Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին:
Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով: Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով։
comment.count (0)