ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ՌԴ-ն պատրաստակամ է հետագայում ևս աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման բանակցություններին

 |armenpress.am|

ՌԴ-ն պատրաստակամ է հետագայում ևս աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման բանակցություններին |armenpress.am|

armenpress.am: Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: Այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների համար հաղորդման մեջ: «Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ի.Հ.Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությանը համապատասխան՝ ս. թ. օգոստոսի 30-ին Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ դրա հետագա սահմանագծմամբ երկկողմ հանձնաժողովի հանդիպումը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շ.Ա Մուստաֆաևը, Մ.Հ. Գրիգորյանը և Ա. Լ. Օվերչուկը: Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև ս.թ. մայիսի 24-ին երկու երկրների սահմանին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը: Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանի մոտ կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը: Նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
22:12 - 30 օգոստոսի, 2022
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա․ կքննարկվի նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը


 |factor.am|

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա․ կքննարկվի նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը |factor.am|

factor.am: Օգոստոսի 31-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կշարունակի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախատեսվում է երկկողմ օրակարգի քննարկում, առաջին հերթին՝ առևտրատնտեսական բաղադրիչների համատեքստում՝ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև գիտական, տեխնիկական, մշակութային և հումանիտար կապերի ստեղծման հեռանկարները:
15:22 - 30 օգոստոսի, 2022
Զելենսկին ռուսական ուժերին հեռանալու կոչ է արել |azatutyun.am|

Զելենսկին ռուսական ուժերին հեռանալու կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։ Ժամեր առաջ հանդես գալով տեսաուղերձով՝ Զելենսկին հավաստիացրել է, թե ուկրաինական ուժերը հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչև սահման։ «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Երեկ հայտարարվեց հարավային՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակման մեկնարկի մասին։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել՝ ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։
10:46 - 30 օգոստոսի, 2022
Կիևը պնդում է, որ ճեղքել են ռուսների պաշտպանական գիծը հարավում, Մոսկվան՝ որ հարձակումը ձախողվել է
 |azatutyun.am|

Կիևը պնդում է, որ ճեղքել են ռուսների պաշտպանական գիծը հարավում, Մոսկվան՝ որ հարձակումը ձախողվել է |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ուղղություններով ճեղքել են ռուսական օկուպացիոն ուժերի պաշտպանական գիծը երկրի հարավային՝ Խերսոն քաղաքի հատվածում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի ավագ խորհրդականը։ Ժամեր առաջ հրապարակված տեսաուղերձում Օլեքսի Արեստովիչն ասել է, որ ուկրաինական բանակը հրետակոծության տակ է պահել Խերսոնի մարզում՝ դեպի Դնեպր գետի արևմտյան ափ ուղղություն բռնած լաստանավերը, որոնք մատակարարում էին այդ հատվածում դիրքավորված ռուսական զորամիավորումներին։ Լրատվական գործակալություններն առայժմ չեն կարող հաստատել այս տեղեկությունների իսկությունը։ Երեկ Կիևը հայտարարեց, թե իր զինված ուժերը հարձակում են սկսել հարավի մի քանի ճակատներում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր հարձակումը, սակայն պնդում է, որ այն ձախողվել է, և ուկրաինական զինուժը մեծ կորուստներ է կրել:
09:56 - 30 օգոստոսի, 2022
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:  
16:40 - 29 օգոստոսի, 2022
Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝  ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման. ՀՀ ԱԳՆ

Վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման. ՀՀ ԱԳՆ

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակը, որը նշանակալի կերպով նախանշեց երկու երկրների միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Այս առանցքային փաստաթուղթն ուրվագծեց հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով: Անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Երևանի և Մոսկվայի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին և Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։ Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության ուղղությունների լայն շրջանակով, այն լրացնում կոնկրետ բովանդակությամբ և բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։ Վերահաստատում ենք մեր անշեղ նպատակամղվածությունը՝ շարունակելու բոլոր ուղղություններով սերտ, փոխվստահելի երկխոսությունը և առավելագույնս իրացնելու առկա ներուժը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման նպատակով: Երկկողմ հարաբերությունների ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև վստահության վրա հիմնված պարբերական շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել առկա խնդիրները, այլև՝ համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: 2022թ. ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ արձանագրված է 1997թ. Պայմանագրով ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:    Այս առումով մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է։ Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։
14:28 - 29 օգոստոսի, 2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ երկուշաբթի հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  «Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը. պայմանագիր, որը մեծապես որոշել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։ Փաստաթուղթը կարևոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իսկական դաշինքի մակարդակի հասցնելու ճանապարհին։Երկկողմ ներուժի ձևավորման համար վճռորոշ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ խնդիրները, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ:2022 թվականի ապրիլի 19-20-ը ՀՀ կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայտարարությունը հաստատում է  1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքներով միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը։Մենք վճռական ենք շարունակելու առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին իր պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանմամբ: Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հիմնական գործոնը:Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարգավաճման»։
12:52 - 29 օգոստոսի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Յենս Ստոլտենբերգ

 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում. Յենս Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր դերն արկտիկական տարածաշրջանում՝ հաշվի առնելով այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գործողությունների ակտիվացումը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Անհրաժեշտ է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ներկայությունն Արկտիկայում»,-նա ասել է Welt am Sonntag գերմանական թերթին: Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը վերջերս ակտիվացրել է իր գործունեությունը պաշարներով հարուստ այդ շրջանում՝ «վերստին բացելով խորհրդային ժամանակաշրջանի բազաները» եւ «այնտեղ տեղավորելով ու փորձարկելով նոր ժամանակակից այնպիսի զենք, ինչպիսիք գերձայնային հրթիռներն են»: Նա նշել է, որ Չինաստանը, իրեն հայտարարելով «մերձարկտիկական պետություն», նաեւ աճող հետաքրքրություն է դրսեւորում Արկտիկայի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը նավագնացության համար էլ ավելի կարեւոր է դառնում կլիմայի փոփոխությունների պատճառով: Անցած շաբաթ Ստոլտենբերգը Կանադա կատարած այցի ընթացքում հայտարարել է. «Պեկինը եւ Մոսկվան նաեւ պայմանավորվել են ակտիվացնել պրակտիկ գործունեությունն Արկտիկայում: Դա խորացող ռազմավարական գործընկերության մի մասն է, որ մարտահրավեր է նետում մեր արժեքներին ու մեր շահերին»: Նա նաեւ ընդգծել է ՆԱՏՕ-ի աճող հետաքրքրությունն Արկտիկայի պաշտպանության նկատմամբ, հատկապես դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու լույսով: Ինչպես անցած շաբաթ հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգները պլանավորում է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն ստեղծել արկտիկական տարածաշրջանում: «Նախագահը պլանավորում է ավելի կարեւոր դարձնել Արկտիկայի հարցերով համակարգողի դիրքը՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակելով արկտիկական տարածաշրջանում՝ Սենատի հանձնարարականներն ու համաձայնությունն ստանալու պայմանով»,-ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: ԱՄՆ-ն ութ արկտիկական պետություններից մեկն է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի հետ միասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:44 - 29 օգոստոսի, 2022
Իրանը, Ադրբեջանը և ՌԴ-ն ներդրումներ կկատարեն Ռեշտ-Աստարա երկաթուղու համար |news.am|

Իրանը, Ադրբեջանը և ՌԴ-ն ներդրումներ կկատարեն Ռեշտ-Աստարա երկաթուղու համար |news.am|

news.am: Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը: Այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը: «Հարևան պետությունների հետ հարաբերություններն ամրապնդելու համար Իրանի կառավարության ակտիվ դիվանագիտությանը համահունչ՝ Իրանը մտադիր է ընդլայնել տարանցիկ առևտուրը Չինաստանի և Ռուսաստանի հետ»,- կիրակի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն։ Նրա խոսքով Իրանը գտնվում է Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում։ Նա հավելել է, որ Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար ներդրումներ կատարելու գործընթացը։ Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը համարվում են Հյուսիս-Հարավ միջանցքի հիմնադիրները, սակայն վերջին տարիներին այս միջանցքով ապրանքների տարանցման հարցում մեծ առաջընթաց չի նկատվում։
20:48 - 28 օգոստոսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար |azatutyun.am|

ՄԱԳԱՏԷ-ն թիմ է կազմել գալիք շաբաթ Զապորոժիե գործուղելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԳԱՏԷ-ն հավաքել է փորձագետների թիմ, որը հաջորդ շաբաթ պետք է այցելի Զապորոժիեի ատոմակայան: Այդ մասին հայտնել է The New York Times պարբերականը: Թիմի կազմում են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և 13 փորձագետներ, հիմնականում «չեզոք» պետություններից: Ընդգրկված են փորձագետներ Ուկրաինայի բարեկամներ համարվող Լեհաստանից և Լիտվայից և Ռուսաստանի բարեկամներ համարվող Սերբիայից և Չինաստանից: Թիմում են նաև Ալբանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հորդանանի, Մեքսիկայի և Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները: Այդ երկրները կամ հեռու են մնացել պատերազմից, կամ դրա ընթացքում Ռուսաստանի հետ բաց կապի ուղիներ են պահպանել: Ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Մեծ Բրիտանիան, ըստ The New York Times-ի, Զապորոիե մասնագետ չեն գործուղելու: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Դրանց կամ միջուկային թափոնների պահեստների միտումնավոր կամ պատահական թիրախավորումը կարող է հանգեցնել միջուկային համաեվրոպական աղետի: Կողմերը միմյանց են մեղադրում ատոմակայանի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են:
14:40 - 28 օգոստոսի, 2022
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին։ «Գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված Twitter-յան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Երկրի ԱԳՆ-ից նշել էին՝ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Նշենք, որ նմանատիպ հայտարարություն արել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում նշելով, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։  
19:00 - 27 օգոստոսի, 2022
Հայկական «Վահան» ինքնաձիգի մոռացված պատմությունը

Հայկական «Վահան» ինքնաձիգի մոռացված պատմությունը

Հանրային տարբեր շրջանակներում մշտապես շրջանառվում են խոսակցություններ, որ Արցախյան պատերազմի տարիներին հայերն ընդհատակում զենք էին սարքում ու ուղարկում առաջնագիծ, եւ որ հայկական մրցունակ ինքնաձիգներ իսկապես ստեղծվել են։ Եւ գուցե հարց ծագած լինի՝ այդ դեպքում ինչո՞ւ է մինչ օրս մեր սպառազինության մեջ ամենատարածվածը Կալաշնիկովի ավտոմատը, արդյոք հայերը չէի՞ն կարող ստեղծել դրան համազոր կամ, ինչու ոչ, դրան գերազանցող ինքնաձիգ։ Այս հարցերի պատասխանները երբեք հստակ չեն հնչում․ կցկտուր ենթադրություններ ու եզրակացություններ, կիսատ-պռատ պատմություններ։ Բայց դրանց արանքում միշտ պատահել է մի նախադասություն՝ մերոնք էլ են ստեղծել։ Մերոնքն ովքե՞ր էին, ո՞վ, կա՞ն անուններ, զենքերի նմուշներ։ Եւ եթե ստեղծվել են, ինչո՞ւ են դրանք այսօր մոռացության մատնված։ Համացանցի հայկական տիրույթում «հայկական ինքնաձիգ» որոնելիս երկրորդ հղումը Վիկիպեդիայի հայերեն հարթակից է՝ «Վահան (ինքնաձիգ)» վերտառությամբ։ Սա մի քանի փոքրիկ պարբերությամբ ոչ այնքան մանրամասն հոդված է «Վահան» անունով հայկական ինքնաձիգի մասին։ Իսկ ահա «Վահանի» մասին հավելյալ տեղեկությունների փնտրտուքը, համենյան դեպս համացանցի հայկական տիրույթում, մեծ հաջողության չի հանգեցնում, որովհետեւ հրապարակումներ չկան։ Առկա նյութերը հիշատակում են ինքնաձիգի հեղինակին՝ ինժեներ Վահան Մանասյանին, ինչ-որ չափով ներկայացնում զենքի բնութագիրն ու առանձնահատկությունները, սակայն, միեւնույն ժամանակ, շատ հարցեր առաջացնում։ Infocom-ը փորձել է հավաքագրել ինժեներ Վահան Մանասյանի, նրա ստեղծած զենքերի եւ հենց «Վահան» ինքնաձիգի մասին հնարավորինս շատ տեղեկություններ՝ ըստ պատշաճի ներկայացնելու հայկական զինագործության այս դրվագը։   Վահան Մանասյան․ երիտասարդ ինժեներ, որ շարժել է սովետական իշխանության հետաքրքրությունը Ինժեներ, գյուտարար Վահան Սահակի Մանասյանը ծնվել է 1928թ., Հունաստանի Կավալա քաղաքում։ 1933-ին նրա ընտանիքը հայրենադարձել եւ բնակություն է հաստատել Երեւանում։ 8 տարեկանում Վահանը կորցրել է մորը, 14 տարեկանում՝ հորը։ 14 տարեկանում նա ընդունվել է աշխատանքի՝ որպես խառատի աշակերտ։ 19 տարեկանում՝ 1947թ., պատրաստել է 9 մմ անձայն ատրճանակ՝ առանց խլացուցիչի, իսկ արդեն երկու տարի անց՝ 1949-ին, նախագծել է դրա կատարելագործված տարբերակը, արդեն 7.65 մմ ոստիկանական «Վալտեր» տիպի ատրճանակի փամփուշտով կրակելու համար: 1950-ին Վահանը զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայելուց եւ իր գիտելիքներով աչքի ընկնելուց հետո տեղափոխվել է Մինսկ՝ տեխնիկական զորամաս, որտեղ ծառայել է երեք տարի։ Վահան Մանասյանի նախագծած առանց խլացուցիչի անձայն ատրճանակի նախագիծը, 1949թ․ Իր առաջին ավտոմատը, որը նախատեսված էր «ՏՏ» ատրճանակի փամփուշտներով կրակելու համար, նախագծել եւ պատրաստել է 1952-ին, իսկ երկու տարի անց ստեղծել է ՎՍՄ-2 ինքնաձիգը՝ դրանով գրավելով Խորհրդային Միության մարշալների ուշադրությունը։  Մասնավորապես, 1953թ. դեկտեմբերին փորձարկման համար գործուղվել է Մոսկվա, որտեղ, ինչպես իր գրություններից մեկում հիշատակել է ինքը՝ Մանասյանը, իրեն ընդունել են Սովետական Միության երեք մարշալներ՝ Նեդելինը (Միտրոֆան Իվանովիչ Նեդելին), Կազակովը (Վասիլիյ Իվանովիչ Կազակով) եւ Չիստյակովը (Միխայիլ Նիկոլայեվիչ Չիստյակով)․ ինքնաձիգը նրանց հավանությանն է արժանացել, քանի որ փորձարկումները ցույց են տվել՝ այն գերազանցել է ժամանակին արտադրվող ինքնաձիգներին (հետագայում կանդրադառնանք, թե ռուսական աղբյուրներն ինչպես են ներկայացրել այս դրվագը): Ինքնաձիգը, սակայն, չի արտադրվել։ Դա, ինչպես գրել է Վահանը, պայմանավորված էր բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ ձեւավորված անբարենպաստ միջավայրի առկայությամբ: Այդ ինքնաձիգի գծագիրն այժմ հայտնի չէ՝ որտեղ է, իսկ նմուշն այդ ժամանակ առգրավվել եւ պահպանության է հանձնվել համապատասխան մարմիններին։ Միության փլուզումից հետո այն եւս անհետացել է։  Մանասյանի արխիվում պահպանվել է 1966թ․ մի տեղեկանք, որտեղ նշված է, որ «ընկեր Մանասյան Վ․ Ս․-ն գյուտարար է եւ հաշվառված է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում եւ ներքին գործերի նախարարության մարմիններում»։ Ասված է, որ «նրա գյուտերը պաշտպանական նշանակություն ունեն, եւ ընկեր Մանասյան Վ․ Ս․-ի հեղինակությունը հաստատող բոլոր փաստաթղթերը պահպանվում են Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում»։ Փաստաթղթից իմանում ենք, որ տեղեկանքը ստորագրել է «Կադրերի բաժնի պետ Ս․ Չոբանյանը»։ Այն, որ Խորհրդային Միության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններում գրանցված է եղել Մանասյանը, եւ արձանագրվել է, որ նրա գյուտերն ունեն պաշտպանական նշանակություն, փաստում է, որ դրանք իսկապես կարեւորություն են ունեցել Միության համար։ ԽՍՀՄ ղեկավարությունն առաջարկել է Մանասյանին մնալ Ռուսաստանում եւ աշխատել զինարտադրության ոլորտում։ Մանասյանը, սակայն, մերժել է այդ առաջարկն ու վերադարձել Հայաստան՝ այդպիսով մշտապես լինելով Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի պարբերական ուշադրության կենտրոնում՝ հանկարծ ու Մանասյանը Հայաստանում զենք չարտադրի։   Արցախյան առաջին պատերազմի շրջանը Երբ Միության փլուզումն արդեն անխուսափելի էր, եւ տեղի էին ունենում հայկական ջարդերը Բաքվում, Սումգայիթում եւ այլուր, Մանասյանը մտայնություն ուներ, որ իր գիտելիքները չի կարող չծառայեցնել հօգուտ իր ժողովրդի։ Այդպես, ընդհատակում, ինչպես այդ տարիներին Հայաստանի շատ այլ հատվածներում, Մանասյանը սկսում է ոչ միայն նորոգել տարբեր զենքեր, այլ աշխատել ինքնաձիգի ստեղծման ուղղությամբ։ Ի վերջո 1990-ականներին Մանասյանը նախագծում է մի ինքնաձիգ, որը հենց իր անունով էլ կոչվում է Վահան։  Բայց այս ինքնաձիգն ունենում է որոշակի թերություններ եւ ոչնչացվում հենց իր ձեռքով, ինչից հետո նախագծում է նորը՝ այսպես կոչված «Վահան-2-ը»։ Պատմությունն այստեղ ավելի է հետաքրքրանում, եւ մինչ կանդրադառնանք տարբեր դրվագների, այդ թվում՝ ինքնաձիգի տեխնիկական նկարագրությանը, նշենք, որ պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ծանոթանում է այս զենքի հետ եւ ոգեւորգությամբ իր հավանությունը հայտնում՝ հիշում են Վահանի հարազատները։ Հետագայում Մանասյանի ստեղծած զենքը նաեւ երկրի այլ բարձրաստիճանների ուշադրությանն է արժանանում, սակայն թե ինչ ճակատագրի է արժանանում, ինչու այն չի արտադրվում, կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ։ Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմագիտական «Հայկական բանակ» հանդեսի 2004թ․ համարում հանդիպում ենք մի հոդվածի, որտեղ ներկայացված է Մանասյանի ինքնաձիգը։ Այդ հոդվածում նշված է, որ «Վահան» ինքնաձիգից պատրաստվել է մեկ նմուշ, իսկ զենքը նախնական եւ պետական փորձարկումներ դեռ չի անցել: Հոդվածում նախագծողի տրամադրած տեղեկությունների հիման վրա ներկայացված է նաեւ ինքնաձիգի մարտավարատեխնիկական բնութագիրը, որին մանրամասնորեն կանդրադառնանք այս հրապարակման վերջում։ «Հայկական բանակ» պարբերականի՝ Մանասյանի ավտոմատի մասին նյութի էջերից Օտարալեզու աղբյուրներում Վահան ինքնաձիգի մասին ավելի շատ բան կարելի է գտնել Եթե համացանցում որոնեք Vahan rifle, ապա կգտնեք Forgotten weapons մասնագիտացված անգլալեզու կայքի մի հոդված, որ վերնագրված է Armenian Vahan rifle։ Այս հոդվածում, զարմանալիորեն, տեղ են գտել Վահան ինքնաձիգի շատ որակյալ նկարներ՝ կից տեխնիկական նկարագրությամբ։ Հոդվածում ընդգծվում է, որ «Վահան» ինքնաձիգն ավելի պարզ է, քան Կալաշնիկովի ավտոմատը, քանի որ չունի գազային համակարգ․ ըստ ամենայնի՝ նկատի է առնվում կիսազատ փակաղակի պարզեցված տարբերակի սկզբունքը։ 2014 թվականին հրապարակված այս հոդվածում ասվում է, որ այս ինքնաձիգն օպտիկական նշանոցի շնորհիվ 1000մ գործնական հեռահարություն ունի, ինչը թույլ է տալիս ասել, որ այս ինքնաձիգը երբեւէ նախագծված լավագույնն է։  Ինքնաձիգի այս նկարների աղբյուրը՝ forgottenweapons.com «Վահան» ինքնաձիգի մասին հոդված կա նաեւ մեկ այլ անգլալեզու մասնագիտացված կայքում՝ Gun Wiki, որտեղ նշված է, որ զենքն, ըստ երեւույթին, նախագծված է եղել հայկական բանակում օգտագործվելու համար, թեեւ չի փորձարկվել հայկական կառավարության կողմից։  Ռուսալեզու աղբյուրներից մեկում էլ կա Վահան Մանասյանի ստեղծած զենքերի մասին հրապարակում՝ որոշ կոպիտ նրբերանգներով։ «Շարքային Մանասյանի ինքնաձիգը»․ այսպես է վերնագրված ռուսալեզու հոդվածը, որը հրապարակվել է 2018 թվականին՝ ռուսական kalashnikov.ru կայքում (kalashnikov.ru-ն Ռուսաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի, Ռուսաստանի հրացանագործների միության եւ Հրաձգության և սպորտի ֆեդերացիայի պաշտոնական տպագիր հրատարակության «Կալաշնիկով» ամսագրի կայքն է)։ Այն ստորագրված է «Կալաշնիկով» մասնագիտացված ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Դեգտյարովի անվամբ։  Վերջինս նախ գրում է, թե «սեւեռուն գաղափարներից» մեկը, որ առնչվում է Կալաշնիկովի ինքնաձիգի ստեղծման պատմության հետ, կար եւ մնում է կասկածն այն մասին, թե ինչ-որ սերժանտ կարողացել է իր գաղափարներով ավելի առաջ գնալ եւ վերեւներում իրեն նկատել են, աշխատելու հնարավորություն են տվել, օգնել են իրականացնել իր գաղափարները եւ այլն․ «Ասում են՝ ուղղակի Միխայիլ Կալաշնիկովին նշանակել են գերմանական ինքնաձիգի «պատասխանատու»․ դա էր նրա տաղանդը։ Չեմ կրկնի Կալաշնիկովի կայացման պատմությունը՝ որպես գյուտարարի եւ նախագծողի, այլ կտամ պարզ, բայց ոմանց համար անսպասելի հարց՝ իսկ դուք մտածե՞լ եք՝ քանի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են այն ժամանակ երկրին առաջարկել զենքի վերաբերյալ իրենց գաղափարները։ Ինչպե՞ս են աշխատել ֆիլտրերն ու «վերելակները» տաղանդավոր ինքնուսների համար երկրում զինագործական հզոր դպրոցի եւ պատկառելի նախագծողների առկայության պարագայում»,- գրել է հեղինակը՝ նշելով, թե չէր տա այս հարցերը, եթե չունենար դրանց պատասխանները, թեկուզեւ դրանք որոշակիորեն անսպասելի ձեւ ունեն։ Դեգտյարովը գրել է, թե տասը տարի առաջ համացանցում պատահաբար աչքովն է ընկել Վահան Մանասյանի կայքը․ «Հայ նախագծող, որը մշակել է կիսազատ փակաղակով օրիգինալ ինքնաձիգ՝ բուլպապ մեխանիզմով՝ АК74-ի հիմքի վրա, որը համարյա նախատեսվում էր արտադրության դնել Հայաստանում, ինչն այն ժամանակ զարմացնում էր։ Մի օր, 2000-ականների սկզբին արտերկրում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարարի հետ, ես սկսել էի խոսակցություն ազգային զինագործական ծրագրերի մասին, բայց խոսակցությունն ավարտվեց ինչ-որ կուրորտային թեմաներով։ Կարծես թե ողջախոհ մարդիկ Հայաստանում ի սկզբանե հասկանում էին հայտարարված ծրագրերի պոպուլիստական բնույթը՝ խաղադրույք անելով Ռուսաստանից անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման վրա»։ Այնուհետև, չանդրադառնալով Մանասյանի վերջին մշակմանը, հեղինակը սկսում է պատմել նախորդ՝ Խորհրդային Միության տարիներին ստեղծած ինքնաձիգի մասին։ Նա գրել է, թե Մանասյանի ավտոմատին է վերադարձել բոլորովին անսպասելի պայմաններում, երբ իր ձեռքում հայտնվեց ինքնաձիգի փորձարկման մասին հաշվետվությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության (ԳՀՀՎ) հրաձգային եւ ականանետային զենքի գիտահետազոտական զորավարժարանում, թվագրված 1954-ի։ «Երբ Վահան Մանասյանը շարքային էր, որը ծառայություն էր անցնում Սովետական բանակի շարքերում, առաջարկել էր իր նախագծած ավտոմատը, որը ԳՀՀՎ-ի տեխնիկական մասնագետները գնահատել էին որպես ուշադրության արժանի։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսվել էր։ Շարքային Մանասյանը գործուղվեց թիվ 3 գործարան (այժմ Ուլյանովսկի փամփուշտի գործարան), ինքնաձիգը հաշվարկվեց, գծագրվեց, պատրաստվեց եւ նախապատրաստվեց հեղինակի մասնակցությամբ փորձարկման»։ Հեղինակի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Մանասյանի ինքնաձիգի դաշտային փորձարկումը նշանակվել է 1953-ի դեկտեմբերին եւ նախատեսել է մարտավարա-տեխնիկական բնույթի զենքերի փորձարկումները, վատթար պայմաններում հուսալիության գնահատումը (փոշոտվելու, բարձր եւ ցածր ջերմաստիճան, կրակ՝ առանց մաքրելու եւ յուղելու, կրակ՝ չոր դետալներով եւ այլն) ու տատանումների արագության չափման հետազոտություն։ Փորձարկման արդյունքների համաձայն՝ անհրաժեշտ էր որոշել ինքնաձիգի մարտական եւ շահագործման բնութագրերը, դրա առավելություններն ու թերությունները Կալաշնիկովի ավտոմատի համեմատությամբ եւ կարծիք հայտնել ինքնաձիգի վրա հետագա աշխատանքի նպատակահարմարության մասին։ Դրա համար հատկացվել է տասը օր եւ տրամադրվել 1943թ․ նմուշի 7,62մմ տրամաչափի 5000 փամփուշտ։ Ինքը՝ հեղինակը փորձարկման շրջանում անձամբ է գործուղվել փորձարկման վայր։ 1950-ականներին փորձարկման ուղարկված ավտոմատի կառուցվածքը, աղբյուրը՝ kalashnikov.ru «Պետք է ասել, որ Վահան Մանասյանն ու զորավարժարանն արդեն ծանոթ էին։ 1952-ին փորձարկվել է Մանասյանի ատրճանակ-գնդացիրը, [...] եւ այդ ժամանակ արդյունքները չէին ուրախացրել սկսնակ նախագծողին՝ եզրակացության վերջնական ձեւակերպումը կոշտ է եղել․ «Փորձարկման արդյունքում հաստատվեց, որ Մանասյանի 7,62-մմ ատրճանակ-գնդացիրը ուշադրության արժանի չէ, եւ նման նմուշի մշակումը նպատակահարմար չէ»։ Ուստի կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ Մանասյանը պատրաստվել էր ավելի ու ավելի լրջորեն»,- կարդում ենք ռուսական այդ հոդվածում։  Հրապարկման մեջ նշված է նաեւ, որ քաշով եւ չափերով Մանասյանի ինքնաձիգը գործնականում համապատասխանում էր Կալաշնիկովի ավտոմատին, բայց աշխատում էր կիսազատ փակաղակի հետադարձի սկզբունքով։ Ըստ հեղինակի՝ փորձարկումների արդյունքում կասկածի տակ դրվեց նաեւ ինքնաձիգի կողմից՝ կրակից կրակ կայուն մղման ապահովման հնարավորությունը, որն անհրաժեշտ է կիսազատ փակաղակով համակարգի հուսալի աշխատանքի համար։  Հեղինակը գրում է, թե նախագծի սկզբունքային գնահատականը Մանասյանի համար այդքան էլ հուսադրող չի հնչել՝ «… կարելի է վստահաբար ասել, որ Մանասյանի ինքնաձիգի ավտոմատացված մասի հուսալի աշխատանքը կասկածելի է»։ Ըստ հոդվածի՝ փորձարկողները նշել են ապահովիչի անհուսալիության մասին նաեւ, խնդիրներ են առաջացել կրակային փորձարկման ժամանակ, եւ այլն։ Հոդվածում կարդում ենք, թե փորձարկման եզրակացությունները ցույց են տվել Մանասյանի ավոտմատի թերությունները՝ 1) անկատար հարվածաձգանային մեխանիզմ, 2) անհուսալի ապահովիչ, 3) անթույլատրելի մեծ ջանք վերալիցքավորման համար, 4) կրակի անհավասարաչափ եւ ավերլորդ բարձր տեմպ, 5) բացարձակապես անբավարար մեխանիզմ փոշու, ավազի եւ այլնի առկայության դեպքում։ Իսկ եզրակացույթունն, ըստ նույն հոդվածի, այսպես է եղել․ «1943 թ.-ի նմուշի 7,62-մմ տրամաչափի փամփուշտներով ինքնաձիգը մարտական եւ շահագործման բնութագրերով որեւէ առավելություն չունի Կալաշնիկովի 7,62-մմ տրամաչափի ինքնաձիգի նկատմամբ եւ դրա համեմատ ունի մի շարք էական թերություններ։ […] Դրա վրա հետագա աշխատանքն աննպատակահարմար է»։ Հետագայում հեղինակը հիշատակում է, որ արդեն իննսունականներին Մանասյանը նախագծել է Վահան ինքնաձիգը, բայց գրում է, որ դրա փորձարկումների մասին գրեթե տեղեկություններ չկան, եւ երեւի թե դրա լիարժեք փորձարկմամբ ոչ մեկն էլ չի զբաղվել։ Հետաքրքրական է, որ այս հոդվածը հրապարակվել է «Վահան» ինքնաձիգի մասին անգլալեզու մասնագիտացված կայքի մանրամասն հոդվածից մի քանի տարի անց։ Եթե Forgotten Weapons կայքի ձեւաչափը թույլ է տալիս ենթադրել, որ Մանասյանի ինքնաձիգի մասին նյութն այնտեղ կարող էր հայտնվել՝ որպես, այսպես ասած, մոռացված զենք, ապա հարց է ծագում՝ ո՞րն է եղել «Կալաշնիկով» կայքում Մանասյանի՝ երիտասարդ տարիքում ստեղծած ինքնաձիգի մասին այստեսակ հոդվածի և դրանում վերջին ինքնաձիգի մասին միայն կցկտուր հիշատակման մոտիվը։ Եվ դա այն դեպքում, որ առնվազն անգլալեզու կայքում բավականին մանրամասներ կան զենքի տեխնիկական նկարագրության մասին։   Վահան ինքնաձիգը, կիսազատ փակաղակի եւ օպտիկական նշանացույցի գյուտը Այսպես, Մանասյանը նախագծում եւ ստեղծում է կիսազատ փակաղակով, ծալովի կոթով «Վահան» ինքնաձիգը, որը նաեւ օպտիկական նշանացույցով համալրվելու հնարավորություն ուներ։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունը կիսազատ փակաղակի եւ օպտիկական նշանացույցի գյուտի համար Մանասյանին արտոնագրեր է տրամադրել, իսկ Կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը Վահան ինքնաձիգի արդյունաբերական նմուշի համար է տվել արտոնագիր։ «Վահան» ինքնաձիգը նախատեսված է մարտական գործողությունների ժամանակ մեծ հեռավորությունների վրա (մեխանիկական նշանացույցով` մինչեւ 500մ, իսկ օպտիկական նշանացույցով` 400մ-ից մինչեւ 1000մ) հակառակորդին վնասազերծելու համար: Ինքնաձիգը հրաձգային ավտոմատ զենք է եւ նախատեսված է ինչպես մարտի դաշտում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար հարձակողական գործողությունների ժամանակ, այնպես էլ որպես պաշտպանական զենք: Ինքնաձիգը նախագծված է աշխատանքնային երկու ռեժիմների համար՝ մեխանիկական եւ օպտիկական նշանացույցով: Հիմնական տարբերակը առաջինն է, իսկ օպտիկական նշանացույցով ինքնաձիգը կոմպլեկտավորվում է, երբ թիրախը գտնվում է 400մ-ից մինչեւ 1000մ հեռավորության վրա, որը խոցելու համար պահանջվում է ավելի մեծ ճշգրտություն:    Տեխնիկական բնութագրերը եւ աշխատանքի մեխանիզմը՝ մանրամասն Ինչպես նշեցինք՝ այս ինքնաձիգն աշխատում է կիսազատ փակաղակով՝ полусвободный затвор:  Հայտնի կիսազատ փակաղակը կազմված է առջեւի եւ հետին մասերից եւ նրանց հետ համագործակցող արագացուցիչից: Արագացուցիչը հոդավոր է եւ ունի կարճ եւ երկար լծակներ, ընդ որում՝ կարճ լծակով նա համագործակցում է փակաղակի առջեւի մասի հետ, իսկ երկար լծակով հետին մասի հետ: Սրա թերությունը կառուցվածքի բարդության մեջ է, քանի որ ունի արագացուցիչի հոդի սռնի, ինչը, բացի կառուցվածքային բարդությունից, դժվարացնում է նաեւ փակաղակի քանդում-հավաքումը։ Վահան Մանասյանի՝ կիսազատ փակաղակի գյուտի խնդիրը հենց փակաղակի կառուցվածքի պարզեցումն է։ Վահան զենքի պարագայում լծակային արագացուցիչն ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի ու հետին մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում եւ ունի իրանից կառչելու կոր ժանիք: Առաջին նկարում պատկերված է փակաղակի երկայնական կտրվածքը՝ փամփշտակալի մուտքը փակած դիրքում, նկար երկրորդում՝ բացած դիրքում Փակաղակը կազմված է առջեւի (1) եւ հետին (2) մասերից եւ լծակային արագացուցիչից (3): Արագացուցիչը ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի (1) ու հետին (2) մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում: Արագացուցիչի կոր ժանիքը կառչված է իրանից (4), որն ամրակցված է փողին (5): Փակաղակի առջեւի (1) եւ հետին (2) մասերը իրար հետ ամրակցված են հանովի վերալիցքավորման բռնակի (6) միջոցով, ընդ որում առջեւի մասի առանցքային անցքում տեղակայված է զարկանը (7): Փակաղակն ունի նաեւ կրակված պարկուճների բեկանիչ (8): Փակաղակի հետին մասի բնիկում տեղակայված է հետադարձ զսպանակը (9): Փակաղակը տեղադրված է ինքնաձիքի փակաղակային տուփի մեջ (10): Փակաղակն աշխատում է հետեւյալ կերպ․ գազերի ճնշման տակ կրակված պարկուճը, սահելով մոտ 1մմ հետ, հետադարձ ուժ է հաղորդում արագացուցիչին (3), որը պտտվելով 90 աստիճան, անջատում է փակաղակը իրանից (4): Արագացուցիչը իր երկար լծակի ծայրով հրում է փակաղակի հետին մասին (2), որը, ստանալով արագություն, իր հետ դեպի հետ է քաշում փակաղակի առջեւի մասը (1), արտանետելով կրակված պարկուճները աջ կողմից բեկանիչի (8) օգնությամբ 45 աստիճան անկյան տակ։ Հետադարձի զսպանակի (9) օգնությամբ փակաղակը վերադառնում է իր նախկին դիրքը՝ իր հետ տանելով հերթական փամփուշտը եւ փակելով փամփշտակալի մուտքը: Այսպիսով, այս ինքնաձիցի կիսաազատ փակաղակը, որը կազմված է առջեւի եւ հետին մասերից եւ նրանց հետ համագործակցող լծակային արագացուցիչից, տարբերվում է նրանով, որ արագացուցիչը ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի ու հետին մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում եւ ունի իրանից կառչվելու կոր ժանիք: Պարզեցված փակաղակի կլոր ձեւը հեշտ է մշակման համար, չի կորցնում ունակությունը հզոր փամփուշտներով հեռահար եւ դիպուկ կրակելու համար։ Նշված փակաղակային սիստեմն ունի աննշան հետադարձ հարված, որի արդյունքում կրակոցները դիպուկ են:   Մանասյանի մյուս գյուտը վերաբերում է օպտիկական նշանացույցին Մանասյանի մյուս գյուտը վերաբերում է հրազենի նշանացույցներին, մասնավորապես դրանց ամրակցմանը եւ կարգավորմանը եւ կարող է կիրառվել ինչպես հրացաններում, այնպես էլ ինքնաձիգներում դիպուկահարային հրաձգության համար:  Հայտնի է հրազենի օպտիկական նշանացույց, որն ունի հրազենի փակաղակային տուփին կողքից ամրակցվող հենակ, հենակին հոդակապորեն միակցված զսպանակված դարձկեն շերտաձողիկ եւ շերտաձողիկի դիրքի կարգավորման մեխանիզմ իր կարգավորող գլխիկով: Օպտիկական մասն ամրակցված է զսպանակված դարձկեն շերտաձողիկին, ընդ որում, կարգավորող գլխիկը տեղադրված է շերտաձողիկի այն ծայրին, որն ավելի մոտ է հրաձիգին, իսկ շերտաձողիկի դարձի սռնին՝ հակառակ մասում: Հայտնի նշանացույցի թերությունը կառուցվածքի բարդության մեջ է, ինչպես նաեւ շերտաձողիկի զսպանակման հանգույցի անհուսալիության մեջ: Մանասյանի գյուտի խնդիրն է եղել նշանացույցի կառուցվածքի պարզեցումը եւ շերտաձողիկի զսպանակման հանգույցի հուսալիության բարձրացումը: Գյուտի էությունն այն է, որ շերտաձողիկի զսպանակը կատարված է հարթ սահովի, նրա՝ դեպի հոդակապ ուղղված ծայրը սեւեռակված է հենակի ճեղքի մեջ, իսկ մյուս ծայրը սահելու հնարավորությամբ հենված է շերտաձողիկին: Կարգավորող գլխիկն ունի գլանաձեւ վզիկ, որը տեղակայված է շերտաձողիկի լայնական անցքում ազատ պտտվելու հնարավորությամբ, իր գլանային մակերեւույթին ունի սեւեռակման օղակաձեւ ակոս, իսկ ճակատային մասում ունի ապակենտրոն խուլ անցք, որի մեջ տեղադրված է հենակին ամրակցված բույթի ծայրը:Նկ. 1-ում առաջարկվող նշանացույցը պատկերված է կողքից: Նկ. 2-ում ցույց է տրված նշանացույցի տեսքն օպտիկական առանցքի ուղղումյամբ:  Նկ. 3-ում ցույց է տրված կարգավորման մեխանիզմի կտրվածքը: Նկ. 4-ում ցույց է տրված նկար N3 Ա-Ա հատվածը: Նկ. 5-ում ցույց է տրված կարգավորող գլխիկի սեւեռակման հանգույցը մեծացված: Հենակը (1) ծիծեռնակապոչաձեւ միացումով հագցվում է փակաղակային տուփի (2) ձախ կողմից (հրաձիգի նկատմամբ) եւ ամրակցվում է երկու ամրակների (3) միջոցով: Հենակին (1) հոդակապորեն ամրակցված է շերտաձողիկը (4), որի հոդակապի սռնին (5) շերտաձողիղիկի այն մասում է, որը ավելի հեռու է հրաձիգից: Շերտաձողիկը (4) զսպանակված է հարթ սահովի զսպանակով (6), որի դեպի սոնին (5) ուղղված ծայրը սեւեռակված է հենակի (1) ճեղքի մեջ, իսկ մյուս ծայրը սահելու հնարավորությամբ հենված է շերտաձողիկին (4)՝ գործադրելով դեպի վեր ուղղված ճիգ: Շերտաձողիկի (4) լայնական անցքում տեղակայված է կարգավորող գլխիկի վզիկը (7), որն ունի օղակաձեւ ակոս (8): Վզիկն (7) ունի իր առանցքի շուրջը ազատ պտտվելու հնարավորություն եւ պտուտակի (9) միջոցով սեւեռակված է առանցքի ուղղությամբ տեղաշարժից: Հենակի մեջ ամրացված է հենապտուտակը (10), որի կոնաձեւ մասը (11) տեղավորված է շերտաձողիկի (4) կողմնային նիստի վրա կատարված ծիծեռնակապոչաձեւ հատվածք ունեցող ուղղաձիգ ակոսում (12), իսկ գլանաձեւ վերջավորությունը (13), որը բույթ է հանդիսանում, տեղավորված է վզիկի (7) ճակատային մասում կատարված ապակենտրոն խուլ անցքում (14): Կարգավորող գլխիկն ունի գլանաձեւ բռնակ (15), որի գլանային մակերեւույթի մի մասը (16) գլանաքերթված է, իսկ մյուս մասի (17) վրա կատարված են նշանացույցի դիրքավորման նիշեր, օրինակ՝ թվերի տեսքով, որոնք համապատասխանում են հենակի (1) նկատմամբ շերտաձողիկի (4) շրջադարձի տարբեր անկյուններին: Կարգավորող գլխիկը նշված դիրքերում սեւեռակելու համար շերտաձողիկն (4) ունի զսպանակված սեւեռակիչ (18), իսկ բռնակի (15) հետեւի ճակատային մասում՝ նիշերին համապատասխանող փորակներ (19): Օպտիկական մասը (20) անուրների (լծասարքի օղակաձեւ մասը) (21) միջոցով ամրակցված է շերտաձողիկին (4) եւ ունի հորիզոնական հարթության մեջ կարգավորման հնարավորություն երկու համառանցք կարգավորվող պտուտակների (22) միջոցով: Նշանացույցն աշխատում է հետեւյալ կերպ. բռնակի (15) շրջման դեպքում բույթը (13) սահում է խուլ անցքի (14) գլանային մակերեւույթով եւ, հաղթահարելով զսարանիկի (6) դիմադրությունը, պայմանավորում է շերտաձողիկի (4) շրջադարձը սռնու (5) նկատմամբ, ընդ որում, հենապտուտակի (10) կոնաձեւ մասը (11) սահում է շերտաձողիկի ծիծեռնակապոչաձեւ ակոսով (12): Նկ. 3-ում եւ 4-ում պատկերված դիրքը համապատասխանում է շերտաձողիկի (4) եւ հենակի (1) միջեւ ամենամեծ անկյանը: Նկ. 4-ից երեւում է, որ վզիկի (7) աջ կամ ձախ շրջելը մինչեւ 180 աստիճան պայմանավորում է շերտաձողիկի միեւնույն դիրքերը, այսինքն շերտաձողիկն իր բոլոր հնարավոր դիրքերն ընդունում է բռնակի (15) 180 աստիճան շրջելու ընթացքում: Այդ ընթացքում կարգավորման գլխիկն անցնում է սեւեռակման ընդամենը 12 դիրք: Կարգավորման գլխիկը փոխովի է: Լրակազմի գլխիկները տարբերվում են իրարից խուլ անցքի տրամագծով կամ նրա արտակենտրոնությամբ, սակայն փորակների (19) քանակությունը եւ դասավորությունը միեւնույնն են: Կարգվորման գլխիկը փոխելու համար բավական է թուլացնել սեւռակման պտուտակը (9), փոխարինել գլխիկը եւ սեւեռակել այն: Ինչպես վերը նշեցինք՝ այս գյուտերի արտոնագրերն առկա են։ Միեւնույն ժամանակ, սակայն, մեր ձեռքի տակ են նաեւ ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Ա․ Ազիզյանին ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետի հարցումներին ի պատասխան ուղղված գրությունները (2003թ․, ), որոնցում նշված է, որ Մանասյանի երկու գյուտերի գաղտնագրման անհրաժեշտություն չկա։  Գրություններից մեկում, մասնավորապես, նշված է, որ ինքնաձիգներում դիպուկահարային հրաձգության համար օգտագործվող օպտիկական նշանացույցների ամրակցման եւ կարգավորման հիմքում ընկած գաղափարը հայտնի է եւ կիրառվում է մասնավորապես ռուսական ПСО (Прицел снайперский оптический) տիպի նշանացույցների կոնստրուկցիայում, ուստի Մանասյանի «Օպտիկական նշանացույց» գյուտի գաղտնագրման անհրաժեշտություն չկա։ Մյուս գրության մեջ էլ ասված է, որ «Ինքնաձիգի կիսազատ փակաղակի» գյուտարարական առաջարկը տեխնիկական նորույթ չէ, եւ որ ներկայացված տարբերակները 1950-ից կիրառվում են տարբեր տիպի զինատեսակներում, մասնավորապես ֆրանսիական MAS տիպի ավտոմատ ինքնաձիգում, ուստի ներկայացված նյութերը դարձյալ գաղտնագրման ենթակա չեն։ Հայարփի Բաղդասարյան
21:10 - 26 օգոստոսի, 2022
Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը. Վաշինգտոնն արձագանքում է Բաքվին
 |azatutyun.am|

Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը. Վաշինգտոնն արձագանքում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Ֆիլիպ Ռիքերի նշանակման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության կոշտ հայտարարությանը։ Ժամեր առաջ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության Գլոբալ հանրային կապերի բյուրոյի փոխխոսնակ Վեդանթ Պատելն ասել է, թե Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։ Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը Պատելին հարցրել է «ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում ԱՄՆ դերակատարության մասին՝ հատկապես ԱՄՆ պետքարտուղարի երեկվա հայտարարության համատեքստում»։ «Կարծես, ադրբեջանական կողմը զարմացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և կովկասյան հարցերով բանակցություններում ավագ խորհրդականի պաշտոնում դեսպան Ռիքերի նշանակմամբ։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ նշանակումը բնութագրել է որպես «մի մոտեցում, որը հեռու է տարածաշրջանում հետհակամարտային իրողությունից»։ Կարո՞ղ եք արձագանքել սրան»։ Վեդաթ Պատելն այսպես է արձագանքել. - «Հայաստանին ու Ադրբեջանին և դեսպան Ռիքերի նշանակմանը վերաբերող Ձեր հարցի վերաբերյալ...։ Տեսեք, պետքարտուղարը նշանակել է նրան ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում՝ ընդգծելու Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Որպես երկիր մենք հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ երկկողմ, բազմակողմ [ձևաչափերով] և նույնակերպ մտածող գործընկերների միջոցով՝ հասնալու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը։ Նրա ընտրությունն ընդգծում է մեր հանձնառությունը Ժնևի միջազգային քննարկումներին, որտեղ մենք շարունակելու ենք Ռուսաստանից պահանջել՝ հաշվետու լինել 2008 թվականի զինադադարի ներքո արված իր իսկ հանձնառություններին։ Դեսպան Ռիքերի՝ դիվանագիտական խորհրդականի առաքելության մի մասն է նաև ներկայացնել ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում և Ժնևի միջազգային քննարկումներում»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Բլինքենը նշել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելը:
12:10 - 26 օգոստոսի, 2022
Եվրամիությունը կքննարկի ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին վիզաների պարզեցված տրամադրումից հրաժարումը
 |hetq.am|

