Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների։  «Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ով չի պահպանել դիվանագիտական վարվելակարգի տարրական կանոնները, ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է։ Ադրբեջանի տարածքում օկուպացիային և անջատողականությանը վերջ դրած միջոցառումների բացասական գնահատականը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին կեղծ հղումները, «անավարտ խաղաղության» մասին Հայաստանի գաղափարներին աջակցող հայտարարությունները և մի շարք այլ զավեշտալի մոտեցումներ առաջին հերթին, ցույց են տալիս, թե ինչպես է ֆրանսիական կողմը խեղաթյուրում իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
21:46 - 31 հոկտեմբերի, 2024
Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով |azatutyun.am|

Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ միաժամանակ կրկնելով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը։ Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնը քանիցս պնդել է պաշտոնական Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կազանում հայտարարել էր, որ ՍԴ որոշումն արձանագրում է, որ վերոնշյալ մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական, հավելել՝ առաջարկում են Բաքվին ստորագրել համաձայնագիրը։
17:44 - 31 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ բողոքի նոտա է հղվել Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ։ Ադրբեջանը պահանջել է Եվրամիությունից զերծ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող, ներքին գործերին միջամտող, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող կողմնակալ քայլերից»։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը։ ԵԽ-ն վերահաստատել է նաև իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։   «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։ 
17:52 - 25 հոկտեմբերի, 2024
Բաքվի պնդմամբ՝ Երևանը «հարատև խաղաղություն չի ուզում»
 |azatutyun.am|

Բաքվի պնդմամբ՝ Երևանը «հարատև խաղաղություն չի ուզում» |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, սադրիչ քայլերից և գործնական քայլերով ապացուցի իր հարգանքը միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկ տարածած հայտարարությունը։ «Ցավալի է, որ Երևանը ստահոդ քարոզչական հայտարարություններ է տարածում՝ պնդելով, թե Ադրբեջանը ցանկանում է COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի դեմ հարձակման համար», - նշում է Հաջիզադեն։ Ադրբեջանական ԱԳՆ խոսնակը նաև կասկածի տակ է դնում Հայաստանի հավատարմությունը խաղաղության հաստատման օրակարգին։ «Հարձակողական սպառազինություններ ձեռք բերող և Սահմանադրությունում ու այլ իրավական ակտերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, թե Երևանը հակված է խաղաղության, զուտ մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է», - պնդում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:42 - 05 հոկտեմբերի, 2024
Հաջիզադե․ «Միրզոյանի հայտարարությունները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն»
 |azatutyun.am|

Հաջիզադե․ «Միրզոյանի հայտարարությունները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն» |azatutyun.am|

azatutyun.am: Վարշավայի ֆորումում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի «իրականացրած ապատեղեկատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիաները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Վարշավայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին։ Նա Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:«Միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն, տեղին կլիներ, եթե նախարար Միրզոյանը բացատրեր, թե ինչու է այդքան լռում Հայաստանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի տարածքների շուրջ 30 տարի օկուպացիայի մասին: Չնայած իր միջազգային պարտավորությանը, ինչո՞ւ էր Հայաստանը հրաժարվել Ադրբեջանից դուրս բերել իր ավելի քան 10 հազար զինված ուժերը, քանի դեռ Ադրբեջանը չէր սկսել դա անել 2023 թվականին», - X-ում գրել է Հաջիզադեն՝ շարունակելով․ - «Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում «խաղաղ» հայ բնակիչների վրա, իրականում հակաահաբեկչական միջոցառումներ էին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ՝ «ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումների զինաթափում»: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Միրզոյանը, Վարշավայում, մասնավորապես, ասել էր, որ չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել՝ շեշտելով՝ հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է, ընդգծելով նաև, որ ադրբեջանական կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Նա նաև ֆորումի մասնակիցներին է փոխանցել հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում: Նա նկատել է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։Ռազմական նոր գործողությունների մասին Երևանի մտահոգությանը Հաջիզադեն չի անդրադարձել, փոխարենը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու մեջ։ «Հայկական կողմը պետք է հրաժարվի նման վտանգավոր մարտավարությունից և ընտրի բանականության ու օրենքի ճանապարհը։ Արկածախնդրության մեջ մտնելը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտը», - գրել է Հաջիզադեն։  
13:12 - 03 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ ԼՂ-ում մարդասիրական իրավունքի խախտումների մասին հայտարարությանը
 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ ԼՂ-ում մարդասիրական իրավունքի խախտումների մասին հայտարարությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է  Վարշավայում ԵԱՀԿ-ի համաժողովին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դաֆնա Ռենդի՝ նախօրեին արված այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը շարունակելու է դիտարկել ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումները։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե այդ հայտարարությունը «զարմացնում է» ու շարունակել Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ «Հետաքրքիր է, որ չնայած ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից մարդկության դեմ կատարված լայնածավալ հանցագործություններին և ադրբեջանցիների սպանություններին, ամերիկյան կողմը միայն հիմա է անդրադառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման կարևորությանը։ Շուրջ 30 տարի Հայաստանի այս հանցագործությունները լիովին անտեսվել են Միացյալ Նահանգների կողմից։ Եթե ​​ամերիկյան կողմը ցանկանում է ցուցաբերել անաչառություն և արդար դիրքորոշում, ապա նախ պետք է պահանջի հետաքննել Հայաստանի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի առաջ։ Հակառակ դեպքում, սա ոչ այլ ինչ է, քան հայկական քարոզչության ազդեցության տակ արված միակողմանի հայտարարություն, որը նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը և շեղել ուշադրությունը հայկական ագրեսիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումից»,-ասել է Հաջիզադեն։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: 
11:18 - 02 հոկտեմբերի, 2024
Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Ջեյհուն Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին ՝ նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներ կան, որոնք առկա են Հայաստանի Սահմանադրությունում և օրենսդրական ակտերում, ինչպես նաև, որ Հայասստանի արագ սպառազինումը սպառնալիք են ստեղծում խաղաղության օրակարգի համար»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
10:24 - 28 սեպտեմբերի, 2024
Բաքուն Փարիզին կրկին մեղադրում է կողմնակալության մեջ
 |azatutyun.am|

Բաքուն Փարիզին կրկին մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, թե Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին, Ֆրանսիայի կողմնակալ վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Անընդունել է, որ Հայաստանին լանորեն զինող ու ռևանշիզմի պատրաստող Ֆրանսիան ադրբեջանական կողմին է մեղադրում ճնշումների համար», - ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե Հայաստանին որպես խաղաղասեր, բայց զոհի կարգավիճակում ներկայացնելը, Ֆրանսիայի «անարդար քաղաքականության» հետևանք է։ «Մենք պահանջում ենք Ֆրանսիայից՝ դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը մեր տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունն աշխարհի շատ երկրների նկատմամբ ձախողվել է», - եզրափակել է Հաջիզադեն։ Մակրոնն երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումներին՝ Ֆրանսիան ուս ուսի ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել Հայաստանին։ «Միջազգային հանրությունը պետք է աջակցի, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն», - հայտարարել է Մակրոնը։ Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։ Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում կրկին շեշտեց, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու բնակչությանը. - «Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք դա անում ենք՝ հարգելով սուվերենությունը և առանց որևէ էսկալացիայի կամքի»։
10:09 - 26 սեպտեմբերի, 2024
Բաքուն Օտտավային մեղադրում է «կողմնակալության» մեջ
 |azatutyun.am|

Բաքուն Օտտավային մեղադրում է «կողմնակալության» մեջ |azatutyun.am|

azatutyun.am: «Կանադայի արտաքին գործերի նախարարը կրկին զբաղված է փաստերի մանիպուլյացիայով և խեղաթյուրմամբ»,- հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Կանադայի արտգործնախարարի երեկվա ուղերձին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ:Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը խստորեն դատապարտել է կանադացի արտգործնախարարի հայտարարությունը և նրան կողմնակալության մեջ մեղադրել։ «Կանադացի նախարարը երբեք աջակցություն կամ հետաքրքրություն չի ցուցաբերել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներից մոտ 1 միլիոն բռնի տեղահանվածների իրավունքների նկատմամբ, իսկ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի մասին հայտարարությունները միայն վկայում են Ադրբեջանի նկատմամբ Կանադայի բացահայտ կողմնակալության մասին», - հայտարարել է Հաջիզադեն։Դիվանագետը հավելել է. - «Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու, թե ինչպես տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատել։ Նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար»։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին շեշտել է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն արդարացված չէին։ Ժոլին ասել է, որ Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին։ Ընդգծելով, որ Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին՝ Ժոլին շեշտել է, որ շարունակում են կոչ անել ազատ արձակել նաև Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։  
11:51 - 23 սեպտեմբերի, 2024
Բաքուն արձագանքել է Արցախում էթիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|

