ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած  անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից: Նիստը սկսվել է հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի բացման խոսքով: Ա. Աբազյանը ներկայացրել է նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը:   Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հանձնաժողովին ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ Կոմիտեում կատարվող քննության արդյունքները:   Այնուհետև քննարկումներ են ծավալվել հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանը հույս է հայտնել, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը:
18:40 - 11 հունիսի, 2025
Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել |azatutyun.am|

Սյունիքի մարզպետը ևս հաստատում է՝ մոլորված պատանիները ՀՀ սահմանը չէին հատել |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատում է՝ օրեր առաջ մոլորված երկու պատանիները Հայաստանի սահմանը չէին հատել։ Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն ասաց՝ հենց դրա համար հաջորդ օրը հերքեցին նախօրեին իրենց տարածած տեղեկությունը։ ԱԱԾ-ն հունիսի 6-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում: Երեկոյան տեղեկացրին, թե հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ: Իշխանական կուսակցությունից էլ հայտարարել էին, որ բանակցում են տղաների վերադարձնելու ուղղությամբ: Տղաների հարազատները «Ազատությանը» պատմել էին, որ Արավուս գյուղի մոտակայքում մոլորված պատանիներին ոչ առևանգել են, ոչ գերեվարել, տղաներն ադրբեջանական կողմում չեն հայտնվել: Ավելի ուշ ԱԱԾ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանցիների կողմից Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
12:36 - 11 հունիսի, 2025
Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ

 |factor.am|

Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ |factor.am|

factor.am: Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել են, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Նրանք են Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) «Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- նշել եմ ԱԱԾ-ից։ Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է երկու անչափահասների մոլորվելն ու Ադրբեջանի տարածքում հայտնվելը՝ նշելով, թե «այդ տեղեկությունն ուսումնասիրվում է»։ Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հաղորդման հիման վրա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:02 - 06 հունիսի, 2025
Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք որոնողական աշխատանքներ սկսել․ ԱԱԾ տնօրեն |civilnet.am|

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք որոնողական աշխատանքներ սկսել․ ԱԱԾ տնօրեն |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները երկրորդ անգամ են հանդիպել։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ «Հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այդ աշխատանքները շարունակական լինեն։ Այդ հանդիպումը ես դրական եմ գնահատում։ Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Ես չեմ կարող ասել, թե արդյունքը երբ կլինի, բայց այդ ուղղությամբ ամեն ինչ անում ենք»,- ասել է Աբազյանը։ ԱԱԾ տնօրենը հրաժարվել է ժամկետներ նշել, թե երբ կսկսվեն որոնողական աշխատանքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, բայց նշել է, որ նախնական համաձայնություն կա արդեն ադրբեջանական կողմի հետ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
17:37 - 04 հունիսի, 2025
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ընթացքում կազմակերպել է Վ.Ք-ի անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգեն համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից «DANI GROUP» ՍՊ ընկերության աշխատակից հանդիսանալու և «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է Վ.Ք-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի՝ ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի թիվ 010618353 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25 օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից՝ նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2.000.000 ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:21 - 19 մայիսի, 2025
Դուշանբեում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը
 |factor.am|

Դուշանբեում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը |factor.am|

factor.am: Դուշանբեում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը։ Սպուտնիկ-Տաջիկստանի հաղորդմամբ՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարներին։ Ռախմոնը բարձր է գնահատել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համատեղ ջանքերը։ Հանդիպման հրապարակված կադրերից պարզ է դառնում է, որ ՀՀ ԱԱԾ  տնօրեն Արմեն Աբազյանը։ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1997 թվականին։ Խորհրդի անդամներն են ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարները։  Նրանց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը։ Թուրքմենստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով։
13:02 - 16 մայիսի, 2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

Կառավարությանն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցները, շարժական ռադիոկայանները, ջերմային պատկերման տեսախցիկները և պլանշետներն ընդունեց որպես նվիրատվություն եւ դրանք ամրացրեց Ազգային անվտանգության ծառայությանը:  Նախագծից տեղեկանում ենք, որ նվիրաբերվում է 12 գույք՝ ընդհանուր 85,775,547 դրամ արժեքով։ Նվիրաբերվող գույքը ներառում է՝   3 հատ 2025 Toyota Hilux SR5 մակնիշի պարեկային մեքենա, 3 հատ Kenwood NX-3820GE տեսակի շարժական ռադիոկայան, 3 հատ NightRide Trailblazer տեսակի ջերմային պատկերման տեսախցիկ, 3 հատ Samsung Galaxy A8-32 պլանշետ։   Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
11:34 - 08 մայիսի, 2025
600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին |hetq.am|

