ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Լոս Անջելեսի հայերը Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի ճակատին  |armtimes.com|

Լոս Անջելեսի հայերը Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի ճակատին |armtimes.com|

armtimes.com: Լոս Անջելեսում շարունակվում են ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի եւ անաչառ հրապարակումների պահանջով մեկնարկած լայնամասշտաբ, բազմամարդ ցույցերը՝ տեղի հայ համայնքի կողմից:  Լոս Անջելեսի հայությունը Արցախի թիկունքին է, եւ այդ մասին հայտարարում են բողոքի երթով, ավտոերթով, քայլերթով, բազմամարդ հավաքներով ու կոչերով: Այսօր հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ իրենց պահանջներն են հնչեցրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ: Հայերը լուսային էֆեկտով Արցախի դրոշը պատկերել են Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա՝ իրենց բողոքն արտահայտելով պատերազմում ադրբեջանական կողմին թուրքական աջակցության կապակցությամբ: LAPD-ի տվյալներով, շուրջ 170 000 մարդ է մասնակցել այսօր մեկնարկած հաղթական երթին Լոս Անջելեսում:   
09:48 - 12 հոկտեմբերի, 2020
 «Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

«Թալիբանը» հույս ունի, որ Թրամփը կվերընտրվի, եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի եւ Աֆղանստանից դուրս կբերվեն ԱՄՆ-ի զորքերը: «Մենք հուսով ենք, որ (Թրամփը) կհաղթի ընտրություններում եւ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կավարտվի»,- հոկտեմբերի 11-ին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը: Թրամփի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Թիմ Մերթաուն գերադասել Է զերծ մնալ նման աջակցությունից: «Թալիբանը» պետք Է իմանա, որ նախագահը միշտ կպաշտպանի ամերիկյան շահերը ցանկացած միջոցներով»,-ասել Է նա: Արմատականների մի այլ ներկայացուցիչ նշել Է, որ Թրամփը «շատ ավելի ազնիվ եղավ» շարժման հետ, քան իրենք ենթադրում Էին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրել Է Աֆղանստանի Tolonews հեռուստաալիքը, Մուջահիդն ինքը, մեկնաբանելով հրապարակումը, հետագայում հայտարարել Է, թե CBS-ը սխալ Է մեկնաբանել իր ասածները: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ամերիկացի զինծառայողները կարող են Աֆղանստանից վերադառնալ մինչեւ տարեվերջ: Փետրվարի 29-ին Դոհայում ԱՄՆ-ը եւ «Թալիբանն» ստորագրել են հաշտության համաձայնագիր: Ըստ համաձայնությունների՝ Մացյալ Նահանգները, նրա դաշինակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում դուրս բերել բոլոր զորքերն Աֆղանստանից: Իրենց հերթին թալիբները երաշխավորում են, որ իրենց երկրի տարածքը չեն օգտագործի այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 11 հոկտեմբերի, 2020
«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի |armenpress.am|

«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային:  Կոնգրեսականն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,-նշել է նա: Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք: Շերմանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է երթի մասին իրազեկող պաստառը, որտեղ մասնավորապես նշված է՝ Արցախը հարձակման է ենթարկվում, օգտագործվել են հաշթագեր՝ «Ուժեղ Արցախ», «Կանգնեցնել Ալիևին»:
10:32 - 11 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը պետք է կանգնի Ադրբեջանի ահաբեկչության դեմ և գործի հիմա. ԱՄՆ կոնգրեսական

 |factor.am|

ԱՄՆ-ը պետք է կանգնի Ադրբեջանի ահաբեկչության դեմ և գործի հիմա. ԱՄՆ կոնգրեսական |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Թիջի Քոքսը ֆեյսբուքի իր էջում Շուշիի Ղազանչեցոց հրետակոծված եկեղուցուց նկար է հրապարակել ու գրառում կատարել. «Ադրբեջանի կողմից հարգանքի լիակատար բացակայությունը Արցախի դեմ կրակը դադարեցնելու վերաբերյալ վերջին պայմանավորվածության նկատմամբ պատճառներից ընդամենը մեկն է, որի հիմքով Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, պատժի ենթարկի հարյուրավոր մարդկանց կորուստների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաներին և վերանայի Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները: Արդեն երկու շաբաթ նրանք ագրեսիվորեն ոտնահարում են մարդու իրավունքները և շարունակում են սաստկացնել բռնությունները հայերի նկատմամբ: ԱՄՆ-ը պետք է կանգնի ահաբեկչության դեմ և գործի հիմա»:  
09:51 - 11 հոկտեմբերի, 2020
Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին ուժեղացնել ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը |azatutyun.am|

Բայդենը կոչ է արել ԱՄՆ-ին ուժեղացնել ԼՂ խնդրին խաղաղ լուծում գտնելու դիվանագիտական ջանքերը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այն հրապարակվել է "BIDEN HARRIS" քարոզարշավի պաշոնական կայքէջում։ «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ եմ անում շտապ լիցքաթափել, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին, միաժամանակ վերանայելով մեր անվտանգության աջակցության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ռազմական կարողությունները չեն վերափոխվում հարձակողական միջոցների համար», - ասված է հայտարարությունում: Բայդենը պնդում է, որ «Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ լուծում գտնելու, և աջակցի վստահության կառուցման միջոցներ ստեղծելուն»։ «Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում վտանգ է ստեղծում ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության վերաճելու համար, այդ իսկ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները անհապաղ պետք է ձգտեն թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածուի հայտարարությունում, որը հրապարակվել է մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնությունը:
18:42 - 10 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել Է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Սահմանափակումների ներքո են հայտնվել մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Amin Investment Bank-ը, Bank Keshavarzi Iran-ը, Bank Maskan-ը, Iran Zamin Bank-ը: Ամերիկյան գերատեսչությունն այդ կազմակերպություններին մեղադրել Է իրանական կառավարության «նենգամիտ գործությունը» ֆինանսավորելու մեջ: «Մեր պատժամիջոցների ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր աջակցությունը ահաբեկչական գործունեությանը եւ վերջ չի տվել իր միջուկային ծրագրին»,-ասել Է նա: 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս Է եկել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերստին պատժամիջոցներ Է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչպես նաեւ նրա տնտեսական գործընկերների նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը մինչեւ զրո հասցնելու նպատակի մասին եւ կոչ Է արել հրաժարվել դրա գնումներից: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին բողոք Է հայտնել, որում ասվում Է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) չկատարելու մասին, որն ընդունվել Է 2015 թվականին: Վաշինգտոնը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը գործարկելու ցանկության մասին: ԱԽ-ի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես Է եկել ամերիկյան նախաձեռնությունների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:59 - 09 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե շարունակեն բռնությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Ադամ Շիֆ |factor.am|

ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե շարունակեն բռնությունը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Ադամ Շիֆ |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը քիչ առաջ տարածել է պաշտոնական հայտարարություն: « Այսօր առավոտյան զրուցեցի Արցախում շարունակվող հակամարտության մասին ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչի՝ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Քննարկեցինք Ադրբեջանի ռազմական արշավը, որին աջակցում և դրդում է Թուրքիան, որն էլ իր հերթին Սիրիայից այլազգի գրոհայինների է բերել: Հակամարտությունը սպանել է հարյուրավոր մարդկանց և տեղահանել Արցախի բնակչության կեսին: Նաև քննարկեցինք Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող հայկական պատմական եկեղեցու՝ Սուրբ Ղազանչեցոց տաճարի դիտավորյալ ռմբակոծումը: Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային կարգավորմանը: Մենք հավատարիմ ենք մնացել այդ քաղաքականությանը՝ նույնիսկ երբ Ադրբեջանը սկսեց անհամար հարձակումները, և նրանց ղեկավարությունը հաճախակի էր սպառնում պատերազմի միջոցով վերափոխել շփման գիծը: Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են այդ սպառնալիքները, և մեր քաղաքականությունը պետք է համարժեք լինի դրան: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին և Թուրքիային հստակ հայտարարի, որ եթե իրենք, հակամարտության խաղաղ կարգավորման քայլեր ձեռնարկելու փոխարեն, շարունակեն բռնությունը, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, աշխատել միջազգային հանրության հետ՝ միևնույն քայլին գնալու նպատակով: Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող խաղաղ բնակչության նկատմամբ հախուռն ռազմական ուժի կիրառման միջոցով լուծել տասնամյակներ ձգվող տարածքային վեճը, և որ Միացյալ Նահանգներն անտարբեր չի կարող վերաբերվել նման քայլերին: Վեճի միակ հանգուցալուծումը կարող է լինել բանակցությունը, այլ ոչ թե հրթիռների և ռումբերի տարափը հայ բնակչության վրա»:
11:05 - 09 հոկտեմբերի, 2020
Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն |tert.am|

Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն |tert.am|

tert.am: Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Լի Բրանդը և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ նախօրեին միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում վերջ դնել բռնությանը և զսպիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, գրում է տեղական yourcentralvalley.com-ը։   Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն։ «Թեև մենք այստեղ ենք, մենք կապված ենք Հայաստանի հետ: Մենք կապված ենք այն մարդկանց միջոցով, ովքեր այստեղ են ապրում»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջերի Դայերը՝ ընդգծելով, որ Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի հետ և կանգնած են նրանց կողքին։   «Այս քայլով դատապարտում ենք վայրագությունները, որոնց միջոցով հայերն անցել են անցյալում և այսօր նույնպես անցնում են»,-հավելել է նա։ Քաղաքի իշխանությունները նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
09:34 - 08 հոկտեմբերի, 2020
ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԵԱՀԿ մինսկ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում  տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են։ Չորեքաշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով  Նևադա նահանգի համալսարանի ուսանողների դիմաց՝ Լաս Վեգասում։ Հայտնում է tass.ru-ն։ «Կան հիմնարար տարբերություններ մեր և Ռուսաստանի միջև: Բայց, նույնիսկ դա հաշվի առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ,- ասել է նա: Որպես օրինակ նա նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած կոնֆլիկտը։  «Այնտեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն վերադարձնել Կովկասյան տարածաշրջանին»,- շեշտել է նա:   Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի
00:03 - 08 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են |armenpress.am|

armenpress.am: Հարյուրավոր հայեր և պարզապես Արցախի, Հայաստանի աջակցիներ հավաքվել են Լոս Անջելեսի Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի խմբագրության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում: Այս մասին տեղեկացնում է «CBS Los Angeles»-ը: Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հարյուրավոր հայամետ ցուցարարներ հոկտեմբերի 6-ի երեկոյան հավաքվել են Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի շենքի մոտ, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները: Ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում ՝ կոչ անելով «Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանման»: Ցուցարարներն ակցիան սկսել են տեղի ժամանակով մոտ 16:00-ին և շարունակել մինչև ուշ գիշերը:
16:14 - 07 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել  և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում: Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով: ԱՄՆ Պետքարտուղարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ ծայրաստիճան մտահոգված են այն տեղեկություններից, որ Թուրքիան կարող է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները։ Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ շարունակում են ամենաբարձր մակարդակներում ընդծել, որ  Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված S-400-ների համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ (թուրք-ամերիկյան) և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ այն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցների ռիսկ է կրում։  «Վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրաստիճան պաշտոնյաները կհասկանան մեր դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում։
14:08 - 07 հոկտեմբերի, 2020