Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը. դատախազություն

Շիրակի մարզում 40 տոկոսով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների թիվը. դատախազություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված  քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 54-ն արձանագրվել է կրթության, 21-ը՝ տեղական ինքնակառավարման, 12-ը՝ քաղաքաշինության, 3-ը՝ կադաստրային, 1-ը զորակոչային, 6-ը՝ գյուղատնտեսության, 9-ը բանկային և վարկային կազմակերպությունների, 14-ը առողջապահության, 19-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 10 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը: Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով: 2019թ. ընթացքում հարուցված քրեական գործերով 64 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 12 ղեկավար, համալսարանի ռեկտորի 1 տեղակալի, դպրոցների 11 տնօրեն, 3 փոխտնօրեն, 4 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 2 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտների 11 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի և սպորտ դպրոցի 5 տնօրեն, 12 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանդակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 6-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 294.744.633 ՀՀ դրամ, որից 197.742.526  ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է համապատասխան քրեադատավարական գործիքակազմ: Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը մոտ 6 անգամ գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (48.726.840 ՀՀ դրամ): Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: Իսկ 2019թ. ընթացքում վերականգնված վնասը 4.3 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը (45.958.679 ՀՀ դրամ): Բացի այդ, դատարանում ավարտված 7 քրեական գործերով բավարարել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը՝ ընդհանուր մոտ 14 մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործընթաց: 2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 47 միջնորդագրեր, որոնցից 41-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն, «Հայփոստ» ՓԲ ընկերության մեկ աշխատակից և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գործող ՊՈԱԿ-ի մեկ տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այդ գործառույթի շրջանակներում կատարվել են 467 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցկացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության  և այլ ոլորտներ: Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 91 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:     
15:41 - 14 փետրվարի, 2020
Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության. ՇՄ դատախազ |armtimes.com|

armtimes.com: Շուտով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է: Դատախազն ասաց, մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:  Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ  314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: Հարցաքննվե՞լ է արդյոք Վարդան Ղուկասյանը: Դատախազն ասաց՝ դեռ՝ ոչ: «Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը: Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:17 - 03 փետրվարի, 2020
Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը |shantnews.am|

Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը |shantnews.am|

shantnews.am։ Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում:  Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, ըստ գյուղացիների, գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին. գյուղացիները պնդում են, որ անցած տարի տեղացած 3 խոշոր կարկտահարություններից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ:  Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալը՝ Լիպարիտ Տիգրանյանն է գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։  Շարունակությունը՝ shantnews.am-ում
09:30 - 20 հունվարի, 2020
Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված ընտանիքների վերաբերյալ առաջարկ |armenpress.am|

Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված ընտանիքների վերաբերյալ առաջարկ |armenpress.am|

armenpress.am:  Շիրակի մարզպետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ևս մեկ անգամ քննարկելու Գյումրիում տնակներում բնակվող, բայց շահառու չճանաչված ընտանիքների հարցը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում երկրաշարժից հետո անօթևան դարձած ու շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը լուծված է, բայց կան շահառու չճանաչված ընտանիքներ, որոնք ունեն բնակարանային խնդիր: «Գյումրիում չկան անօթևան շահառու ճանաչված ընտանիքներ, որոնց բնակարանային խնդիրը լուծված չէ, բայց կան անօթևան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով, կառավարության որոշման համապատասխան, շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են, կա՛մ բացակայել են քաղաքից, կա՛մ այլ խնդիրներ»,-նշեց Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ շահառու չճանաչված, բայց տնակներում բնակվող մոտ 1050 ընտանիքի վերաբերյալ ներկայացվել է առաջարկ: «Այդ հազար հիսուն ընտանիքներ մեջ են սեփական տներում բնակվող 94 ընտանիքները, որոնք ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել: Այդ խմբի մեջ մտնում են նաև այն ընտանիքները, որոնք մասնակի են փոխհատուցվել, կամ մերժվել են, որպես շահառու, կամ էլ ընդհանրապես ցուցակներում չեն եղել քաղաքից բացակայելու պատճառով: Վերջիններիս հարցը բարձրացվում է Գյումրի քաղաքում տնակներում բնակվող ընտանիքների խնդիրները լուծելուն զուգահեռ»:
14:23 - 20 նոյեմբերի, 2019
Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր |armenpress.am|

Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան շահառու ճանաչված 90 ընտանիքի կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր: Վկայագրերը տրամադրվելու են նախապես կատարված հարցման արդյունքում: Այս մասին ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Մենք նախապես հարցում էինք կատարել, այն մասին, թե նրանք ցանկանում են ստանալ վկայագրեր, թե՞ իրականացնել շինարարություն, և 148 ընտանիքից 90-ն ընտրել է բնակարանի գնման տարբերակը: Մենք այդ տարբերակն ուղարկեցինք կառավարություն, և կառավարությունը վերջերս որոշում կայացրեց»,-նշեց Ալբերտ Մարգարյանը: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ստանալուց հետո, ծանուցագրեր կուղարկի տվյալ ընտանիքներին: «Կսահմանենք, թե ինչ ժամկետում են նրանք պարտավոր դիմում ներկայացնել Շիրակի մարզպետի անունով, որպեսզի նրանց հետ կնքվի պայմանագիր՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ»: Շարունակությունը՝ armenpress.am-ում
07:14 - 19 նոյեմբերի, 2019
Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել
|armtimes.com|

Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել |armtimes.com|

armtimes.com:  Շիրակի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունության վերահսկողության մասնագետները պարբերաբար դիտարկումներ, տեղազննություն և վերահսկողություն են իրականացնում Գյումրիում կառուցվող արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարության նկատմամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ստուգումներ և տեղազննություն են իրականացվել արտաքին կոմունիկացիաների անցկացման, ներհրապարակային էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների, ավտոմեքենաների կայանատեղերի հարթակի բետոնացման աշխատանքների, տարածքի բարեկարգման և ճանապարհների խճապատման, եզրաքարերի տեղադրման, ասֆալտապատման, արտաքին լուսավորության հենասյուներ տեղադրման, տրանսֆորմատորային ենթակայանի և պարսպի կառուցման շինաշխատանքների նկատմամբ։ Ստուգվել են ընթացքի մեջ գտնվող երկրորդ և չորրորդ մասնաշենքերի մետաղական հիմնակմախքի մոնտաժման, երրորդ մասնաշենքի հատակի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Դիտարկումներից պարզվել է, որ շինմոնտաժային աշխատանքները մեծ մասամբ իրականացվում են նախագծի և շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։ Սակայն տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել են մասնակի թերություններ՝ կապված առաջին մասնաշենքի արտաքին աստիճանների բուտո-բետոնային հիմնապատերի տեղադրման, պատերի բետոնյա բլոկների կառուցման աշխատանքների հետ։ Արձանագրված թերությունների վերաբերյալ ցուցումներ են տրվել ենթակապալառու ընկերությանը, որպեսզի սեղմ ժամկետներում շտկի և վերացնի արձանագրված թերությունների հետևանքները։ Կառույցի շինարարության գլխավոր կապալառուն «Մերձմոսկովյան» ՓԲ ընկերությունն է, աշխատանքներում ընդգրկված են նաև 10 ենթակապալառու կազմակերպություններ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ նախագծային փաստաթղթերը մշակող «Ատրիում Թիմ» ՍՊ ընկերությունը։ Պայմանավորված մեծածավալ շինարարական աշխատանքների մասշտաբով՝ Տեսչական մարմնի կողմից նմանատիպ վերահսկողությունը կրելու է շարունակական և պարբերական բնույթ:      
11:26 - 14 նոյեմբերի, 2019
«Սու-25»-ի աղետի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է համալիր, հանձնաժողովային փորձաքննություն |hetq.am|

