Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
 |factor.am|

Պեսկովը հայտարարել է, որ Ալիևն առաջին անգամ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դրան մասնակցելու ենք Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը»,- ասել է Պեսկովը։ Նա հատկապես կարևորել է, որ նիստին առաջին անգամ անձամբ ներկա է լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեսակապով միջոցառմանը կմիանան նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարներ Շավքաթ Միրզոևը և Էմոմալի Ռահմոնը։ «Կարևոր է, որ այսօր առաջին անգամ հանդիպմանը հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասել է Պեսկովը՝ չմանրամասնելով, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի նախագահի հրավերը։
13:39 - 25 մայիսի, 2023
Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ
 |aysor.am|

Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ |aysor.am|

aysor.am: Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե որն է իրենց հիմնարար շահերից և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն», - ասել է Գալուզինը։ Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ ՌԴ ԱԳ փոխնախարարն ասել է. «Հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացը, որպեսզի չխոչընդոտենք դրա առաջընթացին։ Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»։
13:32 - 25 մայիսի, 2023
Վահագն Ալեքսանյանը՝ բանակցային գործընթացի փուլերի մասին
 |1lurer.am|

Վահագն Ալեքսանյանը՝ բանակցային գործընթացի փուլերի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում անդրադարձավ բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած 1991 թվականից: «Կար Գերագույն խորհուրդների որոշում միավորման մասին: Կա՞ր. կար: Շատ լավ: Այդ որոշումից հետո Արցախն անում է Անկախության հանրաքվե, ինչը տրամաբանորեն հակասում է նախորդ որոշմանը, որովհետև նախորդիվ արդեն վերամիավորվել էին»,- հիշեցրեց Ալեքսանյանը: «1997թ․-ին պատերազմում հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային լուծման տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում: Լևոն Տեր-Պետորսյանը հրաժարվում է այդ տարբերակից: 1998թ․-ին առաջարկվում է փուլային լուծում՝ տարածքների վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցը՝ ապագային: Սա որպես պատրվակ օգտագործելով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջում: Հեղաշրջման եկած զույգը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ասում են. «Չէ, սա մեզ համար անընդունելի է, պետք է տարածքները տանք միայն անկախության դիմաց»: Շատ Լավ: Բայց գալիս են, ու 99-ին Ռոբերտ Քոչարյանը սկսում է քննարկել ընդհանուր պետության մոդելի շուրջ: Ի՞նչ է նշանակում ընդհանուր պետություն, որ Արցախն ու Ադրբեջանը դառնում են ընդհանուր պետություն»,- ասաց Ալեքսանյանը: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ դրան է հաջորդել 2001-ի Քի Վեսթը, որի շրջանակում որոշվել է «Ղարաբաղը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք»: «2007-ին Մադրիդյան սկզբունքներով խոսում են, որ պետք է լինի և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքը: Բայց ինքնորոշման իրավունքի հետ կապված կա մի բայց, որ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի հետ: Այսինքն՝ մինչև Ադրբեջանը չասի՝ այսինչ օրը անցկացրեք հանրաքվե, այդ հանրաքվեն անցկացվել չի կարող: Բայց սա ներկայացվել է շատ դրական լուծում տարիներ շարունակ»,- ասաց իշխանական պատգամավորը: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ միայն 2011-ին Կազանում ստորագրված փաստաթուղթն է, որ խնդրի լուծման ամենալավ տարբերակն է. «Բայց խնդիրը գիտե՞ք որն է Կազանի. որ Ալիևը դրան էլ համաձայն չէր»: Ալեքսանյանը նաև հիշեցրեց, որ հետո եղել են 1-2 տարբերակներ, ապա 2016-ին՝ Լավրովյան պլանը, որից սկզբում Հայաստանը հրաժարվել է, ապա տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմը, որից հետո փաստաթուղթն ընդունվել է որպես բանակցային պրոցեսի հիմք: «Բայց այս ամբողջ բանակցային պրոցեսում Անկախության հանրաքվեն չկա»,- ընդգծեց պատգամավորը:
12:52 - 25 մայիսի, 2023
ԼՂ-ի նկատմամբ իր հավակնությունների համար օրինական որևէ փաստարկի բացակայությունն Ադրբեջանը փորձել է և փորձում է փոխհատուցել ագրեսիայով. Մասիս Մայիլյան

ԼՂ-ի նկատմամբ իր հավակնությունների համար օրինական որևէ փաստարկի բացակայությունն Ադրբեջանը փորձել է և փորձում է փոխհատուցել ագրեսիայով. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանն «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեթոդաբանության խնդիրներին, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին, այդ դրսևորումները միջազգային հանրության կողմից չեզոքացնելու քայլերին և օրակարգային այլ հարցերի՝ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման առկա Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -Պարոն Մայիլյան, տարբեր տարիների Դուք խոսել եք բանակցային գործընթացի մեթոդաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին ու պնդել, որ գործող մեթոդաբանությունը վաղ թե ուշ հանգեցնելու է հակամարտության ուժային լուծման փորձերի։ Ի՞նչ նկատի ունեիք, և ի՞նչը պետք է փոխվեր, ըստ Ձեզ։  -Նկատի ունեի այն, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության հետևանքները, մասնավորապես՝ տարածքների հարցը, այլ հակամարտության սկզբնապատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Չգիտես ինչու շատերը մոռանում են, որ երբ սկսվեց արցախյան շարժումը, ինչն էլ վերաճեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քանի որ Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր արյան մեջ խեղդել արցախցիների կամարտահայտությունը, այն ժամանակ տարածքների հարց չկար, ինչպես և չկար փախստականների ու ներքին տեղահանվածների խնդիր։ Դրանք ծագեցին հետո՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում։ Այնպես որ, ասածիս իմաստը հիմնախնդրի պատճառահետևանքային կապերի ճիշտ ձևակերպումն էր։ Իսկ ուժային լուծման մեղավորի հարցը նույնպես սկզբունքային է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը միջազգային ճանաչում է ստացել այն պայմանով, որ ընդունում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վեճը և պարտավորվում խաղաղ ճանապարհով լուծելու այդ վեճը։ Սակայն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին անդամակցելուց անմիջապես հետո Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունները և պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Պատերազմում կրած պարտությունը հանգեցրել է նոր ստատուս քվոյի և կողմերի միջև միջազգայնորեն ճանաչված շփման գծի ստեղծմանը։ Ցավոք, Ադրբեջանի ագրեսիան այդպես էլ պատշաճ միջազգային դատապարտման չի արժանացել։ Այդուհանդերձ, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային ողջ գործընթացի ընթացքում պատրաստակամություն են հայտնել փոփոխելու զորքերի շփման գիծը։ Նման պատրաստակամությունն ուղեկցվում էր մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով հակամարտության ամբողջական կարգավորումը ռազմական գործողությունների չվերսկսման անխախտ երաշխիքներ ստեղծելու պայմանով։ Ադրբեջանն իր բոլոր ագրեսիվ գործողությունները քողարկում է այն թեզով, որ իբր գործում է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում. սեփական ապօրինի ու անմարդկային գործողությունների համար Ադրբեջանն այլ արդարացումներ չունի։ Հետևաբար, հարկ է դիմել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը, ու կոչ անել գիտակցելու, որ Ադրբեջանն իր անմարդկային քաղաքականությունն արդարացնում է՝ նրանց կողմից իր անկախության ճանաչման փաստով։ Այսինքն՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ընդունված միջազգային հապճեպ որոշումները խրախուսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անպատիժ ապօրինությունների շարունակությանը։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ այդ ճանաչումը ստանալով՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհի առաջ իր վրա  պատասխանատվություն է վերցրել և պարտավորություն է ստանձնել խաղաղ ճանապարհով լուծել վիճելի հարցերը։ Բայց բոլորն էլ ականատես են, թե ինչ արժեն Ադրբեջանի այդ խոստումները, թեև չեն շտապում նրան պատասխանատվության ենթարկել։ -Ֆեյսբուքյան գրառումներում Դուք որպես ահաբեկչություն եք բնորոշում Արցախի շրջափակումը։ Արդյո՞ք Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են ահաբեկչության դասական ձևակերպումներին։ -Ադրբեջանի իշխանությունների գործողությունները՝ Արցախի 120 հազար  բնակիչների պատանդառումը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական ու շահադիտական բնույթի պահանջներն, այո, հանդիսանում են պատերազմի և միջազգային ահաբեկչության դրսևորման ձև՝ ըստ միջազգային իրավունքի։ Դա նշանակում է, որ միջազգային արձագանքն էլ պետք է լինի համարժեք՝ ագրեսիային և միջազգային ահաբեկչությանը դիմակայելու և պատժելու տրամաբանությամբ: -Ի՞նչ պետք է, ըստ Ձեզ, միջազգային հանրությունն անի ահաբեկչության այս նոր դրսևորումը չեզոքացնելու համար։ -Ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Քանի որ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակումը շարունակվում է տևական ժամանակ, և Արցախի ժողովուրդն առերեսվում է էթնիկ զտման իրական սպառնալիքի հետ, պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ուժային տարբերակը՝ հանուն 120 հազար խաղաղ բնակիչների փրկության։ Պետությունների ընկերակցությունը կարող է նման եզրահանգման գալ, և դրա համար կա իրավական կայուն հենք՝ ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ստորագրված ու կոպտորեն խախտվող՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
09:54 - 25 մայիսի, 2023
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ |tert.am|

