Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
 |armenpress.am|

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Իրականացվել է մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։ Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում անցկացվել է սննդի տրամադրման մարդասիրական ակցիա: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:03 - 31 հունվարի, 2023
Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման 31-ամյակին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակմանը։ Սասուն Միքայելյանը հայտնեց, որ իրեն չի թվում, որ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ «Սա քաղաքականություն է, որ հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք, հասկանանք՝ ապագայում ինչ է կատարվում»։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց պատերազմի բացել միջանցքը, Միքայելյանը նշեց, որ միայն եթե դիվանագիտական դաշտում կարողանան լուրջ գործողություններ անել։ Անդրադառնալով ԵՄ առաքելության՝ երկու տարով Հայաստանում տեղակայմանը՝ նա ասաց․ «Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև էս խաղաղապահները (Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ խմբ․) միակողմանի գործողություններ են կատարում՝ ի վնաս մեզ»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հրապարակվում է տեղեկագիր, որում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 
12:17 - 28 հունվարի, 2023
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:   Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։   Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյունը։
23:02 - 27 հունվարի, 2023
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
 |armenpress.am|

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Իրականացվել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Լաչինի շրջաններում երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է օբյեկտների և տեղանքի ականազերծումը ։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:49 - 24 հունվարի, 2023
Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով զսպումների կուրսի. Արցախի նախագահի խորհրդական
 |armenpress.am|

Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով զսպումների կուրսի. Արցախի նախագահի խորհրդական |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման միջազգային արձագանքներին ու դրանց արդյունավետությանը, Ադրբեջանի հետապնդած նպատակներին և այլ հարցերի:   -ՌԴ արտաքին գործերի նախարար  Սերգեյ  Լավրովը  օրերս հայտարարել էր, որ  ռուսական  խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված  է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները: Կխնդրեինք մեկնաբանել  այս հայտարարության ուղերձը՝ հատկապես նկատի ունենալով հետևյալ ձևակերպումը. «Խաղաղապահ զորակազմն ունի տրանսպորտային միջոցները ստուգելու բոլոր հնարավորությունները»:   -Շրջափակման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի կողմից միջանցքի հետ կապված ձևակերպումներից հետո առանցքային հարցը հետևյալն է, հնարավո՞ր է ապաշրջափակման հասնել ռուսական կողմի ազդեցությամբ և առանց նախապայմանների՝ ՌԴ  2020 թ. նոյեմբերի 9-ի ստանձնած պատասխանատվության շրջանակներում: Ըստ վերջին քննարկումների հերթականության՝ հունվարի 17-ին տեղի էր ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ նախարարն ընդգծել էր  «Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ   ամրագրված պարամետրերին համապատասխան», իսկ հունվարի 18-ին 2022 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հղում էր կատարել այս հեռախոսազրույցին: Նրա  կողմից վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության՝ եռակողմ պայմանավորվածությամբ ստանձնած լիազորությունները ստուգելու երթևեկությունը և տրանսպորտային միջոցները։ ՌԴ արտգործնախարարը միաժամանակ ճգնաժամի հանգուցալուծման ծանրության կենտրոնը որոշակիորեն տեղափոխել էր Ադրբեջան-Արցախ կողմերի լուծման դաշտ. նախարարի կողմից նշվել  էր այն մասին, «որ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ»:  Ըստ հունվարի 18-ի Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի հաղորդագրության՝ ադրբեջանական կողմի հետ հունվարի 15-ի հաղորդակցությունը միջանցքի վերաբացման ուղղությամբ որևէ արդյունք չէր արձանագրել: Ապաշրջափակման փոխարեն առայժմ Ադրբեջանը բլոկադայի «սողացող հյուծման մարտավարության» գործիքակազմն է զարգացնում՝ նպատակ ունենալով Արցախին ստիպելու գնալ զիջումների: Բլոկադան բացասական իմաստով ստատուս քվո է արձանագրել: Գործնականում Ադրբեջանի նկատմամբ պատժիչ և զսպման մեխանիզմները միայն կարող են նրան ստիպել առանց նախապայմաններ թելադրելու վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին: -Որքանո՞վ է իրատեսական միջազգային հանրության  և ուժային կենտրոնների ազդեցությամբ շրջափակման վերացումը: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի այս հակամարդկային գործողության հանդեպ ընդհանուր առմամբ ի՞նչ վերաբերմունք է արձանագրվել: Արդյոք միայն գնահատականներն ու հայտարարությունները բավարար ե՞ն: Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է գործնականում նպաստել խնդրի լուծմանը: - Խնդիրը միջազգայնացման բարձր մակարդակ է արձանագրել:  Մենք գնահատում ենք այն միջազգային համակրանքը և աշխատանքը, որն իրականացվում է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի լիակատար բլոկադայի քաղաքական օբյեկտիվ փաթեթը ձևավորելու ուղղությամբ: Բլոկադայի շուրջ ձևավորված փաստաթղթային փաթեթը պետք է խմբագրի այն ուժային կենտրոնների մոտեցումները, որոնք Արցախին Ադրբեջանի հետ համակեցություն էին առաջարկում:Հակամարտության լուծման նոր հայեցակարգային մոտեցումները պետք է կառուցվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման  հիմքով: Շրջափակման առաջին իսկ օրերից միջազգային հանրությունը դատապարտում և կոչ է անում անհապաղ վերացնել  Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, կարևոր էր հատկապես ՄԱԿ ԱԽ նիստը և այնտեղ հնչած ելույթները, բայց միջազգային հանրության ցավալի բացթողում եմ համարում կոնսեսուսային հայտարարության բացակայությունը: Կարևորում եմ նաև հունվարի 16-17-ին  ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի բովանդակային ելույթները: Եթե փորձեմ ընդհանուր գծերով առանձնացնել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչների ելույթները, /որպես նաև համանախագահներ/, ապա կոչ արվեց հետևել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքի ազատ և անվտանգ տեղաշարժը, չխորացնել հումանիտար ճգնաժամը:  Կարևոր էր ՄԻԵԴ հետևողականությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին որոշումը ԵԽ նախարարների կոմիտեին հրատապ ծանուցման կարգով ուղարկելու հարցում: Եվրոպական դաշտում վերջին կարևոր արձանագրումն էր հունվարի 18-ի Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևի համալրված ձևակերպումը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Հունվարի 19-ին ընդունվեց նաև Եվրախորհրդարանի «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» դատապարտող բանաձևը: Այս միջազգային քննարկումները և ճնշումները, կատարված հսկայական աշխատանքն, իհարկե, մեծապես գնահատվում են մեր կողմից,  բայց քանի դեռ շրջափակումը շարունակվում է, ապա դրանք բավարար չի կարելի համարել: Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը, որը տարվում էր 2020 թվականից,  պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով գործնական զսպումների կուրսի: - Ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, նվազագույն և առավելագույն ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝  բնապահպանական քողի տակ փակ պահելով Լաչինի միջանցքը: - «Արցախն առանց հայերի».  սա է Ադրբեջանի առավելագույն հաշվարկը Արցախի հարցում, նվազագույն հաշվարկներ չկան: Ադրբեջանն ընտրել է Արցախի անարյուն հյուծման մարտավարությունը: Ադրբեջանի հայատյացության գործողությունների համախումբն ընդգրկում է «սողացող» էթնիկ զտումների, «սողացող օկուպացիայի», ահաբեկչության քաղաքականությունը: Հումանիտար աղետի պայմաններում է հայտնվել Արցախի 120000 բնակչությունը, մեր գլխավոր առանցքային մտահոգությունը շրջափակման պայմաններում հայտնված 30 հազար  երեխաներն են, որոնք առավել սուր են կրում բլոկադայի հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական հետևանքները: Հայտնի դեպքը, երբ մի խումբ արցախցի երեխաներ Գորիսից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին ենթարկվեցին ադրբեջանցիների կողմից կազմակերպված հոգեբանական բռնության, պետք է դատապարտվի միջազգային իրավական հարթակներում:
15:47 - 23 հունվարի, 2023
Մինչ այս պահը միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն. Արցախի տեղեկատվական շտաբ

