«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան
 |armenpress.am|

Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը: Այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: «Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, որ դա մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են: Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և ընդհանրապես կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,-ասաց Քոչարյանը: Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ վարչապետի մոտ առնվազն մի քանի խորհրդակցություններ են եղել՝ ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Նրա խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն  այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունը առանց խոչընդոտների բանակի կարիքների հետ կապված կարողանա լավ արձանագրումներ իրականացնել:
13:13 - 15 հունիսի, 2023
«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին

 |aravot.am|

«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին |aravot.am|

aravot.am: Հիփոթեքային վարկերի շուկայում նախորդ տարի դիտարկվել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացմանը, ներառյալ հիփոթեքը, սակայն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց Մարտին Գալստյանին, թե ըստ ԿԲ գնահատականի՝ անշարժ գույքի շուկայում 25-26 տոկոսով «փուչիկ» կա։ «Նաեւ կան տնտեսագետներ, որոնք ասում են, որ այդ փուչիկն անպայման պետք է պայթի։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ կպայթի՞ անպայման, թե՞ հնարավոր է կառավարել ու կամաց իջեցնել»,- հարցրեց Աղազարյանը։ Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց․ «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ անշարժ շուկայում կա գների որոշակի աճ։ Շատ նուրբ կետի եք հանգել, այն առումով, որ տնտեսագիտական համայնքի մեջ «փուչիկի» սահմանումը հստակ չէ։ Այսինքն՝ որպեսզի հասկանանք՝ «փուչիկը» ինչ է, նախ պիտի սահմանենք։ Այսինքն՝ 25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։ Երկրորդ, «փուչիկները»։ Երկու տեսակի են լինում՝ ռացիոնալ եւ իռացիոնալ։ Մեր գնահատականով՝ մենք երկու մեթոդ ունենք, փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»։
11:16 - 15 հունիսի, 2023
Ենթադրում եմ ԵՄ առաքելությունը Երասխում տեղի ունեցածի վերաբերյալ դիտարկում է արել․ Սարգիս Խանդանյան
 |tert.am|

Ենթադրում եմ ԵՄ առաքելությունը Երասխում տեղի ունեցածի վերաբերյալ դիտարկում է արել․ Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը և Երասխի իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են՝ ակտիվ բանակցային գործընթացին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել։ «Երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան  ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է ՀՀ-ի համար։ Մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս պարբերաբար հաղորդում է սրա մասին, ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում»,- ասաց նա։ Խանդանյանն ընդգծեց, որ այս ագրեսիան զսպելու լավագույն միջոցը խաղաղությունն է։ «ՀՀ-ն արել է առավելագույնը ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունը այս գործընթացին, սա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար»,- ընդգծեց Խանդանյանը։
13:12 - 14 հունիսի, 2023
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով
 |aysor.am|

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի՝ Բաքու այցի պատճառով |aysor.am|

aysor.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի: «Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը: Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»: Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է:
12:08 - 13 հունիսի, 2023
Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի հարազատներին պատասխանատվության կանչելու հարցում
 |hetq.am|

Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի հարազատներին պատասխանատվության կանչելու հարցում |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել: Տպավորություն է, որ ԿԿՀ-ն չուզելով կամ ստիպված է ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ազգականների հայտարարագրերը եւ չի շտապում որեւէ ակտ կայացնել նրանց վերաբերյալ՝ պարզապես ժամանակ ձգելով: Ամեն ինչ սկսվել է ավելի քան 1 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, երբ «Հետքը» գրեց, որ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ: 2019-2021 թթ. ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Հ. Գեւորգյանի մասով պատմությունը կարող ենք ավարտված համարել: 2022 թ. դեկտեմբերին ԿԿՀ-ն նրան ենթարկել է վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով: Գեւորգյանն ընդունել է իր անզգուշությունը սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում: Սա ԿԿՀ-ն դիտարկել է որպես մեղմացնող հանգամանք ու կիրառել տուգանքի նվազագույն շեմ՝ 200.000 դրամ: Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին ու նրա մորը, ապա ԿԿՀ-ն մի տարուց ավելի «չի կողմնորոշվում», իսկ ավելի ճիշտ, ինչ-ինչ պատճառներով խուսափում է նրանց պատասխանատվության ենթարկել, չնայած որ մեր հիշատակածից ավելի շատ խախտումներ է արձանագրել Հակոբյանի ու Մկրտչյանի հայտարարագրերը վերլուծելիս: ԿԿՀ-ն այդպես էլ վարույթ չի սկսել Փաշինյանի հարազատների մասով 2022-ի ապրիլին «Հետքը» գրել էր, որ Փաշինյանի աներորդին ու զոքանչը իրենց 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում չեն նշել, որ Կիմա Մկրտչյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում ունի 70 % փայ, իսկ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում՝ 80 %: Մեր հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն այս անձանց հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն էր սկսել: 2022-ի սեպտեմբերին ԿԿՀ-ից տեղեկացել էինք, որ հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունն ավարտված է եւ ներառված Հանձնաժողովի առաջիկա նիստում: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը սահմանում է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա ԿԿՀ-ն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը 30 օր ժամկետ։ Եթե այս ժամկետում հայտարարատուն չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա ԿԿՀ-ն նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Գլխավոր դատախազություն: ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը 2022-ի սեպտեմբերին «Հետքին» հայտնել էր, որ պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր չստանալու դեպքում Հ. Հակոբյանի ու Կ. Մկրտչյանի վերաբերյալ գործի նյութերը կուղարկվեն Գլխավոր դատախազություն։ Անդրադառնալով այս ինֆորմացիային՝ նշել էինք, որ Մկրտչյանի ունեցած բաժնեմասերի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել նաեւ Հրաչյա Հակոբյանի 2021 թ. տարեկան հայտարարագրում (մեր առաջին հոդվածը հրապարակվել էր այս հայտարարագիրը լրացնելուց առաջ), իսկ ինքը՝ Կիմա Մկրտչյանը, 2022-ի սեպտեմբերի դրությամբ 2021-ի տարեկան հայտարարագիր ընդհանրապես չէր ներկայացրել, չնայած դրա վերջնաժամկետը 2021-ի մայիսի 31-ն էր: Սա պետք է պարզած լիներ հենց ԿԿՀ-ն, որը վարչապետի զոքանչի թերացումից հետո պարտավոր էր ծանուցում ուղարկել նրան եւ հայտարարագիրը ստանալ 30-օրյա ժամկետում, չստանալու դեպքում՝ տուգանել Մկրտչյանին: Բայց Հանձնաժողովը փաստացի ուշադրություն չի դարձրել այս հանգամանքին ու սպասել է այնքան, մինչեւ այդ մասին 4 ամիս անց հրապարակել է «Հետքը», ինչից հետո նոր ծանուցում է ուղարկել Փաշինյանի զոքանչին: Բայց նույնիսկ այդքանից հետո Կ. Մկրտչյանը 2021 թ. իր տարեկան հայտարարագրում չի նշել 2 ընկերություններում ունեցած բաժնեմասերը: Այսպիսով՝ ո՛չ Հրաչյա Հակոբյանը, ո՛չ Կիմա Մկրտչյանը 2019-2021 թթ. իրենց 3-ական հայտարարագրերում չեն հիշատակել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, ինչն օրենքի խախտում է: Եթե ԿԿՀ-ն Հայկ Գեւորգյանի հայտարարագրերը վերլուծելուց հետո 2022 թ. նոյեմբերին նրա վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմել, ինչից հետո սկսել էր վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ (վերջնարդյունքում էլ՝ տուգանել Գեւորգյանին), ապա Հակոբյանի ու Մկրտչյանի մասով նման բան չի արել՝ վարույթ չի սկսել: Ըստ ԿԿՀ-ի՝ առերեւույթ խախտումները վերաբերում են լրացման կարգին Հատկանշական է, որ «Հետքի» հերթական հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, թե Հ. Հակոբյանի ու Կ. Մկրտչյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքում արձանագրվել են հայտարարագրերի լրացման կարգի առերեւույթ խախտումներ: Սա էական հանգամանք է: Հարցն այն է, որ եթե խախտումը վերաբերում է լրացման կարգին, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը որպես պատասխանատվության միջոց սահմանում է ընդամենը նախազգուշացում: Իսկ եթե խոսքը անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու մասին է, ապա կիրառվում է 200.000-400.000 դրամ տուգանք, ինչպես որ եղել է Հայկ Գեւորգյանի պարագայում: Փաստորեն, վարչապետի աներորդին ու զոքանչը 3 տարի շարունակ չեն հայտարարագրել վերջինիս ունեցած փայաբաժինները երկու ընկերություններում, իսկ ԿԿՀ-ն ասում է, որ այդպիսով ոչ թե սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ են ներկայացվել, այլ խախտվել է հայտարարագիր լրացնելու կարգը: Երբ նույն խախտումն արել էր Հայկ Գեւորգյանը, որը 10 % ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում եւ 20 %՝ «Նիկան հրատարակչությունում», ԿԿՀ-ն դա համարել է ոչ ամբողջական տվյալների ներկայացում (սրա պարագայում, ինչպես ասվեց, նախատեսված է 200.000-400.000 դրամ տուգանք): Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:31 - 06 հունիսի, 2023
ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան
 |aravot.am|

ԱԳՆ-ում էլ կամավոր ատեստավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը կրկնակի դարձնել. Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով, հայկական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները անհավասար պայմաններում են աշխատում Հայաստանի համար հիմնականում մարտահրավերներ ստեղծող երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ թե դիվանագետների թվի պակասով, որոշ երկրներում անգամ դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալով եւ այլ երկրներից սպասարկվելով: Նա նկատեց, որ ռեսուրսների սղության պայմաններում, որոշ երկրներում ունենք դեսպանատներ, ինչը նաեւ անհասկանալի է: Խնդիրն այսօր իշխանական պատգամավորն արծարծեց ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի եւ Ֆինանսավարկային հանձնաժողովի համատեղ նիստում՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ըստ Արսեն Թորոսյանի, մենք արդեն բավարար տնտեսական աճ ունենք, նաեւ բյուջետային աճ կունենանք, ուստի կարելի կլինի հարցին անդրադառնալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կիսում է պատգամավորի մտահոգությունները եւ փաստում, որ հաճախ ոչ մրցակցային պայմաններում ենք՝ սկսած շենքային պայմաններից: Չնչին բացառություններով, հիմնականում, տարբեր երկրներում Հայաստանը ներկայացված է «1+1» ձեւաչափով՝ դեսպան եւ մեկ աշխատակից, որոնց աջակցում են տեղի վարչական աշխատակիցները, ինչը ոչ միշտ է բավարար, արդյունքում «մնում են հորիզոններ, որոնք չեն նվաճվում»: Խնդիրը, ըստ ԱԳ նախարարի, միշտ չէ, որ ֆինանսական է, հաճախ նաեւ կադրային է եւ եթե հիմա որոշենք որոշ երկրներում աշխատել «1+5» ձեւաչափով, կպարզվի, որ մենք այդքան որակավորված դիվանագետներ չունենք: Կադրային բազան լրացնելու համար ԱԳՆ-ն նաեւ արտաքին մրցույթներ է իրականացնում. երկու մրցույթ եղել են, երրորդը սպասվում է: Իսկ որպեսզի ԱԳՆ-ում աշխատանքը գրավիչ դառնա, այնտեղ ևս կամավոր ատեստավորման սխեմա կիրականացվի, ինչի արդյունքում մեր դիվանագետները հնարավորություն կունենան ընդհուպ մինչեւ կրկնապատկել աշխատավարձերը: Արարատ Միրզոյանն ասաց, որ անցնող տարում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների վերանորոգումներ են եղել, քանի որ վաղուց այդ մասով աշխատանք չէր արվել, համակարգիչներն են փոխվել, որոշ մայրաքաղաքներում աշխատանք են տանում անշարժ գույք ձեռքբերելու համար, որպեսզի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը լինի ՀՀ սեփականությունը, քանի որ դա առավել ձեռնտու կլինի, քան անընդհատ վարձակալությունը: Քանի որ աշխատանքները ընթացքի մեջ են, նա չհրապարակեց, թե ո՞ր պետությունների մասին է խոսքը: Ըստ Արարատ Միրզոյանի, 2022 թվականին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով:
16:53 - 05 հունիսի, 2023
Արսեն Թորոսյանը կհարցաքննվի կորոնավիրուսի միջոցների յուրացման գործով․ Սասուն Խաչատրյան
 |civilnet.am|