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է․ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, և կարևոր չէ, թե որ երկրում են բանակցությունները տեղի ունենում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ «Կարևոր չէ` Վաշինգտոնում է, ինչպես նախորդ ամիս, Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած անկյունում: Կարևորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ»,- ասաց նա։ Միլլերը նաև ասաց, որ Միացյալ Նահանգները աջակցում է կողմերի միջև ուղիղ բանակցություններին, հավատում է, որ վիճելի հարցերի կարգավորումը հնարավոր է:
09:37 - 25 մայիսի, 2023
Ադրբեջանական կողմը հերքել է իր լուրը Սոթքում հայկական, իրանական, ֆրանսիական ԱԹՍ-ների մնացորդների մասին. պաշտպանության նախարար |tert.am|

Ադրբեջանական կողմը հերքել է իր լուրը Սոթքում հայկական, իրանական, ֆրանսիական ԱԹՍ-ների մնացորդների մասին. պաշտպանության նախարար |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարարությունը հերքել է հայակական ԶՈՒ-ից կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին ապատեղեկատվությունը և նշել է, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ «Բայց այս ապատեղեկատվության շարունակությունն է նաև հայտնի Սու-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն ինքն է հերքել սա։ Նա անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ, և նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է: «Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը  նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ։ Բայց հավանաբար կտրվելով սեփական իսկ տեղեկատվական լրահոսից  արդեն հաջորդ օրն այդ ԱԹՍ-ները «դարձան» ֆրանսիական, և, իբր, այդ ԱԹՍ-ներն օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո՛, կրկին ես պաշտոնապես դա հերքում եմ։ Եվ դրա վառ ապացույցն իրենց իսկ կողմից միջազգային հանրությանը, տարբեր երկրների ռազմական ատաշեներին իրենց կողմից ներկայացված մնացորդներն են»,- ասաց ՊՆ ղեկավարը:
21:16 - 24 մայիսի, 2023
Մենք փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ ունենանք «կադաստրի թուղթ», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով. Փաշինյան
 |tert.am|

Մենք փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ ունենանք «կադաստրի թուղթ», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով. Փաշինյան |tert.am|