600.000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին |hetq.am|

hetq.am:  Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման որևէ հայց է քննվում։ Իշխանությունները գրեթե նույն պարբերականությամբ խոսում են «թալանվածը վերադարձնելու» վճռականության մասին։ Բռնագանձման գործերով հիմնականում անցնում են 2018 թ․-ին նախորդող տարիներին պետական պաշտոններ զբաղեցրած քաղաքական և տնտեսական ազդեցություն ունեցած անձինք։ «Հետք»-ն ուսումնասիրել է միլիարդավոր դրամների պահանջով գործերից մեկը և պարզել, որ Դատախազության կազմած ցանկից դուրս է մնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ 600 հազար ԱՄՆ դոլար արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս մնացած և Երևանի փոքր կենտրոնում գտնվող այդ բնակարանը դարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականությունը։ Հակակոռուպցիոն դատարանում 2023 թ.-ի հոկտեմբերից քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի շարք գույք բռնագանձելու՝ Դատախազության հայցը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուսումնասիրության հիման վրա Գագիկ Ծառուկյանից եւ նրա մերձավորներից պահանջվում է պետությանը վերադարձնել միլիարդավոր դրամական միջոցներ, բաժնետոմսեր, ավտոմեքենաներ, տներ եւ բնակարաններ։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Դրմեյանի նախագահությամբ արդեն 1.5 տարի քննվում է այս հայցը։ Բացի Ծառուկյաններից, Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից։ Տիգրան Մանուկյանը Հայաստանում «Միցուբիշի» եւ «ՄԱԶ» մեքենաներ ներմուծող ընկերության՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Մանուկյանը եղել է նաև «Շանգրի լա» խաղատան տնօրենը և Ծառուկյանի հետ կապ ունեցող այլ ընկերությունների բաժնետեր։ Դատախազությունը Տիգրան Մանուկյանից պահանջում է բռնագանձել հետևյալ գույքը՝ «Մեգամոթորս» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը 21 ավտոմեքենա («Մերսեդես բենս», «Ռենջ Ռովեր», «Բի Էմ Դաբլյու» և այլ մակնիշների) 13 բնակարան Երեւանում (Նորք-Մարաշում) 10 ավտոհանգրվան Նորք-Մարաշի նույն շենքում 2 բնակարան Երեւանում (Աբովյան փողոցում) Բոլոր բնակարանները գտնվում են Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում՝ Նորք-Մարաշի նորակառույց թաղամասում եւ Երևանի փոքր կենտրոնում կառուցված Աբովյան 9 շենքում։ Դատախազությունը պահանջում է Տիգրան Մանուկյանից բռնագանձել Աբովյան փ․ 9-րդ շենքի 36-րդ եւ 39-րդ բնակարանները։ Ուսումնասիրելով Տիգրան Մանուկյանին պատկանող եւ պատկանած գույքի ցանկը՝ «Հետք»-ը պարզել է, որ Տիգրան Մանուկյանը Աբովյան 9 հասցեում եւս մեկ բնակարան է ունեցել՝ թիվ 30-ը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի պաշտոնավարման ժամանակ է սկսել ուսումնասիրել Տիգրան Մանուկյանի անունով գրանցված գույքը եւ բռնագանձման հայց ներկայացրել դատարան։ 2023 թ․ հոկտեմբերին ներկայացված հայցում չի ներառվել այդ ժամանակ սեփականության իրավունքով Տիգրան Մանուկյանին պատկանած «Աբովյան փողոց 9 շ․, 30 բնակարան» հասցեով գույքը։ Կասկածելի գործարք Բռնագանձման հայցը դատարան ներկայացվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, Տիգրան Մանուկյանը ցանկից դուրս մնացած բնակարանը նվիրել է ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող, արմատներով Էջմիածնից Եղիշ Համբարձումյանին։   Բռնագանձման գործը դատարան մուտք արվելուց 4 ամիս անց Եղիշ Համբարձումյանը նվեր ստացած բնակարանը վաճառել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին։  50-ամյա Եղիշ Համբարձումյանն Արմավիրի մարզի Դողս գյուղից է, 2015 թ․-ին համայնքի ավագանու կողմից արժանացել է Դողսի պատվավոր քաղաքացու կոչման՝ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնանորոգելու եւ կահավորելու համար։ Համբարձումյանը նաեւ ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայկական համայնքի անդամ է։ ՌԴ հարկային մարմնի տվյալների համաձայն՝ 2018 թ․-ին Ե․ Համբարձումյանը հիմնադրել է «Макстрой» շինարարական ընկերությունը։ Եղիշե Համբարձումյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ծանոթներ են։ ԱԱԾ տնօրենի որդու թանկարժեք գործարքը Աբովյան փողոց 9 շենքը Երևանի փոքր կենտրոնում է՝ Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շենքը կառուցել է դեռևս 2005-2007 թթ.-ին։ Այս շենքում պատահական մարդիկ չեն բնակվում։ 2024 թ.-ի փետրվարին բարձրահարկ շենքի 9-րդ  հարկի ընդարձակ բնակարաններից մեկը՝ 30 համարի, վաճառվել է։  «Հետքը» պարզել է, որ 225.8 քմ մակերեսով բնակարանը 240 միլիոն դրամով գնել է Ռոբերտ Աբազյանը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի 31-ամյա որդին։ Գործարքի պահին Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով այն մոտ 600 հազար դոլար է կազմում (593 721 USD)։ Բնակարանի 1 քմ-ը Ռոբերտ Աբազյանը գնել է 2,627 դոլարին համարժեք դրամով։  Տվյալ ժամանակահատվածում Երևանի փոքր կենտրոնում վաճառված բնակարանների 1 քմ-ի շուկայական արժեքն ավելին է եղել, քան սահմանվել է նշված գործարքում։ Ըստ անշարժ գույքի գործակալների, Երևանի փոքր կենտրոնում 2024 թ․-ին 1 քմ բնակտարածքի շուկայական արժեքը տատանվել է 3500-4000 ԱՄՆ դոլարի միջակայքում։ Այդ պայմաններով Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի շուկայական արժեքը պետք է լիներ 790- 900 հազար ԱՄՆ դոլարի սահմանում։ Գնված բնակարանի մակերեսն ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ երևանյան միջին վիճակագրական 3 սենյականոց բնակարանի մակերեսը 75–110 քմ է։ Եթե մեծ մակերեսով երկու 3 սենյականոց բնակարան միացնենք, կստացվի այնքան տարածք, որքան գնել է Ռոբերտ Աբազյանը։ Բնակարանը ձեռք է բերվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի տրամադրած հիփոթեքային վարկով։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:17 - 29 ապրիլի, 2025
Շահրամանյանն ընդունել է նախորդ շաբաթվա բողոքի ակցիայի մասնակիցներին
 |civilnet.am|