Մինչ այս պահը միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: «Շուրջ 40 օր է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղեկացնում ենք, որ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։ Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերատեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ: Լրացուցիչ հստակեցումների համար կարող եք զանգահարել Երևանում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչություն՝ հետևյալ հեռախոսահամարներով. 044 249 977, 044 249 988: Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։
17:52 - 20 հունվարի, 2023
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը երեք բանաձև է ընդունել Բրազիլիայում, Մարոկկոյում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ասվում է․ «Խորհրդարանը ցավում է ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացելու այն՝ ապահովելու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի խմբերի համար»։ Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևով կոչ է արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատճառով»,- ասվում է բանաձևի մեջ։   Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
16:23 - 19 հունվարի, 2023
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |tert.am|

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորելու և համատեղ ընդունելու փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ՝ հունվարի 17-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: «Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը: Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և օգտագործվի միայն այն նպատակների համար, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխադարձ ընդունելի փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու, հանքավայրերի զարգացման պարամետրերը համաձայնեցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները լուծելու համար»,- ասել է Լուկաշևիչը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Ըստ Լուկաշևիչի՝ կայուն և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:42 - 18 հունվարի, 2023
Ադրբեջանցիները ներխուժել են Արցախ վերադարձող երեխաներին տեղափոխող ավտոբուս, ապա հեռացվել են

Ադրբեջանցիները ներխուժել են Արցախ վերադարձող երեխաներին տեղափոխող ավտոբուս, ապա հեռացվել են

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Ստեփանյանը հայտնում է նաեւ, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ «Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի, հոգեբանական անձեռնմխելիության կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։ Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։ Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։  
08:05 - 18 հունվարի, 2023
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
 |armenpress.am|

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:42 - 17 հունվարի, 2023
Հասանովը բանակին հրամայել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք» |azatutyun.am|

Հասանովը բանակին հրամայել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են զորքերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և ծառայությունների ղեկավարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Տեսակապով խորհրդակցությանը մասնակցել են նաև ստորաբաժանումների ու միավորների հրամանատարները: Ադրբեջանական գերատեսչությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և Ադրբեջանում՝ ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում ստեղծված իրավիճակը»: Օրակարգում է եղել նաև Ադրբեջանի զինված ուժերի համար անհրաժեշտ կադրեր պատրաստելու նպատակով կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցը: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Հասանովը բանակին կարգադրել է «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»:
13:42 - 14 հունվարի, 2023
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով  |armenpress.am|

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:   «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.)  տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
21:25 - 13 հունվարի, 2023
ՌԴ խաղաղապահ զորախումբը հիմնական երաշխիքներից է, որ զսպում է թուրք- ադրբեջանական տանդեմին Արցախը հայաթափելու հարցում. Սերգեյ Ղազարյան
 |armenpress.am|

ՌԴ խաղաղապահ զորախումբը հիմնական երաշխիքներից է, որ զսպում է թուրք- ադրբեջանական տանդեմին Արցախը հայաթափելու հարցում. Սերգեյ Ղազարյան |armenpress.am|