tert.am: Ճակատագրական այս շրջանում, թե ով է ավելի հայրենասեր և ով է ավելի հաղթական, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել: ԱԺ ամբիոնից նման միտք հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնագահ Լևոն Զուրաբյանի այն գրառմանը, ըստ որի սուտ է Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Սա ինձ համար շատ զարմանալի է, քանի որ հենց նույն Ալմաթիի հռչակագիրը, որով մենք առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ հռչակագիրն ունի հստակ մեկ իմաստը, այն է՝ երկրները ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ և դրանք անխախտելի են: Դա Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Էն խորհրդարանը, որտեղ նրա քաղաքական թիմը մեծամասնություն է եղել, վավերացրել է այդ հռչակագիրը»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերելով Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցներից մեկը, որտեղ նա նշել է, որ «ինքնավարությունն Արցախի բնակչությանը ամբողջովին բավարարում է և ավելին մենք չենք էլ ուզում»: «Այսինքն՝ հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը: Գոնե հիմա դա չասեն: Եթե իրենք անկախության համար էին պայքարում, բա 98թ. իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք»,-ասաց Փաշինյանը: Վերջինս պատկերավոր համեմատություն արեց և նշեց, որ մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ», իսկ իրենք փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք «կադաստրի թուղթ». «Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»:
18:09 - 24 մայիսի, 2023
Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության և միջպետական   հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի, այս համատեքստում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։ Նշվում է, որ Բայրամովը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել հաղորդակցությունների բացման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման վրա։ Լուի Բոնոն նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ողջ ուժով աջակցել խաղաղության գործընթացին՝ նշելով, որ անհրաժեշտ է ապահովել խաղաղություն և հանգստություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման։
17:58 - 24 մայիսի, 2023
Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը․ վարչապետ
 |armenpress.am|

Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը, սակայն իրավական մակարդակում այս հարցով որևէ վերջնական համաձայնություն չկա։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անկլավների թեմային։ «Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթերի մեջ հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։ Հարցն ունի իրավական և քաղաքական կողմ։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանել է և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և անկլավներ, որոնք Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Եվ, այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նշեց, որ անկլավների հարցով վերջնական համաձայնություն չկա՝ դրանք կփոխանակվե՞ն, թե՞ կտրվի այլ լուծում։ «Այստեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և, իմ պատկերացմամբ, այստեղ ճկունության շատ մեծ տեղ կա։ Եթե լինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, ես կգամ ու կասեմ, որ հարցի լուծումը հստակ պայմանավորվել ենք և այն այսպես է։ Այդ թեմայի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնություն չկա, կան մտքեր և տարբեր գաղափարներ, որոնցից ոչ մեկը մերժված չի»,- եզրափակեց Փաշինյանը։  
17:56 - 24 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը
 |armeniasputnik.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դիտարկում է որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նրա ներկայացրած դիրքորոշման հաստատում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Զախարովան հիշեցրեց` Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը հղում է անում 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, ըստ որի` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական: «Մենք բազմիցս ասել ենք, որ Պրահայի պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է տվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին», - ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան նշեց, որ Հայաստանի վարչապետի վերջին արտահայտությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել հենց Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում: Նա ավելացրեց, որ Ռուսաստանը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և այդ կապակցությամբ կարևոր է ունենալ Հայաստանի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «Սա պարզապես թեմա չէ, պարզապես հարց չէ, սա երկար տարիներ տևած հակամարտություն է, միջնորդական ջանքեր, որոնք գործադրվել են միջազգային կառույցների և տարածաշրջանային երկրների գծով։ Անշուշտ, ստորագրված փաստաթղթերով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հասկանալ այդ հարցում պետության հստակ դիրքորոշումը», - ասաց Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին այդօրինակ հայտարարությունները Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
16:00 - 24 մայիսի, 2023
Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ
 |armenpress.am|

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ Խնդիրը խաղաղության պայմանագրի տրամաբանության մոտեցումների մասին է, խնդիրը սկզբունքների ճշգրտման մեջ է։ Թվերի մասին խոսելիս` խոսում ենք կոնկրետության մասին»,-  նշեց Արշակյանը։ ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ՝ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը այս մոտեցումների մեջ ընկալվում է այնպես, որ արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ պետք է ստեղծվի միջազգային ձևաչափ, և երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտն ու Բաքուն։ «Երբ Արցախի ժողովուրդը խոսում է իր իրավունքների և անվտանգության մասին, նշանակում է՝ ներկա է բանակցային սեղանի շուրջ, և մեր ամբողջ բանակցային տրամաբանությունը այս առումով փոխվել է  այն ժամանակ, երբ նա բացակայել է բանակցային սեղանից։ Այն պահից, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես Հայաստանի նախագահ, սկսեց բանակցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի անունից, անուղղակի պարզվեց, որ Հայաստանը տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Հիմա մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ։   Այսինքն, փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության և արցախահայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների համակարգման համար»,-եզրափակեց Արշակյանը։
14:44 - 24 մայիսի, 2023