«Դիմադրություն» շարժում

«Դիմադրությունն» ընդդիմադիր ուժերի շարժում է։ Շարժումը սկսվել է 2022-ի գարնանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն շարժումը դեռ հանրահավաքներ է կազմակերպում և մտադիր է աշնանը վերսկսել ակցիաների անցկացումը։

Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին «Դիմադրություն» շարժման՝ հունիսի 16-ի երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանի հայտարարության պատասխանը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ասել է, որ Փաշինյանի հետ «ունի պայմանավորվածություն, որ չխոսվի Արցախի կարգավիճակի մասին»։ «Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, որոնք ասում էին, թե դա այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, որ առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին։ Նա նշել է՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Հայաստանի հետ նորմալ համակեցությանն ուղղված Ադրբեջանի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:48 - 17 հունիսի, 2022
Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջվանից չկար այնտեղ՝ «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում: Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում նախ հիշեցրեց, որ Վանեցյանը ապրիլից դեռ հայտարարել է փողոցային պայքարի իր նպատակների մասին: «Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել են այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին որևէ բան դեռ չի ասել»,- ասաց Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Վանեցյանի հետ բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել են, քննարկել, և ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ միասին անցել են: «Իսկ թե սրանից հետո ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը, առնվազն ինձ այլ բան չի ասել»,- նշեց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:01 - 16 հունիսի, 2022
Մեզ համար հեշտ չէր վրանները հանելու որոշում կայացնելը, բայց լինում են պահեր, երբ ծանր որոշում պետք է ընդունել. Սաղաթելյան
 |news.am|

Մեզ համար հեշտ չէր վրանները հանելու որոշում կայացնելը, բայց լինում են պահեր, երբ ծանր որոշում պետք է ընդունել. Սաղաթելյան |news.am|

news.am: Այս ամիսների ընթացքում «Դիմադրություն» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Այս շարժումը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին՝ Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը: «Մենք մեր առջև խնդիր ունենք օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը դեռ չի լուծվել: Դրա համար պետք է շարժման կառուցվածքի փոփոխություններ և մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք մարզային կառույցներ, իր օջախները ձևավորի Արցախում և Սփյուռքում, որի բոլոր նախադրյալները կան: Պայքարը նույն թափով, ավելի ընդլայնելով պետք է շարունակենք, մինչև հասնենք հաղթանակի: Մենք երկու օր առաջ ներկայացրել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագիր և այդ աշխատանքները մեկնարկել են»,- ասաց նա: Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն՝ Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրանային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը և վրանների արդյունավետության հարցը: Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արդյունավետ կազմակերպելն է և վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը, 30-40 աստիճան արևի տակ վատնել մեր ռեսուրսը»,- ասաց նա: Սաղաթելյանը նաև հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,- ընդգցեց ԱԺ փոխխոսնակը:
12:49 - 16 հունիսի, 2022
Ընդդիմությունը քննարկում է Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը
 |azatutyun.am|

Ընդդիմությունը քննարկում է Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու հարցը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման առաջնորդներից Գեղամ Մանուկյանը։ «Մինչև օգոստոսի 2-ը, երբ որ սահմանադրորեն ժամկետներն են հստակեցվում, որ հնարավորություն են տալիս ընդդիմությանը իմպիչմենտի մասին հայտարարություն անել, այդ ժամանակ նաև կլինի հայտարարություն», - ասաց Մանուկյանը։ Դիտարկմանը, թե առանց Իշխան Զաքարյանի այլևս մեկ երրորդը չունեն նույնիսկ այդ նախաձեռնությամբ հանդես գալու համար, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց՝ «խորհրդարանի իշխանական ճամբարում կան շատ գործընկերներ, որ անցնող շաբաթներին որևէ հրապարակային հայտարարությամբ աջակցություն չեն հայտնել ոչ Փաշինյանին, ոչ էլ այն հայտարարություններին, որոնք sms-ով հանձնարարվում են ՔՊ-ական պատգամավորներին»։ «Անկեղծ ասեմ, որ անզեն աչքով էլ երևում է, որ 4-5 կամիկաձե պատգամավորներ կան, որոնք առավոտից գիշեր փորձում են ֆեսբուքյան ստատուսներով, հայտարարություններով աջակցել իշխանությանը», - ասաց Մանուկյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ իմպիչմենտի հարցը, որպես որոշում, որ նախաձեռնելու են, առայժմ օրակարգում չկա, հիմա անցնում են Դիմադրության շարժման կառուցվածքային, կազմակերպական ամրապնդման փուլին, որը շատ ավելի լայն հնարավորություններ է տալու շատ ավելի լայն ազգաբնակչություն ընդգրկելու, որից հետո, նրա խոսքով, արդեն իրավիճակը կթելադրի հետագա գործողությունները։ Իշխան Զաքարյանը, հիշեցնեք, դեռ 2021-ի դեկտեմբերի վերջին է լքել Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, դարձել ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:23 - 16 հունիսի, 2022
Ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է․ Կոնջորյան

Ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է․ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում՝ 2021 թ․-ի պետական բյուջեի հաշվետվության կատարողականի ընթացքում ասաց՝ ցավոք, բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին խորհրդարանական ընդդիմությունը ներկա չի եղել․ «Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական, պառլամենտական երկրում բյուջեի կատարման հաշվետվությունը համարվում է ընդդիմության ամենակարևոր վերահսկողական գործառույթներից մեկը, որ ընդդիմությունը գա, մասնակցի, իշխանությանը քննադատի, իշխանությանը փորձի վերահսկել, բերել հաշվետվողականության դաշտ, բայց, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը զբաղված է այլ օրակարգով»։ Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը գործադիրի հետ միասին պատշաճ կերպով իրականացրել է բյուջեի կատարողականի քննարկումները, ըստ էության կատարելով ոչ միայն իշխանության, այլ խորհրդարանական ընդդիմության գործառույթները՝ փորձ անելով վեր հանել բոլոր խնդիրները։  Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Կոնջորյանն ասաց՝ կարելի է փաստել, որ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ «Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում․ չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում,չի կարողանում սպասարկել իր պարտականությունները իրենց քվեարկած քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել պարտականությունները խորհրդարանական դիվանգիտության հարթակում՝ տևական ժամանակ լքելով խորհրդարանական դիվանգիտության խրամատը, չի կարողանում իր պարտականությունները սպասարկել փողոցում, որովհետև տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այս վերջին շաբաթների ընթացքում, որը ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով ընդդիմության կողմից»։ Կոնջորյանն ասաց՝ ընդդիմությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «փորձում է Արցախյան հարցը օգտագործելով զավթել իշխանությունը»։ «Մի բան, որ ընդդիմությունը դա արել էր 1998 թ․-ին, մի բան, որով ընդդիմությունը 20-ամյակ պահել է Հայաստանում իշխանությունը, և մի բան, որ ընդդիմությունը պատերազմից հետո տևական ժամանակ փորձում է անել ՀՀ-ում։ Կարող ենք արձանագրել, որ ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է»։ ՔՊ-ի ղեկավարը հավելեց՝ ընդդիմության պարտությունը և ժողովրդավարության հաղթանակը պատերազմից հետո արձանագրում ենք երրորդ անգամ․ «Նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը նույն գործիքակազմով փորձեց Հայաստանում զավթել իշխանությունը, իշխանությանը սադրելով գնալ ոչ օրինական ճանապարհների, իշխանությունը չտրվեց դրան, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում նորից ընդդիմությունը պարտվեց և իշխանությունը ստացավ ժողովրդի հաղթանակը, դա ժողովրդավարության երկորդ հաղթանակը և ընդդիմության պարտությունն էր, և սա արդեն ՀՀ-ում ընդդիմության երրորդ պարտությունն ու ժողովրդավարության երրորդ հաղթանակն է միայն պատերազմից հետո»։
14:06 - 15 հունիսի, 2022
«Դիմադրություն» շարժումը փոխելու է մարտավարությունը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հետագա անելիքները