Արսեն Թորոսյանը կհարցաքննվի կորոնավիրուսի միջոցների յուրացման գործով․ Սասուն Խաչատրյան |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հարցաքննելու կարիք կա, քննությունը նրան մի շարք հարցեր ունի։ «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խումբն անցած տարվանից քննում է պետության կողմից կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով հատկացված գումարների յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով քրեական գործը։ Մարտին այդ գործով մեղադրանք առաջադրվեց առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին։ Վերջինս շուրջ երկու ամսով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։ Քննությունը պարզել էր, որ չմատուցված ծառայությունների համար 119 միլիոն դրամ է փոխանցվել «Մեդլայն» բժշկական կենտրոնին, իսկ Սիմոնյանը՝ լինելով «Մեդլայն»-ի սեփականատերերի մտերիմը, հսկողություն չէր իրականացրել։ 119 միլիոն դրամը, որ չմատուցված ծառայությունների համար փոխանցվել էր «Մեդլայն»-ին, ըստ Սասուն Խաչատրյանի, փոփոխվել է և աճել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ մոտ ապագայում այս գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքները «իհարկե փոփոխվելու և լրացվելու են»։
17:09 - 31 մայիսի, 2023
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել». Մանուկյանը՝ Քոչարյանին |news.am|

«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել». Մանուկյանը՝ Քոչարյանին |news.am|

news.am: Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել. Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ  ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել են արագությունը և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են և վարչական ակտ գրել: Գեղամ Մանուկյանն ասաց, թե տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը՝ Պարեկային ծառայության ՆԳՆ-ն  է. «ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումներ ունի, այդ թվում զոհվածների ծնողներ ծեծող կարմիր, սև  բերետավորներ, որոնք արդեն տևական ժամանակ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ բռնություն են գործադրում և պատասխանատվության չեն ենթարկվում: Անուն-ազգանուններով հայ ժողովուրդը գիտի՝ Ջոմարդյան Հայկազը դարձել է մարմնացումն անօրինականության, թե ինչպես կարելի է ուսադիր կրել ու տևական ժամանակ իշխանության բռնաճնշումների գործիք լինել»,-ասաց Մանուկյանը: Ընդդիմադիր պատգամավորը ՆԳՆ բյուջեից կատարողականը զեկուցող նախարարի տեղակալ Արա ֆիդանյանին հարցրեց, թե կա՞ թիվ, թե պարեկային ծառայության համար նոր ձեռք բերված մեքենաների քանի տոկոսն է վթարվել և խափանված կանգնած: Մանուկյանը նաև հետաքրքրվեց՝ բյուջեի կատարողականի վերլուծության մեջ կա՞ համեմատական պատկեր, թե ՆԳՆ-ի բյուջեից քանի տոկոսն է հատկացվել  2022 թվականին Նիկոլ Փաշինյանի անշփում տեղափոխումն ապահովելու համար: Ֆիդանյանն ասաց, որ անընդունելի է ոստիկանության ծառայողների անձնական տվյալների հարպարակումը և վստահեցրեց, որ եթե լինում են իրավասությունների վերազանցում, ապա իրենք և իրավապահ այլ մարմիններ դրանով զբաղվում են: ՆԳՆ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ 67 վթարված պարեկային մեքենաներ ունեն, որոնք հիմնականում սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների հետևանք են: Ֆիդանյանը վերջում վստահեցրեց, որ ոստիկանությունը իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանում:
17:00 - 29 մայիսի, 2023
Վահագն Ալեքսանյանը՝ բանակցային գործընթացի փուլերի մասին
 |1lurer.am|

