Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը  |tert.am|

Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը»։ Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց», - ասել է Ալիևը։Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։  Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե   զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
17:02 - 14 հոկտեմբերի, 2022
Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի հայ բնակչության խնդրին։ «Պրահայում կայացած հանդիպմանը մենք նաև մտքեր փոխանակեցինք այս հարցի շուրջ։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կատարում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունով սահմանված պարտավորությունները, այն է ՝ «Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքի ապահովումը»։  Միևնույն ժամանակ նա նշել է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտքի ապահավումը, ինչպես նաև «Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման» պարտավորությունը։ «Մենք դեռ համբերատար ենք, բայց համբերությունը նույնպես անսահմանափակ չէ։ Եթե ​​2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- ասել է Ալիևը։  Ալիևը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացրած սադրանքին ու ընդգծել, որ հրադադար հաստատվել է ռուսական կողմի միջնորդությամբ։  «Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, սա շեշտում եմ` հենց ռուսական կողմն է հանդես եկել հրադադարի առաջարկով, որը ոմանք վերագրում են այլ երկրների, ինչը բոլորովին անհիմն է։ Զինված բախումները, ինչպես արդեն ասացի, դադարեցվել են ռուսական կողմի միջնորդությամբ»,- նշել է Ալիևը։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
16:22 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու ԵՄ փորձը. առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում. Ալիև

Ադրբեջանը Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու ԵՄ փորձը. առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ Պրահայում կտրականապես մերժել է Ադրբեջան առաքելություն ուղարկելու Եվրամիության փորձը. «Ժամեր տեւած բանակցությունների արդյունքում որոշման հանգեցինք՝ հայ-ադրբեջանական սահմանի՝ Հայաստանի տարածք ուղարկել Եվրամիության՝ 40 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն։ Հետագայում տեղեկացանք, որ նրանց թիվը կազմելու է 50 հոգի։ Նրանք այնտեղ կմնան առնվազն 2 ամիս, և այս առաքելության նպատակը, ինչպես տեսնում ենք, և, հետևաբար, մենք էլ համաձայնել ենք դրան, կողմերին սահմանագծման ու սահմանազատման հացերում օգնելն է»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մերժվել է։ «Այդ առաքելությունը ադրբեջանական կողմ ուղարկելու փորձ է եղել, ինչը մեր կողմից վճռականորեն մերժվել է։ Ուստի առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշել է Ալիևը։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
15:48 - 14 հոկտեմբերի, 2022
Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հանդիպումը |1lurer.am|

Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում զարգացումները:Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը միշտ մեր տեսադաշտում են։ Հուսով եմ՝ այսօր նույնպես կօգտագործենք մեր հանդիպումը՝ քննարկելու այս բոլոր հարցերը»,- նշել է Պուտինը։ Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկն է։ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: «Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության է տրամադրված»,- հավելել Է Ալիևը: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը չին քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացնելու գաղափարը:
18:47 - 13 հոկտեմբերի, 2022
Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար


 |aravot.am|

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար |aravot.am|

aravot.am: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը: Ալիևը հիշեցրել է պետքարտուղարին, որ ավելի քան 3900 ադրբեջանցիներ անհետ կորած են համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո, և կարևորել է զանգվածային գերեզմանների մասին հայկական կողմից տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Նա խնդրել է Բլինքենին «օգտագործել իր հնարավորությունները այդ հարցի լուծման համար»: Ալիևը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի տեղեկության է տիրապետում մի շարք զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ հիմնված վկաների և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա: Առավել մանրամասն՝ aravot.am-ում
11:47 - 11 հոկտեմբերի, 2022
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես նաև՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։  «Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ կայուն խաղաղ պայմանավորվածություններին հասնելու համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցություններն արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։ Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ալիևին կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ նշման, տրանսպորտային կապերի ապահովման, անհետ կորած անձանց ճանաչման և վերադարձի, ինչպես նաև՝ գերիների ազատման հարցերում։  Ամերիկյան կողմի հաղորդագրության գլխավոր ուղերձն այն էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և պաշտպանության հարցերի քննարկման կարևորությունը, եւ որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմն ու կենտրոնանան բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: <...> Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի»,- նշվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
11:06 - 11 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ «Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը տեցի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։ «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:53 - 07 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն
 |azatutyun.am|

Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել»,- փոխանցում է Էմանուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո: Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:20 - 07 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից ներկայացրել են Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
07:07 - 07 հոկտեմբերի, 2022