«Դիմադրություն» շարժումը փոխելու է մարտավարությունը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց հետագա անելիքները

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ամփոփեց շարժման ընթացքը։ Սաղաթելյանն ասաց՝ պլանավորած քայլերն իրականացրել են ամբողջությամբ․ «Սակայն այս իշխանության բացառիկ լպիրշությունը, ցինիկությունը, աշխարհքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողել մեր ծրագրի վերջնարդյունքի վրա, ուստի մենք կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության դիմաց։ Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»։ Սաղաթելյանը հայտարարեց՝ որոշել են վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված բոլոր ձեռբերումները։ «Ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական կազմակերպական, քարոզչական աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար։ Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ»։ Նա նշեց՝ վրանային ավանը ամբողջությամբ կատարել է իր առաքելությունը։ «Հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը՝ վաղվանից հավաքենք վրանները։ Մեր պայքարի հետագա արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ»։ Վրանները հանելուն որոշ ցուցարարներ բացասաբար արձագանքեցին։ Այնուհետև Սաղաթելյանը կետերով ներկայացրեց շարժման առաջիկա անելիքներն ու գործնական քայլերը․ Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով և գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն հանրահավաք երթ և փողոցային ակցիաներ։ Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։ Հանրության լայն շերտերի, այդ թվում՝ գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, գյուղացիական, բիզնես շրջանակների երիտասարդների հետ հետևողական աշխատանք։ Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես նոր սերնդից, նաև Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։ Մարզերում շարժման կոորդինացիոն խորհուրդների և կոմիտեների ձևավորում։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրագվորված աշխատանք։ Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք։ Նա պարզաբանեց՝ փողոցային պայքարը շարունակվում է՝ իր ինտենսվիությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվելով․ «Դրան զուգահեռ գիշեր ցերեկ քայլեր ենք ձեռնարկում շարժումը ամբողջ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ընդլայնելու ուղղությամբ»։ Նա հավելեց՝ կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է օպերատիվ արձագանքի հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24 ժամվա ռեժիմի։ Նշենք, որ այսօրվա հանրահավաքին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
21:34 - 14 հունիսի, 2022
Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

Վաղը կներկայացնենք անելիքները, որը շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ֆրանսիայի հրապարակում վաղը կայանալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ներկայացվելու են առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, ինչպես նաեւ արձանագրվելու են այս ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները։ Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ես հանրահավաքներից մեկի ժամանակ ասել էի, որ այս թեմայով ակտիվ քննարկումներ ենք սկսել շարժման մաս կազմող ուժերի, անհատների հետ։ Այդ պրոցեսն ավարտել ենք, բոլոր տեսակետները ամբողջացրել ենք, վաղը կներկայացնենք ընդհանուր անելիքները, որը կարծում ենք՝ շարժմանը նոր լիցք եւ ուժ տալու ծրագիրն է։ Շարժումը դադար է առնելու միայն այն օրը, երբ ընդհանուր նպատակին հասած կլինենք։ Այսինքն՝ կկանխենք Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ կհեռացնենք օրվա իշխանությանը։ Փողոցային պայքարը, շարժումը դադարեցնելու, հանգստանալու որեւէ այլ տարբերակ շարժումը սկսելու օրվանից հետո չենք քննարկել։ Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
19:19 - 13 հունիսի, 2022
ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

news.am: Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա: Այնուհետև Վարդևանյանն ընթերրցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հայտարարությունում ասվում է. «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են. Սույն թվականի հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը, պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը: Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացվել է առանց նախնական զգուշացման: Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում: Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում: Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց: Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է: Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակի առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից: Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ գույքը վնասվել է: Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար: Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»: Արամ Վարդևնայնանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք: «Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրվունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրխուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասաց Վարդևանյանը:
13:01 - 07 հունիսի, 2022