Դիտորդներ տեղակայելու դեպում խնդիրը չի լուծվի, բայց սահմանին լարվածությունը կթուլանա, սակայն որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան |tert.am|
13:39 - 31 մայիսի, 2021

Դիտորդներ տեղակայելու դեպում խնդիրը չի լուծվի, բայց սահմանին լարվածությունը կթուլանա, սակայն որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդներ տեղակայելու առաջարկը ոչ թե խնդրի լուծման վերաբերյալ է, այլ լարվածությունը թուլացնելու․ խնդրի լուծում կարող է լինել, երբ վերջնական որոշվի՝ որն ում սահմանն է, և երկու կողմերն էլ ճանաչեն այդ հանգամանքը։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այս առաջարկով խնդիրը չի լուծվում։ Թե ինչքանով է իրատեսական, արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք արձագանքներ, որ պատրաստ են գալ, այդտեղ կանգնել։ Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա, բայց, ինչպես հասկանում եմ, այդ առաջարկի վերաբերյալ չի եղել որևէ երկրի հայտարարություն, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ անցած հինգշաբթի կայացած ԱԽ նիստից հետո Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնից, Մարուքյանն ասաց, թե նիստի Այվազյանի վերաբերյալ խոսակցություն չի եղել։

«Ես հետո զարմացած էի, երբ իմացա, որ հրաժարական է տվել։ Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար, և նախարարների հրաժարականը երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց նա՝ կոչ անելով հրաժարականներ չտալ մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել