Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Ես անմեղ հարց եմ տվել Գրիգոր Մինասյանին, բայց դա լուրջ զարգացումներ ունեցավ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ես անմեղ հարց եմ տվել Գրիգոր Մինասյանին, բայց դա լուրջ զարգացումներ ունեցավ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ նորմալ է, որ խորհրդարանական երկրում պատգամավորները կարող են համախմբվել, հնչեցնել տեսակետ եւ դրանք հիմնավորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ արդարադատության նախարարին պաշտոնից հեռացնելու գործընթացի թիկունքում ինքն է եղել, իր քավորությամբ է դա տեղի ունեցել եւ որ ՔՊ-ում բաժանված են թեւերի: «Դա դիտվում է, որ խմբակցության մեջ բաժանված են թիմերի, չկա այդպիսի բան: Պարզապես, ԱԺ կանոնակարգ օրենքում գրված է, որ ԱԺ 30 տոկոսը կարող է վարչապետին ներկայացնի փաթեթ, որով առաջարկում է քննարկել որեւէ նախարարի աշխատանքի հաջողությունհները կամ անհաջողությունները: Բայց մենք մեր խմբակցությունում ունենք այդպիսի պայմանավորվածություն, որ խմբակցության 30 տոկոսը եթե ունի դժգոհություն հիմնավորված, դրանք կարող է ներկայացնել վարչապետին եւ ունենա քննարկում ու արդյունք: Հիմա այդպիսի մի գործընթաց է սկսվել, որը շատ լավ է, առողջացնող է: Հիմա այստեղ փնտրում են խարդավանք: Ի՞նչ խարդավանք, ամեն ինչ եղել է թափանցիկ: Ավելին, դրանից առաջ եղել է քննարկում նախաձեռնող խմբում, որտեղ զեկույցներով հանդես են եկել խմբակցության շատ անդամներ եւ իրենց դժգոհություններն են հայտնել որոշ նախարարություններում տիրող իրավիճակից: Փաստերի լեզվով ներկայացվել է վարչապետին եւ նա կողմ է եղել, որ դրանք ամբողջությամբ ստուգվեն: Այդ փաստերի ստուգման մի ամբողջ գործընթաց է իրականացվել եւ արդյունքում Մինասյանը հրաժարական տվեց»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Նա մանրամասնեց նաեւ կոնկրետ պատճառը. «Բյուջեի քննարկման ժամանակ ես մի հարց եմ տվել՝ ինչպե՞ս  առաջարկեցիք վարչապետին Աբակում Գրիգորյանի  թեկնածությունը, երբ նա «Մարտի 1»-ի քննչական խմբում է եղել եւ այդտեղ կարող են հարցեր լինել: Դա լուրջ զարգացումներ ստացավ, հոդվածներ սկսեցին ծնվել: Ես շատ անմեղ հարց եմ տվել, բայց պարզվում է դրա մեջ շատ մեծ վտանգներ է տեսել պարոն Մինասյանը, իրեն շրջապատող մարդիկ: Դա բերեց նրան, որ եղավ քննարկում ընդհանրապես արդարադատության նախարարությունում, ՔԿՀ-ներում, նաեւ այլ ոլորտներում տիրող իրավիճակի մասին: Դա առողջացնող գործընթաց է եւ պետք է շարունակվի»: Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ինքը զանգել է Գրիգոր Մինասյանին եւ կոշտ ձեւով պահանջել, որ աշխատանքից ազատի Ամբակում Գրիգորյանին եւ մերժում ստանալով ասել է. «հալդ կտեսնես», Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Գրիգոր Մինասյանին չի զանգել. «Մեր վերջին շփումը եղել է պետաիրավական հանձնաժողովում իմ հարցադրման շնորհիվ, այլ շփում չեմ ունեցել: Ես այդ հարցուպատասխանից հետո պարոն Մինասյանի հետ որեւէ շփում չեմ ունեցել, որեւէ զանգ չեմ արել»:
16:16 - 03 հոկտեմբերի, 2024
Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները փոխանցվել են ՔՊ ղեկավարությանը
 |azatutyun.am|

Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրությունները փոխանցվել են ՔՊ ղեկավարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով քննարկում անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները փոխանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ ՔՊ-ական պատգամավորը Գրիգոր Մինասյանի երեկվա մեկնաբանությունն էլ որակեց սահմանադրական կարգի դեմ քայլ, որի վերաբերյալ պետք է տրվեն պարզաբանումներ։ Երկու օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ ստորագրահավաք են սկսել՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար: Թե ինչից են հատկապես դժգոհ իշխանական պատգամավորները, ՔՊ-ականները չեն նշում, միայն կցկտուր խոսում են Մինասյանի կադրային քաղաքականությունից: Մոտ 20 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարար էր նշանակվել Սիրվարդ Գրիգորյանը։ Երեկ նա հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրա նշանակումից անմիջապես հետո համացանցում նրա լուսանկարն էր տարածվել երկրորդ նախագահի դստեր հետ, Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքն էլ՝ ձեռքին: Գևորգյանը Ֆեյսբուքում պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ կապ չունի։ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: [...] Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ», - նշել էր Գևորգյանը: Գրիգոր Մինասյանն էլ անդրադառնալով նորանշանակ փոխնախարարի հրաժարականին՝ Ֆեյսբուքում գրել էր, թե վերջին օրերին բազմաթիվ անգամներ է խնդրել Գևորգյանին հրաժարական չտալ: «Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը», - գրել էր Մինասյանը:
15:27 - 27 սեպտեմբերի, 2024
Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ |armenpress.am|

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից տարբեր երկրներից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա:  «Իհարկե, մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Ընդ որում՝ տարբեր երկրներից։ Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, խնդիրներին դիմակայելուն բավականին պատրաստված կլինեինք և ոչ թե կկանգնեինք «բանկաբութուլկա»-ի հետևում։ Ես դա միշտ ասում եմ: Հնարավոր է այն զինվորականներից շատերը, որոնք նաև 90-ականներին ձևավորել են հայոց բանակը՝ մեզ հետ միասին, նեղանան»,- ասաց Քոչարյանը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իրականացնում է այնպիսի ծրագրեր, որ կանխի Ադրբեջանի ցանկությունները։ «Բայց անհանգստության մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործել և աշխատել։ Դա այն է, ինչ արվում է հենց հիմա»,- եզրափակեց Քոչարյանը։
12:56 - 16 սեպտեմբերի, 2024
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին |civilnet.am|

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին |civilnet.am|

civilnet.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահը հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։ «Լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լսել ենք պաշտոնյաների։ Պարտության պատճառները բազմաբնույթ են և բազմաշերտ։ Ինչ հնարավոր է եղել, արձանագրվել է, ինչը հնարավոր չի եղել, համապատասխան մարմիններին հնարավորություն է տալիս շարունակելու այնտեղ եղած փաստերի արձանագրման հիման վրա գործողություններ»,- ասել է նա։ Քոչարյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատերազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մեկտեղելն էր։ 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։
11:37 - 06 սեպտեմբերի, 2024
Քոչարյան. «Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ» |azatutyun.am|

