ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին
19:00 - 27 օգոստոսի, 2022

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին։

«Գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված Twitter-յան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Երկրի ԱԳՆ-ից նշել էին՝ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։

Նշենք, որ նմանատիպ հայտարարություն արել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում նշելով, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել