Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Կապանում Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները

Կապանում Իրանի նորանշանակ հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները

Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։  Գոռ Թադևոսյանը շնորհավորելով Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ՝ վերջինիս է փոխանցել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Հանդիպումը թեև ճանաչողական բնույթ էր կրում, բայց և հիմնական թեման վաղը Կապանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումն էր և այդ համատեքստում նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումը։Կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վեաբերյալ։ Գոռ Թադևոսյանը հյուպատոսին է հայտնել, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը։
16:58 - 20 հոկտեմբերի, 2022
Իրանի հյուպատոսության բացումը վկայում է ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին. Միրզոյան

Իրանի հյուպատոսության բացումը վկայում է ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:  Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, հատկապես՝ վերջին շրջանի շփումների ակտիվացման կապակցությամբ:  Արարատ Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Համոզմունք է հայտնվել, որ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:   Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմից արտահայտվող վճռական ու հստակ դիրքորոշումները:
19:26 - 30 սեպտեմբերի, 2022
Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապան քաղաքի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր, հրետակոծություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Ժամը 20։00-ի սահմանում Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում  կրակոցների, հրետակոծությունների ձայներ չեն լսվել»,- նշեց մարզպետը։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գորիսի ուղղությամբ մոտ երեք ժամ է՝ կրակոցներ կամ էլ հրետակոծություններ չկան։ «Երկու ժամից ավելի է՝ Գորիսում եմ, կրակոցներ չկան, ամեն ինչ բանակի վերահսկողության տակ է, բանակն իր առաջ դրված խնդիրը կատարում է։ Մարտերը դադարել են, դրա համար էլ իջել ենք դիրքերից, առաջին բանակային կորպուսն իր խնդիրը բարձր մակարդակով կատարում է»,- ասաց Գորիս համայնքի ղեկավարը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 21.00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, եւ թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է»,- հայտնել էին ՊՆ-ից։
00:34 - 14 սեպտեմբերի, 2022
Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Կապանում ուժգին պայթյուններ են․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը բնակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում, Infocom-ի հետ զրույցում րոպեներ առաջ մանրամասնեց, որ հակառակորդը ծանր հարվածներ է հասցնում քաղաքի ուղղությամբ։ Քանանյանի գնահատմամբ՝ պայթյուններն այնքան ուժգին են, որ դրանք, ըստ ամենայնի, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են․ «Թեեւ ես մասնագետ չեմ, բայց արցախյան վերջին պատերազմի փորձառությունը թույլ է տալիս այդպես ենթադրել»,- ասաց մեր զրուցակիցը։ «Քանի որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, արդեն գոնե այս պահի գնահատմամբ լիարժեք պատերազմական գործողությունների բնութագրման տակ է ընկնում, հետեւաբար, որչափ էլ անվստահելի եւ մերժելի լինեն պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ լրատվության, այս մի քանի նախադասությունը, որ ասում եմ, պարզապես իրավիճակից անտեղյակ անձի պատուհանից երեւացող նկարագրությունն է, իսկ մնացածի համար սպասենք պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունների»,- հարկ համարեց նշել մեր զրուցակիցը։ Նա մանրամասնեց, որ մոտավորապես վերջին կես ժամվա ընթացքում անընդհատ ուժգին պայթյունների ձայներ են լսվել․ «Քանի որ ես Կապանի արվարձանում եմ բնակվում, բարձրադիր Խուստուփի լանջերին, այսեղից նկատելի է, որ գոնե մեկ թիրախի ուղղությամբ արդեն տասից ավելի հարված է եղել, ընդ որում՝ շատ ուժգին հարված»,- ասաց Քանանյանը՝ նշելով, որ ավելի հեռու տեղերից նույնպես պարբերաբար որոտացող պայթյունների ձայներ են գալիս։ Մեր զրույցի պահին էլ, ինչպես նշեց Քանանյանը, պայթյունների ձայները լսվում էին․ «Հենց էս պահին նորից ուժգին հարված եղավ, իմ տան պատուհանից տեսնում եմ»,- ասաց նա, եւ, եզրափակելով խոսակցությունը, նշեց․ «Բարի գալուստ խաղաղության դարաշրջան»։
01:43 - 13 սեպտեմբերի, 2022
Արցախի նախագահն ընդունել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապանի համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային և հայրենաճանաչության տարբեր միջոցառումներով: Շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար՝ Կապանի քաղաքապետը վստահեցրել է, որ մի շարք ծրագրերի շուրջ փոխգործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հանդիպմանը մասնակցում էին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
18:13 - 17 հունիսի, 2022
ԶՊՄԿ-ի պոչատարը վնասվել է, պոչանքները լցվել են Երեւան-Կապան ճանապարհ
 |hetq.am|

ԶՊՄԿ-ի պոչատարը վնասվել է, պոչանքները լցվել են Երեւան-Կապան ճանապարհ |hetq.am|

hetq.am: Այսօր վթարվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Քաջարանի կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար տանող պոչատարը։ Այս մասին «Հետքին» ահազանգել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը։ Նրա փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել ԶՊՄԿ-ի պոչատարի 4-րդ դյուկերային անցումի մոտ՝ Երեւան-Տաթեւ-Կապան ճանապարհի հարեւանությամբ։ Բարձր ճնշման տակ պոչանքներ տեղափոխող պոչատարի վթարի հետեւանքով կոմբինատի պոչանքը լցվել է Երեւան-Կապան ճանապարհ, որը Գորիս-Կապան ճանապարհի փակումից հետո դարձել է Երեւանը Սյունիքի հարավային թեւին կապող միակ ուղին։ Արմեն Փարսադանյանը նշում է, որ վթարի տեղանքում ԶՊՄԿ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, սակայն որոշ տեղերում մեքենաների երթեւեկից մեծ փոշի է բարձրանում։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը «Հետքին» հայտնեց, որ դեպքից տեղյակ են եւ իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ են ձեռնարկել։ Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին եւս մի վթար էր եղել պոչատարի մեկ այլ դյուկերային անցումում՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում։ Պոչանքները ձորով հոսել էին դեպի Կապան-Քաջարան ճանապարհ ու լցվել Ողջի գետը։ Կառավարության նիստում պարզվել էր, որ ԶՊՄԿ-ն պատկան մարմիններից գաղտնի էր պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն:
16:53 - 15 ապրիլի, 2022
Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել: «Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը: Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ: Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան: «Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ  գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
15:40 - 03 փետրվարի, 2022
Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Անմիջապես հանձնարարել եմ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագտներին կապ հաստատել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ զինվորի հարազատների հետ։ Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։ Կապ ենք հաստատել նաև ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ․ զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք և ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում։ Իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մեր փորձագետները զրուցել են նաև Կապանի զորամասի հրամանատարի հետ, ով պատմել է, որ զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն իրականացնել, որից հետո հրամանատարը հրավիրել է զինվորներին իր աշխատասենյակ, բացատրական աշխատանքներ է իրականացրել, զինվորների ներկայությամբ հրամանատարն անձամբ մաքրել է իր սենյակը՝ ցույց տալու համար, որ դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և պարսավելի ոչինչ չկա, որի արդյունքում էլ նորակոչիկները վստահեցրել են, թե նման խնդիր այլևս չի լինի, սակայն աշխատասենյակը լքելուց հետո, երբ վաշտի հրամանատարը նրանց հորդորել է իրենց հատկացված տարածքը մաքրել, նրանք հրաժարվել են, և վերոնշյալ զինվորը լքել է զորամասը։ Լսելով բոլոր կողմերի բացատրությունները, պետք է արձանագրել, որ նման դեպքերը բանակում անթույլատրելի են և պետք է իսպառ վերացվեն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 1-3 հոդվածների պահանջների՝ զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան։ Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների (պետերի) խիստ վերահսկողությունը և նրանց անձնական օրինակը օգնում են զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները: Համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Ի թիվս այլնի՝ զինծառայողը պարտավոր է՝ բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից: Ինչ վերաբերվում է զորամասում զինվորների կողմից մաքրության ապահովմանը, գտնում եմ, որ այդ աշխատանքների կատարումը պետք է կազմակերպվի Օրենքի դրույթներին խիստ համապատասխան՝ հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), ինչպես նաև խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը սահմանող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթները»:
11:18 - 03 փետրվարի, 2022
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին. ԿԳՄՍՆ

