ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը չորեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին, ինչն արդեն 3-րդ նամանատիպ հարձակումն է վերջին 10 օրվա ընթացքում։ Ըստ Սիրիայի պաշտոնական հեռուստատեսության, հարվածները թիրախավորել էին Իրանի հեղափոխական բանակի ռազմակայանները։ Այս մսին հյատնում է reuters.com-ը։ Սիրայի ռազմական խոսնակի հաղորդմամբ, իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանների ու լիբանանյան պրո-իրանական Հեզբոլլահ խմբավորման ռազմական կայանների ուղղությամբ։ Իսրայելի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա, բայց Իսրայելի Պաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավար Ավիվ Քոչավին 2020 թ․ դեկտեմբերին նշել է, որ «իրենց հրթիռային հարվածների նպատակն է դանդաղեցնել Իրանի ուժեղացումը Սիրիայում»։  Վերջին ամիսներին իսրայելական հրթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում, կենտրոնում ու հարավում տեղակայաված զինվորական կայաններին, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվում են Իրանի կողմից աջակցվող ռազմական ուժեր։  Արևմտյան հետախուզական աղբյուրների հաղորդմամբ, վերջին ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումը ստվերային պատերազմի մի մաս է, որը հավանության է արժանացել ԱՄՆ կողմից ու մաս է կազմում վարվող հակա-իրանական քաղաքականության։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:15 - 07 հունվարի, 2021
Թրամփի աջակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք |tert.am|

Թրամփի աջակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք |tert.am|

tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել է:Ցուցարարները բղավել են «Մենք Թրամփին ենք ցանկանում», նրանցից շատերի ձեռքին եղել են Թրամփի լուսանկարները, ինչպես նաև ԱՄՆ դրոշը:Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, մեկ կին է տուժել բախումների հետևանքով:Հիշեցնենք, որ Սենատն այսօր պետք է հաստատեր նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել վերջ տալ բռնություններին: «Չենք հանդուրժելու Կապիտոլիումի վրա այս հարձակումը և բոլոր մասնակիցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է նա: Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նախագահի պահանջով ազգային գվարդիան է կանչվել կարգուկանոն հաստատելու համար: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Կոնգրեսում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ «մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում»:BBC-ն տեղեկացնում է, որ ցուցարարների մի մասը զինված է, նրանք քայլում են Կոնգրեսի միջանցքներով:  Առավել մանրամասն՝ tert.am-ում
01:44 - 07 հունվարի, 2021
Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի
 |tert.am|

Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։ Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։ «Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։ Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։ Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։
19:47 - 06 հունվարի, 2021
Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

Թրամփը կրկին հայտարարել է, որ Փենսը կարող է փոխել նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է New York Times-ի հրապարակումն այն մասին, որ փոխնախագահ Մայք Փենսն իրեն տեղեկացրել է նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները փոխելու անհնարինության մասին: «Փոխնախագահի մեկնաբանությունների վերաբերյալ New York Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Նա երբեք նման բան չի ասել։ Փենսը և ես լիովին համաձայն ենք, որ փոխնախագահն ունի գործելու լիազորություն»,- ասված է Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է նրա նախընտրական շտաբը: Գործող նախագահն ընտրությունները վերստին որակել է «կոռումպացված և սահմանադրությանը չհամապատասխանող»։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան սահմանադրությունը Փենսին «գործելու մի շարք հնարավորություններ է տալիս», մասնավորապես՝ վերջինս կարող է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքների հավաստագրումը։
10:56 - 06 հունվարի, 2021
Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

tert.am: Իրանի կողմից ուրանի մինչև 20% հարստացման վերականգնումը շեղում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այդպիսի շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների գործողություններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ուրանի հարստացման մինչև 20% վերականգնումը շեղում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում շարադրված պայմանավորվածություններից: Վերջին տարիներին միջազգային հանրությունը հստակ հասկացել է, որ նման շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից միջազգային պարտավորությունների համակարգված կոպիտ խախտումներն են, որոնք, հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության 25-րդ հոդվածի, չեն համապատասխանում Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և դիտավորյալ խոչընդոտներ են ստեղծում դրա իրականացման համար այլ երկրների կողմից»,-ասել է Զախարովան: Ավելին՝ tert.am-ում
20:49 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

tert.am:ԱՄՆ ռազմաօդային ուժերը MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքեր և մոտ 90 զինծառայող է տեղակայել Ռումինիայի Կամպիա Տուրզիյ քաղաքի ավիաբազայում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: «ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումինիայի Կամպիա-Տուրզիյ քաղաքում գտնվող 71-րդ ավիաբազայում տեղակայել են MQ-9 Reaper անօդաչու թռչող և մոտ 90 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար տեղեկության հավաքագրման, հսկողության և հետախուզության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ: Անօդաչու թռչող սարքերն ու ռազմական անձնակազմը տեղակայվել են «երկար» ժամանակով, սակայն չի նշվում, թե հստակ որքան  ժամանակով: Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեֆրի Հարրիգանի խոսքերով` անօդաչու թռչող սարքերի տեղակայումը այս ռազմավարական վայրում «հուսադրում է դաշնակիցներին և գործընկերներին», բայց նաև «հակառակորդներին հասկացնում է», որ «ցանկացած առաջացող սպառնալիքին պատասխան» կարող է տրվել: Զինվորականները նշել են, որ անօդաչու թռչող սարքերի և ռազմական անձնակազմի տեղակայումը համաձայնեցված է Ռումինիայի իշխանությունների հետ, խոսում է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անվտանգությանը և կայունությանը «հավատարմության» մասին և ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների  և «այլ եվրոպական գործընկերների» հետ հարաբերությունների ամրապնդմանը:
12:18 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

tert.am: Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Nimitz ատոմային ավիակիրը, որն ապահովում էր ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը Սոմալիից, կմնա Մերձավոր Արևելքում՝ Թեհրանից Վաշինգտոնի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ: «Պայմանավորված վերջին սպառնալիքներով, որոնք Իրանի ղեկավարությունը հասցեագրել է ԱՄՆ նախագահ Թրամփին և կառավարության այլ անդամներին, հրամայել եմ կասեցնել Nimitz ավիակրի նախատեսված վերատեղակայումը: Այն այժմ մարտական հերթապահության է մնում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում (ներառում է Մերձավոր Արևելքը)»,- ասել է Միլլերը: «Ոչ ոք չպետք է կասկածի Միացյալ Նահանգների վճռականությանը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: Անցյալ շաբաթ Միլլերը հրաման էր արձակել, որ ավիակիրը վերադառնա ԱՄՆ ռազմաբազա: Մինչ այդ այն ընդգրկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում, որոնք տեղակայված էին Սոմալիի ափերին: Դրա խնդիրն էր ապահովել աֆրիկյան երկրից ամերիկացի զինծառայողների դուրսբերման անվտանգությունը:
12:26 - 04 հունվարի, 2021
ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը |1lurer.am|

ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կառավարությունը դիտարկում է բնակչության որոշ մասին Moderna պատվաստանյութի կես դեղաչափը տրամադրելու հնարավորությունը, որպեսզի արագացնեն պատվաստումները երկրում: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է պատվաստումների դաշնային ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին CBS հեռուստաալիքի եթերում:  Նրա խոսքով՝ ընթանում են բանակցություններ Moderna ընկերության ներկայացուցիչների և ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության (FDA) հետ այդ հարցի շուրջ: Moderna ընկերության պատվաստանյութով պատվաստվելու դեպքում պահանջվում է երկու դեղաչափով ներարկում:  «Մենք գիտենք, որ Moderna պատվաստանյութի դեղաչափի կրկնակի կրճատումը, որը ներարկվում է 18-55 տարեկան մարդկանց՝ երկու փուլով, թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց իմունացիային հասնել դեղորայքի այն չափաքանակով, որը մենք ունենք»,- ասել է Սլաուին: Նա նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի չափաքանակի կիսով չափ կրճատումը «ավելի պատասխանատու մոտեցում է, որը հիմնվելու է փաստերի ու տվյալների վրա»:   ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պլանավորում են մինչև 2020 թ. վերջը պատվաստել 20 մլն մարդու:
12:18 - 04 հունվարի, 2021
Սենատը հաղթահարեց Թրամփի վետոն |azatutyun.am|

Սենատը հաղթահարեց Թրամփի վետոն |azatutyun.am|

azatutyun.am: Հունվարի 1-ին ԱՄՆ-ի Սենատը հաղթահարեց ռազմական բյուջեի վրա նախագահ Դոնալդ Թրամփի դրած վետոն։ Թրամփի նախագահության 4 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ օրենսդիր մարմինը նրա վետոն հաղթահարում է, ինչը տեղի ունեցավ գործող նախագահի լիազորությունների ավարտից ընդամենը 20 օր առաջ։ Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով հարցի կարևորությունը նիստ անցկացրեց հունվարի 1-ին։ «Ես չեմ կարող հիշել, թե վերջին անգամ Սենատը երբ է հավաքվել Նոր տարվա օրը», - ասաց Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։ 740 միլիարդ դոլար կազմող ռազմական բյուջեի օրինագիծը օրենսդիր մարմինն ընդունել էր ձայների գերակշիռ հարաբերակցությամբ։ Այս հարցում հանրապետականներն ու դեմոկրատները միակարծիք էին, քանի որ սպառազինություններ պատվիրելուց մինչև զինվորի աշխատավարձի վճարումը կախված է Պենտագոնի բյուջեի հաստատումից։ Երկու կուսակցությունների միանման դիրքորոշումը նաև ազդանշան էր նախագահ Թրամփին, որ նրա վետոն կհաղթահարվի։ Այնուհանդերձ, Թրամփը վետո էր դրել, ինչի մասին նա նախօրոք ասել էր։ Հունվարի 1-ին Սենատը նախագահի վետոն հաղթահարեց ձայների 81 «կողմ», 13 «դեմ» հարաբերակցությամբ։
16:14 - 02 հունվարի, 2021
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

tert.am: Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը խնդրում է Միացյալ Նահանգներին կոչ անել դադարեցնել ապակայունացնող քայլերը Պարսից ծոցում, ասվում է ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Էսհագ ալ-Հաբիբի նամակում:«Պարսից ծոցում և Օմանում (Արաբական) ծովում ԱՄՆ ռազմական արկածախնդրությունն ակտիվացել է, հատկապես վերջին շաբաթներին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջան առաջադեմ և բարձր տեխնոլոգիական զենքեր ուղարկելուց բացի, ԱՄՆ-ն իրականացրել է մի շարք սադրիչ ռազմական գործողություններ», - գրված է նամակում:Ըստ նրա, նման սադրիչ գործողությունները ներառում են վերջին օրերին ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները Պարսից ծոցի վրայով:Ըստ Ալ-Հաբիբի՝ նման առճակատման միջոցները սրել են այս անկայուն տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը: Նման ռազմատենչ միտումները կարող են սրել իրավիճակը տագնապալի մակարդակների, գրել է պաշտոնյան:
11:44 - 01 հունվարի, 2021
Թրամփը մինչև մարտ երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման արգելքը |tert.am|

Թրամփը մինչև մարտ երկարաձգել է որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման արգելքը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2021թ. մարտի 31-ը երկարաձգել է  որոշ կատեգորիաների աշխատանքային այցագրերի տրամադրման դադարեցման մասին որոշման գործունեության ժամկետը:Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, որոշումը կայացվել է կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներով պայմանավորված:Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ անհրաժեշտության դեպքում ժամեկտը կարելի է երկարաձգել նայի մարտի 31-ից հետո:Թրամփը շեշտել է, որ համավարակը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ամերիկացիների եկամտի աղբյուրների վրա: Սպիտակ տան ղեկավարը արգերլքի վերաբերյալ որոշումը ստորագրել է 2020 թվականի ապրիլին և հունիսին: Դրանցից առաջինով Թրամփը 60 օրով արգելել էր գրին քարտեր տրամադրել դիմորդների կատեգորիաների մեծ մասին: Հունիսին այս արգելքը երկարաձգվել էր մինչ դեկտեմբերի վերջ: Բացի այդ, մինչև դեկտեմբերի 31-ը դադարեցվել էր այցագրերի H-1B, H-2B, H-4, L տիպերի և J կարգի փաստաթղթերի մեծ մասի տրամադրումը: Բոլոր այդ այցագրերն իրավունք են տալիս աշխատել ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահն իր գործողությունները բացատրել է ամերիկացիների համար աշխատատեղեր փրկելու ցանկությամբ:
11:11 - 01 հունվարի, 2021
Չինաստանի խորհրդարանը ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Թրամփի ստորագրած բյուջեի նախագիծը, որում «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար |tert.am|

Չինաստանի խորհրդարանը ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Թրամփի ստորագրած բյուջեի նախագիծը, որում «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար |tert.am|

tert.am: Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) միջազգային գործերի կոմիտեն ԱՄՆ-ից պահանջել է վերանայել գործող նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, քանի որ, նրանց խոսքով, դրա առանձին կետեր «պետք է դիտարկել որպես ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտություն»: Այս մասին ասված է չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Մենք վճռականորեն պնդում ենք, որ ամերիկյան կողմը պետք է անհապաղ դադարեցնի Չինաստանի ներքաղաքական գործերին միջամտությունը։ Վաշինգտոնը պետք է հրաժարվի ՉԺՀ-ին վերաբերող բացասական բովանդակությամբ կետերի իրագործումից»,- ընդգծվում է դրանում:Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է «անջատողական տրամադրություններ բորբոքել Թայվանում», ինչպես նաև «զրպարտել Պեկինի քաղաքականությունը Հոնկոնգում, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում և Տիբեթում»։
11:21 - 30 դեկտեմբերի, 2020