Շահրամանյանն ընդունել է նախորդ շաբաթվա բողոքի ակցիայի մասնակիցներին |civilnet.am|

civilnet.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ընդունել է մի խումբ արցախցիների, որոնք նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հետ բերել «Արցախից թալանված գումարները»։ Փակ հանդիպման ընթացքում Շահրամանյանն ու ակցիայի մասնակիցները որոշել են նամակով դիմել գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, քննչական կոմիտեի նախագահին՝ ընդունելություն կազմակերպելու համար։ «Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք։ Ուզում ենք, որ բոլոր կառույցների հետ հանդիպում լինի ու նախագահն էլ մեզ հետ լինի»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակից Նահապետ Սարգսյանը: Գերատեսչությունների հետ հանդիպումներից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ու ինչ պահանջներ են ներկայացվելու։ Ապրիլի 18-ին մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընդհանուր առմամբ 467 մլն դոլար է թալանվել Արցախի ներդրումային հիմնադրամից։ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները Շահրամանյանից պահանջում էին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործը։
16:15 - 21 ապրիլի, 2025
Հայ-թուրքական սահմանից ռուսներին հանելու որոշում այս պահին չկա. ԱԱԾ տնօրեն
 |azatutyun.am|

Հայ-թուրքական սահմանից ռուսներին հանելու որոշում այս պահին չկա. ԱԱԾ տնօրեն |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: «2024 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։ Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը: 2024-ի հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Փաշինյան-Պուտին կես ժամանոց հանդիպումից հետո Երևանը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները դուրս կգան Ագարակի անցակետից, և այնտեղ 2025-ի հունվարի 1-ից հսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի սահմանապահները։ 2024-ի օգոստոսի 1-ից էլ ռուս սահմանապահները դուրս էին եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:
20:45 - 21 մարտի, 2025
ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից |armenpress.am|

ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։ «Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական աշխատանքի մասին։ Չեմ ուզում մանրամասնել կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Աբազյանը։ Նա ընդգծեց՝ արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա, և դրա արդյունքում արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ու հարազատներին, ստանան իրենց պատասխանները։ԱԱԾ տնօրենը հավելեց նաև, որ չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն ընդգծեց՝ հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ «Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրություն շոշափել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք»,- եզրափակեց Աբազյանը։ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միջև հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 7-ին՝ սահմանային գոտում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին շարունակել քննարկումները փոխադարձ համաձայնությամբ։
17:22 - 21 մարտի, 2025