armenpress.am: Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին ավարտին հասցնել իրենց ծրագրերը՝ կապված Արցախը հայաթափելու հետ: Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը: «Այս կոնկրետ իրավիճակում, հիմնական նպատակներից մեկը, որն ադրբեջանական կողմը հետապնդում էր, այն էր, որպեսզի հայկական բնակչության կողմից դժգոհության ալիք բարձրանա ՌԴ խաղաղապահների նկատմամբ: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ՌԴ խաղաղապահների գործունեությունը»,- ասաց Ղազարյանը: Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ավելի է կարևորվում ՌԴ խաղաղապահների դերը, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է, որպեսզի Արցախ պարենային մթերք, դեղորայք ներկրվի, իսկ ՌԴ խաղաղապահները պետք է ներգրավված լինեն, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրվեն Արցախի Հանրապետություն:  
15:23 - 12 հունվարի, 2023
Ցանկացած առաքելություն ԼՂ  կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ցանկացած առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելություն ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի և Երևանի համաձայնությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։  «Մշտական շփումներ տարբեր մակարդակներում մշտական ​կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։  Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե պարզվի՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ․ բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ 
13:08 - 11 հունվարի, 2023
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
 |armenpress.am|

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում՝ երեք երթուղիներով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:30 - 10 հունվարի, 2023
Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի պնդումների մասին

Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի պնդումների մասին

Ես չէի ասի, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականություններն ընդհանրապես չեն կատարում։ Մենք կոնկրետ իրավիճակներ ասացինք՝ Լաչին, Խծաբերդ, Փառուխ, այսինքն՝ հենց էդ  կետերը նկատի ունենք, մենք նկատի չունենք, որ ռուս խաղաղապահներն ընդհանրապես ոչ մի բան չեն անում, ոչ մի պարտականություն չեն կատարում, ոչ մի բան չեմ ապահովում, դա նկատի չունենք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկամանը, թե քանի որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները Լաչինի միջանցքի հետ կապված, ինչպես նաեւ դեպքեր կան՝ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտականությունները՝ գյուղ ենք կորցրել Արցախում և հարց ուղղեց, թե այս ամենը որքանով է տեղավորվում ԱԽ քարտուղարի հայտարարած այն ճնշման հետ, որ մեզ ցանկանում են մտցնել Միութենական պետություն, ուղիղ բանակցություններ տեղի ունենո՞ւմ են Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի հետ, Ադրբեջանը սա անում է նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի համա՞ր։ «Կոնկրետ իրավիճակի հետ կապված՝ մեր դիրքորոշումն այն է, որ էստեղ էլ, բոլոր հարցերում, կողմը, որ պետք է քննարկի էդ հարցերը, ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են, իրենք պետք է քննարկեն եւ որոշումներ կայացնեն, եւ մենք իրենց աջակցում ենք։ Աջակցում ենք եւ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում, էնտեղ ինչով որտեղ կարողանում ենք աջակցել, աջակցում ենք։ Բայց եռակողմ հայտարարության վեցերորդ կետում ՀՀ-ն անելիք չունի, այսինքն՝ գրված չի՝ ՀՀ-ն Լաչինի միջանցքի հետ կապված ինչ գործառույթ պետք է իրականացնի, եւ էնտեղ ռուս խաղաղապահների գոտին ա, եւ իրենք գործառույթ են իրականացնում ԼՂ անվտանգության ապահովման առումով, եւ էդ հաղորդակցության մեջ եթե կա ԼՂ-ի հետ կապված որեւէ որոշում, կամ ընդհակառակը՝ չկա, էդ ամենի իրավատերը ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են»,- նշեց վարչապետը։  Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հարցին՝ վարչապետը կոչ արեց չտրվել այդ խոսույթին․ «Ինչ վերաբերում է հարցի մնացած հատվածին՝ ես կոչ եմ անում էդ խոսույթին չտրվել, որովհետեւ նման խոսույթ չկա, ՀՀ-ն, ինչպես ասել է, մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը, բացառում ենք։ Եթե կասեն՝ պայմանավորվածություն է եղել, բանավոր պայմանավորվածություն, խոստում է եղել, դրանք անհեթեթություններ են, ընդ որում՝ ապացուցելի անհեթեթություններ»։
15:03 - 10 հունվարի, 2023