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին. ԿԳՄՍՆ

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: ‹‹Կապանի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Հրազդան քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի գլխավորությամբ, Կապանի համայնքային իշխանության տարբեր պատասխանատուներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ‹‹Երիտասարդական մայրաքաղաք› ծրագրի շրջանակում Կապանում իրականացվել են բազմաշերտ և արդյունավետ աշխատանքներ։ Որպես երիտասարդական մայրաքաղաք՝ Կապանն ընտրվել էր 2020 թվականին, սակայն համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրագործվեց. այն տեղափոխվեց 2021 թվական։ ‹‹Խնդիր էինք դրել աշխուժություն մտցնելու համայնքի երիտասարդական և մշակութային կյանքում։ Կարծում ենք, որ ամբողջական գնահատականը պետք է տան կապանցիները․ մենք մեր կողմից կարող ենք արձանագրել, որ ծրագիրը հաջողվել է, ինչին մեծապես նպաստել է Կապանի քաղաքային իշխանությունների, տեղի երիտասարդական կառույցների և ԿԳՄՍ նախարարության համագործակցված աշխատանքը››,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Կապանի քաղաքապետարանին և ‹‹Երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում ներգրավված մշակութային ու երիտասարդական կազմակերպություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Կապանի՝ ‹‹Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք›› ընտրելու ծրագրի մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա մայիսի 1-ից։ ‹‹Բաղաբուրջ›› համալիրում հիշատակի տուրք է մատուցվել արցախյան պատերազմների զոհերի հիշատակին, կազմակերպվել է Կապանի երիտասարդ գեղանկարիչների նկարների ցուցահանդես, տեղի է ունեցել հեծանվավազք, համերգային մի քանի ծրագիր է անցկացվել։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով 2021 թվականի հոկտեմբերին երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների՝ երիտասարդության հարցերով խորհրդի նիստն ու «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի պաշտոնական պատվիրակություններին, ներկայացուցիչներին։ ‹‹Հատկապես հետպատերազմյան շրջանում Կապանի՝ որպես երիտասարդական մայրաքաղաքի՝ ԱՊՀ գործընկերներին պատճաշ ներկայանալը, վստահաբար, ուներ հատուկ նշանակություն։ ԱՊՀ շրջանակում միջազգային տեսանելիության բարձրացումը և Կապանի սահմանած բարձր նշաձողը մեզ թույլ են տալիս հայտ ներկայացնել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք մրցույթին, որն անցկացվելու է գալիք տարի››,- նշել է նախարարի տեղակալը։   Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հրազդան քաղաքին 2022 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Հրազդանի քաղաքային իշխանությանը՝ ծրագիրն իրագործելու հարցում։   ‹‹Որպես քաղաքականություն մշակող մարմին՝ կարևորում ենք երիտասարդական մայրաքաղաքների տարածքային և մարզային ընդգրկվածության ընդլայնումը։ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին հավակնելու համար կարևոր են տվյալ համայնքի երիտասարդական ներուժը, քաղաքային ենթակառուցվածքների առկայությունը և քաղաքային իշխանության հանձնառությունը՝ բոլոր ծրագրերը պատշաճ մակարդակով իրագործելու համար։ Հրազդանը մրցույթին ներկայացել էր շատ լավ պատրաստված և հաղթեց բարձր մրցակցության պայմաններում››,- նշել է նա՝ ավելացնելով, որ Կապանը սահմանել է բարձր նշաձող, որը պահելը մեծ պատասխանատվություն և ջանքեր է պահանջում։ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ ‹‹Ավարտվում է ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագիրը, բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը կրթական, մշակութային և մարզական ոլորտներում՝ առավել բարձրացնելով ունեցած արդյունքները։ Կապանը հերոսական քաղաք է, և մեր երիտասարդները բազմիցս ապացուցել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են զենք վերցնելու և պաշտպանելու հայրենիքը։ Վստահ ենք, որ մեր հերոս երիտասարդները շարունակելու են մեզ զարմացնել իրենց կրթական, մշակութային, սպորտային և այլ ձեռքբերումներով››,- նշել է Գոռ Թադևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ գործընկերներին արդյունավետ համագործակցության և համայնքին աջակցելու համար, ինչպես նաև շնորհավորելով և հաջողություն մաղթելով Հրազդանի գործընկերներին։ Այնուհետև Գոռ Թադևոսյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին։ ‹‹Հրազդանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում այսօր տեսանելի աշխատանքներ են կատարվում։ Անմասն չեն նաև երիտասարդության, սպորտի, կրթության և մշակույթի ոլորտները։ Մենք ուզում ենք նոր եռանդ տալ մեր երիտասարդներին, որոնք մեր քաղաքի և պետության զարգացման առաջնային ռեսուրսն են։ Մեզ համար ուսանելի և օգտակար է Կապան քաղաքի փորձը, որից մենք անպայման կօգտվենք՝ նպատակ ունենալով այն զարգացնելու և առնվազն մեկ քայլով առաջ անցնելու››,- նշել է Վարուժան Սաֆարյանը։ Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ‹‹Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի միջոցառումներում արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների և համայնքային կառույցների ներկայացուցիչներին։
12:58 - 13 դեկտեմբերի, 2021