Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում |armenpress.am|

Պուտինը շքերթի ժամանակ բարձր է գնահատել բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ներդրումը հաղթանակում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է պատմական հիշողության պահպանման, միասնության և նացիզմի դեմ պայքարի կարեւորությունը։ ՌԴ նախագահը շնորհավորել է քաղաքացիներին, վետերաններին, զինվորականներին և բոլոր հյուրերին՝ Մեծ Հաղթանակի տոնի կապակցությամբ։ Նա հպարտությամբ նշել է, որ մայիսի 9-ը մնում է Ռուսաստանի համար ամենասրտաբուխ ու միավորող տոնը։ «Այս օրը խորին հարգանքով խոնարհվում ենք այն սերնդի առջև, որը ջախջախեց նացիզմը և ազատություն պարգևեց մարդկությանը։ Մեր հայրերը, պապերն ու նախապապերը փրկեցին հայրենիքը և մեզ պատգամեցին պաշտպանել այն՝ մեր ազգային շահերը, մշակույթը, ավանդական արժեքները»,– ասել է Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Սովետական Միության բոլոր ժողովուրդները կրել են պատերազմի ընդհանուր բեռը՝ ընդգծելով Հարավային Կովկասի և Միջին Ասիայի բնակիչների ներդրումը, ովքեր ոչ միայն ռազմաճակատին են մատակարարել անհրաժեշտ ամեն բան, այլև ապաստան տվել տարհանվածներին։ ՌԴ նախագահը դատապարտել է պատմության խեղաթյուրման փորձերը և նշել, որ Ռուսաստանի պարտքն է պաշտպանել Կարմիր բանակի մարտիկների պատիվը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը մնալու է նացիզմի, ռուսատյացության և հակասեմիտիզմի դեմ անխորտակելի արգելք։ Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել բոլոր ազգերի համատեղ ջանքերով, այդ թվում՝ դաշնակիցների, դիմադրության շարժման և Չինաստանի ժողովրդի մասնակցությամբ։ Ելույթի ավարտին Վլադիմիր Պուտինը կարևորել է հայրենասիրական ավանդույթների փոխանցումը սերունդներին։
12:18 - 09 մայիսի, 2025
Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», - նշվել է հաղորդագրության մեջ։  Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հանգամանորեն քննարկվել են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը՝ հիմնված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա, որը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հունվարի 17-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով», - հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ ռուս-իրանական գործնական համապարփակ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ։
16:13 - 06 մայիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «շատ մոտ են համաձայնության հասնելուն»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը։ Թրամփը բանակցությունների օրը բնութագրել է որպես «լավ օր», իսկ Կրեմլը հանդիպումը որակել է որպես «կառուցողական»՝ նշելով, որ Ուկրաինան բանակցություններին ներկա չի եղել։ Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ «հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է», և կոչ էր արել Ռուսաստանին ու Ուկրաինային «շատ բարձր մակարդակով հանդիպել» և «ավարտին հասցնել համաձայնագիրը»։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուրբաթ երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի վրա «իրական ճնշում» է անհրաժեշտ, որպեսզի Մոսկվան համաձայնի առանց պայմանների հրադադարին։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի Ռուսաստանին՝ պահպանելու Ղրիմի թերակղզին, որը Մոսկվան ապօրինաբար բռնակցել էր 2014 թվականին։ Զելենսկին մերժում է այդ գաղափարը։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում։ Սա նրա չորրորդ այցն էր Ռուսաստան այս տարվա ընթացքում։ Երեքժամյա բանակցությունները Պուտինի օգնական Յուրի Ուշակովի կողմից բնութագրվել էին որպես «շատ օգտակար»։ Նրա խոսքով՝ «բանակցությունները մոտեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև մի շարք այլ միջազգային հարցերի շուրջ»։ Լուսանկարը՝ Ռեբեկա Նոուբլ/Getty Images։
10:23 - 26 ապրիլի, 2025
Ուկրաինական կողմը հայտնում է՝ ՌԴ-ն գրոհել է երկիրը կամիկաձե դրոններով և հրթիռներով Զատկի հրադադարից հետո |news.am|

Ուկրաինական կողմը հայտնում է՝ ՌԴ-ն գրոհել է երկիրը կամիկաձե դրոններով և հրթիռներով Զատկի հրադադարից հետո |news.am|

news.am: Ապրիլի 21-ի գիշերը՝ Զատկի զինադադարի ավարտից անմիջապես հետո, Ռուսաստանը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել է Ուկրաինան: Այ մասին հայտնել է Ուկրաինայի ՌՕՈՒ-ն։ Տագնապ է հայտարարվել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Ուկրաինական բանակը նաև զգուշացրել է ռուսական ավիացիայի կողմից ռումբերի արձակման և Սումիի և Խարկովի մարզերի թիրախներին հրթիռային հարվածների սպառնալիքի մասին։ Նիկոլաևը հրթիռակոծվել է։ Քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, և ավերածություններ չկան։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Չերկասիում, Խերսոնում և Օդեսայի մարզում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միակողմանի կարգով հայտարարել է Զատկի առիթով հրադադարի մասին, որը պետք է գործեր ապրիլի 19-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է աջակցել հրադադարին։ Ավելի ուշ նա նշել է, որ Ռուսաստանը հրադադարը խախտել է գրեթե երեք հազար անգամ բոլոր հիմնական ուղղություններում, սակայն քաղաքացիական օբյեկտների վրա գրոհներ չեն եղել։ «Սա լռության ձևաչափն է, որը ձեռք է բերվել, և որն ամենահեշտն է շարունակել: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օր երկարաձգման հնարավորությամբ զերծ մնալ հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է Զելենսկին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հրադադարի ավարտից հետո Ուկրաինան սիմետրիկ կպատասխանի Ռուսաստանի գործողություններին։ «Մեր հարվածները կծառայեն որպես պաշտպանություն ռուսական հարձակումներից։ Գործողությունները միշտ խոսքերից ավելի պերճախոս են», - նշել է Ուկրաինայի նախագահը։
10:51 - 21 ապրիլի, 2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան |armenpress.am|

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։  «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։   
11:14 - 11 ապրիլի, 2025
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
 |shantnews.am|

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |shantnews.am|

shantnews.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, զրույցից հետո հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին վերջ տալու համար սկսված գործընթացին, և որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, տեւական խաղաղություն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
14:23 - 28 մարտի, 2025
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ |tert.am|

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր արտաքին կառավարում և անցկացնել նոր ընտրություններ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ «վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ»։ Նա առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի և մի քանի երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, գրում է kommersant.ru-ն: Ըստ Պուտինի՝ ընտրություններից հետո հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ «Կարելի է ՄԱԿ-ի հովանու ներքո ԱՄՆ-ի, նույնիսկ եվրոպական երկրների հետ, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը... Որպեսզի անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն», - ասել է նա: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Արևելյան Թիմորում, Նոր Գվինեայում և նախկին Հարավսլավիայի որոշ մասերում ՄԱԿ-ի հովանու ներքո արտաքին կառավարման ներդրման նախադեպեր արդեն եղել են: Այնուամենայնիվ, նա նշել է, որ «սա տարբերակներից միայն մեկն է»։ «Ես չեմ ասում, որ ուրիշները չկան... Իրավիճակն արագ է փոխվում»,- հավելել է Պուտինը։ Ուկրաինայում վերջին անգամ նախագահական ընտրությունները կայացել են 2019 թվականին, 2024 թվականին քվեարկությունը չեղարկվել է ռազմական դրության պատճառով։ 2025 թվականի մարտին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Թե ինչ պայմաններով և երբ, նա չի մանրամասնել։
10:03 - 28 մարտի, 2025
Պուտինն ուղերձ հղել Սիրիայի նախագահին՝ համագործակցության զարգացման պատրաստակամություն հայտնելով
 |factor.am|

Պուտինն ուղերձ հղել Սիրիայի նախագահին՝ համագործակցության զարգացման պատրաստակամություն հայտնելով |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ-Շարաային, որում աջակցել է երկրում իրավիճակի արագ կայունացմանն ուղղված ջանքերին՝ ի շահ նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության ապահովման»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նշել է, որ Պուտինը հաստատել է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը։ «Հաստատվել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը սիրիական ղեկավարության հետ երկկողմ օրակարգի հարցերի ամբողջ շրջանակով՝ ռուս-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու նպատակով»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ փետրվարին Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի նոր ղեկավարի հետ։ Տապալումից հետո Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն ընտանիքի անդամների հետ բնակվում է Մոսկվայում։
18:09 - 20 մարտի, 2025
ԱՄՆ-ն և ՌԴ-ն քննարկել են ռազմավարական սպառազինությունների չտարածման անհրաժեշտությունը. Սպիտակ տուն |arm.sputniknews.ru|

ԱՄՆ-ն և ՌԴ-ն քննարկել են ռազմավարական սպառազինությունների չտարածման անհրաժեշտությունը. Սպիտակ տուն |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ուկրաինայի հակամարտությունը դեռ վաղուց պետք է ավարտված լիներ։ Այս մասին նշված է Սպիտակ տան` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինայում կարգավորման գործողությունը սկսվի էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հրադադարով: Նրանք նշել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավումով ապագան հսկայական ներուժ ունի: «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների ապագան ներառում է մեծ տնտեսական գործարքներ և աշխարհաքաղաքական կայունություն»,- նշել են Սպիտակ տանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Սև ծովում զինադադարի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անհապաղ կմեկնարկեն Մերձավոր Արևելքում: Առաջնորդները քննարկել են ռազմավարական սպառազինությունների տարածումը դադարեցնելու անհրաժեշտության հարցը: Պուտինն ու Թրամփը զրույցի ընթացքում համակարծիք են եղել, որ Իրանը երբևէ չպետք է հայտնվի այնպիսի դիրքում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելը:
22:10 - 18 մարտի, 2025
Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրադադարի գաղափարին․ Կրեմլ  |tert.am|

Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրադադարի գաղափարին․ Կրեմլ |tert.am|

tert.am: Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին և նման հրաման է տվել զինվորականներին։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Նշվում է նաև, որ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև կիրականացվի գերիների փոխանակում՝ հավասար սկզբունքով՝ 175 հոգի։ Բացի այդ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական ​​խմբեր կստեղծեն։  30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր, դրանք են՝ շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն և ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգը։
21:34 - 18 մարտի, 2025