Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպություն է: Փաստաբանների պալատի մարմիններն են․
- փաստաբանների ընդհանուր ժողովը,
- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից եւ նախագահից.
- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 8 անդամից:

2020թ. փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2138 փաստաբան:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է Արա Գագիկի Զոհրաբյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 2013 թվականին, ապա 2017-ին՝ վերընտրվել։
Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից մի շարք դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ,  և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ: Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը: Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում: Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն: Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշումը խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք: Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները: Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային  չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը: Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները: Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից: Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման: Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը: Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով: Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ:  
20:25 - 06 հուլիսի, 2023
ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի,  Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ,  և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ: Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը: Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում: Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն: Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշումը խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք: Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները: Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային  չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը:  Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները: Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից: Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման: Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը: Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով: Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն  է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ:
15:42 - 06 հուլիսի, 2023
Փաստաբանների մեկօրյա գործադուլը մեկնարկել է
 |news.am|

Փաստաբանների մեկօրյա գործադուլը մեկնարկել է |news.am|

news.am: Փաստաբաններն այսօր՝ հունիսի 26-ին, մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։ Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։ Նշենք, որ փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նրանք գլխավոր դատախազին հեռուստացույց են նվիրել՝ բռնության դեպքերի մասին իրազեկելու նպատակով, ՆԳՆ շենքի մոտ են գնացել, որի ընթացքում փաստաբաններից մեկը եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, նրանք իրենց պահանջագիրն են ներկայացրել ՆԳՆ-ին: Ըստ փաստաբանների պահանջի՝ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից:
11:16 - 26 հունիսի, 2023
Ոստիկանները պահանջում են ՆԳՆ շենք մուտք գործել ու պահանջագիրը հանձնել առանց սաղավարտի
 |panorama.am|

Ոստիկանները պահանջում են ՆԳՆ շենք մուտք գործել ու պահանջագիրը հանձնել առանց սաղավարտի |panorama.am|

panorama.am: ՆԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում սաղավարտ ու զրահաբաճկոն հագած փաստաբանը պետք է նամակ հանձնի նախարարություն։ Սակայն շենքը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ներս մտնել՝ պահանջելով, որ նամակ հանձնողը հանի սաղավարտն ու զրահաբաճկոնը, հակառակ դեպքում թույլ չեն տա նրան մուտք գործել շենք։ ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ գրավոր պահանջ ունեն փոխանցելու ՆԳ նախարարին։ Անցած երկու օրերին պահանջին այս պահին միացել է 878 փաստաբան։ «Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը,ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից, 1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը. 2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները. 3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը։
12:15 - 20 հունիսի, 2023
Փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ․ քննչական կոմիտե

Փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ․ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել բռնության ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքի առընչությամբ։ «Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը։ 2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված  նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատական նիստի ընթացքում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի: Ժամը 16:40-ի սահմաններում նշված քաղաքացիների հետ բաժին են մոտեցել ևս 2 քաղաքացի։ Չնայած վերջիններիս ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք: Ոստիկանությունից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը: Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել: Ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և նշված անձին մի քանի հոգով փորձել են պահել, քանի որ վերջինս գլխով և ոտքերով հարվածել է թե իրենց, և թե աշխատասենյակում գտնվող գույքին: Այդ ընթացքում աշխատասենյակ է եկել Կ․ Ալավերդյանը՝ ներկայանալով որպես ձերբակալվածներից մեկի փաստաբան։  Տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով՝ նա կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել և տանել բաժնից: Ըստ հաղորդման՝ վերջինս իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին' մասնավորապես չի թույլատրել, որպեսզի ոստիկանները կազմեն համապատասխան ձերբակալման արձանագրություն: Կ․ Ա․-ին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և վերջինս խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է: Դեպքի առթիվ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 489-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. հունիսի 8-ին, ներկայացված միջնորդությունները բավարարելով, հսկող դատախազի որոշմամբ ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երկուսի նկատմամբ, այդ թվում նաև Կ․ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք։ Մեղադրյալ Կ․ Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը: Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալներից երեքի վրա մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վարչական շենքում առկա տեսախցիկներից կատարված, քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեսագրություններն ստանալու համար։ Բացի այդ, Կ․Ա․-ն հունիսի 7-ին հաղորդում է տվել նույն օրը Ոստիկանության կենտրոնական բաժնում իր պաշտպանյալին ոստիկանության մի քանի ծառայողների կողմից, գետնին ընկած վիճակում գտնվող իր պաշտպանյալին միաժամանակ հարվածներ հասցնելու, ինչպես նաև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն քաշքշելու, իր նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս վարույթը փոխանցվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով։ Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է, անաչառ քննությամբ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։    
22:06 - 13 հունիսի, 2023
Փաստաբանն իր պարտականությունը կատարելիս ոստիկանությունում բռնության է ենթարկվում, վերադառնում ենք 90-ականներ․ ՓՊ նախագահ
 |news.am|

