Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին |armenpress.am|

Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը չի հանդուրժի արտաքին միջամտություն իր ներքին գործերին: Այս մասին Պեկինում Խաղաղության 9-րդ համաշխարհային ֆորումի բացմանն ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին: «Չինաստանը չի միջամտում այլ երկրների ներքին քաղաքականությանը, չի խոչընդոտում դրանց զարգացմանը, սակայն մենք նաև չենք հանդուրժի, որ որևէ երկիր խառնվի մեր ներքին գործերին կամ խոչընդոտի մեր զարգացմանը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է, որ այսօր Չինաստանն արդեն վաղուց այն չէ, ինչ 100 տարի առաջ էր: «Ոչ ոք չպետք է թերագնահատի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրի զարգացման շահը պաշտպանելու չինացի ժողովրդի կամքն ու հնարավորությունները»,- հավելել է նա:
12:44 - 03 հուլիսի, 2021
Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում |armenpress.am|

Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի հետ քննարկում է ավելի սերտ համագործակցության քայլեր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը։ «Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան։ Հույս ունենք նաև, որ հայկական բիզնեսի ակտիվություն կնկատվի չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում ալկոհոլային խմիչքները։ Մեր երկրում շատ են սիրում հայկական կոնյակն ու գինին, ինչպես նաև մեզ հետաքրքրում է այստեղ արտադրվող պղինձն ու շատ այլ բաներ»,- նշեց դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև նախատեսված բազմաթիվ նախաձեռնություններ չեն կայացել, քանի որ նախորդ տարվանից ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակ սկսվեց, ինչպես նաև տեղի ունեցավ Արցախյան պատերազմը։ Ֆան Յոնն ընդգծեց, որ հաջորդ տարի նշվում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ ժամանակահատվածում երկրները կաջակցեն և կօգնեն միմյանց։ «Հայաստանի և Չինաստանի միջև  հաստատվել են բարեկամական հարաբերություններ, համագործակցության մակարդակը բարձր է։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբին ապրանքաշրջանառությունը եղել է 200 հազար դոլար, իսկ անցած տարի այն մոտեցել է 1 մլրդ դոլարի։ Մեզ համար բարեկամական երկրի հետ համագործակցության նպատակը երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և զարգացմանը նպաստելն է։ Մենք պատրաստ ենք կիսել զարգացման մեր փորձը Հայաստանի հետ»,- ընդգծեց Ֆան Յոնը։   
15:40 - 02 հուլիսի, 2021
Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը |armenpress.am|

Նման արտահայտություն չի արվել․ Ֆան Յոնը պարզաբանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանին վերագրվող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում «Զանգեզուրի միջանցք»-ի ներդրման մասին։ Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ իրենք քննարկել են Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինի հետ և պարզել, որ նման արտահայտություն չի արվել։ «Չինաստանն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունի։ Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցությունների միջով, ինչը պատերազմից ավելի լավ է։ Խնդրի խաղաղ լուծման համար  անհրաժեշտ բոլոր քայլերը մենք կգործադրենք մեր ուժերի ներածին չափով։ Այսպիսով մենք կփորձենք ապահովել տարածաշրջանում սահմանային անվտանգություն»,- նշեց Ֆան Յոնը։
14:04 - 02 հուլիսի, 2021
Չինաստանը հասել է հարյուրամյակի առաջին նպատակին եւ կառուցել Է միջին ունեւորության հասարակություն. Սի Ծինպին |armenpress.am|

Չինաստանը հասել է հարյուրամյակի առաջին նպատակին եւ կառուցել Է միջին ունեւորության հասարակություն. Սի Ծինպին |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ն հաջողությամբ հասել Է բացարձակ աղքատության վերացման եւ միջին ունեւորության հասարակության կառուցման՝ հարյուրամյակի առաջին նպատակին: Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել Է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը: «Մենք հասել ենք հարյուրամյակի առաջին նպատակին եւ բոլոր տեսակետներից միջին ունեւորության հասարակություն ենք կառուցել Չինաստանում»,- ասել Է նա Տյանանմենի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ: «Դա նշանակում Է, որ մենք լուծել ենք Չինաստանում բացարձակ աղքատության վերացման խնդիրը: Եվ այժմ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի հարյուրամյակի մեր երկրորդ նպատակը՝ Չինաստանի՝ մեծ, բոլոր առումներով արդի սոցիալիստական պետության վերածման նպատակը»,- նշել Է պետւթյան ղեկավարը: Չինական գաղափարախոսության համաձայն՝ «երկու հարյուրամյակների» նպատակներն են «սյաոկան» (միջին ունեւորության) հասարակության կառուցումը 2021 թվականին Չինաստանի Կոմկուսի 100-ամյակի առթիվ, ինչպես նաեւ Չինաստանի վերածումն «ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ եւ արդի սոցիալիստական պետության» 2049 թվականին ՉԺՀ-ի հիմնադրման հարյուրամյա տարեդարձի առթիվ: Չինաստանի Կոմկուսը հիմնադրվել Է հեղափոխական շարժման վերելքի շրջանում՝ մարքսիզմ-լենինիզմի գաղափարների հիման վրա, դրա առաջին համագումարը տեղի Է ունեցել ընդհատակում՝ 1921 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը: Այն սկսվել Է Շանհայում, իսկ ավարտվել Նանհու լճի վրա Ցզյասին քաղաքի շրջանում, ուր մասնակիցներն ստիպված Էին տեղափոխվելու այն բանից հետո, երբ իշխանություններն իմացել Էին միջոցառման անցկացման մասին: Այդ հագուցային ժողովին ներկա Է եղել 13 մարդ, որոնց թվում եղել Է Չինաստանի ապագա առաջնորդ Մաո Ցզեդունը (1893 – 1976) եւ Կոմինտերնի երկու օտարերկրացի ներկայացուցիչ: Պատգամավորներն այն ժամանակ որոշել են կուսացության պաշտոնական անվանումը եւ եւ ընդունել դրա առաջին ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:14 - 01 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Հիմնադրումից ի վեր Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, արժանացել է Չինաստանի ժողովրդի վստահությանը։ ՉԿԿ-ի հաջողությունները շարունակվում և բազմապատկվում են Ձեր ղեկավարության ներքո. այս խորհրդանշական տարում Չինաստանը կարողացավ հասնել դրված հարյուրամյա նպատակներից մեկին՝ հաղթահարելով ծայրահեղ աղքատությունն ու վերադարձնելով Չինաստանը բնականոն զարգացման հուն՝ COVID-19 համավարակի հաղթահարման արդյունքում։ Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը Չինաստանի հետ։ Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
10:55 - 01 հուլիսի, 2021
Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Հնդկաստանի հետ սահմանին լարվածության մասին տեղեկությունները |1lurer.am|

Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Հնդկաստանի հետ սահմանին լարվածության մասին տեղեկությունները |1lurer.am|

1lurer.am: Հնդկա-չինական սահմանին իրավիճակը մնում է կայուն, երկու կողմն էլ բանակցում են խնդիրները լուծելու համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը՝ հաղորդում է ТАСС-ը: Դիվանագետի խոսքով՝ Պեկինն ու Դելին տարբեր մակարդակներում ձեռնարկում են գործողություններ համատեղ սահմանի վրա հակասությունները վերացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը: Հնդկաստանը վերջին ամիսներին 50,000 լրացուցիչ զորք է ուղարկել Չինաստանի հետ սահման՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար՝ հայտնում է Mint թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ այնտեղ արդեն կենտրոնացած է շուրջ 200 հազար հնդկական ռազմական անձնակազմ, ինչը 40%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: 2020-ի մայիսին երկու երկրի սահմանին գտնվող լեռնային Լադախ շրջանում բախումներ տեղի ունեցան, որի հետևանքով երկու կողմում զոհեր եղան: Հնդկաստանը և Չինաստանը սահմանային շրջանում կուտակել են ծանր հրետանի, տանկեր և ինքնաթիռներ: Ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում մի շարք բանակցություններից հետո՝ փետրվարի 10-ին, Պեկինը և Դելին սկսեցին զորքերի դուրսբերումը սահմանային գծից:
19:04 - 28 հունիսի, 2021
Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