Բաքուն արձագանքել է Արցախում էթիկ զտումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը, որում նշվում է իրականացված էթնիկ զտման մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «անընդունելի է, որ տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ուղղված են Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջանից հայկական զինված ուժերի մնացորդների ամբողջական դուրսբերմանը, այդ տարածքներում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվել է որպես հարձակում Ղարաբաղի վրա կամ էթնիկ զտում»։ Բաքուն շարունակում է պնդել, թե, իբր, խաղաղ բնակչությանը վնաս չի պատճառել, միաժամանակ, հրաժարվում է կատարել Արդարադատության միջազգային դատարանի վճռով իր պարտավորությունը՝ ապահովել արցախահայերի վերադարձն իրենց հայրենիք։ Ադրբեջանը պնդում է նաև, թե Արցախի հայերն ինքնակամ են հեռացել իրենց սեփական հայրենիքից։ Նշվում է, թե «դա եղել է հայ բնակիչների ազատ ընտրությունը, և դա որպես էթնիկ զտում ներկայացնելը ցույց է տալիս Հայաստանի երեսպաշտությունը»։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115,000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ «Այս տեղահանությունը, որն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում»,- ասվում է հայտարարության մեջ։
13:48 - 19 սեպտեմբերի, 2024
Փարիզը խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը. Հաջիզադե
 |azatutyun.am|

Փարիզը խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը. Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի գործողությունները վիժեցնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և միայն սրում են իրավիճակը, Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։«Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի ռազմական ներուժի ուժեղացումը, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքի մի մասը և ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ, սպառնալիք է խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման համար։ Սա Հայաստանին ոգեշնչում է այլ ապակառուցողական գործողություններ ձեռնարկել», - ասել է Հաջիզադեն։Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Հայաստանն ու Ֆրանսիան պետք է դադարեցնեն տարածաշրջանում ռազմականացման քաղաքականությունը, և վերջապես հասկանան, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»: Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վերահաստաատեց՝ Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։
13:51 - 18 սեպտեմբերի, 2024
Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|

Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%-ը։ Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ «Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կան կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Կարելի է միայն ասել, որ այս պահին փաստաթղթի դրույթների մոտ 80%-ն է համաձայնեցված։ Բայց դուք չեք կարող պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը»,- ասել է Հաջիզադեն: Նրա խոսքով՝ որպեսզի խաղաղության պայմանագիրը կայուն ու հաջող լինի, անհրաժեշտ է հստակեցնել այն խնդրահարույց հարցերը, որոնք մնում են մի շարք ոլորտներում։ «Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծել է Հաջիզադեն։
14:00 - 17 սեպտեմբերի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին
 |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել, թե իբր խաղաղության պայմանագրի նախագծի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայկական կողմի պնդումները խեղաթյուրում են իրականությունը:   Այխան Հաջիզադեն նշել է, թե չհամաձայնեցված դրույթները համաձայնագրի նախագծից հանելը, փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելը, իսկ առկա խնդիրները հաջորդ փուլում լուծելն անընդունելի են:    Նա հերթական անգամ մեղադրել է Երևանին՝ Ադրբեջանի նկատմամբ իբր տարածքային պահանջներ ունենալու համար, շեշտել՝ կայուն խաղաղության պայմանագրի համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի:   Պաշտոնյան միաժամանակ նշել է, թե իբր Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան:   Հաջիզադեն «իրականությանը չհամապատասխանող» է որակել էթնիկ զտումներ իրականացնելու և ռազմագերիներին չվերադարձնելու համար Բաքվին ներկայացվող մեղադրանքները: Նա հավելել է, թե Բաքուն հումանիստական նկատառումներով արդեն իսկ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին:
20:59 - 10 սեպտեմբերի, 2024
«Մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվի համար անընդունելի է
 |azatutyun.am|

«Մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվի համար անընդունելի է |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անընդունելի է համարում «մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին: Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։ «Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը և հավելել. «Չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»: Անդրադառնալով ճանապարհի ապաշրջափակման դեպքում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման հնարավորությանը, Հաջիզադեն վստահեցրել է՝ Ադրբեջանը երբեք նման հարց չի քննարկել: «Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», - հայտարարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանին որպես 10-րդ խմբագրում ուղարկել են ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը, ըստ հայկական կողմի, կարելի է կարճ ժամանակում ստորագրել։ «Դրանք կա՛մ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կա՛մ այլ հոդվածների համաձայնեցված մասեր: Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի, ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
20:25 - 09 սեպտեմբերի, 2024