Փաստաբանն իր պարտականությունը կատարելիս ոստիկանությունում բռնության է ենթարկվում, վերադառնում ենք 90-ականներ․ ՓՊ նախագահ |news.am|

news.am: Վերջին տարիներին փաստաբանների նկատմամբ նմանատիպ ինտենսիվությամբ եւ նմանատիպ բռնության դեպքեր առհասարակ չենք ունեցել: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Նշենք, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարել Ալավերդյանը, որը փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։ «Կարծես՝ վերադառնում ենք 90-ականներ: Այս երեւույթն անթույլատրելի է. փաստաբանական համայնքը հաստատ արձագանքելու է համարժեք: Հայաստանն իվական պետություն է եւ որեւէ մեկը այդ իրավական եզրույթը չի վերացրել, եւ մենք մնալու ենք իրավական պետություն, մենք իրականացնելու ենք մարդու իրավունքների պաշտպանություն»,- նշեց Սիմոն Բաբայանը։ Նրա խոսքով՝ տարակուսելի է նաեւ մեր միջազգային կառույցների վարքագիծը. «Մենք տարբեր հարթակներում համագործակցում ենք մեր գործընկերների հետ, այդ միջազգային կառույցները կարծես՝ ջանքեր են գործադրում, որպեսզի դատաիրավական համակարգը Հայաստանում բարելավվի: Նախորդ տարիներին այդ մարմինները այդ իրավիճակներին բավականին արագ արձագանքում էին, այսօր վտանգված է փաստաբանի անկախությունը»:
13:42 - 13 հունիսի, 2023
Փաստաբանը համոզված է՝ իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը |panorama.am|

Փաստաբանը համոզված է՝ իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը |panorama.am|

