«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Տարոն Սիմոնյանը հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը

Տարոն Սիմոնյանը հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը։   «Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Ինձ համար չկա ավելի կարևոր 《պաշտոն》, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազգին օգտակար մարդ լինելն է։ Սա չի նշանակում նաև, որ հեռանում եմ քաղաքականությունից, ինչի ապացույցը Լուսավոր Հայաստանի նախընտրական շտաբի պետի պարտականությունների ստանձնումն է։ Հուսով եմ՝ պատվով կկատարեմ այն, և կապահովեմ իմ թիմի համար լուրջ արդյունքներ՝ արդարացնելով թիմակիցներիս բարձր վստահությունը։ Ես հավատում եմ և վստահ եմ, որ հայ հանրության ու պետականության զարգացման գրավականը գիտելիքի, կրթության, հոգևոր դաստիարակության և քաղաքակրթական հասունության, այլ կերպ ասած՝ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ է։ Առաջիկայում աշխատանքներս շարունակելու եմ գիտական, դասախոսական, բարեգործական և փաստաբանական (իրավապաշտպան) գործունեության , ինչպես նաև գաղափարախոսական աշխատանքի բնագավառում։ Դեռ շատ ենք հանդիպելու, հատկապես՝ #ԱՐԲԱՆԷ ֊ական լսումների շրջանակներում։ Հասունանալու, գիտելիքով հարստանալու մի փոքր կամք, և ամեն ինչ լավ է լինելու ... Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության համար։   Հ.Գ. Սպասում եմ քարոզարշավի ժամանակ Հանրապետության տարբեր մարզերում մեր հանդիպումներին և զրույցներին»,-գրել է նա։
16:50 - 29 մայիսի, 2021
Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները  |armenpress.am|

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները |armenpress.am|

armenpress.am:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ներկայում «Իմ քայլը» խմբակցություն) օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններիօգտին։ Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։ Պատրաստվում եք արդյո՞ք քվեարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարցին դրական է պատասխանել հարցվողների 63 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9 տոկոսը, հավանաբար ոչ՝ 3 տոկոսը, ընտրություններին չի ցանկանում մասնակցել հարցվածների 14 տոկոսը, իսկ դժվարացել ու հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը: Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
11:10 - 29 մայիսի, 2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։ Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։
17:45 - 26 մայիսի, 2021
Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը: 
15:59 - 25 մայիսի, 2021
Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը

 |armenpress.am|

Ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը․ Արցախի հարցով «Լուսավոր Հայաստան»-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կեսագործման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ լուծման պետք է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները։ Մայիսի 23-ի կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով իրենց կուսակցության ծրագիրը։ «Հետևողական քայլեր կատարել Արցախի բռնազավթած տարածքների վերադարձի և գործուն քայլեր ձեռնարկել պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություններին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասաց Գորգիսյանը։ Նրա խոսքով՝ հանուն արդարության և ճշմարտության, հանուն հանրային համերաշխության վերակագնման և դասեր քաղելու «Լուսավոր Հայաստան»-ը խոստանում է, որ ստեղծելու է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմը ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով։ «Նաև խոստանում ենք, որ ձեռնարկելու ենք բոլոր քայլերը պատշաճ ապահովելու զոհված և վիրավորած զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքները»,- եզրափակեց Գորգիսյանը։
14:24 - 23 մայիսի, 2021
Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Այս համագումարը պետք է կայանար մեկ շաբաթ առաջ, սակայն երբ թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, «Լուսավոր Հայաստան»-ը այն չեղարկեց։ Հետո մենք տեսանք, որ համագումարը համագումարի հետևից տեղի են ունենում երկրում, և հասկացանք, որ ոչ մի գործընթաց, ըստ էության, կանգ չի առնում։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ, արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ հասկացան՝ ընտրությունների գնացքն այլևս շարժվել է։«Մենք առաջինը կոչ արեցինք, որ թշնամու դեմ բոլորով լինենք համախմբված, առաջինը կոչ արեցինք լուծումնր գտնել, բանակցությունների միջոցով թշնամուն դուրս հրավիրել ՀՀ սուվերեն տարածքից։ Մինչ օրս այս ճգնաժամը շարունակում է խորանալ, որովհետև օր օրի մենք տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին իր զորքերն ավելացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից»,- ասաց Մարությանն ու ավելացրեց, որ ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո՛, դրանք կարող են քննարկվել ապագայում, սական ոչ մի դեպքում չեն կարող քննարկվել բռնության, զենքի, ուժի սպառնալիքի ներքո։ Նա նշեց՝ միջազգային հանրության և մեր դիվանագիտության միջոցով պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ «Կրակե՞լ։ Այս հարցի պատասխանը տվել ենք, կրակելը միշտ էլ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ԼՀԿ ղեկավարի խոսքերով՝ մեր թշնամուն մենք լավ գիտենք, բայց կա էլի մի թշնամի, որի մասին կարծես չենք ուզում խոսել, և դա, ըստ նրա, ատելությունն է։ «Երկիրը բաժան-բաժան է արված, երկար ժամանակ ատելությունն անդադար քարոզվում է, որը մենք մերժել ենք ու մերժում ենք։ Այս ընտրական պրոցեսը գնում է նորից նույն հունով՝ իրար ատել, իրար թուլացնել ու թշնամու դեմ կանգնել թուլացած, իրարից մասնատված։ Եվ դրա համար էինք մենք ասում, որ երբ թշնամին մտել է ՀՀ տարածք, մեր թշնամին մեկն է, նա, ով մտել է Հայաստանի տարածք»,- ընդգծեց նա։Խոսելով վերջին օրերին քննարկվող փաստաթղթի մասին, Մարուքյանը նշեց․ «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, որ հիմա վերջնական գնահատական կարողանամ տալ, բայց մի բան հստակ գիտեմ, որ պրոսեցներ են ընթացել առանց մեր իմացության։ Նկատի ունեմ՝ առանց ժողովրդի իմացության։ Մենք արտահերթ նիստ հրավիրեցինք, հայտարարություն առաջարկեցինք, որը խորհրդարանում տապալվեց, բայց մեզ հաջողվեց գոնե տեղեկություններ ստանալ, սակայն դրանք իրավիճակն ավելի մտահոգիչ դարձրին մեզ համար ու ավելի շատ հարցեր առաջացրին։ Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի ղեկավարն իր խոսքում ասի, որ Ադրբեջանի տարածքում կան Սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են։ Մենք դա լսում ենք մեր ղեկավարությունից։ Անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք խոսում դրա մասին, ինչու՞ ենք բարձրաձայնում դա»։Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրավիճակն այս մասով շատ ծանր է, և եթե այս վիճակը խորանալու է, նա չի բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա։ «Եթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է իր քանակով ավելանա ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ինչի՞ց ենք խոսելու այդ ժամանակ։ Հիմա էլ համագումարում չունենք ընտրական տրամադրություն, լավ օրից չէ, որ այսպես ենք հավաքված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։Նա անդրադարձավ նաև սպասվող մրցավազքին․ «Այն տեղի է ունենում հետևյալ տրամաբանությամբ․ իշխանության քարոզչամեքենան ասում է․ «Ժողովուրդ ջան, նախկինները հետ են գալիս, դրա համար եկեք մեզ ընտրեք, մենք մնանք, հանկարծ նախկինները չգան»։ Նախկիններն էլ ասում են, որ հեղափոխությունը շատ վատ բան էր, Արցախը կորցրինք, դրա համար թող այս իշխանությունները գնան։ Բայց կա շատ կարևոր հանգամանք․ մեր ժողովրդի իրականացրած հեղափոխությունը, որ տեղի է ունեցել 2018 թվականին, դրա և այսօրվա իրականության միջև ոչ մի կապ չկա։ Ոչ մի կապ չկա, որ հեղափոխություն է եղել, դրա համար էսօր վատ է ամեն ինչ։ Մի բան, որ ժողովուրդն աներկբա որոշում է անել ու անում է, չի կարող սխալ լինել, սխալն այլ տեղ է եղել։ Սխալն այնտեղ է եղել, որ երբ ժողովուրդը դա արել է, դրա կապիտալիզացիան վստահել է մարդկանց մի խմբի, որոնք դրա շնորհքը, կոմպետենտությունը չեն ունեցել։ Եվ բոլոր հույսերը հօդս են ցնդել»։ Մարուքյանը նշեց, որ տպավորություն ունի, թե մարդկանց մի մասը պատրաստ է ներելու այսօրվա իշխանություններին, սակայն շեշտեց, որ կարելի է ներել այն մարդկանց, որոնք սխալ են արել, բայց հասկացել են դա ու սկսել են ճիշտ գործել, իսկ եթե սխալից հետո էլ շարունակում են նույնը, ի՞նչը և ո՞նց պետք է ներել։ Նա նաև հիշեցրեց, որ ճգնաժամի հաղթահարման համար Ազգային ժողովի ամբիոնից առաջարկել է բոլոր նախկին նախագահներին, որոնք ունեն շատ մեծ ռեսուրսներ, մի կողմ քաշվել, չմասնակցել այս պրոցեսներին, քանի որ, ըստ Մարուքյանի, նրանց մասնակցությամբ իշխանությունը միս ու արյուն է ստանում։ «Նրանց հակառեյտինգի շնորհիվ իշխանությունը ուժ է ստանում։ Ամենայն անկեղծությամբ նրանց ասում եմ՝ եթե դուք մասնակցում եք, դուք վերարտադրելու եք Նիկոլին։ Կաք դուք, կա Նիկոլը, չկաք դուք, չկա Նիկոլը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ երկրում բարոյականության ճգնաժամ կա, նայում է՝ ինչ ուժեր, ինչ մարդիկ են իրար հետ դաշինք կազմում, ուղղակի ապշում է։ Մարուքյանը հիշեցրեց նաև իրենց կարգախոսը՝ «Կա այլընտրանք, քվեարկի՛ր»։«Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք, որպես փոփոխություններ բերող ուժ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
14:05 - 23 մայիսի, 2021
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել Հանրապետության նախագահի և խորհրդարանի լիազորությունները |hetq.am|

