Սահման

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ |armenpress.am|

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որից հետո կներկայացնեն առանձին զեկույց, որտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա նշեց նաև, որ անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել հայ զինծառայողները։ «Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կունենանք, որի միջոցով կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենք վեր ենք հանել փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,–ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։ Նրա խոսքով՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։ «Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, իր նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, որը դրսևորվել է մի քանի ձևերով, օրինակ՝ առանց ցավազրկելու միջամտություններ կատարելն այն դեպքերում, երբ պետք է կատարել ցավազրկումով՝ վիրահատություն, վերքերը կարելու, բուժման պրոցեսի միջամտություններն են, որոնք բժշկական պրոտոկոլներով ենթակա են ցավազրկման»,- նշեց նա՝ հավելելով, որ վատ վերաբերմունք է եղել նաև վերբալ հոգեբանական ճնշումների տեսքով։ Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։
13:11 - 07 հոկտեմբերի, 2022
ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

ԱԳՆ-ն առարկայական քայլեր արել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հրապարակած հոդվածին, որում Օսկանյանը, վերլուծլեով ներկա բանակցային գործընթացը, նշել էր, որ օրվա հրամայականն  է դառնում նոր ղեկավարի հայտնվելը։ Արարատ Միրզոյանն ասաց՝ տարակուսանք է ապրել հոդվածն ընթերցելիս․ «Պնդումների, հետևությունների հետևում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ ի՞նչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկա։ Ստացվում է, որ այդ ամբողջ հոդվածը, ամբողջ վերլուծությունը այդպիսի անիմաստ, անտեղի բառերի միացություն է՝ ողջ հարգանքով հանդերձ այդ անձի նկատմամբ։ Իսկ այդպիսի պայմանավորվածություններ չկան և մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ չկան։ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»։ Միրզոյանը նշեց՝ հարցը երկրորդ շերտ էլ ունի․ «Ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ ներքաղաքական ասպեկտին, զանազան հարցերի։ Բայց այստեղ երևի չեմ կարող չասել։ Հարցը երկրորդ շերտ էլ ունի։ Սա ամբողջությամբ ադրբեջանական նարրատիվն է, որ Հայաստանը ինչ-որ բան է պարտավորվել, չի անում, և դա լեգիտիմացնում է մեր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց այդպիսի մտքեր շրջանառելուց հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել»։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը առարկայական քայլեր արել է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման համար, Միրզոյանն ասաց․«Կա համընդհանուր ընկալում, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը, խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն և այլ մեխանիզմներ պահանջվեն․ օրինակ՝ սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի։ Սա այլ գործիքակազմի գործիքներից է, որը քննարկվում է միջազգային գործընկերների հետ, նաև Ադրբեջանի հետ։ Մեկ այլ գործիք էլ հայ-ադրբեջանական սահմանից զինված ուժերի որոշակի հեռավորության վրա հետքաշում և այլն ու դա շատ ակտիվ քննարկվում է»։
17:07 - 05 հոկտեմբերի, 2022
Հայ գերիներին գնդակահարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Հայ գերիներին գնդակահարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ «Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում»,- ասված է հայտարարությունում։ Հիմնադրամը նշում է, որ ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցները ուղարկվելու են միջազգային գործընկերներին։ «Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու: Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն: Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։ ՀՀ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, Բաքվի լայնածավալ հարձակման ընթացքում։
22:37 - 02 հոկտեմբերի, 2022
Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան

 |factor.am|

Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան |factor.am|

factor.am: «Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիներին: «Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել վերջին՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում նաև կոնկրետ դիրքը բացահայտելու ուղղությամբ»,- հավելեց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։ Իրավապաշտպանն արդեն իսկ միջազգային ատյաններում ՀՀ-ն ներկայացնող իր գործընկերների հետ դիմում է պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար. «Եթե ժամանակին պատժելիություն լիներ նմանօրինակ բազմաթիվ գործողություններին, ապա այսօր պատերազմական հանցագործությունները չէին շարունակվի։ Սա անպատժելիության հետևանք է»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտից տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ անզեն ռազմագերիներին: Տեսանյութին առավոտյան անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությունը:
16:11 - 02 հոկտեմբերի, 2022
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունն ու միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար․ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին |tert.am|

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունն ու միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար․ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին։Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-գրել է Փաշինյանը: Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:
14:46 - 02 հոկտեմբերի, 2022
Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին |armenpress.am|

Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների: Տեսանյութի իսկությունը պարզելու համար զրուցել ենք ՊՆ մամուլի քարտուղարի հետ, ով նշեց. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:
11:53 - 02 հոկտեմբերի, 2022