտոմատ մոլբերտ և մոլբերտ հակատանկային նռնականետերից, ԲՄՊ-2 զինատեսակներից և հրաձգային զինատեսակներից։ Հիշեցնենք, որ երեկվա հրետակոծության հետևանքով վիրավորվել էր երկու զինվորական և հինգ քաղաքացիական անձ։
19:47 - 18 փետրվարի, 2022
Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ

 |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ, և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: «Բելառուսի նախագահի հետ արձանագրել են, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումն է: Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելն է ՝ այս հակամարտությունն ավարտելու համար: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը ցավով նշում է, որ ներկայումս հակառակ գործընթացն է գնում Դոնբասում և իրավիճակը սրվում է:
18:42 - 18 փետրվարի, 2022
Ռուսաստանը հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն․ ՌԴ ԱԳ փոխնախարար |azatutyun.am|

Ռուսաստանը հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն․ ՌԴ ԱԳ փոխնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի որոշ շրջաններից զորքերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների պահանջներն անընդունելի են, իսկ Ուկրաինա ներխուժում պլանավորելու մեղադրանքները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ռուսաստանը վստահեցնում է, որ զորավարժությունների ավարտից հետո իր զորքերը կվերադարձնի մշտական տեղակայման վայրեր: «Ռուսաստանի վրա պատասխանատվությունը տեղափոխելու, նրան հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ հավելելով․ - «Չեմ կարող չասել, որ մենք ծայրաստիճան հիասթափված ենք առնվազն մեր արևմտյան գործընկերների ջայլամի դիրքորոշումից, որոնք փորձում են չնկատել այս ակնհայտ բաները»։ Շարունակվող ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, ըստ արևմտյան և ուկրաինացի դիվանագետների, ընկալվում են որպես սպառնալիք։ «Ուկրաինան հավատարիմ է մնում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։ - «Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Միաժամանակ, կրկնում եմ, եթե Ռուսաստանն ընտրի էսկալացիայի ճանապարհը, Ուկրաինան կպաշտպանվի»։ Երեկ, ըստ լրատվամիջոցների, ուկրաինացի զինվորականների և Դոնբասի ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգությունը սաստկացել է։ Ըստ ուկրաինական կողմի՝ արկերից մեկը դիպել է մանկապարտեզի շենքին։ Այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
13:37 - 18 փետրվարի, 2022