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել Հանրապետության նախագահի և խորհրդարանի լիազորությունները |hetq.am|

hetq.am: Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը: Այսօր կուսակցությունն ընտրելու է կառավարման և քաղաքական նոր խորհուրդ, հաշվիչ հանձանաժողովի նոր կազմ, ապա հաստատելու է կուսակցության ծրագիրը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով: Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց` այս իրավիճակից դուրս գալու համար այլընտրանք կա, այդ պատճառով իրենք ապավինում են քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստանձնեն պատասխանատվություն ապագայի համար, գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ գաղափարների, այլ` հանուն: Խորհրդարանական երրորդ խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժն առաջարկում է փոխել Սահմանադրությունը` ընդլայնելով Հանրապետության նախագահի ու խորհրդարանի լիազորությունները: Ժողովրդագրական վիճակի բարելավման համար ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը` ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի, բժիշկների, ուսուցիչների` մարզերում ներգրավվածությունն ավելացնելու համար վերջիններիս համար ապահովել էապես բարձր աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ: ԼՀԿ-ի առաջարկներից է նաև զինծառայողների սոցիալական երաշխիքների մեծացումը, այդ թվում` բնակարանային խնդրի լուծումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի անցնելու դեպքում պետական համակարգում աշխատանքով ապահովելը: Կուսակցության առաջարկներից է նաև Սյունիքում ՌԴ-ի հետ համատեղ նոր զորամիավորման ստեղծումը:Լուսանկարը` hetq.am-ի։
13:35 - 23 մայիսի, 2021
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց․ Մարուքյան

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ներկայացրեց հայտարարության նախագիծ, որը խորհդարանում պետք է քվեարկության դրվի։   «Ելնելով ՀՀ-ում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ մուտք են գործել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են ՀՀ նշված տարածքներում։ Տեղեկանալով ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների միջև վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքները անկախանտեսելի են և կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար, լսելով ՀՀ Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամն 103-րդ հոդվածի առաջին մասը, ԱԺ Սահամանդրական օրենքի 97րդ հոդվածի առաջին և հինգերերորդ մասերը, ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է․ Համաձայան Սահմանդրության 116-րդ հոդվածի առաջին մասին առաջին և երկրորդ կետերի երկրորդ և երրորդ մասերի՝ Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ։ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրեր վավերացնում է օրենքով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ անցկացնելու որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Մարուքյանը շարունակելով խոսքն՝ ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: «Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում»։ Մարուքյանն ասաց, որ կոչ են անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային։
18:28 - 20 մայիսի, 2021
Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մենք այս պահին  կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է հանդիսանալու  ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես սա է լինելու, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։ Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ  փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա»։ Նրա խոսքով՝ կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, առանց տեղեկացնելու, առանց ՀՀ 100 տոկոս շահի մասին իրազեկելու հերթական պրոցեսն է գնում։ «Սրա հետ կապված մենք  այսօր նախատեսում ենք ԱԺ արտահերթ նիստ։ Խոսել եմ նաև ԲՀԿ մեր գործընկերոջ՝ Արման Աբովյանի հետ, պատրաստում ենք հայտարարություն, առանց որևէ փաստաթղթի ԱԺ արտահերթ նիստ չենք կարող հրավիրել, այդ պատճառով կարծում եմ՝ հայտարարությունը կլինի այդ հիմքը։ Սահմանների հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է, հետևաբար միայն խորհրդարանի վավերացում է պահանջում։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթը, որը էլի վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը՝ կրկին պահանջում է խորհրդարանի վավերացում և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվի»։ Մարուքյանի խոսքով՝ ինքը սպասում էր, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կներկայացնի այդ մանրամասները, բայց չներկայացրեց, միայն նշելով, որ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից ։ «ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր համար, վարչապետի կամ այլ ուժերի համար և  հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ շահերից է բխում, թե ոչ։ Քանի որ մենք չունենք օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, ինչի մասին է այն՝ չենք կարող ասել բխում է ՀՀ շահերից, թե ոչ»։   Նա ընդգծեց, որ փաստաթուղթը պետք է հրապարակվի։ «Ես պատկերացնում եմ, որ այդ փաստաթուղթը պետք է հրապարակվի որպես նախագիծ և վարչապետը հստակ ասի՝ ես այս փաստաթուղթը ստորագրում եմ, որովհետև այն լավ է ՝ ա․ սրա համար, բ․ սրա համար և այլն, ներկայացվի, թե ինչի համար է այն լավ։ Հետո ժողովուրդը կորոշի լավ բան է, թե ոչ, որն է դրա հետևանքը և ինչ ենք անում։ Երկրի ղեկավարը ընդունում է, որ մեր երկրի տարածքում 600 ադրբեջանցի զինվորականներ կան և դուրս չեն գալիս, մենք Մոսկվայում բարձր մակարդակում ասում ենք, որ պետք է դուրս գան և այլն։ Մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արվել է, արվում է և արվելու է։ Մնացածը ընթացքը ցույց կտա»։ Նրա խոսքով՝ կարող է լինել ժողովրդի ճնշում և այդ փաստաթուղթը չվավերացվի։ «Օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչու՞ չբերեցին խորհրդարան, էլի մեծամասնություն էին, բայց գիտեին, որ բերեն, չեն կարողանալու վավերացնեն։ Դրա համար էլ այս անգամ չի ստացվելու նորից շրջանցել խորհդարանին։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախում ընթացող պատերազմի դադարեցմանն էր վերաբերում, հրադադարի մասին էր, ապա այս փաստաթուղթը, համաձայնագիրը կամ չգիտեմ ինչը, դեռ պարզ չէ՝ ինչ է։ ՀՀ սուվերեն տարածքի, սահմանների մասին է լինելու, որքանով ես հասկանում եմ՝ ըստ տարածվող տեղեկությունների»։
13:10 - 20 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Անի Սամսոնյանը ներկայացրեց ԼՀԿ մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը
 |1lurer.am|

Անի Սամսոնյանը ներկայացրեց ԼՀԿ մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ հատուկ նիստին ներկայացրեց կուսակցության մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը:   ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։   Ելնելով Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ-տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,   Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   օրհասական պահերին հայ ժողովրդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից և գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնիների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝   Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս   Պարտավորվում ենք՝    1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի.   2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը.   3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»։
19:13 - 10 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց․ իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց․ իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարաման հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում կառավարել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  «Հեղափոխությունը պետք է արդյունքներ տա, արդյունք տվող երկու մարմնի ղեկավարները՝ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, մեկը Սերժ Սարգսյանի հետ է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի։ Պատկերացնու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը որն է եղել։ Հիմա մենք ասում ենք՝ ժողովուրդ, դուք ունեք այլընտրանք»,-ասաց նա՝ նշելով, թե իր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է։ «Նա հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց։ Իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են»,-ասաց նա։ Հարցին՝ կոալիցիա կկազմի Նիկոլ Փաշինյանի թմի հետ, Մարուքյանն արձագանքեց, թե «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ առաջինը հայտարարել է, որ չի կազմելու կոալիցիա Նիկոլ Փաշինյանի հետ։ Մյուս հարցին՝ եթե «Հայաստան» դաշինքը կամ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը մեծամասնություն կազմի խորհրդարանում, նրանց հետ «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կկազմի՞, Մարուքյանն արձագանքեց, թե մեծամասնություն իրենք են կազմելու։
12:35 - 10 մայիսի, 2021