Վահագն Ալեքսանյանը՝ բանակցային գործընթացի փուլերի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում անդրադարձավ բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած 1991 թվականից: «Կար Գերագույն խորհուրդների որոշում միավորման մասին: Կա՞ր. կար: Շատ լավ: Այդ որոշումից հետո Արցախն անում է Անկախության հանրաքվե, ինչը տրամաբանորեն հակասում է նախորդ որոշմանը, որովհետև նախորդիվ արդեն վերամիավորվել էին»,- հիշեցրեց Ալեքսանյանը: «1997թ․-ին պատերազմում հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային լուծման տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում: Լևոն Տեր-Պետորսյանը հրաժարվում է այդ տարբերակից: 1998թ․-ին առաջարկվում է փուլային լուծում՝ տարածքների վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցը՝ ապագային: Սա որպես պատրվակ օգտագործելով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջում: Հեղաշրջման եկած զույգը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ասում են. «Չէ, սա մեզ համար անընդունելի է, պետք է տարածքները տանք միայն անկախության դիմաց»: Շատ Լավ: Բայց գալիս են, ու 99-ին Ռոբերտ Քոչարյանը սկսում է քննարկել ընդհանուր պետության մոդելի շուրջ: Ի՞նչ է նշանակում ընդհանուր պետություն, որ Արցախն ու Ադրբեջանը դառնում են ընդհանուր պետություն»,- ասաց Ալեքսանյանը: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ դրան է հաջորդել 2001-ի Քի Վեսթը, որի շրջանակում որոշվել է «Ղարաբաղը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք»: «2007-ին Մադրիդյան սկզբունքներով խոսում են, որ պետք է լինի և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքը: Բայց ինքնորոշման իրավունքի հետ կապված կա մի բայց, որ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի հետ: Այսինքն՝ մինչև Ադրբեջանը չասի՝ այսինչ օրը անցկացրեք հանրաքվե, այդ հանրաքվեն անցկացվել չի կարող: Բայց սա ներկայացվել է շատ դրական լուծում տարիներ շարունակ»,- ասաց իշխանական պատգամավորը: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ միայն 2011-ին Կազանում ստորագրված փաստաթուղթն է, որ խնդրի լուծման ամենալավ տարբերակն է. «Բայց խնդիրը գիտե՞ք որն է Կազանի. որ Ալիևը դրան էլ համաձայն չէր»: Ալեքսանյանը նաև հիշեցրեց, որ հետո եղել են 1-2 տարբերակներ, ապա 2016-ին՝ Լավրովյան պլանը, որից սկզբում Հայաստանը հրաժարվել է, ապա տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմը, որից հետո փաստաթուղթն ընդունվել է որպես բանակցային պրոցեսի հիմք: «Բայց այս ամբողջ բանակցային պրոցեսում Անկախության հանրաքվեն չկա»,- ընդգծեց պատգամավորը:
12:52 - 25 մայիսի, 2023
ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց․ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին

ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց․ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ նշելով, որ 2021թ․-ի նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ Դանիելյանը կալանավորել է իրեն․ «Ես ոչ թե իմ մասին եմ խոսում, Դուք շատ ճակատագրեր եք խախտել, բայց այդ մարդիկ հիմա հնարավորություն չունեն այս ամբիոնից խոսելու, ես խոսում եմ իրենց տեղը։ Դուք այսօր, այս ամբիոնում կանգնած, հպարտորեն ասում եք, որ Դուք Ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ասեմ, որ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, և փաստն է, որ ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»։ Սարգսյանի խոսքով այդ կալանքը իր համար զրո արժեք է ունեցել, որովհետև դա իր երկրորդ կալանքն է եղել, ու ինքն այդ դժվարություններն արդեն հաղթահարած է եղել։ «Ես շատ եմ մտածել, որ ինչու, կարող է իմ լսելի լինելու իրավունքն ապահովեիք, նոր կալանավորեիք։ Այն պահին, երբ մակագրվել է Ձեզ, ես վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել և հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- ասաց նա։ Արձագանքելով պատգամավորի այս արտահայտությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոռեկտություն պահպանելու կոչ արեց, Սարգսյանն էլ ասաց․ «Պարոն Սիմոնյան, դա կարծում եմ՝ ամենակոռեկտն ա, բայց․․․»։ Ապա Սարգսյանը դիմեց Արցախի ժողովրդին, հիշեցրեց Կոռնիձորում տեղի ունեցած ակցիան ու ասաց, ոչ սյունեցիները արցախցիների հետ են։ Ամբիոնից իջնելիս առանց բարձրախոսի Սարգսյանը ուղղվեց դեպի դատավոր Արմեն Դանիելյանը և ասաց՝ «դուրս գալիս էլ մի հատ նայեք աչքերիս մեջ», ինչից հետո դահլիճից մեկնաբանություններ հնչեցին, պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսվեցին քաշքշուկ ու լեզվակռիվ։ ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին ու հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին։ Ապա հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։ Նշենք, որ այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցն է քննարկվում։  Թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու, այն է՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Ելիզավետա Դանիելյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:
13:41 - 24 մայիսի, 2023
«Պետք է ընտրենք պատերազմի և խաղաղության միջև»․ Գևորգ Պապոյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին
 |hetq.am|