«Սու-25»-ի աղետի նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է համալիր, հանձնաժողովային փորձաքննություն |hetq.am|

hetq.am: 2018-ի դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի մոտ աղետի ենթարկված «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին ՀՀ օդուժի «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք կատարելու նպատակով առավոտյան 10:06-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դուրս էր եկել թռիչքային երթուղի, սակայն արդեն 10:20-ի սահմաններում կապն օդանավի հետ կորել էր: Մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Քարաբերդ գյուղի հարեւանությամբ հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի մնացորդները: Օդաչուները՝ 44-ամյա փոխգնդապետ, 1-ին կարգի օդաչու Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 31-ամյա մայոր, 3-րդ կարգի օդաչու Մովսես Գեւորգի Մանուկյանը զոհվել էին:  Քննչական կոմիտեն ՔՕ 378 հոդվածի 2-րդ մասով հարուցել էր քրեական գործ: Ըստ այս հոդվածի՝ «ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով»: Նախաքննություն իրականացնում է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը: Ն. Հարությունյանը մեզ հայտնել է, որ նախաքննությունը շարունակում է ընթանալ այս հոդվածի շրջանակներում:  Ինչպես գրել էինք, գործի քննության ընթացքում նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, որոնցից դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել էր դեպքի վայրում հայտնաբերված մարմնի մասերի պատկանելությունը օդաչուներ Արմեն Բաբայանին եւ Մովսես Մանուկյանին: Թռիչքից առաջ՝ նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել էր փորձանմուշ, որն իրավապահները նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, առգրավել էին: Այդ նմուշով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներից նշանակված փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ նմուշի փորձաքննությամբ պարզվել էր, որ սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների եւ ջրի, մասազատիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի եւ խտության ցուցանիշներով նմուշը համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին: Վառելիքի այդ նույն նմուշով և դեպքի վայրի 4 հատվածներից վերցված հողի նմուշներով նշանակվել էր դատանյութագիտական և հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ 3 հատվածներից վերցված հողի նմուշներում հայտնաբերվել էին բաց նավթամթերքներին բնորոշ պիկեր: Պարզվել էր, որ հետազոտության ներկայացված նավթամթերքը և հողերում առկա նավթամթերքի հետքերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն:  Նաիրա Հարությունյանը «Հետքին» տեղեկացրել է, որ քրգործով նշանակվել է նաև դատաավիաինժեներատեխնիկական, դատահետքաբանական, դատապայթյունատեխնիկական և դատաբժշկական համալիր, հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:  ՔԿ աշխատակցի փոխանցմամբ՝ քրգործում ներգրավված մեղադրյալներ չկան:      
10:25 - 13 նոյեմբերի, 2019
Գյումրիում ՀՀ վարչապետին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր |armenpress.am|

Գյումրիում ՀՀ վարչապետին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի պանելային քննարկումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մարզի ներդրումային ներուժին և արդեն առկա նախագծերին։ Ներկայացվել է ՏՏ, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների առնչվող 50 ներդրումային ծրագիր: ՏՏ ոլորտին առնչվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Շիրակի մարզում բարձրագույն տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման և նորարական կրթական միջավայրի ստեղծման։ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ մոտ մեկ ու տարի առաջ էր քննարկում Գյումրի մտնել-չմտնելու հարցը: «Մեզ ասում էին՝ գյումրեցիների հետ շատ դժվար է լինելու, որովհետև հավատի ու վստահության խնդիր կա: Ասեմ, որ դժվար չէ: Ոչ միայն դժվար չէ, այլ այսօր մենք մարզպետի հետ տեխնոլոգիական խնդիրներ ենք քննարկում այստեղ»,- ասաց նա: Համաժողովի ընթացքում պանելային քննարկումները ոլորտային էին: Առաջին քննարկումը նվիրված էր Հայաստանում գործող և նոր մեկնարկող բիզնեսներին աջակցող քաղաքականությանն ու մեխանիզմներին։ Քննարկման մասնակիցներն էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Համաժողովին ելույթ են ունեցել նաև «ԻնկոբանԿ» ՓԲԸ զարգացման և մարկետինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի խորհրդական Տիգրան Ջրբաշյանը։ «Շիրակի մարզը արվեստի, հումորի ու սպորտի կենտրոն է, այն մեծ պոտենցյալ ունի զբոսաշրջության զարգացման համար: Լինելով մի տարածաշրջանում, որտեղ կան մեծ մարդկային ռեսուրսներ, կարող է զարգանալ մարդակենտրոն զբոսաշրջությունը՝ ներկայացնելով մարդուն ու իր շրջապատը: Մինչև հիմա մեր ամենաթույլ կողմը եղել է ձմեռային սեզոնը, սակայն հիմա արդեն շատ հետաքրքիր դահուկավազքի տուրեր ենք անցկացնում: Հայկական Ձմեռ պապի հայրենիքն Արփի լճից ոչ հեռու է, և հուսով եմ, որ այս նոր գաղափարը ևս իրականություն կդառնա, և մենք էլ կունենանք հայկական Լապլանդիա: Որպես խնդիր պետք է նշենք, որ շատ տուրիստական ընկերությունների կողմից, ցավոք, Գյումրին տուրիստական վայր դեռ չի դիտարկվում: Կուզենայինք հատուկ ուշադրություն դարձվեր հատկապես Բավրա անցակետից սկսած ճանապարհների վրա: Հաջորդ խնդիրը նաև Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհն է, որը դժվարանցանելի է: Եթե մենք կարողանանք լուծել ճանապարհների հարցը, մենք կակարողանաք ավելացնել զբոսաշրջիկների թիվը»,- ներկայացնելով մարզի ներուժն ու խնդիրները՝ նշեց «Բեռլին արթ հոթել»-ի գործադիր տնօրեն, Հայաստանում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը: Շվեյցարիայից Հայաստան վերադարձած ծնունդով գյումրեցի տնտեսագետ Արտուշ Եղիազարյանը, վերադառնալով Հայաստան, որոշել է հայրենի Գյումրիում հիմնադրել Herbs and Honey («Բույսեր ու մեղր») թեյարանը: Այն դարձել է ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: «10 տարի առաջ ես շատերի պես բողոքում էի՝ բոլորը մեղավոր էին, բացի ինձանից ու հետո եղավ գիտակցության փոփոխություն՝ ես ի՞նչ եմ արել իմ հանրապետության ու իմ քաղաքի համար, ու ընկերներով որոշեցինք փոքր ասոցիացիա հիմնել ու օգնել համայնքներին: Դա գիտակցության փոփոխությունն էր: Լինելով Շվեյցարիայի քաղաքացի, 2 տարի առաջ վերադարձա Հայաստան, Գյումրին զարգացնելու՝ ստեղծելով 14 աշխատատեղ, ևս 10 ընտանիք սեզոնային օգտվում է մեր գործունեությունից, իսկ հիմա փորձում ենք ընդայնվել և առաջ գնալ»,- նշեց Արտուշ Եղիազարյանը՝ առանձնացնելով ենթակառուցվածքների խնդիրը:
09:44 - 21 հուլիսի, 2019
Շիրակի պետական համալսարանում բողոքում են ատեստավորման պահանջի դեմ |shantnews.am|

Շիրակի պետական համալսարանում բողոքում են ատեստավորման պահանջի դեմ |shantnews.am|

shantnews.am։ ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժական հանրույթը բողոք-նամակ է ներկայացրել բուհի հոգաբարձուների խորհուրդ։ Բանն այն է, որ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն առաջարկում և պահանջում է ավագ դպրոցի մանկավարժների որակի բարձրացման համար անցկացնել ատեստավորում, ինչն, ըստ մանկավարժների, անօրինական պահանջ է, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չարաշահում է իր լիազորությունները։ Ավագ դպրոցի 61 մանկավարժներից 56-ի ստորագրությամբ ուղարկված նամակը քննության առարկա չդարձավ հոգաբարձուների խորհրդի լիազորություններից դուրս գտնվելու պատճառաբանությամբ, բայց բուռն քննարկման արժանացավ։ Հոգաբարձուների անդամներից մի քանիսը նշեցին, թե գուցե մանկավարժները մտավախություն ունեն, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը և կզրկվեն աշխատանքից, ինչին նիստին ներկա դպրոցի տնօրենն ու ներկայացուցիչները հակադարձեցին, որ դպրոցում դասավանդող ուսուցիչներն ունեն բարձր որակավորում, և նրանց պատրաստած սաները մշտապես աչքի են ընկել իրենց առաջադիմությամբ։Իսկ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նշեց, որ իր լիազորությունները չի չարաշահել և շարժվել է կանոնադրությամբ, բայց իրեն դպրոցի որակական ցուցանիշները չեն բավարարում, և ատեստացիա անցկացնելու անհրաժեշտությունն ու կրճատումներն ավագ դպրոցում անխուսափելի են։ Նշենք, որ դպրոցի մանկավարժներն աշխատում են պայմանագրային հիմունքներով, որը կնքվում է մեկ տարի ժամկետով, և օգոստոսի 31-ին բոլոր մանկավարժների պայմանագրի ժամկետն ավարտվում է:
12:21 - 29 հունիսի, 2019
Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել |armtimes.com|

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել |armtimes.com|

armtimes.com։ Շիրակի մարզպետարանի կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովն ավարտել է հունիսի 4-ին տեղացած կարկուտի վնասի չափի հստակեցումը: Ընդհանուր թվով վնասվել է 2065 հա ցանքատարածություն, գումարի չափը կազմում է 560 մլն դրամ: Հիմնականում վնասված է հացահատիկը՝ գարի, ցորեն:Հունիսի 4-ի կարկուտից Շիրակի մարզում 3 խոշորացված համայնք էր վնասներ կրել՝ Ախուրյանը, Սարապատն ու Ամասիան: Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Կամոն բերքահավաք չեն անի: Եւս 4 բնակավայր Ամասիայում, 5-ն էլ Աշոցքում են հաշվում կրած վնասները: Ընդհանուր թվով 12 համայնք է բերքից զրկվել: Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը ասաց՝ իրենք տվյալները հստակեցրել, ակտը կազմել են: Բայց փոխհատուցման մասին այս պահին չի կարող խոսել: Հատկապես որ, մարզում մեկ օր առաջ կրկին կարկուտ է տեղացել, նոր համայնքներ են կարկտահարվել: Հավանաբար, ըստ գյուղվարչության պետի, այդ համայքներում էլ երբ պատկերն ամբողջանա, նոր որպես ընդհանուր վիճակագրություն, տվյալները կներկայացվեն գործադիրին: Հացահատիկային կուլտուրաների, հատկապես ցորենի կորուստն անհետեւանք չի մնա ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հանրապետության համար, քանի որ Շիրակը ՀՀ ցորենի պահանջարկի հիմնական մասն արտադրող մարզն է: Վերջին մեկ-երկու տարում, սակայն, ցորենի ցանքերի թվի անկում է գրանցվում: Այս գյուղատնտեսական տարում եւս Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատությամբ 6000 հա ցորեն քիչ էր մշակվել: Ընդամենը 18.000 հա: Սա այն պարագայում, երբ Շիրակը 24.000 եւ ավել հա հացահատիկ արտադրելու հնարավորություն եւ փորձ ունի:
06:48 - 27 հունիսի, 2019
Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների աշխատանքը կվերահսկվի մարզպետի կողմից |factor.am|

Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների աշխատանքը կվերահսկվի մարզպետի կողմից |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ հունիսի 21-ի կարգադրության համաձայն մարզպետարանի ծառայողական մեքենաների 2019թ-ի հունիս ամսվա բենզինի չափաքանակի բաշխման և երթուղային թերթիկների լրացման նկատմամբ կիրանացվի վերահսկողություն։ Մասնավորապես, ծառայողկան մեքենաների վարորդները երթուղային թերթիկներում պիտի լրացնեն առավոտյան կայանատեղիից ծառայողական ավտոմեքենայի դուրս գալու օրը, ժամը և ցուցիչի վրա առկա վազքը, երեկոյան կայանատեղի վերադառնալու օրը, ժամը, ցուցիչի վրա առկա վազքը, օրվա ընթացքում կատարած երթուղին և հատկացված բենզինի քանակը։ Շաբաթվա վերջում լրացված ու ստորագրված թերթիկները վարորդները ներկայացնելու են մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանին։ Նա էլ վերահսկելու է մարզպետարանի հունիս ամսվա բենզինի չափաքանակի ըստ անհրաժեշտության բաշխման եւ ծառայողական ավտոմեքենաների երթուղային թերթիկների ամենօրյա լրացման պարտականությունների կատարումն ու ամփոփ տվյալները ամսվա կտրվածքով ներկայացնելու է Շիրակի մարզպետին: Ի դեպ, ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների, մարզպետարանի հաշվեկշռում կա վեց ծառայողական ամտոմեքենա։
05:12 - 27 հունիսի, 2019
Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. Լեւոն Բարսեղյան

Աղետի գոտին՝ այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի. Լեւոն Բարսեղյան

Մայիսի 25-ին ժամը 11-ին Շիրակի մարզպետարանում տեղի կունենա 1988 թ. Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու երեք մարզերում ժամանակավոր կացարանների եւ դրանցում ապրող մարդկանց հարցերով պետական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է աշխատանքային խմբի անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:«Հիշեցնեմ, որ այս աշխատանքային խմբի առաքելությունը Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում առկա ոչ հիմնական շինությունների, ժամանակավոր կացարանների եւ դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակների ուսումնասիրությունն է, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելը, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելը, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելը, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելն ու կառավարության ներկայացնելն է: Վարչապետի որոշմամբ այդ աշխատանքները պետք է ավարտել մինչեւ 2019 թ. հունիսի 30-ը: Սա աննախադեպ պլան է եւ աննախադեպ հավակնություն, նախկինում էլ ինչ-ինչ շինարարություններ եղել են, բայց դրա հետ մեկտեղ կոռուպցիա է եղել ու ամեն շինարարական փուլից հետո մնացել են հազարավոր անօթեւան ընտանիքներ ու փտող տնակներ եւ մոդուլներ: Նկատել եմ, որ մարզպետարաններն ու համայնքապետարանները ահագին գործ արել են: Հիմա աշխատանքները ամփոփելու փուլն է: Եթե ամեն ինչ ժամկետում հասցվի, կարելի է ակնկալել, որ 2020 թ պետական բյուջեով արդեն ինչ-որ ներդրումներ այս խնդրի լուծման համար կառավարությունը կպլանավորի: Իմ մասնավոր գնահատմամբ, Աղետի գոտին տնակներից ու կցակառույցներից ազատելը, դրանցում ապրող մարդկանց սեփական կամ սոցիալական բնակարաններով ապահովելը կարժենա մոտ 45-50 մլն դոլար: Այդ գումարը ֆանտաստիկա չէ, 2-3 տարվա հատլացումներով կարելի է լուծել արդեն 30 տարի է քարշ եկող այս խնդիրը: Այս մասին հարյուրավոր անգամ գրել եմ:Փորձեք պատկերացնել, Աղետի գոտին այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի», -ասված է նրա գրառման մեջ։  
10:50 - 23 մայիսի, 2019
Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում կկայացվի ՀՀ Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2019 թվականի ապրիլի 19-ին Գոռ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:Իսկ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չհրավիրելու, ս.թ. ապրիլի 13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն համար ևս առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:
05:54 - 23 մայիսի, 2019