Եվրամիությունը կքննարկի ՌԴ և Բելառուսի քաղաքացիներին վիզաների պարզեցված տրամադրումից հրաժարումը |hetq.am|

hetq.am: Չեխիան Եվրամիության երկրներին կառաջարկի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար շենգենյան վիզաների պարզեցված կարգով տրամադրումից։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն։ Առաջարկը կքննարկվի հաջորդ շաբաթ Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այդ միջոցի կիրառման պարագայում փաստաթղթերի քանակը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային վիզայի համար, կմեծանա, հյուպատոսական վճարը 35 եվրոյից կհասնի 80 եվրոյի, իսկ հայտերն ավելի երկար կդիտարկվեն։ Bloomberg-ն առաջարկն անվանել է «փոխզիջումային որոշում»։ ՌԴ հետ սահմանակից ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ էստոնիան և Ֆինլանդիան, առաջարկում են ընդհանրապես դադարեցնել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Ընդ որում, Էստոնիան արդեն իսկ արգելել է էստոնական վիզաներով ռուսաստանցիների մուտքն այդ երկիր, բացառությամբ որոշակի դեպքերի։ Մյուս երկրները, այդ թվում՝ Գերմանիան և Հունգարիան, դեմ են այդպիսի սահմանափակումներին։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ մի շարք երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Եվրամիությունը ևս չեղարկել է ռուսաստանցի դիվանագետներին և գործարարներին պարզեցված կարգով վիզայի տրամադրումը։
12:03 - 26 օգոստոսի, 2022
Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը
 |tert.am|

Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար. ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի իր պաշտոնակից Ալի Ասադովը Չոլպոն Աթայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հայտարարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։Խոսելով ներկա օրակարգի մասին՝ Ասադովը, մասնավորապես, նշել է. «Շատ բան կապված է մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ուզում եմ ասել Ռուսաստանի Դաշնության դերի մասին այս հարցերի լուծման, եռակողմ համաձայնագրի կնքման հարցում»։Ադրբեջանի վարչապետը նշել է, որ կան նաև տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցեր, որոնք լուծվում են փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։«Այնտեղ լուրջ աշխատանք է ընթանում, հուսով ենք, որ այն կշարունակվի մինչև վերջ»,- եզրափակել է Ասադովը։Միշուստինը ևս ընդգծել է պայմանավորվածությունների և դրանց պահպանման կարևորությունը։ «Շատ կարևոր է ապահովել բոլոր որոշումները, որոնք ընդունվել են... եռակողմ հանձնաժողովի շրջանակում՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։
10:12 - 26 օգոստոսի, 2022