Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները․ Չավուշօղլու |azatutyun.am|

Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի դա Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր հրապարակված հոդվածում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հրապարակման մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան շուրջ 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: «Մեր երկիրը, սակայն, այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները», - նշել է Չավուշօղլուն: Նախարարի խոսքով՝ Արևմուտքը որևէ գործնական քայլի չի դիմում Իդլիբում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: «Այդ իսկ պատճառով վերջին 9 տարում Իդլիբում 3,5 միլիոն մարդ է կուտակվել: Այդ շրջանը վերածվել է նոր Գազայի հատվածի», - պնդել է Չավուշօղլուն:
16:25 - 23 մարտի, 2020
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի շուրջ |tert.am|

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի շուրջ |tert.am|

tert.am: Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունները Իդլիբի դեէսկալացիայի գոտու շուրջ բանակցությունների արդյունքում ստորագրել են Սիրիայի շուրջ պայմանավորվածության տեքստը: Դրա իրականացման ճանապարհին առաջին քայլը կլինի մարտի 15-ին Մ4 մայրուղու վրա համատեղ պարեկությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը հղումով։Նրա խոսքով՝ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրենց գործողությունները կհամակարգեն համատեղ համակարգող կենտրոնների միջոցով:Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Սիրիայի հյուսիս-արևմուտքից դրական հաղորդագրություններ են ստացվում հարկադիր վերաբնակների հոսքի դադարեցման և անգամ սիրիացիների՝ իրենց տները վերադառնալու մասին»:«Թուրքիան հանդես է գալիս Իդլիբում երկարատև հրադադարի ապահովման օգտին և ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քայլերը։ Ռուսական կողմը կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում»,-ասել է նա։
21:49 - 13 մարտի, 2020
Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Սիրիայում ՀՀ դեսպանությունը: «Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:48 - 12 մարտի, 2020
Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը․ Ասադի խորհրդական |ermenihaber.am|

Թուրքիան խախտում է հրադադարի ռեժիմը․ Ասադի խորհրդական |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը Թուրքիային մեղադրել է Սիրիայի Իդլիբ նահանգում կողմերի միջև հաստատված հրադադարը խախտելու մեջ: «Նույնիսկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի կողմից հրադադարի մի շարք խախտումներ են եղել»,- ասել է Շաբանը: Վերջինս նշել է, որ Սիրիայի կառավարությունը հավատարիմ է հրադադարի ռեժիմին.  Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի գործողություններին՝ Ասադի խորհրդականն ասել է, որ իրենք ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է դատապարտեն միջազգային իրավունքների նորմերին հակասող Թուրքիայի գործողությունները: «Սիրիան անկախ պետություն է, սակայն տուժում է Թուրքիայի ագրեսիայից ու միջամտությունից: ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից ու աշխարհի բոլոր պետություններից մեր սպասելիքն այն է, որ առնվազն քննադատեն Թուրքիայի անօրինական գործողությունները»,- ասել է Շաբանը:
13:09 - 12 մարտի, 2020
Ռուսական պատվիրակության հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները․ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար |ermenihaber.am|

Ռուսական պատվիրակության հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները․ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Աքարն, անդրադառնալով Մոսկվայի հուշագրով Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարից հետո վերջին զարգացումներին, նշել է, որ ցայժմ իրավիճակը հանգիստ է: Նրա խոսքով`թուրքական զինուժը շարունակում է պահպանել իր ներկայությունը Իդլիբ նահանգում: Աքարը հայտնել է, որ Թուրքիա մեկնած ռուսական զինվորական պատվիրակության հետ բանակցությունները դրական և կառուցողական հունով են ընթանում: Մարտի 10-ին Աքարն անձամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Երեկ երեկոյան ժամանել է ռուսական զինվորական պատվիրակությունը, բանակցություննեը սկսվել են, այսօր նույնպես շարունակվելու են: Մանրամասն քննարկվելու է, թե հուշագրի հիմնական կետերից ելնելով ինչ միջոցներ կարող են գործի դրվել»,-տեղեկացրել է Աքարը: Նա նաև ասել է, որ աշխատանքներ են իրականացնում մարտի 15-ին միջազգային M4 մայրուղու հատվածում Ռուսաստանի հետ համատեղ պարեկապահակային ծառայության կազմակերպման ուղղությամբ:
15:57 - 11 մարտի, 2020
Էրդողանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ֆինանսական օգնություն կցուցաբերեն Թուրքիային |ermenihaber.am|

Էրդողանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ֆինանսական օգնություն կցուցաբերեն Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն ստանալ Եվրամիությունից (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի նախագահը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով մեկնել է Բրյուսել, որտեղ պետք է քննարկվի Անկարային լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը։  Տասնյակ հազարավոր միգրանտներ փորձում են ներթափանցել Հունաստան այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Անկարան հայտարարել էր, որ այլեւս չի փորձի պահել նրանց իր տարածքում։   Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակը սպառնալիք է եվրոպական բոլոր երկրների համար։ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «ոչ մի եվրոպական երկիր իրավունք չունի անտարբեր նայելու Սիրիայում մարդասիրական դրամային»։»   ԵՄ-ն ձգտում է խուսափել 2015-2016թթ․ միգրանտների ճգնաժամից կրկնությունից, երբ ավելի քան միլիոն մարդ, հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից, Թուրքիայով հասել էին ԵՄ։
16:47 - 10 մարտի, 2020
Անկարայում մեկնարկում են ռուս և թուրք զինվորականների բանակցություններն Իդլիբի թեմայով |ermenihaber.am|

Անկարայում մեկնարկում են ռուս և թուրք զինվորականների բանակցություններն Իդլիբի թեմայով |ermenihaber.am|

ermenihaber.am: Մարտի 10-ին՝ Անկարայում  Թուրքիայի և Ռուսաստանի զինվորականների միջև տեղի կունենան բանակցությունները Սիրիայի Իդլիբ նմահանգի հարցով, որի շուրջ մի քանի օր առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների նախագահների միջև։ Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ բանակցությունների ժամանակ քննարկվելու է Հալեպը Լաթաքիային կապող M-4 ավտոմայրուղու  հարցը, որտեղ ըստ համաձայնության՝ մարտի 15-ից սկսած Ռուսաստանի ու Թուրքիայի զինուժը համատեղ պարեկապահակային ծառայություն են իրականացնելու։ Թուրքիան և Ռուսաստանը Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած բանակցություններից հետո Իդլիբի ապառազմականացված գոտում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Ըստ արձանագրության` • Մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու ամբողջ շփման գծի երկայնքով դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները: • M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս ձևավորվելու է անվտանգության միջանցք, որի մասին վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։ • Ռուսաստանը և Թուրքիան մարտի 15-ից պարեկություն են իրականացնելու M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։
14:30 - 09 մարտի, 2020
«Թուրքիայից փախստականների հոսքը դեպի Հունաստան էապես կավելանա» |azatutyun.am|

«Թուրքիայից փախստականների հոսքը դեպի Հունաստան էապես կավելանա» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան հայտարարել է, թե Հունաստան և Եվրամիության այլ երկրներ տեղափոխվելու մտադրություն ունեցող փախստականների թիվն էապես կավելանա այն դեպքում, եթե Սիրիայում ճգնաժամը շարունակվի: «Սա ընդամենը սկիզբն է, դեռ կտեսնեք, թե ինչ կլինի, այն, ինչ այսօր եք տեսնում, աննշան կթվա առաջիկայում կայանալիքի համեմատությամբ»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նրա փոխանցմամբ` ավելի քան 143 հազար փախստական է անցել Հունաստան: Միգրացիայի հարցով փորձագետներն ասում են, որ թուրք նախարարը չափազանցված տվյալներ է ներկայացրել: «Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չունի սահմանը պահելու հնարավորություն»,- ասել է Սոյլուն: Նա պնդել է, թե փախստականների հոսքը դեպի Հունաստան կավելանա, քանի որ առաջիկայում կհաստատվի ավելի ջերմ եղանակ, իսկ դրան զուգահեռ Թուրքիան ստիպված կլինի ավելի մեծ ուժեր հեռացնել այդ սահմանից և տեղակայել Սիրիայի հետ սահմանին:
16:59 - 08 մարտի, 2020