Քոչարյան. «Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ» |azatutyun.am|

azatutyun.am: Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ազատություն». - Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ռուսաստանը հանկարծ նորից հիշել նոյեմբերի 9-ն հայտարարությունը: Անդրանիկ Քոչարյան. - Որովհետև այդ հայտարարությունը դեռ գոյություն ունի, բայց այդ հայտարարության մեջ նաև գոյություն ունի Ռուսաստանի պարտավորությունները: Մենք արձանագրում ենք պայմանագրի այն կետերը, որոնք ինչ-որ բան կատարվել է, ինչ-որ բան չի կատարվել, և Ռուսաստանի Դաշնությունը չկատարված մասում ունի իր մեղքի բաժինը: Հիմա, էդ փաստաթղթի մեջ կա մի կետ, որը հետաքրքրել ա նաև մեր տարածաշրջանային շահեր ունեցող երկրների համար. դա միջանցքի խնդիրն էր, որը էսօր դուրս եկավ քննարկման, է՛ս պահին, քննարկումների դաշտից, և էսօր մենք ունենք մեր սահմաններն անառիկ դարձնելու խնդիրը: «Ազատություն». - Բայց Ռուսաստանը բերում է նորից օրակարգ, ինչո՞ւ: Քոչարյան. - Ռուսաստանը շատ բան կարող ա բերի, մենք մեր օրակարգով շարժվենք: Ինչու ա բերո՞ւմ՝ որովհետև իր շահերը երևի, գոյություն ունի մինչև... «Ազատություն». - Ինչո՞ւ է ուզում կանգնել ինքը այդ միջանցքի վերահսկողի դերում: Քոչարյան. - Ուզում ա, հետո՞: Ինչո՞ւ ա ուզում: Ուզում ա, մենք էլ չենք ուզում: Չէ, էդ հարցի իմաստը չեմ հասկանում, էլի: Ուզում ա, ինչո՞ւ ա ուզում: Ռուսաստանը բանն էլ ա ուզում՝ Ուկրաինան էլ ա ուզում գրավի, ինչի՞ ա ուզում: «Ազատություն». - Դուք ասացիք՝ նորից առաջ է բերում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ռուսաստանը, որովհետև այդ նոյեմբերի 9 ի փաստաթուղթը գոյություն ունի, ճի՞շտ է: Քոչարյան. - Այո, որևէ մեկը չեղարկել ա՞ էդ փաստաթուղթը: «Ազատություն». - Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանի իշխանություննը իր ստորագրությունը ետ կանչի այդ փաստաթղթի տակից: Քոչարյան. - Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանի իշխանությունները կորոշեն ինչ անեն: «Ազատություն». - Եթե այդ նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները չեն կատարել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, և հիմա առաջ է բերվում միայն այդ միջանցքի հարցը և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, ճիշտ չէ՞, որ Հայաստանը ետ կանչի պարզապես իր ստորագրությունը: Քոչարյան. - Երբ որ պետք լինի, Հայաստանը իր քայլերը չի ուշացնի, Դուք մի անհանգստացեք:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:14 - 30 օգոստոսի, 2024
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՆԳՆ գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՆԳՆ գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։Քննարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առաջարկվող մի շարք օրենսդրական նախագծեր, մասնավորապես` ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին», ««Մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:
18:27 - 29 օգոստոսի, 2024
Որպեսզի COP29-ին Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, Բաքուն պետք է քայլեր անի. Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|

Որպեսզի COP29-ին Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, Բաքուն պետք է քայլեր անի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Որպեսզի COP29-ին Արարատ Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, պետք Բաքուն ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  «Ազատություն». - Նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն արդեն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին մասնակցելու այդ համաժողովին, ինչպե՞ս եք գնահատում այս հրավերը: Անդրանիկ Քոչարյան. - Առաջարկը նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ: «Ազատություն». - Ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը: Քոչարյան. - Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք: «Ազատություն». - Օրինակ ի՞նչ: Քոչարյան. - Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում: «Ազատություն». - Պե՞տք է հրաժարվի պահանջեց, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ԵԱՏՄ Մինսկի խմբից դուրս գա: Քոչարյան. - Ինքը ոչ թե պետք է պահանջներ դնի, այլ պետք է ձգտի խաղաղության հասնելու ճանապարհներ: Էդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է: Շատ կարևոր է էն պահանջների իրացումը, որոնք իրատեսական են, կարող ես պահանջներ դնել, բայց դա իրատեսական չի լինի: Պահանջը դնում ես և դառնում ես գերի էդ պահանջներին, բայց որ պետք է խոսել, քան կրակել, դա քննարկման թեմա չի: Իհարկե, պետք է խոսել, խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
16:39 - 23 հուլիսի, 2024
Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք․ Քոչարյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին
 |arm.sputniknews.ru|

Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք․ Քոչարյանը՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ոստիկանությունը հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների մի փոքր մաս է կիրառել։ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ մինչև վերջին պահը ոստիկանությունը ձեռնպահ էր մնում հատուկ միջոցներ կիրառելուց։«Ոստիկանությունը փակել էր ճանապարհները, որ մեր ԱԺ աշխատանքների հետ կապված խոչընդոտները վերացներ։ Բայց տեսաք, թե ինչպես դեպքերը զարգացան, և տվյալ հոգևորականը ինչ էր նախատեսել։ Ասել էր՝ ժամը 3-ին կգաք, անելիք ունենք, բայց եթե ասեր` էն անելիքն ինչին էր միտված, կարծում եմ՝ էդ հավաքված ժողովրդի 90 տոկոսն էդտեղ չէր լինի»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ոչ մի շարժ չի արել, պարզապես կանգնած է եղել, ոստիկանության վրա հարձակմանը միտված առաջին գործողությունը եղել է այն հայտարարությունը, թե ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին շենք մտնել չեն թողնում։ «Բախման առաջին քայլն էր, էմոցիոնալ ֆոնը ստեղծված էր, և էդ բախումը սկսեց դառնալ անկառավարելի, անկառավարելի իրավիճակներում ոստիկանությունն իրացրեց իր գործողությունների մի փոքրիկ մասը, որը բերեց վիրավորների»,- ասաց Քոչարյանը։ Նա նաև անթույլատրելի անվանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքերը, երբ համեմատություն է տանում մարտի 1-ի և հունիսի 12-ի գործողությունների միջև։«Մարտի 1-ը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր․ հարձակում ոստիկանական ուժերի ուղղությամբ՝ ճեղքում կազմակերպելով, թե ճեղքումն ինչ զարգացում կունենար, մենք բազմիցս տեսել ենք։ Քանի որ դա չստացվեց, զարգացում ունեցավ գիշերը․ շարժվեցին դեպի կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Ի՞նչ էր դրան հետևելու։ Ասենք՝ գնացին, ու Նիկոլ Փաշինյանն այնտեղ լիներ, իրենք ճեղքեին կառավարության դռներն ու մտնեին ներս։ Այդ գործողությունների տրամաբանական ավարտը ի՞նչ էր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա շեշտեց՝ ճիշտ է, վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք։ Ըստ նրա՝ ոչ միայն ոստիկանությունը, այլև ուժային ամբողջ բլոկը հստակ աշխատեց։ «Պետք է գնահատել ուժային կառույցների իրավաչափ՝ տեսանելի և ոչ տեսանելի գործողությունները, որոնք կանխեցին հետագա զարգացումները։ Երբ հոգևորականը ցուցարարներին տանում էր բախման, պետք է նաև հաշվի առներ և տեղեկացներ, որ ոստիկանության զինանոցում կան հատուկ միջոցներ, որոնց կիրառումն իրենից, այնուամենայնիվ, վտանգ ներկայացնում է»,- շեշտեց Քոչարյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
14:08 - 14 հունիսի, 2024
«Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել». Քոչարյան
 |azatutyun.am|

«Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել». Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որ իր հեռավորությամբ, խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է առաջացնել մեր բոլոր սահմաններին», - ասաց Քոչարյանը։ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ «շատ հնարավոր է կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ»: «Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ է», - ասաց Քոչարյանը՝ շեշտելով՝ Հայաստանը արձագանքել է Բելառուսի այս քայլին: «Բազմաշերտ արձագանք է եղել», - ասաց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Մինսկը տարիներ շարունակ եղել է Բաքվին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից։
12:47 - 14 հունիսի, 2024
Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող ծանուցման եղանակները

Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող ծանուցման եղանակները

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով: Սահմանվում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,  անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am, քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Սահմանվում է, որ  քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը: Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրել է՝ ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ որևէ կերպով  քաղաքացին չի ծանուցվում: Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախատեսված են պատասխանատվության միջոցներ: Նշվել է, որ ծանուցումից առաջ ստուգվելու է՝ քաղաքացին երկրո՞ւմ է, թե՝ ոչ: Մտքերի փոխանակության ձևաչափում փոխնախարարը հայտնել է, որ  նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ քաղաքացիներին ծանուցելու հետ  կապված որոշակի խնդիրներ կան. շատ հաճախ  քաղաքացիները միտումնավոր խուսափում են ծանուցվելուց: Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ սկզբում քաղաքացին ծանուցվելու է իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Պաշտոնական էլեկտրոնային փոստ համարվում է այն էլփոստը, որը քաղաքացին ստանում է նույնականացման քարտ ստանալիս: Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է թղթային եղանակով՝ փոստի միջոցով, այնուհետև հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները: Վերջին ծանուցումից 10 օր հետո, որը լինելու է azdarar.am կայքով, քաղաքացին համարվելու է պաշտոնապես ծանուցված: Պատգամավորները և փորձագետները ներկայացրել են որոշ առաջարկներ և դիտողություններ, որոնք կքննարկվեն հեղինակի կողմից: Հանձնաժողովը նախագծին  դրական եզրակացություն է տվել:
17:41 - 10 մայիսի, 2024
Թող անեն. ո՞վ է իրենց բռնել. Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին
 |1lurer.am|

Թող անեն. ո՞վ է իրենց բռնել. Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Իհարկե, Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն է կարևոր, և մեզ համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է: Եթե Վազգեն Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվել, ուրեմն նա 2026 թվականին պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին և հաղթելու դեպքում դառնա վարչապետ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով իմփիչմենթի հնարավորությանը՝ նա ասաց հետևյալը. «Իմփիչմենթի գործընթաց թող բերեն անեն, բայց տվյալ հոգևորականն ասում էր՝ 20 ձայն է պակասում: Որտեղ է այդ քսան ձայնը. 3 տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ երկուսուկես ձայնի հնարավորություն: Այս պահին եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն: Անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ մեկուկես ձայն: Չնայած ինքն անուններ է տալիս, որտեղ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ, առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»: Թող անեն, ո՞վ է իրենց բռնել, ինչո՚ւ չեն անում: Նիստ էինք անում, ո՞ւր են, ընդդիմության ներկայացուցիչները որտե՚ղ են: Վերջին հաշվով, հարցը լուծվում է ԱԺ-ում: Եթե իրենք ԱԺ աշխատանքներից փախնում են... որպեսզի լուրջ լինեն, իրենք պետք է այս շենքում լինեն: Այս երկիրը հետպատերազմյան փուլ է անցնում, ի՞նչ է նշանակում՝ դեռ կգան, որտե՞ղ են, իրենք պետք է աշխատանքի լինեն: Մարդիկ, որոնք ստանում են մանդատ, պետք է իրացնեն այդ մանդատն աշխատանքի միջոցով: Տիգրան Աբրահամյանը տարիուկես է՝ դատարանի դահլիճներում է պտտվում, մեր ընդդիմությունը երբ ուզում՝ գալիս, երբ ուզում՝ չի գալիս, ասում է՝ դա մեր իրավունքն է: Խնդրեմ՝ ձեր իրավունքն է, բայց հարցերը լուծում են պահանջում Ազգային ժողովում, որտեղից իրենք բացակայում են: Այդ 4 հոգուն որտեղից են գտնելու, ԱԺ-ից, չէ՞, բա էլ չեմ ասում 20 հոգուն: Բագրատ հոգևորականը 20 հոգու տեղը գիտի: Կարո՞ղ է իր թեմի սպասավորներն են, որոնք իրեն հետ գնացել են գաղտնի պայմանավորվածությունների»: Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հեղափոխությանը, ապա Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ 2018-ը լրիվ ուրիշ իրավիճակ էր: «Պարոն Փաշինյանը, այնուամենայնիվ, կարողացավ համաժողովրդական հեղափոխություն իրացնի թավշյա: Երբ որ ստացվի, այս հարցերն էլ պետք չեն լինի»,- ասաց նա:
16:44 - 10 մայիսի, 2024
Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ
 |civilnet.am|

Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։ Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։ Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ 1948-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով. խմբի անդամների սպանություն, ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում, միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը, խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը: Թյուր կարծիք կա, թե գործողությունները ցեղասպանություն են որակվում, եթե գրանցվել են մեծ թվով զոհեր, մինչդեռ կարևոր են ոչ թե թվերը, այլ մոտիվը։ Երևույթը համարվում է ցեղասպանություն այն դեպքում, երբ թիրախավորում են մարդկանց որոշակի խմբեր՝ նրանց ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ: Ցեղասպանության գործերը քննվում են նաև Միջազգային քրեական դատարանում։ Մինչև դատարանի ստեղծումը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արձագանքել էր Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանություններին իր կողմից հաստատված միջազգային քրեական տրիբունալներում։ Արդյոք քրեական տրիբունալներում/դատարանում հաստատված ցեղասպանությունների դեպքում հաջողվե՞լ է հավաքել զոհերի տվյալները Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ մեկ այլ ճեպազրույցում պնդում էր արել, թե հրեաներին հաջողվել է կազմել Հոլոքոստի զոհերի ցուցակը։ «Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվի», – հարցադրում էր արել Քոչարյանը: Հոլոքոստը Հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, իրականացվել է նացիստական Գերմանիայի կողմից 1933-1945-ին։ Հոլոքոստի զոհերի թիվը նշվում է 6 միլիոն։ Այս թիվը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նախապատերազմյան և հետապատերազմյան շրջանում ժողովրդագրական ուսումնասիրությունները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարներ ուղարկվողների, տարբեր քաղաքներում հրեաների թվի վերաբերյալ պահպանված փաստաթղթերը։ Երբ պարզ էր դարձել, որ նացիստները պարտվում են պատերազմում, նրանք փորձել էին ոչնչացնել իրականացված վայրագությունների վերաբերյալ փաստաթղթերը, զանգվածային գերեզմաններից հանել էին դիակներն ու այրել, սակայն անհնար էր ամբողջությամբ ոչնչացնել ապացույցները։ Գերմանիայի պարտությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմից ամիսներ անց Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում բացվեց Միջազգային ռազմական տրիբունալ՝ ռազմական հանցագործությունները քննելու համար։ Դատարանը մեղավոր ճանաչեց 24 անձի, բայց Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներին հնարավոր չէր դատել, քանի որ Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը ինքնասպան էին եղել։ Ցեղասպանված հրեաների ամբողջական ցուցակներ չկան: «Յադ Վաշեմը»՝ Իսրայելում Հոլոքոստի հիշատակի համաշխարհային կենտրոնը, կարողացել է տվյալներ հավաքագրել 4 միլիոն 900 հազար անձանց մասին։ Ռուանդայի ցեղասպանությունը Ռուանդայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994-ին։ Ռուանդայում իշխանության եկած հութուները ցեղասպանել են տուտսի էթնիկ փոքրամասնության շուրջ 800 000 հազար ներկայացուցչի։ Ռուանդայի հարցերով ստեղծված միջազգային քրեական տրիբունալը (The International Criminal Tribunal for Rwanda) 93 անձի մեղավոր է ճանաչել ցեղասպանության և միջազգային մարդասիրակաան իրավունքի այլ խախտումների մեջ։ Տարբեր աղբյուրներում զոհերի թիվը տարբեր է (ՄԱԿ-ի տվյալներով՝ 800 000), իսկ դրա վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են։ 1991-ի մարդահամարի տվյալներով՝ տուտսիները կազմել են բնակչության 8,4%-ը, որոշ քննադատներ, սակայն այդ տվյալները հավաստի չեն համարում՝ նշելով, որ կառավարությունը տուտսիների թիվն ավելի քիչ է ներկայացրել՝ ցանկանալով նվազագույնի հասցնել նրանց նշանակությունը նրանց հանրային զբաղվածության քվոտաները ցածր պահելու համար։ Ըստ քննադատների՝ տվյալները հավաստի չեն նաև այն պատճառով, որ բազմաթիվ տուտսիներ խտրականությունից խուսափելու համար կեղծել են իրենց ինքնությունը և գրանցվել որպես հութու, քանի որ մինչև բուն ցեղասպանությունը նրանց միջև հարաբերությունները տևական ժամանակ լարված են եղել։ 1998-ին Ռուանդայի կառավարությունը հայտարարել էր ցեղասպանությունը վերապրածների մարդահամար անցկացնելու ծրագրի մասին։ Զոհերի իրական թիվը, սակայն, շարունակում է անհայտ մնալ, քանի որ մինչև վերջերս էլ Ռուանդայում հայտնաբերվել են զոհվածների զանգվածային գերեզմաններ։ Բոսնիայի ցեղասպանությունը Բոսնիայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1995-ին Սրեբրենիցա քաղաքում` բոսնիացի սերբերի կողմից, որի հետևանքով սպանվել կամ անհայտ կորած է շուրջ 8 000 բոսնիացի մուսուլման տղամարդ։ Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը (International Criminal Tribunal for the former Yugoslavia) ցեղասպանությունը ծրագրելու և իրագործելու համար մեղավոր ճանաչեց 20 անձանց։ Սրեբրենիցայի ցեղասպանության դեպքում ևս հնարավոր չի եղել ամբողջականացնել սպանվածների տվյալները։ Զոհերի հետքերը թաքցնելու համար բոսնիացի սերբերը վառել էին նրանց մարմիններն ու թաղել տարբեր վայրերում, այնուհետև ծանր տեխնիկայի միջոցով դարձյալ փորել էին գերեզմաններն ու վերաթաղել մնացորդները։ Նույն անձին պատկանող մասունքները փորձագետները գտել են տարբեր գերեզմաններում։ Փորձագետները ստուգել են հայտնաբերված մասունքների ԴՆԹ նմուշները՝ նույնականացում իրականացնելու համար, սակայն նույնականացված անձանց թիվը 8 000-ից պակաս է։ Այսպիսով, սպանվածների թիվը որոշվել է՝ հիմք ընդունելով անհայտ կորածների թիվը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
11:53 - 25 ապրիլի, 2024
«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
 |azatutyun.am|

«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի: Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել: Կիրակի օրը «Ազատության» եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։ Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960-ականներից։
15:48 - 16 ապրիլի, 2024
Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

news.am: Թյուրիմացություն է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Հայստանի ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ արված իր հայտարարությանը: «Նախ ասեմ՝ սահմանազատման խնդիրները քննարկվում են հանձնաժողովում, իսկ գլխավոր շտաբի հետ կապված ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման իմաստով։ Առանց ԶՈՒ գլխավոր շտաբի կարծիքի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի անհնար: Այսինքն՝ հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, բնականաբար, այդ աշխատանքները ճիշտ ձևակերպելու համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունը, իսկ ԳՇ-ի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է սահմանզատումը հենց Տավուշից սկսել, Քոչարյանն ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։ Մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:  
14:24 - 09 ապրիլի, 2024
Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

news.am: Դրա համար հանձնաժողով կա, դրա համար այսօր՝ ժամը 14:30-ին, լսում ունենք, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, և հնարավորություն ունեք այդ հարցը տալ նրանց. Խոսքը վերաբերում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրչադառնալով հարցին, թե ո՞վ է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել հենց Տավուշի մարզից: «Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ն ունի ծրագրով նախատեսված գործառույթներ, որն իրականացնում է: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը նշեց՝ կրակոցներ չպետք է լինեն. «Բայց կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի: Կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետև այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում պատերազմ անում են խաղաղությանը հասնելու համար»,- ասաց նա: Հարցին՝ իսկ կհասնե՞նք արդյոք խաղաղության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են: «Խաղաղության հասնելու համար պետք է ամեն օր զինված ուժերի կարողություններն ավելացնենք, պաշտպանական, բնականաբար»,- եզրափակեց խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։
14:15 - 09 ապրիլի, 2024
 Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից. Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|

Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից: Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց. - «Դե հիմա աշխատանքները սկսված են»։ Վերջերս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատասխանել էր․ - «Մենք հող հանձնող չենք»։  
18:17 - 08 ապրիլի, 2024