Չինաստանը՝ պոտենցիալ սպառնալիք. ՆԱՏՕ-ն մտահոգված է Չինաստանի աճող ազդեցությամբ և ՌԴ-ի հետ նրա ռազմական համագործակցությամբ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում հայտարարել են ռազմավարական հայեցակարգի մշակման մասին, որտեղ առաջին անգամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ներառված է որպես դաշինքի անվտանգության համար հավանական սպառնալիք, հայտնում է BBC լրատվականը։ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիքների ցուցակի չորրորդ տեղում նշված է «Չինաստանի աճող ազդեցությունը և նրա արտաքին քաղաքականությունը»: Անդամ պետությունների համաձայն՝ Չինաստանն արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը, «թափանցիկ չէ» իր ռազմական արդիականացման հարցում և ռազմական համագործակցություն է ծավալում Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Չինաստանը ռազմական և տեխնոլոգիական առումով «մոտենում է» ՆԱՏՕ-ին։«Չինաստանը լուրջ ռիսկեր է ստեղծում հեռահաղորդակցության, ավիատիեզերական և կիբերանվտանգության ոլորտներում», - ասվում է փաստաթղթում և նշվում, որ դաշինքը, մասնավորապես, մտահոգված է ռազմական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ Չինաստանի համագործակցությամբ, որի շրջանակում Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրատլանտյան տարածաշրջանում անցկացվող զորավարժություններին մասնակցում է նաև Չինաստանը։ 
11:13 - 15 հունիսի, 2021
Չինաստանում H10N3 թռչնագրիպի շտամով մարդու վարակման դեպք Է հայտնաբերվել |armenpress.am|

Չինաստանում H10N3 թռչնագրիպի շտամով մարդու վարակման դեպք Է հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում Է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ: Հիվանդացածը 41-ամյա տղամարդ Է, որն ապրում Է Ցզյանսու նահանգում. ապրիլի 23-ին նրա ջերմությունը բարձրացել Է եւ սկսել են ի հայտ գալ այլ ախտանշաններ: Ապրիլի 28-ին վիճակի վատթարացման պատճառով հիվանդին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման չինական կենտրոնը մայիսի 28-ին անցկացրել Է նմուշների լիահամագենային հաջորդակարգում, որոնք վերցվել են Ցզյանսուի հիվանդից. պարզվել Է, որ արդյունքը դրական Է H10N3 վիրուսի համար: Հաղորդագրության մեջ ասվում Է, թե վիրուսի համագենի ամբողջական անալիզը ցույց Է տվել, որ այն ունի թռչնային ծագում եւ հնարավորություն չունի «արդյունավետորեն» վարակել մարդկանց: Մարդիկ, որոնք գտնվել են հիվանդի հետ սերտ շփման մեջ, տեղափոխվել են բուժզննման, նրանց մոտ ոչ մի շեղում չի հայտնաբերվել: Ներկայում հիվանդի վիճակը գնահատվում Է որպես կայուն, եւ ընդհանուր առմամբ նա կարող Է դուրս գրվել հիվանդանոցից: Նշվում Է, որ մարդուց մարդուն H10N3-ի փոխանցման դեպքերն աշխարհում ավելի վաղ գրանցված չեն եղել, իսկ թռչունների շրջանում այդ վիրուսը համարվում Է նվազ ախտածին: Փորձագետների կարծիքով, սա վիրուսի պատահական փոխանցում Է թռչնից մարդուն», իսկ «զանգվածային տարածման ռիսկը չափազանց փոքր Է»: Մասնագետները հանձնարարել են խուսափել հիվանդությունից սատկած թռչունների հետ շփվելուց, ինչպես նաեւ ըստ հնարավորինս խուսափել կենդանի թռչունների հետ շփումներից, ուշադրություն դարձնել սննդի հիգիենային եւ ձեռնարկել պաշտպանիչ միջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:38 - 01 հունիսի, 2021
Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև

ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 26-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Ավետ Ադոնցը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը նշել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։  ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնովիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:  Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
20:40 - 26 մայիսի, 2021