tert.am: Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ այս շարժման առաջնորդը: Առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառալով այն հարցին, թե ո՞ր պահին որոշվեց, որ ինքը շարժման առաջնորդն է:
Անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն կասի համաժողովրդական շարժումը ինչ արդյունքներ է տվել, Սաղաթելյանը ասաց․
«Կարծում եմ Սերժ Սարգսյանը շատ հստակ է ասել, այդ հարցին էլ ես հաստակ պատասխանեցի․ մենք չենք հավաքվել այս հրապարակում առաջնորդներ փնտրելու, մենք հավաքվել ենք գաղափարի ու նպատակի շուրջ»։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)