panorama.am: «2023թ. հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, ես և պաշտպանյալս, թույլ տվեք նրա անունը չհրապարակել, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի»,- ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատմելով իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման մանրամասները, միաժամանակ չհրապարակելով նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ։ Փաստաբանի խոսքով նիստի ընթացքում իր պաշտպանյալի ու վերջինիս ընկերոջ միջև, որը նույն գործով նույնպես հանդիսանում է մեղադրյալ, անձնական բնույթի հարցերի շուրջ խոսակցություն է առաջացել, որն իր գնահատմամբ հանցակազմի որևէ հատկանիշ չի պարունակում։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, ինչը, ըստ Ալավերդյանի, վկայում է, որ հակաիրավական որևէ բան չի եղել դատարանում։ Նիստի ավարտից հետո դատարանի մայթով քայլելու ընթացքում փաստաբանին ու նրա պաշտպանյալին են մոտեցել ոստիկանության Կենտրոնի, Էրեբունու բաժինների, պարեկային անձնակազմի մոտ երկու տասնյակ ոստիկաններ։ «Ոստիկանները, ցուցաբերելով ոչ արհեստավարժ մոտեցում, տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց մոտենալու նպատակը, թե այդ մեծաքանակ ոստիկաններից ով ինչ դատավարական գործառույթ է իրականացնում, և ի վերջո, ով է որոշում կայացնողը, ում հետ պետք է շփվել։ Ընդհանուր իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն պատկերացնել, որևէ իրավական գործընթաց սկսել»,- մանրամասնեց նա։ Փաստաբանի խոսքով ի վերջո հասկացել են, որ ոստիկանության աշխատողները ցանկանում են իր պաշտպանյալին հրավիրել ոստիկանության բաժին։ «Քաղաքացուն չեն կարող հրավիրել ոստիկանություն իր կամքին հակառակ»,- հիշեցրեց Ալավերդյանն ու ավելացրեց, որ, չնայած դրան, իր պաշտպանյալը կամավոր նստել է պարեկային ծառայության ավտոմեքենան, ընդ որում գործողությունը կատարվել է պարեկային ծառայության կողմից, որի աշխատակիցների վրա ամրակացված են տեսախցիկներ։ «Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են փորձել հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Ի վերջո՝ համառ պայքարից, բացատրական աշխատանքից հետո ինձ հաջողվեց բարձրանալ չորրորդ հարկ։ Մոտենալով աշխատասենյակին՝ ես լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու աշխատողներ փորձեցին թույլ չտալ, որ ներս մտնեմ, ես հաղթահարեցի արգելքները, բացեցի դուռը, հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ դեմքով գետնին ընկած, ձեռնաշղթանները հետևից ամրացրած, ոստիկանության 5-6 աշխատակիցներ հարվածներ էին հասցնում նրա մարմնի տարբեր հատվածներին։ Էդ պահին մոտեցել եմ պաշտպանյալիս, բարձրացրել եմ, կանգնել եմ նրա դիմաց, բարձրացրել եմ ձեռքերս, փորձել եմ արգելել ոստիկաններին մոտենալ։ Ոստիկաններին հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա, չեմ կարող որակել. ուսադիր, համազգեստ կրող ծառայողին ոչ հարիր վարքագիծ էր»,- ասաց նա։ Կարեն Ալավերդյանի ներկայացմամբ իր ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվում է, վերադառնում իրավական փուլ, ոստիկանները դուրս են գալիս սենյակից, մնում է միայն մեկը։ «Իրավիճակը դարձել էր կառավարելի, այնքան, որ ես թույլտվություն եմ խնդրել ու ծխախոտ ծխել։ Շատ հանկարծակի ոստիկանության ծառայողը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա։ Անմիջապես դուռը բացվեց, այդ խումբը ներխուժեց սենյակ, ինձ հեռացրին սենյակից, կարող եմ ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ սա տեղի է ունեցել որոշակի դադարից հետո, ինձ մոտ համոզմունք է առաջացել, որ տեղի ունեցածը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչության արդյունք է, այլ կոնկրետ համաձայնեցված վերադասների հետ»,- ասաց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:01 - 13 հունիսի, 2023
Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել

Փաստաբանները պահանջում են ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցնել

Փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացել է ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով: Նիստը վարող պալատի նախագահ հիշեցրել է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Ակումբի նիստում ներկա փաստաբանները լսել են  Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանայանին և կարծիքներ են փոխանակել: Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաներն արձանագրել են, որ թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել: Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված  ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել   Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը: Ներկա փաստաբանները նշել են նաև, որ վերջին շրջանում շատ են ստանում ահազանգեր ոստիկանության բաժիններում քաղաքացիների ծեծի և խոշտանգումների մասին: Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ գործադուլներ: Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են. Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության. Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար. Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ. Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:
10:58 - 14 փետրվարի, 2023
Ոստիկանությունում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ թեժ գծի հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել. ՄԻՊ

Ոստիկանությունում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ թեժ գծի հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել. ՄԻՊ

Փաստաբաններին՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Այսօր՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ահազանգ է ներկայացվել ՄԻՊ աշխատակազմ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։ Նախ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես աշխատում է 24/7 ռեժիմով, Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամար, որին, ի դեպ, բազմաթիվ զանգեր են ստացվում հենց մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների կողմից։ Ներկայացված ահազանգերով Պաշտպանի հաստատության իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում իրականացվում են արագ արձագանքման այցեր։ ՄԻՊ աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին վկայակոչված դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ փաստաբանի կողմից ՄԻՊ աշխատակազմի ընդունարանի քաղաքային հեռախոսահամարին ոչ աշխատանքային ժամին իրականացված զանգն անպատասխան մնալը չի կարող որևէ կերպ գնահատվել Պաշտպանի հաստատությանը դիմելու կամ աշխատակազմի կողմից անգործություն դրսևորելու միջոց՝ դրանով իսկ ստվերելով Պաշտպանի հաստատության գործունեությունն ու հեղինակությունը։ Ավելին, հանրահայտ է, որ Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա 116 թեժ գծի հեռախոսահամարը և այդ հեռախոսահամարի միջոցով է, որ անձինք, այդ թվում՝ փաստաբանները, ոչ աշխատանքային ժամերին կարողանում են դիմել Պաշտպանի հաստատությանը և ստանալ աջակցություն։ Ուսումնասիրությունը ևս վկայում է, որ փաստաբանի կողմից զանգահարվել է Պաշտպանի աշխատակազմի ընդունարանի հեռախոսահամարին՝ նշված օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, հետևաբար ոչ աշխատանքային ժամով պայմանավորված՝ տվյալ հեռախոսահամարին կատարված զանգը չէր կարող սպասարկվել, իսկ փաստաբանի կողմից պատշաճ հեռախոսահամարին ահազանգը չներկայացնելը դիտարկվել որպես աշխատակազմի անգործություն։ Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է պատվով կտարել իր առաքելությունը, և ինչպես արդեն հրապարակել ենք Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դեպքով Պաշտպանի ժամանակվոր փոխարինողի որոշմամբ սկսվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ»,-նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել երկու փաստաբան, իսկ դրանից առաջ բռնության են ենթարկվել նրանց անչափահաս պաշտպանյալները։  Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անչափահասների՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ու բերման ենթարկվելու փաստով են փաստաբանները գնացել մասնակցելու առերեսմանը, սակայն «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանի նկատմամբ, ծաղրել են, սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել»։ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Հանձնաժողովը նշել է՝ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։ 
17:50 - 10 փետրվարի, 2023
Փաստաբանների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։  «Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով` փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելը), ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) նախաքձեռնվել է քրեական վարույթ: Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել երկու փաստաբան, իսկ դրանից առաջ բռնության են ենթարկվել նրանց անչափահաս պաշտպանյալները։  Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անչափահասների՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ու բերման ենթարկվելու փաստով են փաստաբանները գնացել մասնակցելու առերեսմանը, սակայն «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանի նկատմամբ, ծաղրել են, սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել»։ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Հանձնաժողովը նշել է՝ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։ 
16:41 - 10 փետրվարի, 2023
«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը
 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը և այս առնչությամբ պահանջում լիարժեք քննություն։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք, ես՝ նաև որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, առաջիկայում նախաձեռնենք այս երևույթների քննարկումը. փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում փաստաբանների կողմից իրականցվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճ պաշտպանության նաև օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք նաև լիարժեք քննություն, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Մինասյանը։ Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում նախագահ Սիմոն Բաբայանը մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ժամանակ նշել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությունը:  Դեպքին անդրադարձել է նաև ՄԻՊ աշխատակազմը՝ նշելով, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Հայտարարություն է տարածել նաև Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝ նշելով, որ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։   
15:25 - 10 փետրվարի, 2023
Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ․ ՓՊ հայտարարությունը՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ․ ՓՊ հայտարարությունը՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ. «Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից: Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ: Ոստիկանության ծառայողի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը անթույլատրելի է ընդհանրապես, սակայն առավել քան անընդունելի են այդպիսի գործողություններն իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ: Անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հանձնառություն ունեցող դերակատարի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական հասարակությունում: Ավելորդ է խոսել մարդու իրավունքի պաշտպանվածության մասին, եթե նույնիսկ փաստաբանն ապահովագրված չէ այսպիսի երևույթներից: Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը․ Խստագույնս դատապարտում է ոստիկանության ծառայողների բռնությունը փաստաբանների նկատմամբ, Պահանջում է իրավասու մարմիններին իրականացնել հետևողական քննություն դեպքի առնչությամբ և բոլոր մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության, Հավաստիացնում է, որ անզիջում հետևողականություն է ցուցաբերելու, որ մեղավոր անձինք ենթարկվեն համարժեք պատասխանատվության, Կոչ է անում ՀՀ ներքին գործերի նախարարությանը, ներառյալ՝ ՀՀ ոստիկանությանը, միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը հետագայում իսպառ բացառելու ուղղությամբ»: Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել երկու փաստաբան, իսկ դրանից առաջ բռնության են ենթարկվել նրանց անչափահաս պաշտպանյալները։  Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անչափահասների՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ու բերման ենթարկվելու փաստով են փաստաբանները գնացել մասնակցելու առերեսմանը, սակայն «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանի նկատմամբ, ծաղրել են, սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել»։
15:11 - 10 փետրվարի, 2023
Առերեսման ժամանակ ծաղրել են փաստաբաններին, հետո արդեն միջանցքում ծեծել ու հայհոյել. Արա Զոհրաբյան
 |news.am|

Առերեսման ժամանակ ծաղրել են փաստաբաններին, հետո արդեն միջանցքում ծեծել ու հայհոյել. Արա Զոհրաբյան |news.am|

news.am: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում մեր գործընկեր փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: «Ըստ էության, որոշ պաշտոնատար անձինք, որոնք աշխատում են ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանն ունի բացառիկ առաքելություն, որը երաշխավորված է Սահմանադրությամբ: Ես դետալների մեջ չեմ մտնի, ուղղակի կհայտարարենք, որ անելու ենք ամեն ինչ մեր գործընկերոջ խախտված իրավունքները պաշտպանելու համար: Այս երեւույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտը»,-ասաց նա: Իր հերթին Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն ասաց. «Անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու եւ բերման ենթարկելու փաստով մեր գործընկերները գնացել են անչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ: Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, հետո էլ սադրանքի արդյունքում դուրս են հանել եւ միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել: Երեկ նաեւ փաստաբանների պալատի նախագհն է գնացել դեպքի վայր, տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրենք իրավունք ունեն պատժելու: Նույնիսկ եթե ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա փաստաբանների պալատ, որտեղ կարող էին դիմել: Եթե հանցագործություն էր պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո, կա քրեադատավարական ընթացակարգ: Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել: Սա անընդունելի արարք է»,-ասաց Արա Զոհրաբյանը: Նա կոչ արեց ՀՀ ոստիկանապետին, ՆԳ նախարարին արագ միջոցներ ձեռնարկել. «Այն բոլոր ոստիկաններին, որոնք ներգրավված են եղել ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ, նրանց լիազորությունները առնվազն պետք է կասեցվեն: Նրանք չեն կարող ոստիկան լինել»,-ասաց Զոհրաբյանը:
12:24 - 10 փետրվարի, 2023
Փաստաբանների պալատը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին ու զոհվածների ընտանիքների անդամներին

Փաստաբանների պալատը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին ու զոհվածների ընտանիքների անդամներին

ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: «ՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով:
16:28 - 20 հունվարի, 2023
Փաստաբանների պալատը միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար

Փաստաբանների պալատը միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում գործուն քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար

ՀՀ փաստաբանների պալատն իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA) բարձրաձայնելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն օրեր շարունակ փակելը: Այս մասին տեղեկանում է պալատի տարածած հայտարարությունից: Այն ներկայացնում ենք ստորև.  «2022 թվականի դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ արգելափակելով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժն Արցախ ու հակառակ ուղղությամբ: Այս ճանապարհն արցախցիների համար կյանքի ուղի է, որը փաստացի մեկ շաբաթ է ինչ ամբողջությամբ արգելափակված է: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև փակել էին Արցախ մտնող գազատարը և Արցախի շուրջ 120.000 բնակչությանը այս ձմեռային պայմաններում զրկել, ի թիվս այլնի, ջեռուցումից: Ակնհայտ է, որ ճանապարհը փակող անձինք ուղղակիորեն ուղղորդվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի մասին են վկայում վերջիններիս փոխկապակցված  գործողությունները: Ադրբեջանի իշխանությունների նման սադրիչ գործողությունները հումանիտար և պարենային  աղետի առաջ են կանգնեցրել Արցախի բնակչությանը: Սա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելության հերթական դրսևորումն է: Դրան զուգահեռ, այսպիսի գործելակերպը ևս մեկ վկայություն է Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության: Փաստացի Ադրբեջանի իշխանություններն Արցախում ապրող հայերի համար միտումնավոր ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, որպիսի գործողությունը, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածի համաձայն, համարվում է ցեղասպանություն: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և միջազգային կառույցներին ու դերակատարներին կոչ է անում՝ Անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել անմարդկային գործողությունները դադարեցնելուն Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու ուղղությամբ, Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միակ երաշխիք, որն այսպիսի պայմաններում այլընտրանք չունի: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նշված խնդիրները և հարցերը բարձրաձայնելու է իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA)»,-նշվում է հայտարարությունում:
20:16 - 19 դեկտեմբերի, 2022