Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

ԱՄՆ-ի նախագահը մեղադրվել է ռասիզմի մեջ կին քաղաքական գործիչների հասցեին վիրավորական թվիթերից հետո |news.am|

ԱՄՆ-ի նախագահը մեղադրվել է ռասիզմի մեջ կին քաղաքական գործիչների հասցեին վիրավորական թվիթերից հետո |news.am|

news.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են ռասիզմի մեջ մի շարք թվիթերի հրապարակումից հետո, որոնց թիրախը դարձել են «գունավոր» կանայք, որոնք Կոնգրեսում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամներ են, հաղորդում է BBC News–ը: Մասնավորապես, իր միկրոբլոգում Թրամփը հայտարարել էր, որ այդ կանայք ծնունդով այն երկրներից են, որոնց կառավարությունները լիարժեք եւ բացարձակ աղետ են, եւ առաջարկել նրանց վերադառնալ հայրենիք: Այնուհետեւ նա գրել էր, որ Ներկայացուցիչների պակատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ուրախ էր արագորեն ճանապարհորդության նախապատրաստմամբ զբաղվելու կապակցությամբ: ԱՄՆ-ի նախագահի վիրավորական հայտարարությունները հնչել էին մի խումբ «գունավոր» կին դեմոկրատների հետ Նենսի Փելոսիի տարաձայնություններից հետո:Խոսքը վերաբերում է Կոնգրեսի չորս անդամներին՝ Ալեքսանդրիա Օքասիո Քորթեսին, Ռաշիդե Թլեյբին, Այանա Պրեսլիին եւ Իլհան Օմարին: Նրանցից միայն Օմարն էր տեղափոխվել ԱՄՆ դեռեւս մանուկ հասակում, իսկ Ալեսանդրիա Օքասիո Քորթեսը նույնիսկ ծնվել էր նյույորքյան Բրոնքսում, որը գտնվում է Թրամփի ծննդավայրի մոտակայքում: Թրամփի հայտարարություններին ուղղված ամերիկյան քաղաքական գործիչների, այդ թվում՝ նաեւ Նենսի Փելոսիի արձագանքը բավականին բուռն էր եւ լի զայրույթով: Նրանք դիտարկել են Թրամփի դիրքորոշումը որպես քսենոֆոբիա: Իր զայրույթն էր արտահայտել նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
06:35 - 15 հուլիսի, 2019
ԱՄՆ-ում բրիտանացի դեսպանն իր պարտականությունները վատ է կատարում.Դոնալդ Թրամփ |news.am|

ԱՄՆ-ում բրիտանացի դեսպանն իր պարտականությունները վատ է կատարում.Դոնալդ Թրամփ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքն իր պարտականությունները վատ է կատարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ Դերոքը «Միացյալ Թագավորությանը վատ է ծառայել»: «Մենք այդ մարդուն չենք համակրում»,- կիրակի Նյու Ջերսի նահանգում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը, հեռարձակումը կատարել է Fox News-ը: - Ես կարող էի նրա մասին ինչ-որ բան ասել, բայց ժամանակ չեմ վատնի»: Շաբաթ բրիտանական Daily Mail պարբերականը բրիտանական ԱԳՆ-ի համար Դերոքի հաղորդագրություններից հատվածներ էր հրապարակել: Դրանցում դիվանագետը Թրամփի վարչակազմին անվանում է ոչ բանիմաց եւ անօգնական: Թրամփը լրագրողներին ասել է, ար այդ հոդվածը անձամբ չի կարդացել: CNN հեռուստաալիքը շաբաթ հայտնել էր, որ պարբերականի ներկայացրած նյութի հավաստիությունը հաստատել են բրիտանացի պաշտոնատար անձանց շրջանակում աղբյուրները: Daily Mail-ի հրապարակման մեջ, մասնավորապես, ներկայացված էր Դերոքի հետեւյալ հաղորդումը. «Իրականում մենք չենք հավատում, որ նրա [Թրամփի] վարչակազմը կդառնա զգալիորեն ավելի նորմալ, պակաս չափով անկանոն, պակաս ոչ կանխատեսելի, տարբեր խմբերի միջեւ տարաձայնություններով պակաս պառակտված, պակաս անշնորհք դիվանագիտության ոլորտում եւ անօգնական»: Դեսպանը նաեւ կասկած էր հայտնել, որ Թրամփի օրոք Սպիտակ տունը «երբեւէ բանիմաց կթվա»: Միաժամանակ նա նշել էր, որ Թրամփը կարող է հաղթել առաջիկա 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
06:38 - 08 հուլիսի, 2019
«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են ապաստարանների պայմաններից, նրանց պարզապես ասեք՝ չգան». Դոնալդ Թրամփ |tert.am|

«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են ապաստարանների պայմաններից, նրանց պարզապես ասեք՝ չգան». Դոնալդ Թրամփ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները, որոնք դժգոհ են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ապաստարանների պայմաններից, կարող են պարզապես չգալ և մնալ իրենց երկրներում, գրում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ դեմոկրատ օրենսդիրները և իրավապաշտպանները, որոնք վերջին օրերին այցելել են հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր ապաստարաններ, հայտնել են ներգաղթյալների՝ մղձավանջային պայմաններում ապրելու մասին: «Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են արագ կառուցված և վերասարքավորված ապաստարաններից, նրանց պարզապես հայտնեք՝ չգան: Այդպիսով՝ բոլոր խնդիրները կլուծվեն»,- թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը:«Մեր Սահմանային ծառայության աշխատակիցները ո՛չ հիվանդանոցի աշխատողներ են, ո՛չ բժիշկներ և ո՛չ էլ բուժքույրեր»,- ավելի վաղ գրել էր Թրամփը:
07:12 - 04 հուլիսի, 2019
Իրանը ռմբակոծելու համար ինձ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ չէ. Թրամփ |tert.am|

Իրանը ռմբակոծելու համար ինձ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ չէ. Թրամփ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի՝ չնայած, որ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները պնդում են, որ առանց կոնգրեսական համաձայնության գործելը հակասահմանադրական է: Հայտնի է, որ նախագահն այս մասին ասել է The Hill-ին տված հարցազրույցում: Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նախագահն օրինական իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ռմբակոծել Իրանը, Թրամփը կարճ պատասխանել է. «Այո՛, ունեմ»: «Սակայն մենք Կոնգրեսին տեղյակ ենք պահում մեր գործողությունների մասին, և կարծում եմ՝ նրանք դա գնահատում են: Թեկուզև ես նրանց տեղյակ եմ պահում, սակայն օրենքի շրջանակում պարտավոր չեմ դա անել: Իրականում մենք շատ մոտ էինք Իրանին հարվածելու որոշմանը, բայց հետո ես որոշեցի չհարվածել, քանի որ դա համարժեք քայլ չէր լինի»,-ասել է Թրամփը:  
08:01 - 25 հունիսի, 2019
Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել |tert.am|

Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որում, սյուժեի համաձայն, նա հավերժ մնում է գերտերության ղեկավարի պաշտոնում: Տեսանյութում պատկերված է The Time ամսագրի շապիկը, որը հաղորդում է հերթական նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին՝ 2024 թ.-ին, 2056-ին, 2120-ին և այդպես շարունակ՝ մինչև անվերջություն: Տեսանյութն ավարտվում է Trump 4eva («Հավերժ Թրամփ») գրությամբ: Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր նույն ոճով հեգնական լուսանկարներ ու անիմացիոն տեսանյութեր են տեղադրել, որոնք բազմաթիվ դիտումներ ու հավանություններ են ունեցել: Լուսանկարներից մեկում նույն ամսագրի շապիկին նախագահի՝ բանտում հայտնվելու մասին նորությունն է, մեկ այլ լուսանկարում ամսագիրն ազդարարում է Թրամփի հաղթանակը Twitter սոցկայքում սադրիչ գրառումների առաջնությունում:
11:08 - 22 հունիսի, 2019
Թրամփը սկսեց 2020 թվականին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը |azatutyun.am|

Թրամփը սկսեց 2020 թվականին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Օռլանդոյում կայացած բազմահազարանոց հանրահավաքով սկսեց 2020 թվականի նախագահական ընտրություններին վերընտրվելու քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:Նա խոսեց իր տնտեսական ու հարկային քաղաքականության, անօրինական միգրանտների դեմ պայքարի հաջողությունների մասին, ինչպես նաև քննդատեց դեմոկրատներին ու հորդորեց 2020 թվականին ձայն չտալ նրանց:«Անկախ թե ինչ կարգախոսներ կօգտագործեն դեմոկրատները, 2020 ին նրանց տված յուրաքանչյուր ձայնը՝ քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը»,- ասաց Թրամփը, նշելով որ դեմոկրատները ցանկանում են միգրանտների առաջ բացել սահմանները նրանց ձայնը ստանալու համար:Թրամփը չմոռացավ նախորդ ընտրություններին, իր օգտին Ռուսաստանի միջամտության մեղադրանքները, ասելով թե «քաղաքական պատմության մեջ ականատեսն էին վհուկների ամենամեծ որսին»: նրա խոսքերով. «միակ դավադրությունը եղել է դեմոկրատների կողմից»:
10:48 - 19 հունիսի, 2019
Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին |armenpress.am|

Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել Է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:Փաստաթղթում ասված Է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Թալիբանի» եւ նրանց հետ կապված խմբավորումների դեմ գործողություններն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում եւ Նիգերում: Բացի դրանից, Թրամփը Կոնգրեսի ղեկավարությանը ծանուցել Է, որ ամերիկացի զինծառայողները խաղաղապահ ուժերի եւ զինվորական դիտորդների առաքելությունների կազմում են Եգիպտոսի Սինայի թերակղզում եւ Կոսովոյի սերբական երկրամասում, ահաբեկչության դեմ պայքարի գործում օգնում են Ֆիլիպինների կառավարությանը, ինչպես նաեւ բանակված են Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային հենակայանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:02 - 12 հունիսի, 2019
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը |armenpress.am|

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը: Այդ մասին ամերիկյան վարչակազմի ղեկավարը, որը պետական այցով գտնվում Է Մեծ Բրիտանիայում, հայտարարել Է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է հունիսի 5-ին: «Դրա հավանականությունը միշտ Էլ կա: Ցանկանում եմ ես դա արդյոք: Ոչ: Բայց միշտ Էլ կա նման հնարավորություն»,- ասել Է նա՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե նախագահը համարում Է արդյոք, որ իրեն հարկ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Թրամփը հայտնել Է, թե հնարավոր Է համարում իր բանակցությունները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: «Այո, իհարկե, ես կնախընտրեի բանակցությունները»,- ասել Է նա, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե պատրաստ Է ինքն արդյոք բանակցել Իրանի իր պաշտոնակցի հետ: «Նա (Հասան Ռոուհանին) վերջերս ասել Է, թե չի ցանկանում, որ արգելապատ կանգնեցվի Իրանի ու Միացյալ Նահանգների միջեւ»,- նշել Է Թրամփը, հավելելով, որ դրան հասնելու միակ հնարավորությունը՝ երաշխավորելն Է, որ Իրանում միջուկային զենք չի հայտնվի: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր Է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար: Իրանի նախագահը նաեւ նշել Է, որ «բանակցությունների սեղանից հեռացած եւ միջազգային պայմանագիրը ոտնակոխ արած կողմն ինքը պետք Է վերադարձնի երկխոսության նորմալ պայմանները»:Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չԷ»,-ասել Է Ռոուհանին: Մինչդեռ ավելի ուշ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ եւ ղեկավար այաթոլլ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները, իր կարծիքով, ոչինչ չեն տալիս, բացի վնասից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:58 - 05 հունիսի, 2019