«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը
 |armenpress.am|
15:25 - 10 փետրվարի, 2023

«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը և այս առնչությամբ պահանջում լիարժեք քննություն։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք, ես՝ նաև որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, առաջիկայում նախաձեռնենք այս երևույթների քննարկումը. փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում փաստաբանների կողմից իրականցվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճ պաշտպանության նաև օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք նաև լիարժեք քննություն, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում նախագահ Սիմոն Բաբայանը մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ժամանակ նշել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությունը: 

Դեպքին անդրադարձել է նաև ՄԻՊ աշխատակազմը՝ նշելով, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Հայտարարություն է տարածել նաև Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝ նշելով, որ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել