Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ խորհրդարան կվերադառնա բացառապես սեփական օրակարգով

 |armenpress.am|
14:31 - 11 հուլիսի, 2022

Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ խորհրդարան կվերադառնա բացառապես սեփական օրակարգով |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդգծում է, որ ընդդիմությունը խորհրդարան կվերդառնա բացառապես իր օրակարգով: Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրություն» շարժման օրակարգը փողոցում է:

«Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին:  Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,-  հուլիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ գրեթե բոլոր մարզերում ձևավորվել են շարժման խորհուրդներ:

«Հանրահավաքները իրականացվում են շաբաթը մեկ անգամ, մնացած բոլոր օրերին մենք կազմակերպչական աշխատանքներ ենք իրականացնում, որը այսօր ձեզ համար տեսանելի չէ: Մենք մարզերում ձևավորում ենք այդ խորհուրդները, որպեսզի շարժումն ընդգրկի նաև մարզերը»,-նշեց նա:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել