ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին |armenpress.am|

Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում: «Ռուսաստանն սկնհայտ սպառնալիք Է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների, ներառյալ ԱՄՆ-ի, համար, ռազմական ուժ օգտագործելով իր նպատակներին հասնելու համար»,-նշել են Պենտագոնում: Բացի այդ, նշվում Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է առաջ տանել իր շահերը եւ Մոսկվային հարկադրել «պատասխան տալու ոչ խելամիտ եւ ագրեսիվ գործողությունների համար»: «Մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում իր ավտորիտար մոտեցումներով անվտանգությունն ու կայունությունը խարխլելու Ռուսաստանի ձգտումը: Մենք դա տեսնում ենք նաեւ Չինաստանի հետ նրա համագործակցության մեջ»,-ընդգծել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը պատրաստ Է Ռուսաստանի հետ ինչպես առճակատման, այնպես Էլ նրա հետ համագործակցության: Նա նշել Է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով: Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում Է, որ Մոսկվայի հետ հարկավոր Է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Էր, որ հենց ՆԱՏՕ-ն Է բացահայտորեն միջամտում երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես Էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում Է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:26 - 17 փետրվարի, 2021
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն
 |tert.am|

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն |tert.am|

tert.am: Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված կուսակցություն է) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ, իր աջակցությունն է հայտնել Թուրքիային։ Եթե հաստատվեն ՔԱԿ-ի ձեռքով թուրք խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունները, ԱՄՆ-ը ամենախիստ կերպով կդատապարտի այդ գործողությունները, նշել են Պետդեպարտամենտում: Թուրքիայի նախագահ Էրդողանը կտրուկ քննադատել է նման արձագանքը՝ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրելով ՔԱԿ-ին աջակցելու մեջ։
19:41 - 15 փետրվարի, 2021
Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

Բայդենը մեկնաբանել է Թրամփի իմփիչմենթի գործով Սենատի քվեարկության արդյունքները |tert.am|

tert.am: Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությունը, գրում է CNN-ը։ «Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -ասված է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը: Բայդենի խոսքով՝ «նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, օրինակ, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում տեղի ունեցած սադրանքի համար»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմփիչմենթ հայտարարելու գործի շրջանակում։ Թրամփին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմփիչմենթի քվեարկել էր 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել էր:
11:09 - 14 փետրվարի, 2021
Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձման մասին

Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձման մասին

Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսականին իր առաքելությունը որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրել պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը: Այդ համատեքստում Վարուժան Ներսեսյանն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։ Զրուցակիցները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
14:44 - 13 փետրվարի, 2021
Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։ Զրույցի ընթացքում Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին՝ նշելով, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից են։  «Պատերազմի օրերին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ Մեր և Արցախի կառավարությունների գործուն ջանքերի շնորհիվ՝ երկու ամսվա ընթացքում Արցախում կեցության վայր ունեցող շուրջ 100.000 քաղաքացի վերադարձել է Արցախ։ Քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու նպատակով շարունակում ենք վերջիններիս սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ևս մասնակցություն կունենա Հայաստանում ապրող արցախցիներին աջակցելու գործում։ «Ձեր ղեկավարած նախարարությունը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է։ Երկու կառույցների միջև լավ հարաբերություններն էական դեր ունեն  համատեղ իրականացվող ծրագրերի հարցում, որոնք մեր երկրների կառավարությունների ընդհանուր օրակարգերի մասն  են կազմում»,- նշել է դեսպանը։ Նա կարևորել է նաև թրաֆիքինգի զոհերի և աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։
19:04 - 11 փետրվարի, 2021
«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները
 |tert.am|

«Չենք դիտարկում որպես խոչընդոտ». Պենտագոնը մեկնաբանել է ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի`փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք համատեղ ռազմածովային զորավարժություններն ԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում որպես խոչընդոտ տարածաշրջանում իրենց հնարավորությունների համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիբբին` ճեպազրույցի ժամանակ: «Ռազմածովային ուժերի հնարավորությունների կատարելագործումը սպասելի էր: Չեմ կարծում, որ այս զորավարժությունները կխոչընդոտեն նավարկության ազատությունը պաշտպանելու և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու մեր ունակությանը»,- մանրամասնել է Քիրբին:Վերջին անգամ 3 երկրների միջև ռազմածովային զորավարժություններն անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Այս ժամանակ իրանցի զինվորականները համոզմունք էին հայտնել, որ զորավարժությունները շարունակական բնույթ կկրեն:
10:55 - 09 փետրվարի, 2021