«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան
 |azatutyun.am|

«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Եռաբլուր»-ում տեղի ունեցածը երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Սեպտեմբերի 21-ին ոստիկանները վարչապետ Փաշինյանի այցից առաջ «Եռաբլուր»-ից քաշքշելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած շուրջ չորս տասնյակ ծնողների: Զոհվածների հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների գերեզմաններին։ Նազարյանն, ում որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, միջադեպի ժամանակ «Եռաբլուր»-ում չի եղել, ակցիային չի մասնակցել։ Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ծնողները իրավունք ունեն և՛ քաղաքականապես ակտիվ լինելու, և՛ իրենց դիրքորոշումը հայտնելու, բայց պետք է մի գիծ չանցնեն, որից հետո իրենց քարշ տալով տանեն մենքենաները։ «Գիտեք էս հերոսածինը մեր ձեռքբերումը չէ, մեր երեխեքի ձեռքբերումն է, իրենց հերոսությամբ մենք դարձել ենք հերոսածին։ Մենք ունենք կարգավիճակ, որ պետք է հասկանանք, դա ինչ է և երբեք ու երբեք չմոռանանք, թե մենք ում ծնողներն ենք», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Այո՛, մենք ունենք անգիտակից հատուկջոկատայիններ, որոնց պահվածքը, մեղմ ասած, ամոթալի է, խայտառակ է, չգիտեմ ինչ է, բայց մենք գիտենք, որ այնտեղ տենց մարդիկ կան։ Հասարակությունը պետք է այնտեղից առաջինը հեռացնի ծնողներին, որովհետև չի կարելի հերոսների ծնողներին քարշ տալ»։ Նազարյանն, ով պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ շեշտեց՝ իր նախաձեռնած ակցիաների, հանդիպումների ժամանակ երբեք չի արել այնպես, որ հանկարծ հայտնվեն մի վիճակում, որ ոստիկան-ծնող բախում լինի՝ ընդգծելով՝ «հասկանում է ծնողներին՝ իրենց վերաբերմունքն են ուզում Նիկոլին հայտնել, բայց ոչ իրենց էդպես գետնին գցելու գնով»։ «Այո՛, դա երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, բայց, օրինակ, եթե ինձ հարցնեին՝ «իսկ մենք չենք ուզում, որ Նիկոլը գա «Եռաբլուր», ի՞նչ պետք է անենք»։ Ո՛չ, դուք այնտեղ պահակություն պետք չի անեք», - եզրափակեց պատգամավորը։
10:35 - 27 սեպտեմբերի, 2022
Հետամուտ ենք լինելու որպեսզի «Եռաբլուրում» տեղի ունեցածի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. «Հայաստան դաշինք»

Հետամուտ ենք լինելու որպեսզի «Եռաբլուրում» տեղի ունեցածի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. «Հայաստան դաշինք»

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբեր 21-ը, դրսևորվեց իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության կողմից գործադրված անբարո վարքագծով, աննախադեպ բռնությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եռաբլուրից վայրագությամբ և ապօրինաբար բերման ենթարկվեցին Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած մեր զինվորների ու սպաների ծնողները, հարազատները։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված 37 քաղաքացիներից ոմանք մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ բռնության ենթարկվել ոստիկանությունում։ Ոստիկանների նման վարքագիծը ոչ միայն չի բխում նրանց լիազորություններից, այլ ակնհայտորեն պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցից առաջ ճանապարհը «մաքրելու» հանձնառությամբ։ Հանցավոր գնահատելով իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից ոստիկանական բռնությունների արդարացման փորձերը, դրանք դիտարկելով որպես անարգանք հայ ժողովրդի, մեր հերոսների հիշատակի և նրանց հարազատների նկատմամբ, -խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը, այն գնահատում ենք որպես իշխանությունների՝ մեր երկրի պաշտպանության և նվիրական արժեքների նկատմամբ որդեգրած վերաբերմունք, -մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ այս իշխանությունները ոչ միայն անկարող են դիմագրավել երկրի գոյաբանական մարտահրավերների առջեւ, այլև սպառնալիք են մեր պետականությանն ու ազգային միասնականությանը, -համոզումով, որ ոստիկանությունը կոչված է ծառայելու հանրային և ոչ օրվա քաղաքական մեծամասնության շահերին, հետամուտ ենք լինելու որպեսզի բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։  
19:03 - 22 սեպտեմբերի, 2022
Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին․ Վարդևանյանը՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի մասին |tert.am|

Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին․ Վարդևանյանը՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի մասին |tert.am|

tert.am: Մենք չենք կարող այսպիսին լինել, սա՛ չէ մեր տեսակը, այդ ո՞ւմ եք դուր գալիս՝ հերոսը մորը քաշքշելով։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին։ Ցանկացած հանրային գործունեություն իրականցնող գիտի, որ իր նկատմամբ էլ կա դժգոհոթյուն, ես էլ, որ գալիս եմ, գիտեմ այստեղ, գիտեմ, որ մի ծնող գուցե գա և ինձ նախատի, քննադատի, ես էլ գլուխս կախ պետք է լսեմ, որովհետև ո՞վ ենք մենք այդ մարդկանց առաջ»,- ասաց Վարդևանյանը։  Նա նշեց, որ Եռաբլուրում չկա քաղաքականություն և չկան քաղաքական դեմքեր։ «Այստեղ գալիս ես խոնարհվելու, ուրիշ խորհուրդ չկա այստեղ։ Ինչ է, թե ինչ-որ պաշտոնյա եկել է այստեղ, նրա հանգստության համար հազարավոր բերետավորներ պետք է գան այստե՞ղ։ Այդ բերետավորը գիտի՞, որ ինքը ողջ է, որովհետև ադ ծնողների երեխաներն են այստեղ թաղված»,- ասաց Արամ Վարդևանյանը։
13:25 - 21 սեպտեմբերի, 2022
Այսօր, ավելի քան երբեք, մեզ պետք է միավորի Անկախ պետականության, ազգային գոյատևման և ազգային արժանապատվության խորհուրդը․ «Հայաստան» դաշինք

Այսօր, ավելի քան երբեք, մեզ պետք է միավորի Անկախ պետականության, ազգային գոյատևման և ազգային արժանապատվության խորհուրդը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ․   «1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Այո' ասելով անկախությանը, Հայ ժողովուրդն իրացրեց իր դարավոր երազանքն ու հունավորեց պատմական մի ընթացք, որի պսակն Արցախյան ազատամարտն էր, մեծագույն ձեռքբերումը՝ Հայոց երկրորդ պետականության փաստացի գոյությունը։   Անկախության տարեգրության արժանապատվության էջերը կերտեց մի սերունդ, որն անկախ պետականության երազանքի, ազգային իրավունքների և դրանց իրականացմանը լծված պետականության համար պատրաստ էր անասելի խիզախումի։   Համառ և ոչ միշտ սահուն ընթացքով, համազգային նվիրումով մեզ հաջողվեց ամրացնել Հայոց պետականությունը՝ ՀՀ քաղաքացի լինելու հպարտություն ներշնչելով ողջ հայությանը։ Ցավոք, Անկախության 31-րդ տարեդարձը դիմավորում ենք իրական պատերազմի միջավայրում, անվտանգային անասելի սպառնալիքներով, խոցված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, համազգային նվաստացման մթնոլորտում, անդառնալի մարդկային կորուստների ցավով։   Եվ, այդուհանդերձ, այսօր, ավելի քան երբեք, մեզ պետք է միավորի Անկախ պետականության, ազգային գոյատևման և ազգային արժանապատվության խորհուրդը։   Անկախություն նվաճած ու հաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրավունք չունի։ Հայոց պետականության ապագան կասկածի տակ դնող այս իրականությունը հնարավոր է հաղթահարել միայն համազգային նպատակներ բանաձևելով, միասնականությամբ և ազգային պետական մտածողություն կրող իշխանությամբ։   Այդ ներուժը մենք ունենք, մենք կարող ենք, մենք նոր պարտությունների իրավունք չունենք։ Միասին պաշտպանենք մեր Անկախությունը, տեր լինենք պետականություն և արժանապատիվ գոյություն ունենալու մեր իրավունքին»:
13:10 - 21 սեպտեմբերի, 2022
Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
 |news.am|

Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին |news.am|

news.am: Մենք գտնվում ենք Արեւմուտքի ու Արեւելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ ՀԱՊԿ-ի տարածաշրջանին ենք մոտ, էլ չեմ ասում որպես հետխորհրդային երկիր  ինտեգրված ենք եղել եւ պաշտպանական, եւ մնացած բոլոր խնդիրներում, հատկապես սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տրամադրություններին: «Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել հատկապես այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Գոնե երեք ուղղություններով մենք օրինակել ենք եղել. առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորման մեջ, երկրորդը խաղաղապահ ուժերի ձեւավորման մեջ, եւ երրորդը ռազմական կոմիտեն է: ՀԱՊԿ-ի շրջանակներում գլխվոր շտաբների պետերը չեն ունեցել այն հարթակը, որտեղ կարող էին քննարկել ռազմական իրավիճակը: Մեր առաջարկությամբ է ստեղծվել ռազմական կոմիտեն: Ուզում եմ ասել, որ մեր իշխանության ժամանակ լուրջ աշխատանք է կատարվել»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը նկատեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի եւ առաջատար կողմեր, եւ թերություններ. «Նույն թերություններն ունի նաեւ ՆԱՏՕ-ն: Այդ կառույցում էլ կան երկրներ, որ հակամարտության մեջ են, օրինակ, Թուրքիան եւ Հունաստանը: Եթե ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման ընթացակարգերում կան որոշակի թերություններ, ինչի՞ հաար ենք մենք ուրախանում դրանից: Ի՞նչ են այսօրվա իշխանություններն արել ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգերն ամրապնդելու, ԱՀՊԿ-ն ամրապնդելու համար, էլ չեմ ասում, որ ՀԱՊԿ մեր գլխավոր քարտուղարին փորձել են ազատազրկել: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի ամրապնդման համար մեր երկիրն էլ պետք է իր ներդրումն ունենալ: Մինչեւ ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունները, ներսում պետք է որոշում ընդունեին, մոբիլիզացնեին երկիրը, բանակին թիկունք կանգնեին: Տպավորություն է ստացվում, որ այսօրվա իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռներին, օթյակներում, դափնիների վրա, ուրիշնմերին ասում են՝ եկեք մեր երկիրը պաշտպանեք: Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:  
12:19 - 21 սեպտեմբերի, 2022
Բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. Սեյրան Օհանյան
 |news.am|

Բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Վերջին 30 տարիներին մենք անկախության օրը յլ կերպ ենք տոնել, հպարտությամբ, այցելել ենք «Եռաբլուր» շնորհավորել ենք մեր մարտական ընկերներին, անկախության տոնին զորահանդեսներ ենք անցկացրել, հպարտացել ենք մեր բանակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Այս օրերին վերջին սադրանքներից հետո, եւ սկսած 2020-ի 44-օրյա պատերազմից մենք այլ կերպ ենք տոնում անկախությունը, որովհետեւ կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրստօրե մեր անկախության ու ինքնիշխանության տարրեր կորցնում ենք եւ հիմնական պատճառը պարտությունն է: Պարտության իրականացնողներից երկուսի անունը ես պետք է տամ. Առաջինը հանցագործ Ադրբեջանն է, թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ այսօր էլ շարունակում են իրենց ճնշումն արտահայտված սադրանքներով եւ մարտական գործողություններով: Երկրորդ շահռուն այսօրվա իշխանություններն են. ցավով եմ ասում, որ  հայ ժողովուրդն արժանի չէ այսպիսի իշխանությունների, որոնք ներքաշեցին մեր երկիրը պատերազմի մեջ, պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին, այսօր էլ ոչինչ չեն անում մեր ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Իսկ դրա համար մնք պետք է ոչ թե ժողովրդին տանենք կեղծ խաղաղության, այլ ռեալ երաշխիքներ պետք է ստեղծենք մեր ժողովրդի խաղաղությունը պաշտպնելու համար: Երաշխիքները երկուսն են. առաջինը ազգային երաշխիքներն են՝ բանակը, մեր միասնությունը, տնտեսությունը, մեր ռազմավարական կմքը պատրաստ լինելու երկիրը  պաշտպանելու համար: Երկրորդը միջազգային երաշխիքներն են՝ լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ արտաքին քաղաքականության շրջանակներում բանակցային խելացի գործունեության իրականացնումն է: Կարծում եմ՝ բոլորդ տեսնում եք, որ այսօրվա իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են, չեն կարողանում բանակցել: Մեր խնդիրը պետք է լինի ձերբազատվել պարտված իշխանություններից եւ փոխել բանակցողին: Միայն այդկերպ կարող ենք հասնել հաջողության»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակցողին փոխելով մենք կփոխենք ամեն ինչ. «Մեզ պետք է ամուր բռունցքն: Յուրաքանչյուր իրավիճկում էլ հնարավոր է ոտքի կանգնել ծնկի իջած վիճակից, մեջքն ուղղել եւ նաեւ արտաքին քաղաքականության մեջ  համարձակ տեսակետից արտահայտվել, դուրս գալ պարտվողի կերպարից» Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, նա ասաց. «Մենք այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ անվտանգության միջավայրը փխրուն է, սպառնալիքները միշտ ահագնացող են լինելու այնքան, մինչեւ մեր մեջքը չուղղենք: Միշտ պետք է պատրաստ լինենք արտաքին սադրանքներին պատասխանելու համար»:
12:00 - 21 սեպտեմբերի, 2022
Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել  Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մի խումբ քաղաքացիներ հետ հանդիպումից հետո հայտնեց, որ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի ու մասնակիցների ցանկությամբ անցկացվել է փակ ձևաչափով։  Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահն արձանագրել է, որ որևէ տեղ չի գնացել ու շարունակում է պայքարի մեջ մնալ․ «Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ վերջին շրջանում գուցե իր հանրային ակտիվությամբ կամ չակտիվությամբ առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, սակայն Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց, որ որևէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ։  Նախագահը արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, այս պահին որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետև քաղաքացիներին կներկայացվի քայլերի ընթացքը»,- ասաց պատգամավորը։ 
18:41 - 19 սեպտեմբերի, 2022
Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝  նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝ նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։   «Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:   Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ», - գրել է Սաղաթելյանը:     Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
22:15 - 18 սեպտեմբերի, 2022
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Նենսի Փելոսիի հետ

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Նենսի Փելոսիի հետ

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Հանդիպումից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպումից մանրամասներ ներկայացրեց․ «Առաջինը, բնականաբար, խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին, փոխանցեցինք մեր դրքորոշումը․ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է Ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին։ Խոսքը ոչ միայն ծավալների մասին է, այլ նաեւ ռազմաքաղաքական աջակցության, խոսցինք 907-րդ բանաձեւի մասին, եւ առհասարակ հաջորդ տարի օգնություններն ու աջակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Խոսեցինք ռազմագերիների մասին, Հայասատնի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի», - նշեց Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ այս փակ հանդիպման ընթացքում ներկայացրել են այն բոլոր խնդիրները, որոնց մասին մշտապես բարձրաձայնել են։
19:05 - 18 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է գնահատել իրադրությունը, գնահատել հակառակորդին, մեր ուժերը, մեր հնարավորությունները և նման իրավիճակում որոշումներ ընդունել։  Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Օհանյանն ասաց՝  ղեկավարությունը պարտավոր է տեղեկություններ տալ նաև պատերազմի արդյունքների մասին․ «Նկատի ունեմ և՛ դիրքերի փոփոխության առումով, և՛ զոհվածների, վիրավորների քանակությունը մեր հանրությանը ներկայացնելու, նաև արագ միջոցներ ձեռնարկելու՝ ստեղծված իրավիճակում և՛ պաշտպանության խնդիրներ լուծելու և՛ դիրքային կորուստները վերականգնելու համար»։ Օհանյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, չի կարող լինել խաղաղություն , եթե դիմում ես խաղաղության նախաձեռնություններով, իսկ հակառակորդը սանձազերծում է հերթական սադրանքը, պատերազմական գործողությունները․ «Խաղաղությունը կլինի այն դեպքում, երբ կանգ առնի ամեն ինչ և թշնամի պետությունները վերածվեն հարևան պետությունների, ովքեր ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Մենք դա տեսնո՞ւմ ենք։ Մի կողմից՝ հանձնվելու, դուռը ամեն մեկի դիմաց բացելու, անընդհատ զիջումների գնալու արարողություններ, մյուս կողմից՝ անընդհատ սադրանքներ, անընդհատ հարձակումներ»։  Խմբակցության ղեկավարն ասաց՝ երբ խոսում են խաղաղության օրակարգի մասին, այս իշխանությունները երևի չգիտեն՝ ով է թուրքը, ով է ադրբեջանցին․ «Որովհետև իրենց թվում է, որ երկրի մի մասը եթե տան, թուրքը դրանով բավարարվելու է։ Չի լինելու դա այս իշխանությունների օրոք։ Եթե ինքը խոսում է 29.800 քառ կմ տարածքի մասին, մենք այդ տարածքը չենք տեսնելու, որովհետև եթե սկսեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դա բավականին երկար է լինելու և իրենք շուտվանից հեռացած են լինելու այս պաշտոններից»։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները, հանրությունը և հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել այն բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը։
16:21 - 16 սեպտեմբերի, 2022
Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է. Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը

Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է. Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը՝ հայտարարելով, որ այժմ ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։ «Դիմում եմ ԱԺ քաղաքական մեծանասնությանը։Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։Երկրի սահմաններին և երկրի ներսում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ունենք հաշված ժամեր գրագետ և լայնախոհ որոշումներով իրավիճակը կայունացնելու և վատագույն սցենարներից խուսափելու համար։ Եկել է պատասխանատվություն ստանձնելու պահը։ Վաղը կարող է ուշ լինել։Նախորդ օրը ձեր քաղաքական թիմի ղեկավարը բաց տեքստով հայտարարեց, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չի տվել, ընդունեց դրա տապալումը և խոստովանեց, որ ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։Ակնհայտ է, որ տապալված բանակցային բովանդակությամբ և անելիքի չիմացությամբ հնարավոր չէ դժվար այս պատմական պահին երկիր ղեկավարել և պետություն ներկայացնել։Դուք ճշմարտությունը լսելուց մի հիստերիկացեք: Դրա փոխարեն ազատվեք գերությունից:Առաջարկում եմ ձեզ Նիկոլի պաշտոնանկության հարցով շտապ քննարկումներ սկսել: Դուք պարտավոր եք հիմա դա անել:Այս իրավիճակում որևէ բանական մարդ չի կարող ներքին անկայունության և անկառավարելի պրոցեսներ ցանկանալ։ Առավել ևս՝ շահագրգիռ լինել դրանում։Որպես քաղաքական ուժ պահն է փոխելու հիմանական հարցադրումը.Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։Նորից եմ կրկնում առաջարկս.Ձեր ներսում քաղաքական թիմի նոր ղեկավարի և վարչապետի պաշտոնանկության օրակարգով շտապ քննարկում սկսեք։Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների նոր կազմ։Սա թույլ կտա էապես ուժեղացնել դաշնակիցների և միջազգային հանրության հետ աշխատանքը», - իր կոչում նշել է քաղաքական գործիչը: Սա թույլ կտա նաև էապես փոխել մթնոլորտը երկրի ներսում, դուրս գալ ստեղծված իրավիճակից:
14:09 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Ընդդիմությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չի մասնակցել քվեարկությանը։ Հիշեցնենք, որ հայտարարությունն ԱԺ ամբիոնից ներկայացրել էր ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ ընդդիմության առաջարկները ավելացնելու մասով համաձայնության չեն եկել։ Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, որոնք չեն ներառվել ԱԺ հայտարարության մեջ։  ԱԺ հայտարարությունը՝ ստորև․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները: ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում: ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։
15:35 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան՝ ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ, և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։ ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։ Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, և ինչ ընթացք է տրվել դրանց։ Վլադիմիրի Վարդանյանն արձագանքեց․ «Առավոտյան՝ 09։40-ից սկսած, գրեթե անընդհատ մենք աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Բանակցություններում զրոյական արդյունքը ևս դիտարկվում է որպես զրոյական արդյունք։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ։ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ։ Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասկանակություն՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների միջև։ Ցավոք, դա չհաջողվեց։ Պարոն Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել առաջարկների այնպիսի փաթեթ, որոնք կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը։ Մի մասը անընդունելի էր»։
15:14 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ նիստին չենք մասնակցելու. հնարավոր է ներկայացնենք ԱԺ հայտարարության այլընտրանքային տեքստ. Սաղաթելյան
 |news.am|

ԱԺ նիստին չենք մասնակցելու. հնարավոր է ներկայացնենք ԱԺ հայտարարության այլընտրանքային տեքստ. Սաղաթելյան |news.am|

news.am: Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք հմապատասխան փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունում պետք է հստակ ամրագրված լինեն կետեր ստեղծված իրավիճակը եւ վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ: «Հենց հիմա մեր խմբակցություն աշխատում է այդ տեքստի վրա, քիչ հետո կներկայացնենք: Իշխանությունը ներկայացրել է հայտարարության տեքստ, այն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն»,-ասաց Սաղաթելյանը: Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նիստին, որտեղ ընդունվել է ԱԺ հայտարարությունը, նաեւ ելույթ է ունենալու վարչապետը, նա բացասական պատասխան տվեց. «Նիստին չենք մասնակցելու;  Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իր վրած քաղաքականության արդյունքում է երկիրը հասել այս իրավիճակին: Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետեւ դա հերթական կրկեսն է լինելու, մեզ ոչ մի բան չի տալու»: Ընդդիմադիր պատգմավորը հավելեց, որ իրենք ունեն հայտարարության այլընտրնքային տեքստ. «Եթե կանոնակարգը թույլ չի տալիս այլընտրանքային տեքստ ռաջարկելու, ուրեմն այդ տեքստի կարեւոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր տեքստում: Պայմանավորված նրանով, թե մեր առաջարկություևնները տեղ կգտնեն հայտարարության մեջ, թե ոչ, ըստ դրա կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասաց նա:  
11:21 - 13 սեպտեմբերի, 2022