«Պետք է ընտրենք պատերազմի և խաղաղության միջև»․ Գևորգ Պապոյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին |hetq.am|

hetq.am: «Այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնու՞մ ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այս հողի վրա հայ ժողովրդի ապրելու իրավունքը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Ըստ պատգամավորի՝ պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը, Հայաստանին տրվող հնարավոր աջակցության չափը․ -Խաղաղության գինը Արցախի հանձնո՞ւմն է,- հարցրեց լրագրողը։ «Ո՛չ, Դուք սխալ հասկացաք։ Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևորը։ Այսինքն՝ պետք է ընտրություն կատարել պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև։ Իմ կարծիքով՝ քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկանխության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման և բազմատեսակ կորուստների, կարծում ենք, որ պետք է շարունակել շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի, օրակարգում չկա այլ տարբերակ»,- նշեց նա։ Պապոյանի խոսքով՝ այսօրվա համար շատ կարևոր է Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պատերազմի, արտագաղթի բացառումը, արցախահայության իրավունքների հարցը, և արցախահայության՝ Արցախում ապրելու մշտականության հարցի լուծումը․ «Այս պահին կա երկու տարբերակ՝ խաղաղություն, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանություն և Հայաստան պետություն ունենալ, և կա մյուս տարբերակը՝ պատերազմ, Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլում, միգուցե նաև Հայաստանի անկախության կորուստ»,- նշեց իշխանական պատգամավորը։ Նրա կարծիքով՝ Հայաստանն այս վիճակին են հասցրել այն ուժերը, որոնք երկար տարիներ Արցախի հարցում բանակցել են տարածքները տալու մասին, Արցախն ու Հայաստանը թալանել են՝ միևնույն ժամանակ չհզորացնելով բանակն ու պետությունը։ «Այդ իրավիճակը բերել, հասցրել է Ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմին։ Եթե 20-25 տարում դու ոչինչ չես անում կամ անում ես շատ քիչ, ինչ հնարավոր էր անել, բնականաբար, էդպես կլինի։ 6.6 մլրդ դոլարի երկու տարում Լաչինում, Աղդամում և այլ տեղերում Ադրբեջանը ներդրում է արել, քանի միլիոն դրամի ներդրում էր արել Հայաստանն այդ տարածքներում։ Նախկին իշխանություններն են բերել, հասցրել դրան։ Ժամանակն է, որ ռեալ հասկանանք իրավիճակը և հանուն այս ժողովրդի, այս պետության որոշումներ կայացնենք»,- ասաց պատգամավորը։
13:08 - 24 մայիսի, 2023
Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի կողմից  իրականացվող քաղաքականությանը. Գուրգեն Արսենյան
 |news.am|

Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը. Գուրգեն Արսենյան |news.am|

news.am: Ես ուշադիր լսել եմ վարչապետի ասուլիսում հնչած հայտարարությունները եւ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարեւան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն տարածքային կոորդինատներով, որն ընդունվել է 1991-ին ԱՊՀ երկրների կողմից: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը վարչապետին, մեր քաղաքական թիմին եւ ասում եմ, որ մենք վճռական ենք Հայաստանի անունից, ՀՀ ժողովրդի անունից՝ ավարտին հասցնել մեր հարեւանների հետ, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա համարում եմ մեր քաղաքական թիմի կարեւորագույն առաքելությունը Հայաստանի ժողովրդի առջեւ»,- ասաց նա: Դիտարկմանը, որ արցախահայերն իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում, Արսենյանն ասաց. «Ես որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր առաջնորդվում եմ Հայաստանի պետական շահերի սպասարկմամբ: ՀՀ շահերի պաշտպանությունը մեր առանցքային խնդիրն է: Բոլոր մնացած հարցերը Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ կենսագործունեության բաղադրիչներ են: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, որը կպնդի, որ Հայաստանի պետական շահերը պետք է ստորադասվեն օրակարգի որեւէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեությունը»: Հարցին, թե Արցախում հայեր չեն ապրո՞ւմ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը: Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շհերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։  
12:56 - 24 մայիսի, 2023
Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը
 |aravot.am|

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս նախագծին, եւ քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկներով հանդես գալ, որպեսզի նախագիծը վերադառնա քննարկումների փուլ՝ առաջին ընթերցում։ Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ առաջարկում է նախագծերի քննարկումը վերադարձնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ԱԺ նիստում ասել էր․ «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ըստ կառավարության՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
11:11 - 24 մայիսի, 2023
Որևէ մեկը չի վիճարկում այն փաստը, որ Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան
 |armenpress.am|

Որևէ մեկը չի վիճարկում այն փաստը, որ Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է, բայց Հայաստանը պետք է բանակցի ու պայքարի․ Արթուր Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Բրյուսելյան բանակցություններից 3 օր առաջ Ադրբեջանը շարունակաբար կրակում էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների և Հայաստանի դիրքերի ուղղությամբ, որ բանակցային սեղանին ռազմական առավելության պայմաններում հասնեն այլ առավելությունների։ Մեր զինված ուժերը արժանի մարտեր են տվել այդ օրերին եւ թույլ չեն տվել, որպեսզի Ադրբեջանը ռազմական առավելության պայմաններում մտնի մեզ հետ բանակցությունների»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Ալիևը կառուցողական չէ, ռազմական հանցագործ է և չի իրականացնում միջազգային դատարանների վճիռները․ որևէ մեկը չի վիճում այդ փաստի հետ։ «Մենք գնում ենք խաղաղության, որպեսզի ճանապարհները ապաշրջափակվեն, որպեսզի կարողանանք զարգանալ, բանակը հզորացնել, որ այլևս երբեք որեւէ մեկը չկարողանա մեր սահմաններին կրակել։ Մենք մեր միջազգային գործընկերների հետ շատ հստակ հարաբերվում ենք՝ թե Ռուսաստանի, թե ՛Արևմուտքի, թե՛ ԱՄՆ-ի, և նրանց ստեղծած հարթակներում փորձում ենք հնարավորինս կառուցողական լինել։ Այո, Ադրբեջանը կառուցողական չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ քաշվենք և թողնենք այնպես, ինչպես կա կամ թողնենք բախտի հույսին։ Պարզ է, որ պետք է պայքարենք, որ միջազգային մեխանիզմներ ստեղծվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար և պարզ է, որ պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և պարզ է, որ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ստորագրել խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը, որի շնորհիվ կկարողանանք Հայաստանի շուրջ ապահովել երկարատև խաղաղություն և զարգացում»,- ասաց Հովհաննիսյանը։
15:49 - 23 մայիսի, 2023
«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|

«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանն, այժմ սրելով իրավիճակը, փորձում է ուժի գերակայության դիրքերից կառուցել հետագա բանակցությունները՝ ավելի արդյունավետ և բարենպաստ դիրքերում գտնվելու համար։ «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Ամեն բանակցություններից առաջ սադրանքներ են իրականացնում, որպեսզի, իրենց պատկերացմամբ, կարողանան ավելի բարենպաստ դիրքեր ունենալ, ինչն, իհարկե, անընդունելի է, հատկապես՝ բանակցություններից առաջ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Հարցին, թե որքան է հավանական Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելը, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Լայնածավալ պատերազմի հավանականություն միշտ էլ կա։ Մեր պաշտպանական գերատեսչությունը բավական գերծանրաբեռնված ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, նաև բանակում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
12:56 - 12 մայիսի, 2023