Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից

 |armenpress.am|

Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ կոչ են անում թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրությունից։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակման առնչությամբ Իռլանդիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովենին և ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը մասնավորապես հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրախորհրդի անդամ պետությունների միջև վեճերը լուծելու հարցում: «Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնել ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգել միջազգային համաձայնագրերը և անհապաղ ներգրավվել խաղաղ բանակցություններում: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետություններին կատարել իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են անդամակցության ժամանակ, մասնավորապես՝ հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհով։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել նրանց այդ ջանքերում», - ասված է Քովենիի և Քոքսի համատեղ հայտարարության մեջ:
20:52 - 13 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ն հիշեցնում է ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին

 |armenpress.am|

ԿԽՄԿ-ն հիշեցնում է ռազմական գործողությունների ժամանակ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման պարտավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին  սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից «Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է», - ասել է ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը։ - Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց աջակցելու մեր հանձնառությունը։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք հանդես գալու որպես չեզոք միջնորդ, մասնավորապես՝ այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության և ցանկության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Բացի այդ, պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»։ ԿԽՄԿ-ն հիշեցնում է կողմերին քաղաքացիական և ռազմական գործողություններին մասնակցող անձանց տարբերակման անհրաժեշտության մասին։ Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խնայելու քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ առողջապահական հաստատությունները և բուժանձնակազմը։ ԿԽՄԿ-ն նաև գնահատում է առկա հումանիտար իրավիճակը՝ տուժած բնակչության հրատապ կարիքներին արագ արձագանքելու նպատակով։
20:34 - 13 սեպտեմբերի, 2022
Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ

 |armenpress.am|

Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվեն. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: Այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: «Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն էլ իր հերթին ընդգծել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հատկապես հետագա զոհերից խուսափելու համար: «ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի և փորձագիտության վրա: Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - ասել է Շմիդը:
19:46 - 13 սեպտեմբերի, 2022
Իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է․ ՊՆ

Իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է․ ՊՆ

 ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։ Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»։Թորոսյանը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ «Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Կեսգիշերից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերրձ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում»։Թորոսյանն ասաց, որ ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ «Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց, և առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց»։
18:54 - 13 սեպտեմբերի, 2022
Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով
 |armtimes.com|

Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով |armtimes.com|

armtimes.com: Հնդկաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բանակցել և սահմանին ստեղծված իրավիճակը լուծել դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին նշված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամա Բահչիի հայտարարությունում, որը հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։ «Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշված է հայտարարությունում։ Բահչին նշել է նաև՝ հնդկական կողմի դիրքորոշումն է, որ երկկողմանի վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական մեթոդներով ու երկխոսությամբ։ «Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Երկու կողմին կոչ ենք անում շարունակել բանակցությունները՝ կայուն ու խաղաղ լուծման հասնելու համար»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
18:37 - 13 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ. Կոնգրեսական

 |armenpress.am|

ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ. Կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: «Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, - Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել է նա: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
18:25 - 13 սեպտեմբերի, 2022
Դիմում եմ միջազգային գործընկերներին՝ դատապարտել Ադրբեջանի ԶՈՒ սադրանքները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Վահագն Խաչատուրյան

Դիմում եմ միջազգային գործընկերներին՝ դատապարտել Ադրբեջանի ԶՈՒ սադրանքները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Հարգելի հայրենակիցներ,Սիրելի ժողովուրդ,Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Դիմում եմ Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:Հորդորում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»: 
18:00 - 13 սեպտեմբերի, 2022